Ախալքալաքում մեծ շուքով նշվել է ավանդական դարձած Ջիվանու օրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+21.09 oC

Ախալքալաքում մեծ շուքով նշվել է ավանդական դարձած Ջիվանու օրը

18:28 08.07.2018

2018թ. հուլիսի 7-ին Վրաստանի Ախալքալաքի շրջանի Կարզախ գյուղում մեծ շուքով նշվեց Ջավախքի մշակութային օրացույցում արդեն ավանդույթ դարձած և ամենասպասված տոներից մեկը՝ Ջիվանու օրը:

Տոնակատարությանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, ՀՀ սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանը, Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Կախա Սամխարաձեն, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Հենզել Մկոյանը և Սամվել Մանուկյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը և գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը, Հոգաբարձուների խորհրդի անդամներ, Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամները, բազմաթիվ հյուրեր Վրաստանից, Ռուսաստանից, Հայաստանից, ջիվանասերներ և կարզախցիներ: Այս մասին հայտնում են «Ջավախքին աջակցություն» հիմնադրամից։

Այս տարի միջոցառումը կազմակերպվեց Ախալքալաքի տեղական իշխանությունների և ՋԱՀ-ի հիմնադրած Աշուղ Ջիվանու տուն-թանգարանի գործընկերությամբ: Տոնական օրը սկսվեց Սուրբ Պատարագի մատուցմամբ Կարզախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցում ձեռամբ Արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանի և Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի: Պատարագին հաջորդեց հարգանքի տուրք և ծաղիկների խոնարհում Ջիվանու կիսանդրու մոտ, որից հետո էլ տոնակատարության մասնակիցները շարժվեցին դեպի Աշուղ Ջիվանու տուն-թանգարան: Հյուրերին տուն-թանգարանի բակում դիմավորեցին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաները ազգային նվագարանների կատարմամբ, որից հետո ներկաները շրջեցին տուն-թանգարանում և ծանոթացան մեծանուն աշուղի թողած ժառանգությանը, ինչպես նաև հնարավորություն ունեցան համտեսել Ջիվանու հայրական տան թոնրատանը թխվող հայկական ավանդական լավաշը:

Կարևորելով Ջավախքում զբոսաշրջության զարգացման անհրաժեշտությունը, այս տարի տուն-թանգարանի բակում ՋԱՀ-ի աջակցությամբ կազմակերպվեց «Կարզախի բարիքներ» անունը կրող գյուղական մթերքների տոնավաճառ: Տեղի ունեցավ նաև թեմատիկ հուշանվերների բարեգործական վաճառք, որից գոյացած ողջ հասույթը ուղղվելու է տուն-թանգարանի զարգացման ծրագրերին:

Տուն-թանգարան այցելությունից հետո հյուրերին սպասվում էր համերգային ծրագիր։ «Ջիվանու օր» տոնակատարությունն իր անզուգական կատարումներով գեղեցկացրել է «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի գլխավորությամբ, հնչել են Ջիվանու և այլ աշուղների սիրված երգեր, ելույթ է ունեցել նաև մեր ժամանակների սիրված Աշուղ Լեյլին: Համերգային ծրագրում ելույթ են ունեցել Կարզախի «Ջիվանու» անվան պարի անսամբլը, «Ջավախք» ժողովրդական երգի-պարի անսամբլը, Դամալա գյուղի պարի համույթը, Մյունխենի «Անուշ» պարախումբը, ժողովրդական երգիչ Արմեն Մկոյանը և այլ կատարողներ:

ՋԱՀ-ը շարունակելու է ընդլայնել Ջավախքում մշակույթի պահպանմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումն ու աջակցումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

09:34 28.06.2025

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

Հունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

BACK_TO_TOP