Կոչ եմ անում ամեն օր խոսել Հայաստան վերադառնալու մասին․ Փաշինյանը՝ Բելգիայի հայ համայնքին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+32.09 oC

Կոչ եմ անում ամեն օր խոսել Հայաստան վերադառնալու մասին․ Փաշինյանը՝ Բելգիայի հայ համայնքին

00:14 13.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայի Թագավորություն կատարած այցի ընթացքում այցելել է Սուրբ Մարիամ Մագթաղինե եկեղեցի: Այնտեղ էին հավաքվել ինչպես տեղի հայ համայնքի ներկայացուցիչները, այնպես էլ հայեր եվրոպական տարբեր երկրներից: Նրանք ՀՀ վարչապետին դիմավորեցին ծափերով և «Նիկոլ, Նիկոլ» վանկարկումներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետին դիմավորեց եկեղեցու հոգևոր հովիվ Զատիկ վարդապետ Ավետիքյանը: Նա ողջունեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա գլխավորած պատվիրակությանը և նշեց, որ ուրախ են Բրյուսելում հանդիպելու համար:

«Հաջողություններ ենք մաղթում երկրի բարօրության ապահովման, մեր պետության զարգացման գործում: Մենք ականատես եղանք մի իրողության, որը սկիզբ առավ ամիսներ առաջ և դեռ շարունակվում է, մեր հուսահատված ժողովուրդը համախմբվեց և կանգնեց քաղաքական գործընթացների հիմքում»,- ասաց Զատիկ վարդապետ Ավետիքյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության հիմնական իմաստի մասին: Նրա խոսքով՝ հեղափոխությունից առաջ շատերը, ովքեր ունեին դե յուրե Հայաստանի քաղաքացիություն, երկրում և նրանից դուրս, իրենց դե ֆակտո ՀՀ քաղաքացի չէին համարում:

«Հեղափոխությունից հետո մեր հիմնական ձեռքբերումը եղավ այն, որ անկախ նրանից՝ ունի դե յուրե քաղաքացիություն, թե ոչ, իրեն համարում է ՀՀ-ի հպարտ և արժանապատիվ քաղաքացի: Եվ ես լիազորված եմ աշխարհի յուրաքանչյուր անկյունում գտնվող հային դիմել այսպես՝ սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ: Այս փոփոխության հիմնական իմաստը դա է, մեր և ձեր Հայրենիքն այլևս ձերն է, այն վերադարձված է ժողովրդին: Ես ուզում եմ արձանագրենք ընթացիկ քաղաքական իրավիճակի ամենակարևոր փոփոխությունը՝ մեր հայրենիքը վերադարձված է ժողովրդին, ձեզնից յուրաքանչյուրին: Մեր խնդիրն այժմ այն է, որ ամեն մեկս մեր տեղում տեր կանգնենք մեր Հայրենիքին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ աշխարհի հայությունը կերտած հաղթանակի համահեղինակն է, անհնար կլիներ դրան հասնել առանց հայության հզոր աջակցության:

«Այսօր միջազգային գործընկերները խոստովանում են, որ չեն հասկանում, թե ինչպես տեղի ունեցան հայաստանյան իրադարձությունները: Ասում են, որ ոչ մի հետազոտական կենտրոն նման բան չէր կանխատեսել: Ասում եմ՝ այս ամենը տեղի ունեցավ մի պարզ պատճառով` Հայաստանում գտնվող և աշխարհի հայերի մեծամասնությունը հստակ կանգնեց հեղափոխության ակունքներում: Կոռումպացված իշխանությունը հստակ հասկացավ, որ դիմադրություն չի կարող լինել, ժողովրդի հաղթանակն անխուսափելի է: Մենք պետք է այս միասնականությունն օգտագործենք հետագայում հաղթանակներ կերտելու համար: Դուք հաղթել եք, եկել է ժամանակը, որ մենք լինենք միասին, ապրենք միասին Հայաստանի Հանրապետությունում, մեր ուսերին կրենք մեր հետագա հաղթանակների բեռը: Կոչ եմ անում ամեն օր խոսել Հայաստան վերադառնալու մասին»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

8 հայ հունահռոմեական ոճի ըմբիշ դուրս է եկել 1/4 եզրափակիչ․ Մ15 ԵԱ

19:01 27.06.2025

8 հայ հունահռոմեական ոճի ըմբիշ դուրս է եկել 1/4 եզրափակիչ․ Մ15 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի 8 ներկայացուցիչ հաղթանակներ է տարել և դուրս դուրս է եկել 1/4 եզրափակիչ՝ Վարդան Մելքոնյանը (38 կգ), Վահագն Գրիգորյանը (41 կգ), Վարդան Սահակայանը (44 կգ), Նարեկ Ալեյանը (48 կգ), Գեղամ Եղիազարյանը (52 կգ), Պավել Նազարյանը (62 կգ) և 68 կգ․ քաշայիններ Արամ […] ...

Հունիսի 26-ի դրությամբ ՀՀ-ում իրականացվել է 10533 դեղաչափ ջրծաղիկի դեմ պատվաստում

18:49 27.06.2025

Հունիսի 26-ի դրությամբ ՀՀ-ում իրականացվել է 10533 դեղաչափ ջրծաղիկի դեմ պատվաստում

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկացնում են, որ հանրապետությունում հունիսի 26-ի դրությամբ իրականացվել է 10533 դեղաչափ ջրծաղիկի դեմ պատվաստում, որը կազմում է թիրախային խմբի 29.1%-ը: ...

Հայ խորհրդարանականները հանդիպել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահի եւ փոխնախագահի հետ

18:39 27.06.2025

Հայ խորհրդարանականները հանդիպել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահի եւ փոխնախագահի հետ

Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Մարիա Կարապետյանը եւ Գեղամ Նազարյանը հանդիպել են Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (HDP) նախագահ Վերն Բյուքենանին եւ փոխնախագահ Դինա Տիտուսին: Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի կարեւոր դերակատարման համար Հայաստանի խորհրդարանական ժողովրդավարության զարգացման […] ...

Վան Նիստելրոյը պաշտոնանկ է արվել

18:30 27.06.2025

Վան Նիստելրոյը պաշտոնանկ է արվել

«Լեսթերը» հայտարարել է գլխավոր մարզիչ Ռուդ վան Նիստելրոյի հետ աշխատանքն ավարտելու մասին: Անգլիական ակումբը և 48-ամյա մասնագետը խզել են պայմանագիրը: Նիստելրոյը ակումբը մարզում էր 2024 թվականի նոյեմբերից: Մինչև այդ, նա «Մանչեսթեր Յունայթեդում» Էրիկ տեն Հագի օգնականն էր, այնուհետև գլխավոր մարզչի պաշտոնակատարը: Ավարտված մրցաշրջանում «Լեսթերը» դուրս է մնացել Պրեմյեր լիգայից: Թիմը 38 խաղում վաստակել է 25 […] ...

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ մուտք է գործել Քննչական կոմիտե

18:24 27.06.2025

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ մուտք է գործել Քննչական կոմիտե

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հունիսի 27-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ մուտք է գործել ՀՀ քննչական կոմիտեի շենք։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, մինչ այդ նա որոշ ժամանակ քայլել է ոտքով Էջմիածնից, ապա նստել է մեքենա և ուղևորվել Երևան՝ ներկայանալու Քննչական կոմիտե։ Հայաստանի իրավապահ մարմինների ներկայացուցիչները հունիսի 27-ին մտել էին Մայր Աթոռի տարածք՝ […] ...

Սիսիանում Կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնի օրեր են

18:16 27.06.2025

Սիսիանում Կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնի օրեր են

Սիսիանում տեղի է ունեցել Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը, որին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի է ունեցել Հ. Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում։ Փառատոնը բացվել է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ մրցույթի մրցանակակիր «Մարդ, ով չէր կարող լռել» ֆիլմով (ռեժ. Նեբոյշա Սլիժեպչևիչ, […] ...

BACK_TO_TOP