23:27 07.07.2018
Պետք է հպարտ լինեք, որ հայ եք, որովհետև, եթե նայեք մեր ժողովրդի պատմությանը, ապա հպարտանալու շատ առիթներ կունենաք։ Այս մասին հուլիսի 7-ին Ծաղկաձորում «Դեպի Հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
«Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները պետք է ձեր հպարտությանը ևս մեկ կաթիլ ավելացնեն, որովհետև աշխարհում եզակի ազգեր ու պետություններ կան, որոնք կարողացել են հեղափոխություն իրականացնել առանց մեկ կաթիլ արյան»,- նշեց նախագահը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հավաքը կազմակերպվել է Հայ առաքելական եկեղեցու կողմից։ Հայաստանից, Արցախից ու Սփյուռքից շուրջ 400 երիտասարդներ հնարավորություն են ունեցել հայրենիքում մասնակցել ուխտագնացության։ Նախագահ Արմեն Սարգսյանը երիտասարդներին հորդորեց կրոնական ընտրություն կատարելիս առաջնորդվել խղճի ազատությամբ, բայց հիշել, որ Հայ առաքելական եկեղեցին պարզ եկեղեցի չէ։
«Բոլորս ազատ ենք, յուրաքանչյուրդ ընտրության հնարավորություն ունեք՝ լինել հավատացյալ կամ աթեիստ, բայց դրանով չեք դադարում հայ լինելուց։ Հիմնական խնդիրն ու գեղեցկությունը հենց նրա մեջ է, որ դուք, հիմնվելով ձեր խղճի վրա, ազատ ընտրություն եք կատարում։ 700 տարի մենք մեծացել ու հպարտ հայեր ենք դարձել Հայ առաքելական եկեղեցու շնորհիվ։ Եկեղեցին դարեր շարունակ պահել ու պահպանել է մեր պետականությունը»,- ասաց Արմեն Սարգսյանը։
Հարցուպատասխանի ընթացքում Սփյուռքում ապրող երիտասարներն Արմեն Սարգսյանին խնդրեցին նշել, թե ինչ հնարավորություններ կան հայրենիք վերադառնալու ու Հայաստանում սեփական բիզնեսը սկսելու համար։ Նախագահ Արմեն Սարգսյանն ասաց, որ իրողություն է փոխվել ու այժմ դրա համար շատ բարենպաստ պայմաններ կան։
«Այսօր կա կառավարություն, որը ոչ միայն հայտարարել է, այլ նաև իրագործում է հիմնական կարևոր սկզբունքը՝ պայքար կոռուպցիայի դեմ։ Դատարաններն ու մյուս պետական կառույցներն են ավելի արդար դարձել, և հենց այս փոփոխություններն են ձեզ հնարավորություն տալիս ձեր հայրենիքում ձեր սիրած գործով զբաղվել»,- նշեց նախագահ Արմեն Սարգսյանը։ Հանդիպման ընթացքում նախագահը երիտասարդներին հիշեցրեց նաև հայրենասիրության իրական խորհրդի մասին։
«Հայրենասիրությունը միայն խոսքեր ու կենացներ չէ, նույնիսկ պատերազմի ժամանակ հայրենիքը պաշտպանելը չէ։ Հայրենասիրությունն այս խաղաղության պայմաններում երկրին նվիրվելն է», – ասաց նախագահը։ Արմեն Սարգսյանը համահայկական հավաքի սփյուռքահայ մասնակիցներին հորդորեց գալ Հայաստան, ազգային ժառանգությունը պահպանելով՝ հզորացնել երկիրը։
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...
21:18 27.06.2025
Հայաստանի մարմնամարզության հավաքականը թիմային պայքարում երկրորդն է․ Yerevan OpenԿայացել է սպորտային մարմնամարզության ամենամյա Yerevan Open մրցաշարը: Հայաստանի երիտասարդական հավաքականը թիմային պայքարում գրավել է երկրորդ տեղը, իսկ հաղթող է դարձել Ռուսաստանի հավաքականը: Հայաստանի թիմից նժույգ թափերում ոսկե մեդալ է նվաճել Արման Ղուկասյանը, արծաթե մեդալ` Արսեն Ղազարյանը, հենացատկում բրոնզե մեդալակիր է դարձել Ռոմիկ Մելքոնյանը, զուգափայտի վրա արծաթե մեդալ է նվաճել Մարատ Հովհաննիսյանը: ...