TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+19.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Անհրաժեշտ են օրինական, արդար ընտրություններ. Միլս

10:16 07.07.2018

Հայ ժողովրդի և Հայաստանին սատարող ամերիկացի ժողովրդի համար առաջիկա առավել մեծ իրադարձությունն ընտրություններն են։ Այս մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: «Մենք համակարծիք ենք, որ անհրաժեշտ են օրինական, արդար ընտրություններ, և որ դրանք պետք է անցնեն այնքան շուտ, որքան հնարավոր է դրանք պատշաճ կազմակերպել: Դա իսկապես կարևոր իրադարձություն է: […]

̰
Հորիզոն․ 10։00

10:00 07.07.2018

̰
Ռոբերտ Քոչարյանը մինչև հուլիսի 25-ը չի ներկայանա ՀՔԾ

09:56 07.07.2018

Ռոբերտ Քոչարյանը մինչև հուլիսի 25-ը ՀՀ հատուկ քննչական ծառայություն չի ներկայանա և չի հարցաքննվի: Օրեր առաջ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել էր ՀՔԾ՝ Մարտի 1-ի գործով որպես վկա հարցաքննվելու: Armtimes-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ Ռոբերտ Քոչարյանի իրավական թիմի ղեկավար ներկայացած Սարգիս Գրիգորյանը ՀՔԾ-ին տեղեկացրել է, որ ծանուցումը պատշաճ կարգով ստացել են, բայց միաժամանակ նշել, որ […]

̰
Ծխախոտի գովազդին ներկայացվող պահանջները խախտողները կպատժվեն. Առողջապահության նախարարություն

09:47 07.07.2018

Զանգվածային լրատվության որոշ միջոցներում նկատելով ծխախոտի գովազդին ներկայացվող պահանջների կոպիտ խախտումներ` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ծխախոտի գովազդի արգելման վերաբերյալ հիշեցնում է․ Արգելում է ծխախոտի գովազդի տեղակայումը մանկապատանեկան ռադիոհեռուստահաղորդումներում, անչափահասներին վերաբերող տպագիր հրատարակություններում, ինչպես նաև մանկական, ուսումնական, բուժական, մշակութային, մարզական կազմակերպություններում, հաստատություններում և դրանց տարածքում, պատմական և մշակութային վայրերում, մինչեւ 18 տարեկան անձանց համար […]

̰
Հրդեհ Չիվա և Ելփին գյուղերի տարածքում

09:32 07.07.2018

Հուլիսի 7-ին, ժամը 09:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Չիվա և Ելփին գյուղերի տարածքում՝ սահմանամերձ հատվածում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի, հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է մոտ 15 հա խոտածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին […]

̰
«Շալվար-մայկով, կեպկան գլխին» Փաշինյանը զարմացրել է Լիսկայի մտրակին սովոր սյունեցիներին․ «Հրապարակ»

09:27 07.07.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունեցիները զարմացած են Նիկոլ Փաշինյանի այցից: Լիսկայի մտրակին, Վոգի 37թ․ մեթոդներին սովոր մարդիկ ապշած են, թե ինչպես կարող է «շալվար-մայկով, կեպկան գլխին, մորուքով մարդը գա կանգնի և մեզ հետ խոսի»: Իրենց էլ ո՛չ ստիպեն գնալ հանդիպման, ո՛չ ասեն, թե ինչ հարցեր տան: «Ոնց որ վարչապետը եկած չլիներ, այլ ընդդիմադիր միտինգ լիներ»,- […]

̰
Նախարարի հայտարարագրում գրեթե ոչինչ չկա․ «Փաստ»

09:23 07.07.2018

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հայրապետյանի հայտարարագրում գրեթե ոչինչ չկա: Նախարարը կառավարական պորտֆելը վերցնելու պահին որևէ ունեցվածք չի ունեցել: Հայտարարագրել է միայն դրամական միջոցներ, որոնք կազմել են 4 հազար 500 եվրո: Իսկ եկամուտներ, այսինքն՝ աշխատավարձ, չի ունեցել: Հայրապետյանի […]

̰
Վարչապետի խորհրդականն ունի բնակարաններ, հողամաս, ավտոմեքենա, նաև 1,4 միլիոն դրամ․ «Փաստ»

09:16 07.07.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հունիսի 18-ին վարչապետի խորհրդականի պաշտոնը ստանձնած Ջեմմա Հակոբյանը օրերս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հակոբյանը հայտարարագրել է երեք բնակարան և մեկ հողամաս: Նրան է պատկանում նաև «KIA RIO 1.4» մակնիշի ավտոմեքենա: Դրամական միջոցները նոր պաշտոնին նշանակվելու օրվա դրությամբ կազմել են 500 հազար դրամ, իսկ եկամուտները՝ 1 […]

̰
Սպասվում են նոր բացահայտումներ. Մարգար Օհանյանն ու Հովհաննես Թամամյանը՝ ընդդեմ Ալիկ Սարգսյանի․ «Ժամանակ»

09:09 07.07.2018

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ շուտով ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի դեմ բացահայտումներով կարող են հանդես գալ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը և ՀՀ նախկին փոխոստիկանապետ  Հովհաննես Թամամյանը: Այս երկու բարձրաստիճան ոստիկաններն էլ Ալիկ Սարգսյանի օրոք ազատվել են աշխատանքից և կոռուպցիայի ու կաշառակերության մեղադրանքով ազատազրկվել: Նրանք պատրաստվում են բացահայտել Ալիկ Սարգսյանի անմիջական կապն այդ […]

̰
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելը շինաշխատանքների պատճառով մոտ 1 ամիս փակ կլինի

09:05 07.07.2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 7-ին ժամը 00:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհի: Հուլիսի 6-ի ժամը 11:15-ի դրությամբ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 24-րդ կմ-ի մոտակայքում գտնվող թունելը շինարարական աշխատանքների պատճառով փակ է լինելու մոտ մեկ ամիս: Սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիները. Տարանցիկ բեռնատար ավտոմեքենաների և երթուղային ավտոբուսների երթևեկությունը իրականացնել՝ […]

̰
Ավտովթար Գորիս-Երևան ավտոճանապարհին. կա զոհ

08:55 07.07.2018

Հուլիսի 7-ին, ժամը 04:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Հարժիս ավտոճանապարհի 19-րդ կմ մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 19-րդ կմ-ի մոտակայքում բախվել են «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Ս., ծնված 1982 […]

̰
Բագրատունյաց պողոտայի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

08:51 07.07.2018

Հուլիսի 6-ին, ժամը 21:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել Ա. Բ.-ի […]

̰
Հրանտ Եպիսկոպոսյանը «Մուլտի գրուպ»-ում աշխատանքի է անցել․ «Հրապարակ»

08:47 07.07.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին առաջին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանը նոր աշխատանքի է անցել: Մեր տեղեկություններով՝ նա ստանձնել է Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնի անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը: Մենք մի քանի անգամ փորձեցինք կապ հաստատել նրա հետ, սակայն անհայտ անձը հեռախոսահամար խնդրեց՝ խոստանալով, որ կզանգահարեն, բայց այդպես էլ ոչ ոք […]

̰
ՀՀԿ-ականները սպասում են, տեսնեն՝ բոլորի՞ն են ձերբակալում․ «Հրապարակ»

08:41 07.07.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ն իր սովորույթներին չի դավաճանում․ ԱԺ գարնանային նստաշրջանն ավարտելու առիթով չորեքշաբթի օրը ֆրակցիան կրկին հավաքվել է Ավշարում, այս անգամ ոչ թե Արայիկ Գրիգորյանի գինու գործարանում, այլ՝ տանը։ Հավաքը եղել է ապաքաղաքական, «թեթև» թամադայություն է արել Վահրամ Բաղդասարյանը, խոսել են «անցնող-դարձողից, գազեթից-բանից»։ Ոչ մի քաղաքական միտք չի՞ հնչել, հետաքրքրվեցինք մենք։ «Ոչ»։ Ինչպե՞ս […]

̰
Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամները լքել են Էջմիածինը, մնացել է միայն դուստրը․ «Ժամանակ»

08:32 07.07.2018

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ արդեն տևական ժամանակ է, ինչ Էջմիածինը լքել են կալանավորված Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամները, այդ թվում՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Գրիգորյաններին պատկանող ձեռնարկությունները կա՛մ չեն աշխատում, կա՛մ փոքր ծանրաբեռնվածությամբ են աշխատում: Օրինակ՝ հացի արտադրամասը, որը օրական գրեթե 2 տոննա ալյուր էր օգտագործում հացաթխման համար՝ ապահովելով մի քանի զորամասերի հացի […]

̰
Լոնդոնը ԵՄ-ին կառաջարկի Brexit-ից հետո ստեղծել ազատ առևտրի գոտի

08:24 07.07.2018

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծել ԵՄ-ից դուրս գալուց հետո։ Մեծ Բրիտանիայի վարչապետն Թերեզա Մեյն ու նախարարների կաբինետը ընդհանուր դիրքորոշման են եկել Brexit-ի շրջանակում առևտրի և մաքսային հարցերի շուրջ։ Այսպիսով՝ հաղթահարվել են ԵՄ-ից դուս գալու ռազմավարությանն առնչվող տարաձայնությունները։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ «Հանգամանալից քննարկումից հետո կառավարությունը հավանություն է […]

̰
Թերեզա Մեյն սպառնացել է հեռացնել ԱԳ նախարարին

08:08 07.07.2018

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կոչ է արել իշխող  «Պահպանողական կուսակցությանը» միավորվել և շարժվել Բրյուսելի հետ գործարքի կնքման ուղիով։ Վարչապետն սպառնացել է հեռացնել պաշտոնից արտգործնախարար Բորիս Ջոնսոնին, եթե նա փորձի խափանել Brexit-ի հարցով գործարքը։ Այս մասին հայտնում է The Times-ը։ Պարբերականի տեղեկություններով՝ Մեյը դիմել է պահպանողականներին այն նախարարների հրաժարականի մասին հայտարարությամբ, ովքեր դժգոհություն կարտահայտեն՝ կապված […]

̰
Թրամփը Հյուսիսային Կորեային լուսավոր ապագա է խոստացել

07:56 07.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսաին Կորեայի համար լուսավոր ապագա է երաշխավորում, եթե իրականացվի Կորեական թերակղզու լիարժեք միջուկազերծում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, փոխանցում է Kyodo գործակալությունը։ Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեայի միջուկային խնդրի վերջնական լուծումը հանդիսանում է Թրամփի գլխավոր պայմանը։ Ավելի վաղ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ Վաշինգտոնն ու Փհենյանը պատրաստվում […]

̰
Ճապոնիայում հեղեղումները 8 մարդու կյանք են խլել․ շուրջ 40 մարդ անհետ կորել է

07:42 07.07.2018

Ճապոնիային պատուհասած տեղատարափ անձրևների ու հեղեղումների հետևանքով զոհվել է 8 մարդ։ Եվս 39 մարդ անհետ կորած է համարվում։ Երկրի առավել վտանգավոր շրջաններից ավելի քան կես միլիոն բնակիչ տարհանվելու խորհուրդ է ստացել։ Նրանց կեսից ավելին Կիոտո պրեֆեկտուրայից են, որտեղ գետերում ջրի մակարդակը հասել է կրիտիկական նշագծի։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։ Հորդառատ անձրևները երկրում շարունակվում […]

̰
Թրամփը Լոնդոնի հետ ծրագրել է երկկողմ առևտրային գործարք

07:27 07.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիա այցի ժամանակ մտադիր  է հասնել Լոնդոնի հետ երկկողմ առևտրային գործարքի։ Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորությունում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Վուդ Ջոնսոնը։ «Մեծ Բրիտանիայի հետ երկկողմ առևտրային գործարքի կնքումը հանդիսանում է Թրամփի առաջնային հանձնարարություններից մեկը»,-ամերիկացի դիվանագետի խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը։ Ջոնսոնի խոսքով՝ Թրամփի այցը, որը կսկսվի հուլիսի 12-ին, նպատակաուղղված […]

̰
Twitter-ը մայիսից արգելափակել է ավելի քան 70 կասկածելի օգտահաշիվ

07:17 07.07.2018

Twitter սոցցանցը 2018 թվականի մայիսից արգելափակել է ավելի քան 70 մլն կեղծ կամ կասկածելի օգտահաշիվներ։ Այս մասին ասվում է ընկերության հաշվետվությունում։ Ընկերությունը վերջերս հայտնել էր ալգորիթմներում մեծ փոփոխությունների մասին, որոնք համակարգը կիրառում է օգտատերերի բացասական վարքն ի հայտ բերելու համար։ Բացի այդ, հաջորդ շաբաթ ծրագրվում է հայտարարել հավելյալ միջոցառումների մասին։ Այս մասին հայտնում է RIA […]

̰
Դեր Զորում ահաբեկչության հետևանքով մոտ 20 մարդ է զոհվել

07:10 07.07.2018

Առնվազն 18 մարդ է դարձել ահաբեկչության զոհը, որն իրականացրել են «Իսլամական պետության» գրոհայինները սիրիական Դեր Զոր նահանգում։ Ինչպես հայտնում է «Ան-Նաշրա» պորտալը, ահաբեկիչներն ականապատված մեքենա են պայթեցրել Էլ-Բուսեյրա բնակավայրում՝ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» քրդերի զինվորական ճամբարի մոտ։ Զոհերից 10-ը քրդական կազմավորման մարտիկներ են, 1-ը՝ դաշտային հրամանատար։

̰
Ավստրիայում 12-ժամյա աշխատանքային օրն օրինականացվեց

01:00 07.07.2018

Ավստրիացի գործատուները կարող են 12-ժամյա աշխատանքային օր սահմանել՝ առանց աշխատավարձ բարձրացնելու: Չնայած անցած շաբաթ Վիեննայում անցկացված զանգվածային ցույցերին՝ համապատասխան օրենքն ընդունվել է երկրի խորհրդարանի կողմից: Նոր օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ին։ Նախկին օրենքը թույլ էր տալիս օրական աշխատել առավելագույնը 10 ժամ։ Աշխատակիցները կարող են հրաժարվել օրական 10 ժամից ավելի աշխատելուց՝ առանց պատճառ նշելու, սակայն […]

̰
Կանադայում շոգն արդեն 50 մարդու մահվան պատճառ է դարձել

00:56 07.07.2018

Կանադայի Քվեբեկ նահանգում անոմալ շոգն առնվազն 50 մարդու կյանք է խլել։ Այսօր ավելի վաղ հաղորդվել էր 33 զոհի մասին։ Այս մասին հայտնում է Montreal Gazette-ը՝ հղում անելով Առողջապահության նախարարությանը։ Օդերևութաբանների կանխատեսումներով՝ ջերմաստիճանը կտրուկ կնվազի շաբաթ գիշերը։ Հուլիսի 4-ին տարածաշրջանում հաստատվել էր 40 աստիճան շոգ եղանակ։ Տեղի իշխանությունները հրատապ միջոցառումներ են ձեռնարկում՝ նվազագույնի հասցնելու անոմալ շոգ […]

̰
Սիրիան կոչ է արել ՄԱԿ-ին չվատնել գումարը զեկույցների վրա

00:48 07.07.2018

Սիրիան դիմել է ՄԱԿ-ին՝ ժողովրդին իրական օգնություն ցուցաբերելու և երկրում տիրող վիճակի մասին զեկույցների  վրա գումար ծախսելը դադարեցնելու խնդրանքով։ Այս մասին ասված է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարիի նամակում, փոխանցում է RIA Novosti-ն։ «Անվտանգության խորհուրդը պետք է դադարեցնի ամենամսյա զեկույցների հրապարակումը, քանի որ դրանք հետապնդում են Սիրիայի հանդեպ թշնամաբար տրամադրված մի շարք երկրների կողմից […]

̰
Միջուկային ծրագրի հարցում ԱՄՆ-ը հայտնվել է մեկուսացման մեջ․ Իրանի ԱԳՆ

00:36 07.07.2018

Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը Վիեննայում կայացած հանդիպման արդյունքներով հայտարարել է, որ ԱՄՆ-ը մեկուսացման մեջ է հայտնվել իրանական միջուկային հարցով։ Այս մասին նա գրել է թվիթերյան իր միկրոբլոգում։ Դիվանագետն ամփոփել է Վիեննայում միջուկային գործարքի կատարման հարցերով Իրանի և «հնգյակի»՝ նախարարական մակարդակով համատեղ հանձնաժողովի հանդիպման արդյունքները։ «Բոլորը հանձնառու են Իրանի շահերի ապահովմանը։ ԱՄՆ-ը մեկուսացված է»,- […]

̰
Ուժեղ քամուց տապալված ծառը փակել է Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը

00:20 07.07.2018

Հուլիսի 6-ին`ժամը 18:51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-8 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 9-րդ կմ-ին՝ «Կանյոն» ռեստորանի մոտակայքում ուժեղ քամու հետևանքով ծառն ընկել է և երկկողմանի փակել ավտոճանապարհը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները ծառը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից՝ դարձնելով […]

̰
«Առաջիկա 5 տարում Թուրքիան պիտի մոռանա ԵՄ անդամակցության մասին». ԵԽ պատգամավոր

00:01 07.07.2018

Եվրոպական խորհրդարանի՝ Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրին անդրադարձել է Թուրքիայի եվրաինտեգրման հեռանկարներին։ «Անցյալ տարի Վենետիկի հանձնաժողովի զեկույցից հետո մենք ԵԽ-ի անունից հայտարարել էինք, որ եթե վերջին սահմանադրական փոփոխություններն առանց խմբագրման կյանքի կոչվեն, ապա մենք հանդես կգանք Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության բանակցությունները ֆորմալ առումով դադարեցնելու կոչով։ Ցավոք, հիմա եկել է հենց այդ պահը։ ԵԽ-ի դիրքորոշումը չի փոխվել։ Ցավոք, […]

̰
Լեհաստանի վարչապետի ինքնաթիռը թռիչքի պատրաստվելիս խափանվել է

23:48 06.07.2018

Չեխական Կառլովի Վարի քաղաքի օդանավակայանից մեկնելուց առաջ կառավարական ինքնաթիռը, որում գտնվել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին, խափանվել է: Այս մասին հայտնում է Polsat հեռուստաալիքը: Օդաչուներն ստիպված են եղել արտակարգ արգելակում կիրառել, երբ օդանավը թռիչքավայրէջքային գոտում պատրաստվել է թռիչքի։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Ինքնաթիռը կենթարկվի տեխզննության: Լեհաստանի վարչապետը Կառլովի Վարիում էր՝ չեխ գործընկեր Անդրեյ Բաբիշի հետ […]

̰
Հոլանդիան արտաքսել է իրանցի 2 դիվանագետի

23:30 06.07.2018

Հոլանդիան արտաքսել է իրանցի 2 դիվանագետի: Այս մասին հայտնել է երկրի Անվտանգության և հետախուզության ծառայությունը: «Մենք կարող ենք հաստատել, որ Հոլանդիան երկու մարդու է արտաքսել, որոնք հավատարմագրված են Իրանի դեսպանատանը»,-ասել է հետախուզության ներկայացուցիչը, փոխանցում է Interfax-ը: Պաշտոնյան հրաժարվել է հավելյալ տեղեկություններ տրամադրել։

̰
BACK_TO_TOP