Մեծ Բրիտանիայում քննական հանձնաժողովը տուգանվել է Շեքսպիր չիմանալու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+14.66 oC

Մեծ Բրիտանիայում քննական հանձնաժողովը տուգանվել է Շեքսպիր չիմանալու համար

23:43 05.07.2018

Մեծ Բրիտանիայում ավելի քան 230 հազար դոլարով տուգանել են քննական հանձնաժողովի անդամներին՝ դասական գրականություն չիմանալու համար:

Բանն այն է, որ դպրոցական քննական հանձնաժողովի անդամները շփոթել են Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»-ի երկու թշնամի գերդաստանների ներկայացուցիչներին, հայտնում է Newsru.com-ը։

Հարցերից մեկն այսպիսին է եղել․ «Ինչպե՞ս է Շեքսպիրի մեկնաբանմամբ՝ Տիբալտի ատելությունը Կապուլետ ընտանիքի հանդեպ ազդում պիեսի ավարտի վրա»։ Սակայն Տիբալտը, լինելով Ջուլիետի զարմիկը, այսինքն՝ Կապուլետ ընտանիքի անդամ, չէր կարող ատելություն տածել իր ընտանիքի հանդեպ:

Հարցը պետք է լիներ դեպի Մոնտեգյուները նրա ատելության մասին, քանի որ Ռոմեոն պատկանում էր հենց այդ ընտանիքին, որոնք Կապուլետների թշնամիներն էին: Կառավարական հատուկ կազմակերպությունն ստուգումներ է սկսել: Պարզվել է, որ սխալը թույլ է տրվել հարցերի նախապատրաստական փուլում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արսեն Զախարյանը վերադարձել է «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակ

09:10 20.05.2025

Արսեն Զախարյանը վերադարձել է «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակ

Ռուսաստանի ազգային հավաքականի հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը վերադարձել է «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 21-ամյա ֆուտբոլիստն ապաքինվել է վնասվածքից ու կկարողանա մասնակցել առաջիկա հանդիպմանը։ Զախարյանը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել փետրվարի 24-ին և մասնակցել «Լեգանեսի» դեմ 25-րդ տուրի հանդիպմանը։ Այդ օրը նա խփել է մրցաշրջանի առաջին ու դեռ միակ գոլը, ինչպես […] ...

Ալժիրը կպատասխանի իր դիվանագետներին արտաքսելու Ֆրանսիայի որոշմանը

09:05 20.05.2025

Ալժիրը կպատասխանի իր դիվանագետներին արտաքսելու Ֆրանսիայի որոշմանը

Ալժիրը փոխադարձ միջոցներ կձեռնարկի՝ ի պատասխան վիզա չունեցող ալժիրցի դիվանագետներին վտարելու ֆրանսիական իշխանությունների վերջին որոշման։ Այս մասին ասվում է Ալժիրի արտաքին գործերի նախարարության կոմյունիկեի մեջ։ «Ալժիրը կպատասխանի փոխադարձության սկզբունքի խստիվ կիրառմամբ՝ համաչափ ֆրանսիական կողմի՝ 2013 թվականի համաձայնագրով ստանձնած պարտավորությունների և պարտավորությունների չկատարմանը, որը նախատեսում է առանց վիզայի ռեժիմ դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրեր ունեցողների համար»,- ասվում […] ...

Եմենի հութիները հայտարարել են իսրայելական Հայֆա նավահանգստի ծովային շրջափակման մասին

08:55 20.05.2025

Եմենի հութիները հայտարարել են իսրայելական Հայֆա նավահանգստի ծովային շրջափակման մասին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները որոշել են ծովային շրջափակում սահմանել Իսրայելի հյուսիս-արևմուտքում գտնվող Հայֆա նավահանգիստում։ Այս մասին հայտնել է ապստամբների կողմից ստեղծված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Զինված ուժերը որոշեցին կատարել ղեկավարության հրամանները Հայֆա նավահանգստի ծովային շրջափակման գործողություն սկսելու համար»,- ասել է նա Al Masirah հեռուստաալիքի եթերում, որը վերահսկվում է «Անսար Ալլահ»-ի կողմից։ Սարիայի […] ...

Էլինա Ավանեսյանը կլինի Ռաբաթի մրցաշարի առաջին համարը

08:45 20.05.2025

Էլինա Ավանեսյանը կլինի Ռաբաթի մրցաշարի առաջին համարը

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը կմասնակցի Ռաբաթի WTA-250 կարգի մրցաշարին, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ Աշխարհի 38-րդ ռակետը կլինի մրցաշարի առաջին համարը։ Բացի Ավանեսյանից, մրցաշարին կմասնակցեն նաև Փեյթոն Սթիրնսը (ԱՄՆ, 42-րդ ռակետ), Մոյուկա Ուչիժիման (Ճապոնիա, 47-րդ ռակետ), Ալիսիա Փարքսը (ԱՄՆ, 51-րդ ռակետ), Կամիլիա Օսորիոն (Կոլումբիա, 55-րդ ռակետ) և այլ թինիսիստուհիներ։ Հայ թենիսիստուհին առաջին փուլի իր մրցակցին […] ...

Ռուբիոն ասել է, որ Եվրոպան հակամարտություն է ցանկանում

08:40 20.05.2025

Ռուբիոն ասել է, որ Եվրոպան հակամարտություն է ցանկանում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Հռոմ կատարած այցի ժամանակ լսել է գնահատականներ, որ Եվրոպան հակամարտություն է ցանկանում։ «Կարդինալներից մեկը, ում ես հանդիպեցի, մեզ համար շատ անսովոր ասաց, որ ամերիկայի նախագահը խաղաղություն է ուզում, և որոշ եվրոպացիներ անընդհատ կոչ են անում ռազմական գործեր սկսել, ասես աշխարհը գլխիվայր շուռ է եկել»,-ասել է Ռուբիոն Քենեդու կենտրոնի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:30 20.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP