10:04 16.07.2018
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հանդիպել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Ռուբեն Մելիքյանը: «Երեկ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել ենք Մայր Աթոռ՝ հանդիպելու Գարեգին Բ Վեհափառին՝ կապված նախորդ օրը Գնդեվանքի մերձակայքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի […]
09:54 16.07.2018
Երեկ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել է տեղեկությունները, թե Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ընտանիքը վերջերս հեռացել է Հայաստանից։ Փաշինյանի խոսքով՝ ինքը հունիսի 30-ին կառավարական առանձնատանն ընդունել է ապրիլյան պատերազմի հերոսի հորը, զրուցել են նաև Ռոբերտի մասին։ «Շատ հուզիչ հանդիպում է եղել, դրա մասին ոչ մի տեղեկատվություն չի եղել, քանի որ […]
09:41 16.07.2018
Հուլիսի 16-ին՝ ժամը 23:02-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշեն թաղամասի 4-րդ փողոցի տներից մեկում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք:
09:38 16.07.2018
Իրավապահ համակարգը պետք է գործի արդյունավետ: Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է շատ ակտիվ շարունակվի ՀՀ-ում, բայց դա պետք է տեղի ունենա օրենքի տառին համապատասխան՝ մարդու իրավունքները պաշտպանելով: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացիներին հուզող հարցերին։ Փաշինյանը կարծում է, որ երկրում իրավապահ ոչ բոլոր մարմիններն են, որ կոռուպցիայի դեմ […]
09:13 16.07.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուրախացել է աշխարհի չեմպիոնների հետ։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչում Խորվաթիայի հավաքականի նկատմամբ Ֆրանսիայի հավաքականի հաղթանակից հետո ֆրանսիացի մարզիկներն սկսել են հանդերձարանում ցնծալ։ Խաղացողների հետ այնտեղ է եղել նաև նախագահ Մակրոնը։ Ֆրանսիացի պաշտպան Բենժամին Մենդին ստիպել է նախագահին կատարել «դեբ» անվանումով հայտնի ժեստը։ 🔵⚪🔴 Le dab d'Emmanuel Macron dans les vestiaires des […]
09:10 16.07.2018
Թոքերի քաղցկեղից մահացել է թավշյա հեղափոխության ակտիվիստներից Կարեն Մարգարյանը: Երիտասարդը 21 տարեկան էր: Կարեն Մարգարյանի հիշատակին հուլիսի 15-ին Երևանի Ազատության հրապարակում մոմավառություն է կազմակերպվել: Կարեն Մարգարյանը Տավուշի մարզի Բերդ քաղաքից էր: Սոցցանցերում ընկերների գրառումների համաձայն՝ Կարենը բարի, կյանքով լեցուն մարդ էր, որն այդպես էլ չհասցրեց վայելել այն պայքարի արդյունքները, որի համար «անքուն գիշերներ էր անցկացնում […]
09:00 16.07.2018
Հուլիսի 15-ին` ժամը 19:45-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այգեպատ գյուղի դպրոցի մոտակայքում տուն է այրվում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Մեսրոպ Մաշտոցի փողոցի տներից մեկին կից թոնրատանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:06-ին, մարվել՝ 20:45-ին: Այրվել է մոտ 3 […]
08:51 16.07.2018
Հուլիսի 16-ին՝ ժամը 01:43-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 62-րդ կմ-ին «Mercedes E-klass» մակնիշի ավտոմեքենան (վարորդը` Ա. Ա.-ը) բախվել է բետոնե արգելապատնեշին և շրջվել: Բախման հետևանքով ուղևորը՝ […]
08:41 16.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԵՄ երկրները, Ռուսաստանն ու Չինաստանը ԱՄՆ-ի հակառակորդներն են։ Այս մասին Թրամփն ասել է CBS հեռուստաալիքի հետ հարցազրույցում։ «Մենք շատ թշնամիներ ունենք։ Ես կարծում եմ, որ ԵՄ-ն հակառակորդ է այն բանի համար, ինչ նրանք անում են մեզ հետ առևտրում»,- հայտնել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփի խոսքով՝ Չինաստանը տնտեսական ոլորտում […]
08:30 16.07.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 16-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10։00-16։00 Ազատության պող. 1/18, 1/21 շենքերը, Արաբկիր 29փ. 1-80 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Դարաբաղ թաղ. 73 սեփական տունը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11։00-16։00 Աթոյան փ. 45-107 սեփական տները, Աթոյան անց. […]
08:20 16.07.2018
Ամերիկյան Կանզաս-սիթիում հրաձգություն է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է Kansas City թերթը, հրաձիգը կրակ է բացել փողոցում։ Փամփուշտներից տուժել են 2 ոստիկաններ, որոնք ծպտյալ գործողություն են իրականացրել մոտակա մոթելի մոտ՝ փորձելով գտնել մեկ շաբաթ առաջ կողոպուտի նպատակով Միսսուրիի համալսարանի ուսանողներից մեկի սպանության կասկածյալին։ Կրակոցներից հետո հրաձիգն արագ հեռացել է ու բարիկադավորվել տանը։ Փոխհրաձգության ժամանակ ևս մեկ […]
08:03 16.07.2018
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը շոգ Հելսինկի է ժամանել վերարկուով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը նրա հետ եկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովի։ Ինչպես գրում է Ilta-Lehti թերթը, Մելանյան հանգված է եղել շատ ոճային, սակայն անհամապատասխան, քանի որ ֆիննական մայրաքաղաքում ջերմաստիճանը +30 է։ Ամուսինները Ֆինլանդիա են ժամանել Մեծ Բրիտանիայից։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների […]
07:52 16.07.2018
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ֆուտբոլային մեկնաբանի ոճով է պարզաբանել, թե իր կարծիքով՝ որ երկրից են կախված Մոսկվայի և Վաշինգտոնի փոխհարաբերությունները։ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ես կհանդիպենք մեր ռուս գործընկերների հետ Հելսինկիում։ Ռուսական կառավարության հետ հարաբերությունների բարելավումն օգուտ կբերի բոլորին, բայց գնդակը գտնվում է ռուսական դաշտում»,- գրել է նա թվիթերյան իր միկրոբլոգում։ ԱՄՆ նախագահը հայտարարել […]
07:38 16.07.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է երկրում հեղաշրջումների դարաշրջանի ավարտի մասին։ Այս մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է Ստամբուլում հանրահավաքի ժամանակ՝ Ժողովրդավարության և ազգային միասնության օրվա առիթով։ «Նրանք, ովքեր կփորձեն խաթարել մեր ազգի հանգիստը, ստիպված կլինեն գործ ունենալ մեր բանակի, ոստիկանության ու նրանց հետ, ովքեր կոչված են պահպանելու անվտանգությունը։ Թուրքիայում մեկընդմիշտ ավարտվել է զինված հեղաշրջումների […]
07:26 16.07.2018
Մոնա Լիզային Ֆրանսիայի հավաքականի համազգեստ են «հագցրել»․ այդպես է Լուվրի ղեկավարությունը շնորհավորել ազգային թիմին՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում տարած հաղթանակի կապակցությամբ։ Ավելի վաղ ֆուտբոլիստներին շնորհավորել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որն անձամբ է ներկա գտնվել խաղին։ Խաղին հետևել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը և Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջաննի Ինֆանտինոն։ Խաղն ուղիղ […]
07:12 16.07.2018
Հուլիսի 15-ի երեկոյան Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Ֆրանսիայի հաղթանակից հետո տոնակատարությունները վերածվել են անկարգությունների։ Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել զանգվածային անկարգությունների մասնակիցների դեմ։ Այս մասին հայտնում է BFM-ը։ Մի քանի խուլիգաններ քարեր են նետել Ելիսեյան դաշտերում գտնվող խանութների ցուցափեղկերի ուղղությամբ։ Ոստիկանությունը ձերբակալել է 7 մարդու։ Կենտրոնական փողոցից տարհանել են հարյուր հազարավոր երկրպագուների։ Անկարգությունների վայր է […]
00:12 16.07.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապի ժամանակ հայտարարել է, որ ռազմաքաղաքական իրավիճակը լարված է, ինչը պայմանավորված է Ադրբեջանի՝ օրեցօր ավելացող ագրեսիվ հայտարարություններով։ Փաշինյանը ՀՀ զինված ուժերին հրահանգել է լինել ծայրահեղ զգոն ու պատրաստ Ադրբեջանի ցանկացած սադրանքի․ «Մենք շփման գծի երկայնքով ունենք ադրբեջանական ստորաբաժանումների կուտակումներ, այդպիսի իրավիճակ ունեինք Ապրիլյան պատերազմից առաջ։ Նախիջևանի ուղղությամբ էլ ունենք […]
00:00 16.07.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը համարում է ներեկեղեցական հարց ու դեռևս կառավարության միջամտության անհրաժեշտությունը չի տեսնում։ Այս մասին նա հայտարարել է ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով քաղաքացիների հետ շփման ժամանակ։ Վարչապետը միաժամանակ նշել է, որ ոստիկանությանը հանձնարարել է շատ ուշադիր ուսումնասիրել Վեհափառի հետ կապված վերջին միջադեպը Վայոց ձորի մարզում։ Դիտելով տեղի ունեցածից կադրեր՝ […]
23:43 15.07.2018
Աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ու ջրամատակարարմամբ զբաղվող «Վեոլիա ջուր» ընկերությունների գործունեությունից այդքան էլ գոհ չենք: Ընկերությունները սա պետք է հասկանան։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ տեսակապի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կոմունալ ծառայությունների խնդիրներին։ «Ահազանգերի հիման վրա մի քանի անգամ հանձնարարական եմ տվել, որ զբաղվեն ջրամատակարարման խնդրով: Տեղյակ եմ, որ Երևանում և մարզերում ջրամատակարարման […]
23:35 15.07.2018
Ամուլսարի հանքի շահագործման հարցով Բնապահպանական տեսչությունը ստուգումներ է իրականացնում։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով օգտատերերից մեկի այն դիտարկմանը, որ եթե Փաշինյանն ընդդիմադիր լիներ, Ամուլսարի հանքը չէր շահագործվի: «Եթե Ամուլսարի գործընթացը սկսվեր իմ վարչապետ դառնալուց հետո, ես, միանշանակ, դեմ կարտահայտվեի: Ես թույլ չէի տա, որ այդ ծրագիրը սկսվեր ոչ […]
23:17 15.07.2018
Հայաստանում պետական մակարդակով կադրային բանկ է ստեղծվելու։ Այս մասին ֆեյսբուքյան ուղեղ տեսակապով հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին։ Նրա խոսքով՝ կադրային բանկը կլինի առցանց հարթակ՝ իր ներքին ֆիլտրերով, որտեղ աշխարհի յուրաքանչյուր քաղաքացի կարող է հավակնություններ ներկայացնել պետական կառավարման համակարգում աշխատանքի անցնելուն: «Մենք պետք է կարողանանք առաջիկայում իրագործել կադրային հեղափոխություն, որը նոր ավյուն […]
23:01 15.07.2018
Հասարակական տրանսպորտի խնդիրները պետք է լինեն Երևանի նոր քաղաքապետի ուշադրության կենտրոնում: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ տեսակապի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին։ «Ծանր զգացողություններ եմ ունենում, երբ տեսնում եմ Երևանում կռացած երթևեկող մեր հայրենակիցներին: Այդ «հուսահատության գազելները» Երևանում, ցավոք, շարունակում են գործել: Այդ խնդիրը պետք է Երևանի նոր քաղաքապետի ուշադրության կենտրոնում […]
22:34 15.07.2018
Ռիգայի կենտրոնական Մարիաս փողոցում Mercedes մակնիշի ավտոմեքենան մխրճվել է արագ սննդի McDonald’s ռեստորանի շենքի մեջ։ Այս մասին հայտնում է Mixnews պարբերականը։ Միջադեպից հետո վարորդը մեքենան թողել է վթարի վայրում։ Ականատեսների հրապարակած լուսանկարներում երևում է, որ վնասվել է ռեստորանի մուտքի դուռը։ Vieglā automašīna uzbrauc uz gājēju ietves un ietriecas "McDonalds" ieejas durvīs Marijas ielā #Rīga #Latvija.📷 […]
22:12 15.07.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվայում զրուցել է հայտնի ֆուտբոլիստ Դիդիե Դրոգբայի հետ։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, նախագահ Սարգսյանն ասել է, որ հաճույքով է դիտել ֆուտբոլի աշխարհի հերթական առաջնության խաղերը։ Հայտնի ֆուտբոլիստը, ով «Դիդիե Դրոգբա հիմնադրամ»-ի միջոցով կրթական և առողջապահական ծրագրեր է իրականացնում՝ օգնելու Աֆրիկայի ժողովրդին, Հայաստան այցելելու ցանկություն է հայտնել։ Դրոգբան իր ֆուտբոլային կարիերան սկսել […]
21:48 15.07.2018
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանին և Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջաննի Ինֆանտինոն հուլիսի 15-ին մասնակցել են 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման լիազորությունները Կատարին փոխանցելու խորհրդանշական արարողությանը։ Արարողությունն անցկացվել է Կրեմլում։ Ռուսաստանի նախագահը հաջորդ մունդիալի տիրոջն է նվիրել ԱԱ-2018-ի խորհրդանշանով կարմիր-սպիտակ գնդակ։ Հենց այդ գնդակով են այսօր եզրափակչում խաղացել […]
21:23 15.07.2018
Ճապոնիայում մեկ օրում սաստիկ շոգից մահացել է 2, հոսպիտալացվել ավելի քան 2000 մարդ։ Ուժգին շոգեր են հաստատվել Ճապոնիայի տարածքի զգալի մասում, ներառյալ վերջին հեղեղումներից տուժած շրջաններում։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։ Հստակեցվում է, որ ջերմային հարվածով հոսպիտալացված քաղաքացիների թիվը կազմում է 2061։ Մահվան դեպքերից մեկը գրանցվել է Սիգա, մյուսը՝ Սագա պրեֆեկտուրաներում։ Տուժածների առավել մեծ […]
21:04 15.07.2018
Ռուսաստանում ավարտվեց Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Եզրափակչում մրցեցին Ֆրանսիայի և Խորվաթիայի հավաքականները։ Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում կայացած հանդիպման ժամանակ ֆրանսիացիները 4։2 հաշվով հաղթանակ տարան։ Ֆրանսիայի հավաքականը 1998 թվականից հետո երկրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։ Ֆրանսիացիներից գոլերի հեղինակներ դարձան Անտուան Գրիզմանը՝ 38-րդ րոպեին, 11-մետրանոցից, Պոլ Պոգբան՝ 59-րդ, և Կիլիան Մբապպեն՝ 65-րդ րոպեին, խաղի հաշիվը 18-րդ րոպեին բացել էր […]
20:54 15.07.2018
Հուլիսի 15-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ, 27-ամյա Մանվել Սիրունյանն իր վարած BMW մակնիշի 35 RX 708 համարանիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ինստիտուտի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03, այնուհետեւ օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Էրեբունի բժշկական կենտրոն: […]
20:37 15.07.2018
Հուլիսի 15-ին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել հնդիկ ազդեցիկ գործարար, խոշոր ձեռնարկատեր, հնդկական խոշորագույն ընկերություններից մեկի՝ Reliance Industries Limited-ի նախագահ Մուկեշ Ամբանիի հետ, ով նաև նախագահ Սարգսյանի վաղեմի բարեկամն է։ Քննարկվել են Հայաստանի հետ ներդրումային համագործակցության հնարավորությունները։ Հայտնի գործարարն ասել է, որ Reliance Industries Limited ընկերությունը հետաքրքրված է ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությամբ […]