11:17 08.07.2018
Գերմանացի բժիշկները կարծում են, որ փողկապի մշտական կրումը վատ է անդրադառնում գլուղեղի արյան շրջանառության վրա՝ սեղմելով անոթները։ Նման եզրակացության են եկել Գերմանիայի Շլեզվիգ-Գոլշտեյնի համալսարանական հիվանդանոցի բժիշկները։ Հետազոտությունը հրապարկվել է Neuroradiology ամսագրում։ Հետազոտությանը մասնակցել են 30 կամավորներ։ Նրանց կեսը փողկապ է կապել և ենթարկվել մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի։ Մյուս մասը նույնպես հետազոտվել է, սակայն առանց փողկապի։ Փողկապ կրողների […]
10:59 08.07.2018
Կանադական ԶԼՄ-ներից մեկի նախկին աշխատակցուհի Ռոուզ Նայթը հայտարարել է երկրի ներկայիս վարչապետ Ջասթին Թրյուդոյի անպարկեշտ վարքի մասին։ Կինը պատմել է, որ մոտ 20 տարի առաջ՝ մինչ Թրյուդոյի՝ քաղաքական գործիչ դառնալը, Քրեսթոն քաղաքի փառատոնի ժամանակ նա անպարկեշտ ձևով դիպչել է իրեն։ Այս մասին հայտնում է RT-ն։ Նայթը նշել է, որր հաջորդ օրը Թրյուդոն ներողություն է խնդրել […]
10:40 08.07.2018
Ամերիկյան Իլինոյս նահանգում շտապօգնության մեքենա է վթարվել, ինչի հետևանքով տուժել է 4 մարդ։ Այս մասին հայտնում է Fox32 հեռուստաալիքը։ Տուժածներից 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 21։00-ին (Երևանի ժամանակով 06:00-ին)։ Ուղղաթիռն ընկել է Ռոուզլենդ քաղաքի կենտրոնական շրջաններից մեկում։ Վթարի պատճառը դեռևս հայտնի չէ։
10:33 08.07.2018
Հուլիսի 7-ին, ժամը 21:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի նոր Նորքի 8-րդ զանգվածի Շրջադարձային թիվ 18 շենքի 1-ին մուտքի վերելակում քաղաքացիներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից: Ս. Խ.-ին (1965 թ.) շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են անհրաժեշտ […]
10:15 08.07.2018
Հուլիսի 8-ին, ժամը 00:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին այրվում է «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Ն.): Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:20-ին, մարվել՝ 01:38-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:
09:57 08.07.2018
Հուլիսի 8-ին, ժամը 05:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 164 շենքի մոտակայքում գտնվող երկհարկանի տանը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, մեկ ջրատար և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Պարզվել է, որ Ամառանոցային փողոցում այրվում է երկհարկանի տուն: Հրդեհը մեկուսացվել […]
09:52 08.07.2018
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի համար չի տարել սկավառակ՝ բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնի Rocket Man երգով։ Այս մասին հայտնել է Պետդեպի մամլո ծառայության ղեկավար Հիզեր Նաուերթը։ Նրա խոսքով՝ Ասիայի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներով ուղևորության ժամանակ Պոմպեոն Կիմ Չեն Ինին իսկապես տվել է նամակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից, […]
09:40 08.07.2018
Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի իշխանությունները պատրաստ են Հյուսիսային Կորեային երաշխավորել քաղաքական ռեժիմի պահպանում։ Այս մասին եռակողմ բանակցությունների արդյունքներով հայտարարել է Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոն։ Կոնոն ընդգծել է, որ նման երաշխիքների համար հյուսիսկորեական ղեկավարությունը պետք է կատարի լիարժեք, ստուգելի և անշրջելի միջուկազերծում։ «Անկախ ձևակերպումներից՝ մենք կաշխատենք Հյուսիսային Կորեայի լիարժեք միջուկազերծման ուղղությամբ, դա ներառում է […]
09:24 08.07.2018
Ավելի քան 60 մարդ է մահացել տեղատարափ անձրևներից առաջացած հեղեղումների ու սողանքների հետևանքով, որոնք պատուհասել են Ճապոնիայի կենտրոնական և արևմտյան հատվածներին։ Ինչպես հայտնում է ճապոնական Kyodo գործակալությունը, անհետ կորած է համարվում ավելի քան 40 մարդ։ Տարերային աղետի պատճառով տարհանվել է ավելի քան 1․6 մլն քաղաքացի։ Առավել ծանր իրադրություն է ստեղծվել Հիրոսիմա և Կիոտո պրեֆեկտուրաներում, որտեղ […]
09:10 08.07.2018
Քրիստոսի պայծառակերպության տոնը` Վարդավառը, այս տարի նշվում է հուլիսի 8-ին: Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է՝ Պետրոս, Հովհաննես և Հակոբ առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակը։ Քրիստոնեական ավանդույթի համաձայն՝ այդ օրը Հիսուս Քրիստոսը Պետրոս, Հակոբ և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռ՝ աղոթելու։ Տապից ու հոգնամությունից առաքյալները քնում են, իսկ աղոթող Քրիստոսի վրա լույս […]
01:00 08.07.2018
ԵՄ սահմանապահ ծառայությունն անհանգստացած է Մարոկկոյից Իսպանիա երթուղով ներգաղթյալների հոսքի աճով։ Այս մասին ասել է եվրոպական սահմանային Frontex ծառայության ղեկավար Ֆաբրիս Լեգերին, փոխանցում է Die Welt-ը։ «Եթե հարցնեք, թե ինչն է ինձ ներկայում առավել շատ անհանգստացնում, ես կպատասխանեմ՝ «Իսպանիան»»,-ասել է Լեգերին։ Հունիսին Միջերկրական ծովի արևմտյան հատվածում հաշվվել է ներգաղթալների կողմից սահմանների անօրինական հատման մոտ 6000 […]
00:53 08.07.2018
«Դիլիջան» ազգային պարկում բազմաթիվ տապալված ծառեր են հայտնաբերվել, հաղորդում է Econews.am-ը: «Նախանցյալ օրը Բլեյանի և Այթափի դպրոցների դպրոցականների և մանկավարժների մի խմբի բնապահպանական և ճանաչողական քայլարշավն էի ուղեկցում Դիլիջանի ազգային պարկում՝ Պարզ լճից դեպի Գոշավանք: Անտառի խորքում հայտնաբերեցինք բազմաթիվ տապալված ծառեր և նախապատրաստված մեծ քանակությամբ վառելափայտ: Ամբողջ վառելափայտը կտրտված էր բոլորովին առողջ ծառերից»,- գրում է իր […]
00:46 08.07.2018
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին չի հաջողվել հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ Փհենյան կատարած երրորդ այցի ընթացքում։Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Կիմ Չեն Ինն անձամբ էր հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի հետ նրա նախորդ երկու այցերի ժամանակ, սակայն այս անգամ հանդիպումը չի կայացել։ Պատճառի մասին չի հաղորդվում։ Հուլիսի 6-7-ի բանակցությունների ժամանակ հյուսիսկորեական պատվիրակությունը գլխավորել […]
00:30 08.07.2018
Առնվազն 3000 մարդ է տարհանվել հրդեհի պատճառով, որը բռնկվել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սանտա-Բարբարա շրջանի Գոլետա քաղաքի մերձակայքում։ Նախնական տվյալներով՝ քաղաքի մոտ բռնկումը տեղի է ունեցել բարձր ջերմաստիճանի և քամու ուժգնացման հետևանքով։ Ներկա պահին հրդեհի ընդհանուր մակերեսը կազմում է 25-30 հա։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Հրշեջ ծառայության աշխատակիցներին հաջողվել է տեղայնացնել հրդեհի մոտ […]
00:14 08.07.2018
Կատուն խափանել է լեհ պատմաբանի և քաղաքագետի հեռուստահարցազրույցը։ Նկարահանումից զավեշտալի մի դրվագ հայտնվել է YouTube վիդեոհոսթինգում։ Լեհ պատմաբան, քաղաքագետ, ընդդիմադիր գործիչ Եժի Տարգալսկին հարցազրույց էր տալիս հոլանդական NTR հեռուստաընկերությանը՝ Լեհաստանում տիրող քաղաքական լարվածության մասին: Տարգալսկին պատմում էր, որ Լեհաստանում կյանքի բոլոր ոլորտները նախկինի պես վերահսկվում են անվտանգության պետական նախկին ծառայության մարդկանց կողմից, երբ կադրում է […]
00:01 08.07.2018
Կարտոֆիլի տեսակները չեն տարբերվում առանձնակի բազմազանությամբ։ Շուտով կարտոֆիլին սպասվում է ժողովրդականության նոր ալիք, հայտնում է hronika.info-ն-ն։ Կարտոֆիլի ընտրասերմամբ զբաղվող հոլանդական Plantera ընկերությունը մշակել է այդ բանջարեղենի համար միանգամայն արտասովոր գույների՝ մանուշակագույն և վարդագույն տարատեսակներ։ Մանուշակագույն տեսակի (Purple Rain) գունավորումը պայմանավորված է անտոցիանի բարձր պարունակությամբ։ Այդ քիմիական պիգմենտներն ավանդաբար հանդիպում են հապալասի մեջ: Lily Rose անվանումով […]
23:43 07.07.2018
Լիբանանի քաղաքացի Մոնա ալ Մազբուկին Կահիրեի դատարանի կողմից 11 տարվա ազատազրկման է դատապարտվել եգիպտացիներին վիրավորող տեսանյութի համար։ Այս մասին հայտնում է MENA գործակալությունը: Տեսանյութում նա վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել եգիպտացիների հասցեին՝ նշելով, որ Եգիպտոսում բազմաթիվ ուղևորությունների ժամանակ ինքը ոտնձգությունների է ենթարկվել։ Կինը կարծիք է հայտնել առ այն, որ դա վկայում է բնակչության մեծ մասի մշակութային […]
23:27 07.07.2018
Պետք է հպարտ լինեք, որ հայ եք, որովհետև, եթե նայեք մեր ժողովրդի պատմությանը, ապա հպարտանալու շատ առիթներ կունենաք։ Այս մասին հուլիսի 7-ին Ծաղկաձորում «Դեպի Հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ «Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները պետք է ձեր հպարտությանը ևս մեկ կաթիլ ավելացնեն, որովհետև աշխարհում եզակի ազգեր ու […]
23:15 07.07.2018
«Թթի փառատոնն» իր շուրջ էր համախմբել Սյունիքի մարզի տարբեր համայնքների ներկայացուցիչների: Վերջիններս խմիչքների, Սյունյաց աշխարհի ուտեստների, հետաքրքիր ձեռագործ աշխատանքների և այլ գործերի ցուցադրությամբ գրավեցին ոչ միայն հայ, այլև օտարազգի զբոսաշրջիկների ուշադրությունը: Փառատոնն անցկացվեց հուլիսի 7-ին, հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկում՝ Գորիսում: «Փառատոնն այս տարի համընկավ «Գորիսն ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» հռչակելու հետ, և մենք շատ ենք […]
23:04 07.07.2018
Հուլիսի 7-ին, ժամը 14:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նորքի 13-րդ փողոցի տներից մեկում: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:19-ին, մարվել՝ 15:33-ին: Ամբողջությամբ այրվել է հյուրասենյակը՝ գույքով (35 քմ), մասամբ ջերմահարվել են […]
22:54 07.07.2018
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հուլիսի 7-ին աշխատանքային այց կատարեց Գեղարքունիքի մարզ: Նախարարին ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը: Այցի առաջին կանգառը Սևանի հոգեբուժական հիվանդանոցն էր, որտեղ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 424 հիվանդ: Այստեղ նախարարը և մարզպետը ծանոթացան բուժհաստատության առօրյային, հիմնախնդիրներին, հիվանդների կենցաղային ու բուժական պայմաններին, զրուցեցին տնօրենի և բուժանձնակազմի հետ: Այցի երկրորդ […]
22:48 07.07.2018
Bloomberg-ը վերահրատարակել է աշխարհի միլիարդատերերի վարկանշային աղյուսակը, որում նախկինի պես առաջատարներ են մնում Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսն ու Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը։ Նրանց կարողությունները կազմում են համապատասխանաբար՝ 142 և 94.2 մլրդ դոլար։ Առաջատարների եռյակում ՏՏ ընկերությունների ղեկավարներն են։ Եռյակը եզրափակում է Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ չորրորդ հորիզոնական մղելով ներդրող Ուորեն Բաֆեթին։ Ցուկերբերգի կարողությունը կազմում է 81.6 […]
22:38 07.07.2018
Hraparak.am-ը գրում է. «Մեր տեղեկություններով, իրավապահներն այս օրերին մեծ թվով նախկին իշխանավորների են «այցելում», բայց այս այցելություններից մի մասն է հրապարակայնացվում, որտեղ խուզարկություններն արդյունք են տալիս։ Մասնավորապես, մոտ 5-6 օր առաջ ԱԱԾ դիմակավորվածներն այցելել են նախկին նախարար, այժմ ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին՝ «Բուլկի Արամ»։ Եղել են և նրան պատկանող Տիգրան Մեծ փողոցի սկզբնամասում գտնվող շենքի գրասենյակում, […]
22:28 07.07.2018
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը շարունակում է մնալ «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության օրակարգում։ Նախաձեռնության ներկայացուցիչ Դավիթ Պետրոսյանը news.am-ի հետ զրույցում ասաց, որ իրավական կարգավորման հարցեր կան, որոնք կրթության և գիտության նախարարության տիրույթում են։ Անկախ ԿԳՆ գործառույթների իրագործման ժամկետներից՝ ուսանողները պատրաստ են ամեն վայրկյան ոտքի կանգնել հանուն արդարության հաստատման։ «Ռեկտորի հրաժարականը ինքնանպատակ չէ։ Ռեկտորի հրաժարականի նպատակը […]
22:19 07.07.2018
Ստեփանակերտում այսօր բողոքի ցույց է կայացել: Այս մասին հայտնում է Արցախի հանրային հեռուստաընկերությունը։ Այն կազմակերպել էր «Արցախյան զարթոնք» նախաձեռնող խումբը: Ավելի վաղ խումբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ հանրահավաքին աջակցում է գեներալ Միքայել Արզումանյանը։ Հավաքը տեղի է ունեցել առանց Միքայել Արզումանյանի մասնակցության: Հավաքի մասնակիցները պահանջել են գործող իշխանությունների հրաժարականը: «Արցախյան զարթոնք» նախաձեռնող խմբի անդամները […]
22:10 07.07.2018
ВВС-ի ռուսական ծառայությունն անդրադարձել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի 2 եղբայրների շուրջ ծագած սկանդալին։ Նշվում է, որ Սերժ Սարգսյանի կրտսեր եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, եղել է երկրի երկու գումարման խորհրդարանի պատգամավոր և հայտնի է որպես ազդեցիկ գործարար։ Վերլուծաբանները նրան անվանում են «հայկական կոռուպցիայի դեմքը»։ Նախկին նախագահի մյուս եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, նույնպես կասկածվում է կոռուպցիոն գործով։ Հրապարակման մեջ անդրադարձ […]
11:00 07.07.2018
Ամերիկյան Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների պատճառով արտակարգ դրություն է սահմանվել։ Սան Դիեգո շրջանում մոլեգնող հրդեհներն արդեն 1 մարդու կյանք են խլել։ Կրակի ճիրաններում են հայտնվել մի քանի տներ։ Հաղորդվում է որոշ ավտոճանապարհների փակ լինելու մասին։ Հրդեհը սպառնում է տարածվել կարևոր նշանակություն ունեցող ենթակառուցվածքի վրա, հայտնում է CNN-ը։ Օդերևութաբանների կանխատեսումներով՝ ուժգին քամիներով ուղեկցվող սաստիկ շոգ եղանակը […]
10:47 07.07.2018
Անգլիայում հարսանքավորների մի մասը չի մասնակցել հանդիսությանը։ Պատճառ է հանդիսացել հարսի սահմանած՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի դիտման արգելքը, հայտնում է The Mirror-ը։ Նորապսակներն ստիպված են եղել անցկացնել իրենց կյանքի ամենաերջանիկ օրն առանց հյուրերի ստվար մասի։ Նշվում է, որ ֆուտբոլային խաղերը դիտելուց զատ, հարսն արգելել էր նաև օգտվել ցանկացած էլեկտրոնային սարքից՝ խաղերի արդյունքները ստուգելու համար։
10:32 07.07.2018
Այսօր առավոտյան Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այցելել է Նախիջևանի սահմանի մարտական դիրքեր: Ամենայն Հայոց կաթողիկոսն այստեղ իր օրհնությունն ու գնահատանքն է բերել քաջարի զինվորներին: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգն իր ֆեյսբուքյան էջում: https://www.facebook.com/infoservicesofmothersee/posts/872961662895806
10:23 07.07.2018
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ներկայացնել ապօրինի որսի, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ: Այս անգամ համացանցում են հայտնվել լուսանկարներ, որոնց «գլխավոր հերոսն» անչափահաս է: Արգիշտ Գ. անունով օգտատերը 2017թ.-ին համացանց է բեռնել լուսանկարներ, որտեղ վերջինս լուսանկարվել է որսի համար չթույլատրված գիշատիչ թռչունը ձեռքին: Լուսանկարում մեծ ճուռակ է (Buteo […]