21:33 22.07.2018
Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ օգոստոսի 10-24-ը Հայաստանում անցկացվելու է «Քայլ դեպի տուն» ծրագիրը։ Առաջին հատվածը՝ օգոստոսի 10-20-ը, պատանիներն անցկացնելու են հյուրընկալ ընտանիքներում։Այս տարի հյուրընկալվելու են մեծ թվով՝ շուրջ 500 պատանիներ, առկա է հյուրընկալ ընտանիքներ գտնելու խնդիր։ «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին կհյուրընկալի վարչապետի ընտանիքը: Եթե դուք էլ պատրաստ եք միանալ, ապա լրացրեք սույն հայտադիմումը՝ http://tiny.cc/0aztvy: Մանրամասները՝ տեսանյութում:
21:03 22.07.2018
Կնոջս «զբոսանքը ԱՄՆ» եղել է մեր ընտանեկան բյուջեի հաշվին և ոչինչ չի արժեցել հարկատուների համար։ Այցի իմաստի, օգուտների և վնասների մասին կարելի է դատել, երբ ես առաջիկա օրերին օրենքով սահմանված կարգով ներկայացնեմ այցի հաշվետվությունը։ Այս մասին Facebook կայքի իր էջում գրել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական […]
20:50 22.07.2018
Իրանի արևմտյան Քերմանշահ նահանգում կիրակի օրը երկրաշարժի հետևանքով 128 մարդ է տուժել: Այս մասին հայտնել է նահանգապետ Հուշանգա Բաջանդան, փոխանցում է TASS գործակալությունը։ Տուժածների մեծ մասի համար հոսպիտալացման անհրաժեշտություն չի եղել: Ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվել է Քերմանշահ քաղաքից 76 կմ արևմուտք՝ 10 կմ խորոության վրա։ Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, որ 26 մարդ է տուժել […]
20:42 22.07.2018
Հուլիսի 22-ին՝ ժամը 16:51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին նետվել է Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
20:25 22.07.2018
Հուլիսի 22-ին`ժամը 15:35-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի Ռոզա Ավոյան փողոցի տներից մեկի բակում այրվում է չոր խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:57-ին, մարվել՝ 16:46-ին: Տան բակում այրվել են մոտ 1000 քմ խոտածածկ տարածք, տան պատուհանը և տանիքը՝ […]
20:12 22.07.2018
Եղեգիս խոշորացված համայնքի շրջկենտրոնում՝ Շատինում, արդեն լրացավ 41-րդ օրը, ինչ խոշորացումից հետո համայնքի մեջ ներառված տասներկու գյուղերի ժողովուրդը համախմբվել են, շրջապատել համայնքի ղեկավարի շենքը, պահանջում են գործող գյուղապետի՝ Արթուր Ստեփանյանի հրաժարականը: Վաղն այստեղ դարձյալ բողոքի ակցիա կլինի՝ ընդդեմ ՀԷԿ-երի: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ակցիայի կազմակերպիչ և համակարգող Տիգրան Եղոյանը նշեց՝ ՀԷԿ-երը «չորացնում» են ժողովրդին: Նա ասաց՝ […]
19:20 22.07.2018
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի հետ ժամանել է Սինգապուր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «զինագործները» Սինգապուրում կմասնակցեն Չեմպիոնների մրցաշարին, որի համար հայտագրել են 25 ֆուտբոլիստի՝ այդ թվում Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանին: International Champions Cup-ի մրցաշարում «Արսենալ»-ը հուլիսի 26-ին կմրցի «Ատլետիկո Մադրիդ»-ի, իսկ հուլիսի 28-ին՝ ՊՍԺ-ի հետ:
18:58 22.07.2018
Hetq.am կայքը «Ոստիկանությունը 1 մլրդ 590 մլն դրամի պայմանագիր է կնքել մեկ աշխատակից ունեցող ընկերության հետ» հրապարակման մեջ անդրադարձել է Երևան քաղաքում ճանապարհային նշանների տեղադրման, ճանապարհային գծանշումների իրականացման, լուսազդանշանների պահպանման ծառայությունների համար այս տարվա մայիս-հունիս ամիսներին ոստիկանության՝ «Ուկռինվեստ» ՍՊԸ հետ կնքված պայմանագրերին և որոշակի հարցեր բարձրացրել: Բարձրացված խնդիրների առնչությամբ Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել. «ՀՀ ոստիկանության կողմից […]
18:29 22.07.2018
Ռուսաստանն ամբողջությամբ Հայաստանին է տրամադրել 200 մլն դոլարի վարկային համաձայնագրերով նախատեսված սպառազինությունը։ Այս մասին հուլիսի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ «200 մլն դոլարի դիմաց տրամադրած զենք-զինամթերքը ժամանակակից, արդիական, անգամ ՌԴ սպառազինության մեջ չգտնվող սպառազինություն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հավելեց Դավիթ Տոնոյանը: 2015թ. ՌԴ-ն և ՀՀ-ն վարկային համաձայնագիր են վավերացրել, որի շրջանակներում ՌԴ-ն ՀՀ-ին ժամանակակից սպառազինություն է մատակարարում:
18:08 22.07.2018
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ իր երկրի հետ հնարավոր ռազմական ընդհարումը կդառնա «բոլոր պատերազմների մայրը»։ Այս մասին հայտնում է իրանական INSA գործակալությունը։ «Ամերիկան պետք է իմանա՝ Իրանի հետ պատերազմը բոլոր պատերազմների մայրն է»,-ասել է Ռոհանին։ Ռոհանին նաև նախազգուշացրել է իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին, որ նա չպետք է խաղա առյուծի պոչի հետ, քանի […]
17:52 22.07.2018
ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմն արդեն սկսվել է։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Ֆինանսների նախարար Բրյունո Լե Մերը, փոխանցում է Reuters գործակալությունը։ ««Քսանյակի խմբում» բոլորը հասկանում են, որ առևտրային պատերազմն իրականություն է, և այստեղ առկա է ռիսկ համաշխարհային աճի համար»,-նշել է Լե Մերը։ Նա նախազգուշացրել է, որ նման կոնֆլիկտը սպառնալիք է ստեղծում համաշխարհային տնտեսական աճի համար։ […]
17:40 22.07.2018
Սիրիան և Հարավային Օսիան ստորագրել են համաձայնագիր դիվանագիտական հարաբերությունների մասին։ Փաստաթուղթը ստորագրել են երկու երկրների արտգործնախարարները՝ Վալիդ Ալ-Մուալեմը և Դմիտրի Մեդոևը։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ Նշվում է, որ Մեդոևն այցով գտնվում է Դամասկոսում։ «Հանդիպման ժամանակ ընդգծվել է Սիրիայի և Հարավային Օսիայի միջև տարբեր ոլորտերում հարաբերությունների զարգացման կարևորությունը»,-նշվում է հայտարարությունում։ Ալ-Մուալեմը Հարավային Օսիայի ԱԳ […]
17:27 22.07.2018
26 մարդ է տուժել Իրանի արևմտյան Քերմանշահ նահանգում այսօր տեղի ունեցած 5․9 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով։ Այս մասին հայտնում են իրանական ԶԼՄ-ները։ Տեղի բնակիչները տները վնասվել են։ Արտակարգ իրավիճակների հարցերով ծառայության ղեկավարը հայտնել է, որ շրջան է ուղարկվել փրկարարների 15 խումբ։ Դա եղել է 1 օրում երրորդ երկրաշարժը։ Առաջինը՝ 4․7 մագիտուդով, գրանցվել էր տեղի ժամանակով 9․34-ին, […]
17:03 22.07.2018
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի բացառում ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ՀՀ տարածքում գտնվող ռուսական ռազմակայանի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայումը: Փանիկում այսօր լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ Դավիթ Տոնոյանը նշել է. «Դրանք քարի վրա գրված փաստաթղթեր չեն, և ժամանակի ընթացքում առաջանում են բավականին խնդիրներ, որոնք պահանջում են պայմանագրային իրավական փոփոխություններ: Իհարկե դա արվելու է»,- նշեց նախարարը։ […]
16:35 22.07.2018
Հուլիսի 22-ին՝ ժամը 08:11-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում՝ Ծղուկ գյուղի մոտակայքում, ավտոմեքենա է արգելափակվել ձորում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Vectra A» մակնիշի ավտոմեքենան: *** Հուլիսի 22-ին՝ ժամը 01:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ […]
16:15 22.07.2018
Լորդերի պալատի կոմիտեն անցած շաբաթ առաջ է քաշել նոր օրինագիծ, որը նախատեսում է ժամանակահատվածի երկարացում, որի ընթացքում մինչև 18 տարեկան երիտասարդությունն իրավունք ունի աշխատելու որպես հետախուզության գաղտնի աղբյուր։ Առաջարկվում է 1 ամիսը դարձնել 4 ամիս։ Բրիտանական հետախուզական և ոստիկանական ստորաբաժանումներն օգտագործում են անչափահասներին ահաբեկիչներին, հանցավոր խմբավորումներին և թմրավաճառներին ի հայտ բերելու գաղտնի գործողություններում՝բռնի հանացագործությունների թվի […]
16:02 22.07.2018
Օդային տրանսպորտով վտանգավոր նյութեր կամ առարկաներ փոխադրելու կանոնները խախտել, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն, առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ 100 հազար դրամի, և պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 1 միլիոն դրամի չափով: Այս մասին հայտնում է Iravaban.net-ը։ 119-րդ հոդվածը սահմանում է, օդանավում վարքի կանոնների խախտելը: Օրենքի համաձայն, օդանավում գտնվող անձանց կողմից օդանավի հրամանատարի կարգադրությունները […]
15:30 22.07.2018
Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրյունո Լե Մերն անհրաժեշտ է համարում խոշորագույն ՏՏ ընկերությունների գործունեության հարկեր բարձրացումը։ «Չի կարելի հաշտվել այն բանի հետ, որ մեր փոքր և միջին ձեռնարկությունները պետք է վճարեն ավելի բարձր հարկեր, քան Google-ը, Amazon-ը, Facebook-ը»,-նախարարի խոսքերն է մեջբերում TASS գործակալությունը։ Նա նշել է, որ խոսքն արդարության մասին է։ Բացի այդ, նա […]
15:09 22.07.2018
Հուլիսի 22-ին, տեղական ժամանակով ժամը 14:07-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.450 և արևելյան երկայնության 46.250 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Քերմանշահ քաղաքից 76 կմ արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 8 բալ:
15:01 22.07.2018
Աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուի հետ ներկայում քննարկվում են այցի ժամկետները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը: «Քննարկում ենք օգոստոսին այցելելու տարբերակները: Հավանաբար օգոստոսի 10-ից 20-ն ընկած ժամանակահատվածում կգա: Այցը 4-5 օրով է նախատեսված: Սպասում ենք ժամկետների վերաբերյալ պարոն Աճեմօղլուի վերջնական պատասխանին»,- ասաց Վարագ Սիսեռյանը: Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը նշեց, […]
14:30 22.07.2018
Հուլիսի 22-ին, ժամը 11:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Սևան ավտոճանապարհին՝ Գագարին գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, տուժածներին դուրս են բերել քաղաքացիների ուժերով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան Մ-4 ավտոճանապարհի 51-րդ կմ-ին բախվել են «Օpel Astra […]
14:15 22.07.2018
Փանիկում ռուսական զորքերի զորավարժությունների անցկացման վայրի ընտրությունը սխալ էր։ Այստեղ մեղքի բաժին ունի և՛ ռուսական և հայկական կողմը։ Այս մասին այսօր Փանիկում հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Ռուսական 102-րդ ռազմաբազան այսօր Փանիկում հյուրասիրություն և համերգային ծրագիր էր կազնակերպել։Սա գյուղացիները համարում են ներողություն խնդրելու ոչ ֆորմալ ձև։ Նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ պաշտոնական ներողություն […]
13:52 22.07.2018
Գերմանացիներն ավելի մեծ վստահություն են տածում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նկատմամբ, քան Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի։ Այս մասին գրում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով Kantar Emnid սոցիոլոգիական ինստիտուտի կողմից անցկացված հարցման արդյունքները։ Մակրոնին վստահում է հարցմանը մասնակցած գերմանացիների 55 տոկոսը, չի վստահում 33 տոկոսը։ Մերկելին վստահում է հայրենակիցների 51 տոկոսը, մինչդեռ չվստահողների քանակը կազմում է 45 […]
13:32 22.07.2018
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 22-ին ընդունել է «ԷՍ-ՊԷ-ԷՖ-Ա» (SPFA) ֆրանսիական բարեգործական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Հաբեթնակ Հակոբյանին և շինարարական ծրագրերի պատասխանատու Հովհաննես Ասոյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության կառավարությունից։ Ողջունելով հյուրերին՝ պետական նախարարը բարձր է գնահատել հիմնադրամի կողմից Արցախում բարեգործական տարբեր ծրագրերի իրագործումը՝ հատկապես գյուղական համայնքները խմելու ջրով ապահովելը: Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ […]
13:23 22.07.2018
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Գառնի-Երասխ ջրատարի վրա տեղի ունեցած վթարի հետևանքով ս.թ. հուլիսի 22-ին՝ ժամը 10:00-18:00-ն, դադարեցվել է Արարատի մարզի Լանջազատ, Աբովյան, Արևշատ, Մխչյան, Մրգավետ, Դեղձուտ, Կանաչուտ, Գետազատ, Մրգանուշ, Վարդաշեն, Ներքին և Վերին Դվիններ, Այգեստան, Հնաբերդ, Բերդիկ, Նորաշեն, Վերին Արտաշատ, Բարձրաշեն, Այգեզարդ, Այգեպատ, Գինեվետ, Նոր Ուղի և Տափերական համայնքների […]
13:17 22.07.2018
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը։ Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 22-ին կեսօրից հետո, 23-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 24-ին երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-ին կնվազի 2-3, […]
13:00 22.07.2018
Հուլիսի 22-ին, ժամը 12:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին նետվել է Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Փրկարարները Հ. Հ.-ին (1934 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ: Բժիշկները տուժածի […]
12:53 22.07.2018
«Ամպիլ» թայֆունի մոտենալու պատճառով Շանհայի իշխանությունները տարհանել են մեգապոլսի ավելի քան 190 հազար բնակչի։ Այս մասին հայտում է Xinhua պորտալը։ Ներկայում թայֆունը շարժվում է հյուսիսարևմտյան ուղղությամբ՝ 25 կմ/ժամ արագությամբ։ Քամու ուժգնությունն էպիկենտրոնում հասնում է 10 բալի (28,5 մ/վ)։ Սպասվում է, որ օրվա ընթացքում կգրանցվեն 50 մմ տեղումներ։
12:31 22.07.2018
Հուլիսի 22-ին՝ ժամը 07։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ 48-ամյա Յուրիկ Վալեսյանն իր վարած Ford Transit մակնիշի 35 RA 116 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և շրջվել: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից: Վթարի հետևանքով վարորդ Յ.Վալեսյանն ու ուղևորները՝ Երևանի բնակիչներ 39-ամյա Սաթիկ Բաբուջյանը […]