09:42 03.07.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Էլայզեռ» ընկերության անունը շատերին հայտնի դարձավ դեռեւս անցյալ տարի, երբ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում հայտարարվեց, թե 2016-2017թթ. ընթացքում ՊՆ-ի կարիքների համար սերուցքային կարագի փոխարեն մարգարին ու սպրեդ է մատակարարվել: Այս գործով դեռ կալանքի տակ է ընկերության ներկայացուցիչ Անդրանիկ Հայրապետյանը: Բայց նրա եղբոր՝ Արման Հայրապետյանի ներկայացրած փաստերից միանգամայն այլ պատկեր է […]
09:29 03.07.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը որոշել է ոստիկանության ներքին զորքերին ուղարկել սահման՝ ծառայելու։ Չնայած «Ներքին զորքերի մասին» օրենքով ներքին զորքերի խնդիրներից է նաև «պաշտպանությանը մասնակցելը», սակայն նախկին իշխանությունը նրանց օգտագործել է ընդդիմադիր հավաքները ճնշելու համար։ Շաբաթ օրը Վալերի Օսիպյանը հանդիպել է ստորաբաժանման հետ և հայտնել, որ ՊՆ-ից առաջարկ է ստացել ու համաձայնել, թեև որոշումը Նիկոլ […]
09:14 03.07.2018
«Փաստ» թերթը գրում է. «Որոշ նախարարներ լրատվամիջոցներով երևալու յուրօրինակ մրցման մեջ են: Դա անզեն աչքով էլ նկատելի է: Ավելին, նրանք այդ մրցավազքի մեջ հաճախ ժամանակ չեն ունենում զբաղվել իրենց հիմնական գործով: Բանն այն է, որ նրանք հրապարակային գործելաոճ որդեգրելու հստակ հրահանգ են ստացել վարչապետ Նիկոլ Փաշինյանից և սկսել են իրար հետ մրցակցել, թե ով ավելի լավ […]
08:58 03.07.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանն իր ծննդյան օրն անցկացրել է Ծաղկաձորում, ինչպես միշտ՝ ընտանեկան միջավայրում, ընտանիքի անդամների և ընտանիքին մոտ կանգնած մի քանի հյուրերի հետ։ Օրվա ընթացքում նրան են այցելել մտերիմները, այդ թվում և՝ ղարաբաղյան բարձր շրջանակներից, ՀՀԿ կուսակիցները։ Այս անգամ բոլորը մեկ մարդու նման իրենց պարտքն են համարել զանգահարել և շնորհավորել, «մի քանի […]
08:50 03.07.2018
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե դատախազության 100-ամյակին ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի բացակայությունն ուրույն մեսիջ էր հայաստանյան պատկան մարմիններին, որ առանձնապես հիացած չեն իրենցով: Մյուս կողմից էլ, «պատկանները» կարող են իրենց նոր տերերի մոտ գլուխ գովալ, որ ամբողջովին «հեռու» են խաղում «ռուսական գծից»: Իսկ թե ինչու նախկին իշխանությունների «նշանակած» գլխավոր դատախազին նորերը հրաժարական […]
08:40 03.07.2018
Արմավիրի մարզում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել: Հուլիսի 2-ին՝ ժամը 23։20-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի բնակիչ, 17-ամյա Գոռ Մինասյանն իր վարած «Mercedes» մակնիշի 70 DV 010 համարանիշի ավտոմեքենայով Հանրապետության փողոցում՝ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտնի՝ նույն փողոցի բնակչուհի, 60-ամյա Գայանե Գևորգյանին: Այս մասին հայտնում է է shamshyan.com-ը: Վարորդը փախուստի […]
08:31 03.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է Ֆինլանդիայում կայանալիք առաջիկա բանակցություններին ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում անցկացնել «1+1» ձևաչափով, որից հետո արդեն շարունակել շփումը օգնականների ներկայությամբ։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Ինչ վերաբերվում է Պուտինին, Թրամփն արդեն գնահատել է իրենց միջանձնային հարաբերությունները, սակայն ավելի շատ ժամանակ է ցանկանում երկու երկրների առաջնորդների […]
08:17 03.07.2018
Գերմանիայի ՆԳ նախարար Հորսթ Զեեհոֆերը և կանցլեր Անգելա Մերկելը միգրացիոն հարցով համաձայնության են եկել։ Այս մասին հայտարարել է Զեեհոֆերը, փոխանցում է Deutsche Welle-ն։ Քրիստոնեա-դեմոկրատական միության և Քրիստոնեա-սոցիալական միության միջև ինտենսիվ բանակցություններից հետո կողմերը համաձայնության են հասել այն հարցի շուրջ, թե ինչպես ապագայում կանխել անօրինական միգրացիան Գերմանիայի և Ավստրիայի սահմանին։ Արդյունքում Զեեհոֆերը հրաժարվել է պաշտոնը լքելու […]
08:01 03.07.2018
ԱՄՆ կոնգրեսականների և գործադիր իշխանությունների մակարդակով քննարկումներ են անցկացվում Հայաստանին «Հազարամյակի մարտահրավեր» ամերիկյան պետական կորպորացիայի կողմից խոշոր օգնություն տրամադրելու վերաբերյալ: «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում նշել է ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Կանչելյան-Սպիրը: Նրա խոսքով՝ դա բարդ գործընթաց է, հեշտ չի լինելու այդ խոշոր օգնության վավերացումն ստանալ. «Սակայն, ես զգույշ լավատեսությամբ եմ լցված: «Հազարամյակի մարտահրավեր»-ի հաստատման դեպքում Հայաստանին […]
07:49 03.07.2018
Բրիտանական ոստիկանությունը կարծում է, որ մարտի 4-ին Սոլսբերիում ՌԴ Հետախուզական գլխավոր վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլյայի թունավորմանը մասնակից են երկու ռուսաստանցիներ։ Այս մասին հայտնում է The Sun-ը՝ հղում անելով մայրաքաղաքային ոստիկանության աղբյուրներին, որոնք առնչություն ունեն միջադեպի հետաքննությանը։ Ենթադրաբար, հետաքննությունը կենտրոնանում է երկու առանցքային ֆիգուրների վրա, որոնց անունները չեն բացահայտվում։ Սքոթլանդ-Յարդում կարծում […]
07:38 03.07.2018
Facebook սոցցանցը սխալմամբ ապաարգելափակել է օգտահաշիվները, որոնք օգտատերերի կողմից ներառված են եղել սև ցուցակում։ Խնդիրն անդրադարձել է 800 հազար օգտատիրոջ վրա։ Այս մասին հայտնել է սոցցանցի՝ անձնական տվյալների պահպանության հարցերով պատասխանատու Էրին Իգենը։ Նրա խոսքով՝ ապաարգելափակումը տեղի է ունեցել մայիսի 29-ից հունիսի 5-ը։ Նա հավելել է, որ խոտանից տուժած օգտատերերի 83 տոկոսի մոտ ապաարգելափակվել է […]
07:22 03.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդի Էրիկը Նյու Յորքում նկատել է մի կնոջ, որը կորցրել էր գիտակցությունը մետրոկայարանի մոտ, շտապել է նրան օգնության և հազիվ խուսափել հեծանիվի անիվների տակ հայտնվելուց։ Թրամփն ու նրա թիկնազորը կանգնեցրել են մեքենան տուժածի մոտ՝ 58-1 փողոցում, որից հետո Էրիկը նկատել է մոտակայքով անցնող շտապօգնության մեքենա և դուրս վազել փողոց՝ բժիշկների ուշադրությունը […]
07:11 03.07.2018
Ողջ գիշերը Բաքուն անցկացրել է խավարի մեջ։ Նշվում է, որ էլեկտրականության զանգվածային խափանման պատճառը եղել է «Ադրբեջան» ՋԷԿ-ում տեղի ունեցած պայթյունը։ Oxu.Az –ը՝ հղում անելով «Ազերիշիգ» ընկերությանը, հայտնում է, որ վթարի պատճառ է դարձել անոմալ շոգ եղանակը։ Բարձր ջերմաստիճանն անսարքություններ է ի հայտ բերել ՋԷԿ-ի հովացման համակարգում։ Էլեկտրակայանի բլոկներից մեկի աշխատանքի դադարեցման պատճառով առանց լույսի են […]
01:00 03.07.2018
Մեքսիկայի նորընտիր նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը մտադիր է տուն վարձել նախագահական պալատի մոտ և հրաժարվել անձնական թիկնազորից։ Ինչպես հայտնում է Excelsior պորտալը, ներկայում Օբրադորն իր ընտանիքի հետ վերլուծում է տուն վարձակալելու հնարավորությունը։ Դեռևս մայիսին Օբրադորը հայտարարել էր, որ հաղթանակի դեպքում չի ցանկանա ապրել պետության ղեկավարի՝ «Սոճիներ» նստավայրում, քանի որ այն կախարդված է։ Օբրադորը նաև […]
00:51 03.07.2018
Իրանի հյուսիս-արևելքում այրվում է ազգային խոշորագույն պարկերից մեկը՝ «Գոլեստան»-ը։ Այս մասին հայտնում է Fars գործակալությունը՝ հղում անելով շրջակա միջավայրի հարցերով տեղի վարչության ղեկավար Ամիր Աբդուսին։ «Հրդեհը 2 ժամում ոչնչացրել է ավելի քան 100 հեկտար արոտավայր»,- ասել է Աբդուսը։ Նա պարզաբանել է, որ կրակը տարածվել է հարևան՝ Հյուսիսային Խորասան նահանգից, ինչին նպաստել է խոտածածկի չորությունը։ Կրակը […]
00:40 03.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Առևտրի համաշխարհային կազմակերպությանն սպառնացել է պատասխան գործողություններով՝ ԱՄՆ-ի հանդեպ «վատ վերաբերմունքի» համար։ «Հույս ունեմ՝ նրանք կփոխեն իրենց վարքը։ Նրանք մեզ հետ վատ են վարվել տարիներ շարունակ․․․Եթե նրանք մեզ հետ չվարվեն այնպես, ինչպես հարկն է, մենք ինչ-որ բան կանենք»,- հայտարարել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ժամանակ։
00:28 03.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մեքսիկայի նորընտիր նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի հետ: Նրանք քննարկել են սահմանային առևտրին ու անվտանգությանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Քննարկում է եղել նաև երկու երկրների միջև առանձին առևտրային համաձայնագրի և Հյուսիսատլանտյան ազատ առևտրի համաձայնագրի (NAFTA) շուրջ։ Սպիտակ տան ղեկավարը բազմիցս քննադատել է NAFTA-ն՝ պահանջելով վերանայել […]
00:14 03.07.2018
Ամերիկացի դերասանուհի Միշել Վուլֆը «Բրեյք» հեռուստաշոուի ժամանակ վիրավորանք է հնչեցրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկայի հասցեին։ Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը։ Վուլֆը նախագահի դստերն անվանել է «քարաքոս», ինչպես նաև համեմատել նրան քաղցկեղային ուռուցքի հետ։ «Դու վարչակազմի ամենավտանգավոր արարածը չես, սակայն դու չափազանց տհաճ ես ու միանգամայն անուղղելի, և դու մշտապես հայտնվում ես […]
23:57 02.07.2018
Լիբանանում հրատարակվող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը հոդվածով անդրադարձել է օրերս մի խումբ ռուս փորձագետների կողմից շփման գծի ադրբեջանական հատված կատարած այցին: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։ «Ադրբեջանական լրատվամիջոցները մեծ ոգևորությամբ լուրեր էին տարածել, թե մի խումբ ռուս փորձագետներ, քաղաքական և հասարակական գործիչներ այցելել են Լելե Թեփեի բարձունք ու հակահայկական հարցազրույցներ տվել խրամատներում։ Լելե Թեփե […]
23:46 02.07.2018
Մհեր Մկրտչյանը «Դուխով» ֆիլմ կնկարի «Թավշյա հեղափոխության» մասին։ Այս մասին ռեժիսորը հայտնել է vnews.am-ի հետ հարցազրույցում։ «Երկրում կատարվեց մի իրադարձություն, որը արժեքավոր էր ոչ միայն իր քաղաքական կողմով ու արդյունքներով, այլև՝ մարդկանց ներսում տեղի ունեցած էմոցիոնալ փոփոխությամբ: Մարդիկ սկսեցին հավատալ իրենց ուժերին և գիտակցել իրենց կարևորությունը: Եվ այս ամենի մեջ իսկապես կար սեր, ու այս […]
23:32 02.07.2018
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյում հայտարարել են տղամարդու ձերբակալության մասին, որը ծրագրել էր ԱՄՆ Անկախության օրը՝ հուլիսի 4-ին, ահաբեկչություն իրականացնել Քլիվլենդում։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ Դեմետրիուս Փիթս անունով ձերբակալվածը, որը հայտնի է նաև որպես Աբդուր Ռահիմ Ռահֆիք, բազմիցս հանդես է եկել հաջակցություն «Ալ Քաիդա» կազմակերպության և ամերիկացի զինվորականներին ոչնչացնելու կոչ է արել: Գերատեսչությունում նշում […]
23:19 02.07.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը` գյուղատնտեսության ոլորտում հայ-ռուսական համագործակցության ներկա վիճակը, համատեղ ծրագրերն ու հետագա փոխգործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ «Ռուսաստանի հետ հարաբերությունները մեզ համար կենսական նշանակություն ունեն, Հայաստանից արտահանվող […]
23:00 02.07.2018
Լորան անունով բելգիացի 8-ամյա տղան հաջողությամբ ավարտել է դպրոցն ու մտադիր է համալսարան ընդունվել։ Այս մասին հայտնում է ուկրաինական ТСН հեռուստաալիքը։ Տղան առաջարկներ է ստացել աշխարհի տարբեր համալսարաններից, սակայն հրաշամանուկն ու նրա ծնողները դեռևս ընտրություն չեն կատարել։ Նա IQ թեստով հավաքել է 145 միավոր։ Նշվում է, որ գիտելիքների մեծ մասը տղան ստացել է տանը։ Դպրոցում […]
22:46 02.07.2018
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը գանգատվել է երկրում արտադրվող թղթի վատ որակից։ Այս մասին հայտնել է երկրի առաջնորդը քիմիական մանրաթելերի գործարան կատարած այցի ժամանակ։ Ինչպես հայտնում է Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը, Կիմ Չեն Ինը նկատել է, որ թղթի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունների աշխատողները բավարար ջանքեր չեն ներդնում արտադրական գործընթացի արդիականացման համար։ Նա հանձնարարել է, […]
22:31 02.07.2018
«Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար, մասնագիտությամբ լրագրող Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է սոցցանցերում կառավարության ներկայության ակտիվացման մասին։ «Կառավարության աշխատանքն առավել թափանցիկ դարձնելու նպատակով այսուհետ ակտիվացնելու ենք մեր ներկայությունը նաև սոցցանցերում: Այստեղ կարող եք գտնել տարբեր սոցցանցերում կառավարության պաշտոնական էջերը՝ Facebook https://www.facebook.com/armgovernment/ Youtube https://www.youtube.com/c/GovernmentofArmenia Instagram https://www.instagram.com/arm_gov/ Twitter https://twitter.com/armgov Telegram https://t.me/arm_gov»,-ասված է գրառման մեջ։ https://www.facebook.com/hovhannes.movsisyan/posts/10216289297288904
22:23 02.07.2018
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը բացահայտ սուտ և զառանցանք է որակել ԼՂ հակամարտության կարգավորման մասին «Միջազգային Եվրասիական շարժման» ղեկավար Ալեքսանդր Դուգինի հայտարարությունները Ջոջուգ Մարջանլը գյուղում։ «Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Սերժ Սարգսյանը երբեք իր համաձայնությունը չի տվել Ադրբեջանին հինգ տարածքների վերադարձի հետ կապված։ Դա բացահայտ սուտ է։ Ավելին, որոշ քաղաքագիտական շրջանակների պնդումները, որ […]
22:13 02.07.2018
ՃՈ-ն Երևանում ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերել են կեղծ ու փոխարինված համարանիշով մեքենաներ, անսթափ ու համապատասխան փաստաթղթեր չունեցող, միտումնավոր խախտումներ կատարող վարորդներ, առանց համարանիշի կամ տարբեր առարկաներով համարանիշը ծածկած մեքենաներ։ Վերոնշյալ խախտումներ կատարած երթևեկության մասնակիցների տրանսպորտային միջոցները տեղափոխվել են ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Մանրամասները՝ տեսանյութում
11:00 02.07.2018
Հունիսի 24-30-ը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Բացի վերոնշյալ խախտումներից, շաբաթվա ընթացքում առաջնային գծի տարբեր հատվածներում դիտարկվել են ադրբեջանական սպառազինության և զինտեխնիկայի տեղաշարժեր, […]
10:50 02.07.2018
Նախադպրոցական, հանրակրթական և երեխաների խնամքի հաստատություններում ջրամատակարարման և սանիտարական ծառայությունների հասանելիությունն ուսումնասիրելու նպատակով 2018 թվականի մայիս-հունիս ամիսներին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մոնիթորինգային այցեր են իրականացրել Երևանի և մարզերի ավելի քան 200 ուսումնական հաստատություններ: ՄԻՊ-ից հայտնում են, որ այցերը կատարվել են համապատասխան փորձագետների կողմից մշակված հատուկ մեթոդների ու հարցաշարերի միջոցով. ստուգվել են հաստատություններում գործող սանհանգույցները, ջրի և […]
10:44 02.07.2018
ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը YouTube-ի իր ալիքում հրապարակել է Նախիջևանում ադրբեջանական դիրքի այրվելու տեսանյութը։ Ինչպես երեկ SHANTNEWS.am-ը տեղեկացրել էր, ադրբեջանական զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել էին դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ զինված ուժերը պատասխան կրակ էին բացել՝ թույլ չտալով հակառակորդին կատարել իր խնդիրը: Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել […]