TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+19.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Ավտովթար Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհին. կան տուժածներ

19:00 08.07.2018

Հուլիսի 8-ին, ժամը 16:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-7 ավտոճանապարհի Գյումրի-Սպիտակ հատվածի 12-րդ կմ-ին «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Հ., ծնված 1977 […]

̰
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ապարանի լճից

18:38 08.07.2018

Հուլիսի 8-ին, ժամը 14:31-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ավտոմեքենա է հայտնվել Ապարանի լճում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել լճից: Տուժածներ չկան:

̰
Վարդավառի տոնին նվիրված ուրախ միջոցառում՝ Կարապի լճում

18:34 08.07.2018

Վարդավառի տոնին նվիրված գլխավոր և ամենամարդաշատ միջոցառումը, ավանդույթի համաձայն, տեղի է ունեցել մայրաքաղաքի Կարապի լճում: Երևանի քաղաքապետարանն այստեղ ապահովել էր բոլոր պայմանները՝ ուրախ ջրային խաղերի և անմոռանալի ժամանցի համար:  Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Միջոցառմանը մասնակցում էին տարբեր տարիքի բազմաթիվ մարդիկ՝ երեխաներ, պատանիներ, երիտասարդներ, ավագ սերնդի ներկայացուցիչներ: Ջրային զվարճանքին […]

̰
Ախալքալաքում մեծ շուքով նշվել է ավանդական դարձած Ջիվանու օրը

18:28 08.07.2018

2018թ. հուլիսի 7-ին Վրաստանի Ախալքալաքի շրջանի Կարզախ գյուղում մեծ շուքով նշվեց Ջավախքի մշակութային օրացույցում արդեն ավանդույթ դարձած և ամենասպասված տոներից մեկը՝ Ջիվանու օրը: Տոնակատարությանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, ՀՀ սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանը, Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Կախա Սամխարաձեն, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ […]

̰
«Ուզում եմ՝ ողջ աշխարհը Պուտինի դեմ պայքարի այնպես, ինչպես Խորվաթիան խաղադաշտում»․ Գարի Կասպարով

18:20 08.07.2018

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը շնորհավորել է Խորվաթիայի հավաքականին Ռուսաստանի ընտրանու նկատմամբ տարած հաղթանակի առիթով: «Բրավո, Խորվաթիայի հավաքական: Ես միայն ցանկանում եմ, որպեսզի ազատ աշխարհն այնպիսի տոկունություն ցուցաբերի Վլադիմիր Պուտինի աշխարհաքաղաքական նվաճումների դեմ պայքարում, ինչպիսին ցուցաբերեցին խորվաթները ֆուտբոլի խաղադաշտում»,-ասված է Կասպարովի թվիթերյան գրառման մեջ:

̰
Brexit-ի հովանավորը ՌԴ դեսպանի հետ առնվազն 11 գաղտնի հանդիպում է անցկացրել․ The Guardian

18:00 08.07.2018

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գլխավոր հովանավորը համարվող գործարար Աարոն Բենքսն առնվազն 11 գաղտնի հանդիպում է անցկացրել Միացյալ թագավորությունում Ռուսաստանի դեսպանի հետ։ Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթուղթը։ Նշվում է, որ ՌԴ դեսպանատունը գործարարին է ուղարկել ևս 4 հրավեր: Հայտնի չէ՝ հրավերն ընդունվե՞լ է, թե՞ ոչ։ Վերոնշյալ հանդիպումներն անցկացվել […]

̰
Վարդավառի կապակցությամբ ՃՈ-ն իրականացնում է 24-ժամյա ուժեղացված ծառայություն

17:35 08.07.2018

Վարդավառի կապակցությամբ Ճանապարհային ոստիկանությունն անցնում է 24-ժամյա ուժեղացված ծառայության: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը: «Խնդրում ենք երթևեկության բոլոր մասնակիցներին լինել զգոն, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները, բացառել ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերը, չվտանգել ձեր և այլոց կյանքն ու առողջությունը: Որևէ իրավախախտ վարորդի նկատմամբ հանդուրժողականություն չի դրսևորվելու»,- գրել […]

̰
Դիլիջանի ոլորաններում մեքենան մոտ 7 մետր սահել դեպի ձորը. կան տուժածներ

17:21 08.07.2018

Հուլիսի 8-ին, ժամը 14:42-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 Երևան-իջևան ավտոճանապարհի 89-րդ կմ-ին (7-րդ ոլորանում) «Suzuki» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 7 մ […]

̰
Թաիլանդում փրկարարները քարանձավից դուրս են բերել առաջին դպրոցականներին

17:01 08.07.2018

Թաիլանդում փրկարարները Կհաո Լուանգ քարանձավից դուրս են բերել ներսում արգելափակված 13 մարդուց առաջին 2-ին, ովքեր քարանձավում փակված են մնացել ավելի քան 2 շաբաթ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Քարանձավի ելքի հասնելու համար երկու տղաները ստիպված են եղել հաղթահարել 4 կմ։ Ինչպես ավելի վաղ SHANTNEWS-ը տեղեկացրել էր, այսօր առավոտյան սկսվել էր  Թհամ Լուանգ քարանձավում հեղեղման պատճառով արգելափակված 12 […]

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

16:46 08.07.2018

ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը․ Հանրապետության տարածքում` Հուլիսի 8-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 8-ի երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 9-10-ը կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հուլիսի 8-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում […]

̰
Հրդեհ Բաղրամյան գյուղում

16:30 08.07.2018

Հուլիսի 8-ին, ժամը 11:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի դաշտում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Հրդեհ «Վալենսիա» հյուրանոցային համալիրի մոտակայքում

16:07 08.07.2018

Հուլիսի 8-ին, ժամը 14:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Լվովյան փողոցի մոտակա այգում: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը: Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:34-ին, մարվել՝ 16:48-ին: […]

̰
Ջրափրկարարները գտել են լողափում կորած երեխային

16:04 08.07.2018

Հուլիսի 8-ին, ժամը 13։21-ին Սևանա լճի «Ֆլամինգո» լողափնյա հանգստի գոտում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները քաղաքացիներից տեղեկություն են ստացել, որ երեխա է կորել: Ժամը 13։17-ին ջրափրկարարները լողափի տարածքում գտել են Մ. Մ.-ին (2014 թ.) և հանձնել ծնողներին։

̰
Վարշավայի օդանավակայանում գրանցվել է թունավոր նյութերի արտահոսք

15:50 08.07.2018

Վարշավայի Ֆրեդերիկ Շոպենի անվան օդանավակայանի բեռնափոխադրման գլխավոր տերմինալում տեղի է ունեցել թունավոր նյութերի արտահոսք: Այս մասին հայտնում է RMF FM ռադիոկայանը։ Տարհանվել է 11 մարդ։ Նրանցից 4-ը գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Նրանք բողոքում են գլխացավից և սրտխառնոցից։ Ներկայում մասնագետներն իրականացնում է նյութերի ուսումնասիրություն։    

̰
Մոսկվայում ավտոարշավորդ հայուհին ձերբակալվել է՝ առանց վկայականի մեքենա վարելու համար

15:42 08.07.2018

Փողոցային ավտոարշավորդ Մառա Բաղդասարյանը ձերբակալվել է Մոսկվայի արևմուտքում՝ առանց վարորդական իրավունքի  մեքենա վարելու համար։ Ձերբակալությունը տեղի է ունեցել շաբաթ ուշ երեկոյան, հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությանը։ «Տվյալների բազայում ստուգում կատարելուց հետո պարզվել է, որ քաղաքացին զրկված է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից»,-նշել են գերատեսչությունում։ Բաղդասարյանի նկատմամբ վարչական իրավախախտման մասին […]

̰
Dolce & Gabbana-ի հիմնադիրը վիրավորել է Քարդաշյանների կլանին

15:33 08.07.2018

Dolce & Gabbana իտալական նորաձևության տան համահիմնադիր Ստեֆանո Գաբբանան վիրավորել է Քարդաշյանների կլանին։ Ընտանեկան լուսանկարի ներքո Գաբբանան  մեկնաբանություն է թողել՝  պիտակավորելով նրանց որպես «Աշխարհի ամենաէժանագինները»: Դիզայների նման քայլը զարմացրել է շատերին, քանի որ Քարդաշյանները հանդիսանում են Dolce & Gabbana-ի երկրպագուն։ Բացի այդ, Քենդալ Ջենները բազմիցս մասնակցել է բրենդի ցուցադրություններին: Վերջին շրջանում Գաբբանան հանդես է գալիս […]

̰
Սփյուռքի նախարարը ենթարկվել է ջրային գրոհի

15:19 08.07.2018

Նոր Նորքում բակի երեխաները ջրով դույլերով գրոհել են ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի վրա։ Այս մասին նախարարը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ «Սկզբում վարանում էին, բայց իմ «դուխո՛վ» կոչին, ահա այսպես արձագանքեցին»,-գրել է Մխիթար Հայրապետյանը https://www.facebook.com/MkhitarHayrapetyanOfficial/posts/491772207954581

̰
«Քաղաքապետին մի լավ ջրեցին»․ Ինչպես է անցնում Վարդավառն Էջմիածնում

15:06 08.07.2018

Ժպիտներ, փուչիկներ․ Էջմիածնում Վարդավառի տոնին տիրող մթնոլորտին է անդրադարձել քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը։ «Մեր Վարդավառը շատ ուրախ անցավ: Քաղաքապետին էլ մի լաաավ ջրեցին»,-գրել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատարն իր ֆեյսբուքյան էջում՝ գրառմանը կցելով լուսանկարներ։ https://www.facebook.com/DianaGasparyanOfficial/posts/405878929908392

̰
Շերամի փողոցում վթարի հետևանքով ավտոմեքենան և գազատարից արտահոսած գազն այրվել են․ ԱԻՆ

14:53 08.07.2018

Հուլիսի 8-ին, ժամը 10:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շերամի փողոցի թիվ 77 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք` հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ջրատար և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Պարզվել է, […]

̰
Եթե կառավարության միջամտությունն ուշանա, Ազգային եկեղեցին կվերածվի թատերաբեմի․ Կորյուն վարդապետ Բաղդասարյան

14:36 08.07.2018

Եթե Հայաստանի իրավապահ մարմինների և կառավարության միջամտությունն ուշանա, ապա Ազգային եկեղեցին կվերածվի թատերաբեմի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Տ. Կորյուն վարդապետ Բաղդասարյանը։ «Զարմանալի է, թէ ինչպէս կարելի է անկախ Հայաստանում հանդուրժել Ազգային Եկեղեցու հանդէպ կատարուող անօրինակ ոտնձգութիւններ: Արդար եւ վեհ նպատակների համար մղուող իւրաքանչիւր պայքար պէտք է միայն քաջալերուի, սակայն, այլեւս կասկած չկայ, […]

̰
Google-ը Play Market-ում ավելացրել է տասնամյակի գլխավոր նորարարությունը

13:51 08.07.2018

Google կորպորացիան հավելվածների Play Market խանութում ավելացրել է վերջին 10 տարվա գլխավոր նորարարությունը։ Այն իրենից ներկայացնում է արհեստական ինտելեկտ՝ անձնական խորհուրդների համար։ Նոր թարմացումը թույլ կտա Google Play-ի օգտատերերին տեսնել ծրագրերի և խաղերի վերաբերյալ առաջարկները։ Առաջարկներ անելիս արհեստական ինտելեկտը հաշվի կառնի օգտատերերի գտնվելու վայրը, հետաքրքրություններն ու այլ գործոններ։ Մշակողները մտադիր են հետագայում համակարգը ներդնել խանութի […]

̰
Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել ու հետաձգվել է մոտ 30 չվերթ

13:36 08.07.2018

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում սպասվում են տեղումներ, ամպրոպ։ Անբարենպաստ եղանակով պայմանավորված՝ մայրաքաղաքի օդանավակայաններում չեղարկվել ու հետաձգվել է 29 ավիաչվերթ, հայտնում է «Գազետա»-ն։ Սպասվում է, որ ամպրոպի ժամանակ քամու արագությունը կհասնի 12-17 մ/վ-ի։ «Դոմոդեդովո»-ում չեղարկվել է 8, հետաձգվել՝ 9 չվերթ, «Վնուկովո» օդանավակայանում չեղարկվել է 4, հետաձգվել՝ 1 չվերթ, իսկ «Շերեմետևո»-ում հետաձգվել է 7 չվերթ:  

̰
«Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման պարագլուխներին կապել ու բանադրանքի տակ են դրել․ Շահե ծ․վարդապետ Անանյան

13:22 08.07.2018

Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մտահոգիչ դրվագի․ «Արդեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու երկու եպիսկոպոս կապել ու բանադրանքի տակ են դրել «Նոր Հայաստան, նոր հայրապետ շարժման» պարագլուխներին։ Ինձ, իբրև Հայ եկեղեցու Ծայրագույն վարդապետի, լուրջ մտորումների տեղիք է տալիս այս ամենը»,-ասված է գրառման մեջ։ Օգտատերերի ճշգրտող հարցերին ի պատասխան՝ նշվում է, որ […]

̰
Առկա առաջընթացը չի արդարացնում Փհենյանի հանդեպ պատժամիջոցների մեղմացումը․ Պոմպեո

13:02 08.07.2018

ԱՄՆ-ում կարծում են, որ Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններում նկատվում է առաջընթաց, սակայն այս պահին Վաշինգտոնը մտադիր չէ մեղմացնել Փհենյանի հանդեպ պատժամիջոցային ռեժիմը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։ Ճապոնացի և հարավկորեացի գործընկերների հետ եռակողմ բանակցությունների արդյունքներով Տոկիոյում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Պետդեպի ղեկավարը հայտարարել է, որ առկա առաջընթացը չի արդարացնում Հյուսիսային Կորեայի […]

̰
Իսպանիայում ցլավազքի ժամանակ 5 մարդ է տուժել

12:37 08.07.2018

Իսպանական Պամպլոնա քաղաքում 5 մարդ է տուժել ցլավազքի ժամանակ։ Նրանցից մեկը պոզահարվել է ցլի կողմից, մյուսները վնասվածքներ են ստացել սայթաքելու և ընկնելու հետևանքով։ Պատճառ է հանդիսացել ցլավազքից առաջ տեղացած անձրևը։ Այս մասին հայտնում է EFE գործակալությունը։ Դեպքը տեղի է ունեցել «Սան Ֆերմին» ամենամյա փառատոնի ժամանակ։ Նշվում է, որ վազքի երթուղին կազմում է 875 մետր։ Ցլավազքի ժամանակ […]

̰
Թուրքիայում ավելի քան 18 հազար պետծառայող ազատվել է աշխատանքից

12:29 08.07.2018

Թուրքիայի իշխանությունները կարգադրել են աշխատանքից հեռացնել 18 632 պետական աշխատողի։ Համապատասխան որոշման մասին հայտարարվել է հուլիսի 8-ին: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։ Աշխատանքից հեռացվածների մեջ մեծ թիվ են կազմում ոստիկանները՝ 8.998 մարդ: Նրանք մեղադրվում են ահաբեկչական կազմակերպությունների հետ կապեր ունենալու ու ազգային անվտանգությանը սպառնալու համար: Հեռացվածներ թվում մոտ 3000-ը զինծառայողներ են, մոտ 200-ը՝ ակադեմիկոսներ։ […]

̰
Մոսկվայում վրաերթի է ենթարկվել իրավապաշտպան Սերգեյ Գրիգորյանցը

12:20 08.07.2018

Մոսկվայում վրաերթի է ենթարկվել խորհրդային տարիների այլախոհ և իրավապաշտպան Սերգեյ Գրիգորյանցը։ Այս մասին հայտնում է «Эхо Москвы» ռադիոկայանը։ Նշվում է, որ  պատահարի հետևաքով 77-ամյա Գրիգորյանցի ոտքն է վնասվել։ Վարորդը դիմել է փախուստի։ Գրիգորյանցը կասկածներ ունի, որ վրաերթը կարող էր կազմակերպված լինել: Նրա խոսքով՝ միջադեպը կխանգարի իրեն 3 նոր գրքերի վրա աշխատանքում։ Նշվում է, որ այդ գրքերից […]

̰
Ջրցան մեքենաների շքերթ՝ նվիրված Վարդավառի տոնին

11:53 08.07.2018

Վարդավառի տոնին նվիրված Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող միջոցառումները, ավանդույթի համաձայն, մեկնարկել են վաղ առավոտյան ջրցան մեքենաների շքերթով: «Սանիթեք» ընկերության տոնականորեն զարդարված ջրցաններն անցել են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով և զովացրել առավոտյան Երևանը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ջրցան մեքենաները կշրջեն նաև մայրաքաղաքի վարչական շրջանների բակերում և փողոցներում՝ անհրաժեշտ ծավալով […]

̰
Պայթյուն և հրդեհ Հաղթանակ թաղամասում․ մեքենան հարվածել է գազատարի

11:43 08.07.2018

Քիչ առաջ Երևանի Հաղթանակ թաղամասում (4-րդ գյուղ)՝ Շերամի փողոցում՝ «Արմենիկում» հիվանդանոցի դիմաց, պայթյունի ձայն է լսվել, որին հաջորդել է սաստիկ հրդեհը։ Միջադեպից տեսանյութ է հրապարակել Facebook-ի օգտատեր Արման Ղարագուլյանը։Դեպքի վերաբերյալ ներկայում պաշտոնական տեղեկություններ չկան։ «Մենք մեզ համար տանը նստած՝ մեկ էլ վթարի ձայն, պայթյուն.. Ինչքան հասկացա, մեքենան խփեց վնասեց գազատարը…. մնացածը ինչպես կատաստրոֆա ֆիլմում»,-գրել է […]

̰
Թաիլանդում մեկնարկել է քարանձավից անչափահասների տարհանման օպերացիան

11:29 08.07.2018

Թաիլանդի հյուսիսում սկսվել է Թհամ Լուանգ քարանձավում հեղեղման պատճառով արգելափակված 12 դպրոցականների և նրանց ֆուտբոլային մարզչի տարհանման օպերացիան։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Տեղական ժամանակով ժամը 10։00-ին 13 ջրասույզներից կազմված թիմը, որոնց թվում են նաև օտարերկրացիներ և թաիլանդացի զինծառայողներ, անցել են քարանձավի խորքերը։ Աշխատանքների ավարտն ակնկալվում է ուշ երեկոյան։ Դեռահասները մարզչի հետ անհետացել էին […]

̰
BACK_TO_TOP