20:20 01.07.2018
Կողոպտիչ կրկնահանցագործ Ռեդուան Ֆայիդը ֆրանսիական Սենա և Մարնա դեպարտամենտում գտնվող բանտից փախուստի է դիմել ուղղաթիռով։ Այս մասին գրում է Parisien-ը։ Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Փախուստի հարցում նրան օգնել են 3 զինված հանցակիցները։ Նրանք ուղղաթիռը վերցրել էին Բեգիայում գրանցված ավիացիոն ակումբից: Փախուստն իրականացնելու համար նրանք պատանդել էին օդաչուին և ստիպել իրենց հետ բանտ ուղևորել: Փախուստից […]
19:55 01.07.2018
System of a Down խմբի աշխահահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն Instagram-ի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել վիթխարի ականջակալների կողքին։ «Ես ցանկանում եմ Հայաստանի մայրաքաղաք Երևանում ստեղծել մեծ ականջակալների նոր ապրանքանիշ»,-լուսանկարին կից գրել է Թանկյանը:
19:40 01.07.2018
Սիրիական կառավարական բանակը Դերաա նահանգում ազատագրել է 70 քաղաքներ ու գյուղեր։ Ներկայում ստորաբաժանումները գտնվում են Հորդանանի հետ սահմանից 2 կմ հեռավորության վրա։ Այդ բնակավայրերի մեծ մասի բնակիչները միացել են Դամասկոսի հետ հաշտության մասին համաձայնագրին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Պայմանավորվածության կնքումից հետո զինված կազմավորումների գրոհայինները շտկել են իրենց կարգավիճակը և վերադարձել խաղաղ կյանքի։ Ներկայում […]
19:19 01.07.2018
Ավստրալիայում տեսանկարահանել են ծովային գիշատիչներին կերակող կնոջը ջուրը գցելու շնաձկան փորձը։ Այս մասին հայտնում է 7 News Perth պորտալը։ Տուժածը փորձել է նավակից կերակրել փոքր շնաձկներին, երբ դրանցից մեկը կտրուկ շարժում է արել, և «զոհը», չկարողանալով կանգնել ոտքերի վրա, ընկել է։ Կնոջ խոսքով՝ շնաձուկը բռնել է սնունդն իր մատի հետ։ Ամենը տեղի է ունեցել ակնթարթորեն։ […]
18:54 01.07.2018
Լոնդոնում բրիտանական իշխանությունները թագուհու մահվան դեպքում իրենց գործողությունների փորձ են անցկացրել։ Այս մասին հայտնում է The Times-ը։ Նշվում է, որ գաղտնի փորձն անցկացվել է դեռևս անցած շաբաթ։ Մշակվել է գործողությունների ծրագիր 92-ամյա թագուհու հնարավոր մահվան դեպքում։ Վարչապետը կհրապարակի բոթը՝ հայտարարելով 10-օրյա սուգ: Նշվում է, որ փորձը պայմանավորված չէ թագուհու առողջական վիճակի հետ, այլ հանդիսանում է […]
18:35 01.07.2018
Հայկական զինված ուժերը պետք է պատրաստ լինեն իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից զինտեխնիկայի և կենդանի ուժի կուտակումներին ու տեղաշարժին և ծրագրված լայնամասշտաբ զորավարժությունների անցկացմանը: «Զորավարժություններ են տեղի ունենալու: Ես կարծում եմ, որ Հայաստանի զինված ուժերը պետք է պատրաստ լինեն իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի, և իմ հրամանը զինված ուժերին հենց […]
18:22 01.07.2018
Երեկ երեկոյան և այսօր առավոտյան ադրբեջանական ԶՈւ-երը Նախիջևանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակ են բացել և թույլ չեն տվել հակառակորդին կատարել իր խնդիրը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ «Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է […]
18:07 01.07.2018
Աֆղանստանի արևելյան Նանգարհար նահանգի վարչական կենտրոնը հանդիսացող Ջելալաբադ քաղաքում՝ նահանգապետի գրասենյակից ոչ հեռու տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 18-ի, ևս 30 մարդ վիրավոր է, հայտնում է 1TV հեռուստաալիքը։ Պայթյունը տեղի է ունեցել նախագահ Աշրաֆ Գանիի՝ քաղաք կատարած այցի ֆոնին։ Խմբավորումներից ոչ մեկը դեռևս չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը։ Ինչպես արդեն SHANTNEWS-ը տեղեկացրել է, Աֆղանստանի նախագահ […]
17:45 01.07.2018
Այսօր՝ հուլիսի 1-ին, ժամը 15։00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Ախուրիկ գյուղում։ SHANTNEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ այրվել է դաշտի մոտ կայանված «Վազ 24 10» մակնիշի, առանց պետհամարանիշի ավտոմեքենան՝ ամբողջությամբ։ Տարածքով անցնող քաղաքացիներն ահազանգել են «911» ծառայություն։ Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան։ […]
17:28 01.07.2018
Աֆղանստանի արևելյան Ջելալաբադ քաղաքում հզոր պայթյուն է որոտացել։ Նախնական տվյալներով՝ զոհվել է 4 մարդ, ևս 10-ը վնասվածքներ են ստացել։ Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ տեղի ժամանակով 16։00-ին, Մուհաբիրատ հրապարակում՝ երկրի նախագահ Աշրաֆ Գանիի այցի ֆոնին։ Պայթյունը որոտացել է նահանգապետի գրասենյակից ոչ հեռու։ Այս մասին հայտնում է Tolo News-ը։ Դեպքի վայրում աշխատում են Աֆղանստանի անվտանգության ուժերը։ […]
17:08 01.07.2018
Մոսկվայի «Դիկսի» խանութում վաճառողուհուն պատանդ վերցրած տղամարդը ձերբակալվել է, աղջիկը ողջ է: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով իրավապահներին։ «Խանութում աղջկան ապօրինաբար պահող տղամարդը ձերբակալվել է: Նրա անօրինական գործողությունների հետևանքով աղջիկն աննշան վնասվածքներ է ստացել: Այժմ նրան տրամադրվում է անհրաժեշտ բուժօգնություն»,- հայտնել են ՌԴ ՆԳՆ Մոսկվայի վարչության մամուլի ծառայությունից: Նշվում է, որ տղամարդը պահանջել […]
16:43 01.07.2018
Սիրիայում «Խմեյմիմ» ավիաբազայի հակաօդային պաշտպանության միջոցները ոչնչացրել են դրոններ, որոնց պատկանելիությունը հայտնի չէ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ռուսական ավիաբազայի ներկայացուցչին։ Անօդաչու թռչող սարքերի հարձակման փորձի հետևանքով տուժածներ չկան։ Հաղորդվում է նաև նյութական վնասի բացակայության մասին։ Ավիաբազան աշխատում է պլանային ռեժիմով: Սա ավիաբազայի վրա դրոնների հարձակման առաջին դեպքը չէ։ Վերջին անգամ ռուս […]
16:23 01.07.2018
Իրանի իշխանությունները ծրագրում են մասնավոր ընկերություններին տրամադրել նավթ արտահանելու իրավունք, որպեսզի շրջանցեն ամերիկյան ընկերություների կողմից իրանական նավթի գնման Վաշինգտոնի արգելքը։ Այս մասին հայտնել է Իրանի առաջին փոխնախագահ Իսհակ Ջահանգիրին։ Նա նշել է, որ Վաշինգտոնը կձգտի մինչև նոյեմբեր զրոյական մակարդակի հասցնել իրանական նավթի վաճառքը։ Ջահանգիրին դա անվանել է «հոգեբանական պատերազմ»։ Ջահանգիրին ընդգծել է, որ ԱՄՆ-ի մտադրություններն […]
15:51 01.07.2018
Հաջորդ տարվանից առաջին դասարանցիների գրանցման հայտերը կլրացվեն առցանց՝ բացառելով կոռուպցիոն ռիսկերը և տնօրենների կողմից իրենց լիցենզիայով թույլատրվածից ավել աշակերտ ընդունելու հնարավորությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ուղիղ տեսակապով հայտնել է ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ Մանրամասները՝ տեսանյութում https://www.facebook.com/arayik.harutyunyan/videos/10156496254388501/
15:45 01.07.2018
Այսօր տրվել է լճափնյա հանգստի ամառային շրջանի մեկնարկը: Սևանա լճի հանրային լողափերը պատրաստ են ընդունելու հովեկներին: Գոյություն ունեցող 11 հանրային լողափերից 3-ում ամառվա սեզոնին կմատուցվեն տարբեր անվճար ծառայություններ՝ փրկարար ծառայություն, բուժսպասարկում, մարզական ու մանկական խաղահրապարակներ, անվճար ավտոկայանատեղի, հանդերձարաններ, լողաթախտեր: Գործում է նաև Մարտունու հանրային լողափը: Համայնքային իշխանություններն էլ «Սևան Ազգային պարկի» հետ մեկտեղ կհետևեն տարածքների […]
15:23 01.07.2018
Հուլիսի 1-ին, ժամը 13:27-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Դավիթաշենի կամրջի մոտակայքում՝ աստիճանների վրա նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձին և տեղափոխել են անվտանգ տարածք:
15:00 01.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին Կանադայի օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Հայաստանի և Կանադայի միջև ձևավորվել են ամուր և բազմաբնույթ կապեր՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա: Համոզված եմ, որ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումները ստեղծել են նոր, առավել բարենպաստ պայմաններ՝ մեր բարեկամական հարաբերություններն ավելի ամրապնդելու և խորացնելու համար: […]
14:28 01.07.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա և Հայաստանում դատախազական ծառայության հիմնադրման մեկդարյա հոբելյանի առիթով: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: «Հարգելի դատախազներ, դատախազության համակարգի աշխատակիցներ և վետերաններ, շնորհավորում եմ ձեզ Դատախազության աշխատողի օրվա և Հայաստանում դատախազական ծառայության հիմնադրման մեկդարյա հոբելյանի առթիվ: Հայաստանի Հանրապետության դատախազությունը կարևորագույն […]
14:20 01.07.2018
Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող բնապահպանները Երևանից երթով հասել են Արենի գյուղ և այնտեղ ստորագրահավաք են անցկացնում՝ ի պաշտպանություն Ամուլսարի: News.am-ի հաղորդմամբ՝ բնապահպանները նաև թռուցիկներ են բաժանել բնակիչներին: Բնապահպանները ավտոերթը կշարունակեն դեպի Ջերմուկ, որտեղ ակտիվիստներն արդեն 9-րդ օրն է՝ փակ են պահում դեպի Ամուլսար տանող ճանապարհները` պահանջելով դադարեցնել հանքի շահագործումը: Բնապահպաններին այլ ակտիվիստներ կմիանան Եղեգնաձորից: […]
14:15 01.07.2018
Իսրայելական բանակը Սիրիայի հետ սահման է ուղարկել հավելյալ զրահատանկային և հրետանային մասեր՝ հարևան պետության հարակից շրջաններում վերսկսված մարտական գործողությունների ֆոնին։ Այս մասին հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։ «Հյուսիսային շրջանի հրամանատարության կողմից անցկացված օպերատիվ իրադրության վերլուծության տվյալների հիման վրա որոշվել է ուժեղացնել Գոլանի բարձունքների 210-րդ դիվիզիան զրահատանկային և հրետանային ուժերով»,-ասվում է հաղորդագրությունում։ Բանակը վստահեցրել է, […]
13:57 01.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ քննադատել է ԱՄՆ օրենսդրությունը միգրացիայի ոլորտում՝ անվանելով այն «ամենահիմարն աշխարհում»։ Համապատասխան հայտարարությունը նա արել է Twitter-ի իր էջում։ «Երբ մարդիկ ապօրինաբար մեր երկիր են գալիս, մենք պետք է անհապաղ նրանց հետ ուղակենք, այլ ոչ թե տարիներ անցկացնենք օրենսդրական մանևրումների վրա։ Մեր օրենքներն ամենահիմարն են աշխարհում»,-ասվում է գրառման մեջ։ Բացի […]
13:29 01.07.2018
ՌԴ ոստիկանները պաշարել են Մոսկվայի Մեծ ակադեմիական փողոցում գտնվող սուպերմարկետը, որտեղ տղամարդը պատանդներ է վերցրել։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմիններին։ Նշվում է, որ շտապօգնության ծառայությանը տեղեկություն է ստացվել մեկ տուժածի մասին։ Ոստիկանության ծառայողները միջոցառումներ են ձեռնարկում տղամարդուն ձերբակալելու ուղղությամբ, ով պատանդ է պահում «Դիկսի» սուպերամարկետի աշխատողներին։
13:27 01.07.2018
ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում` Հուլիսի 1-ի ցերեկը, 2-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 1-ին կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հուլիսի 1-ի ցերեկը, 2-6-ին […]
13:14 01.07.2018
ԱՄՆ պաշտպանության նախարարությունն առանց պաշտոնապես հայտարարելու փոխել է գերատեսչության կայքում նշված նպատակներն ու հանձնարարությունները։ Այս մասին հայտնում է Task&Purpose պարբերականը։ Նշվում է, որ վերջին 20 տարիներին Պենտագոնի առաքելությունը սահմանվել է որպես «զինված ուժերի ստեղծումը, որոնք անհրաժեշտ են պատերազմը կանխելու և ԱՄՆ-ի ավտանգությունն ապահովելու համար»։ Ներկա պահին կայքի գլխավոր էջում նշված է «մահաբեր միավորված ուժերի ապահովումը՝ մեր […]
12:57 01.07.2018
Ամերիկյան Այդահո նահանգի Բոյսե քաղաքում դանակով զինված տղամարդը հարձակվել է բնակելի համալիրի բնակիչների վրա։ Այս մասին հայտնում է քաղաքային ոստիկանությունը։ Զանգի մատնանշած հասցեով ժամանած ոստիկանները հայտնաբերել են 9 տուժածի, նրանք ուղարկվել են հիվանդանոց։ 30-ամյա հարձակվողը ձերբակալվել է։ Նշվում է, որ տղամարդը հարձակվել է փախստականների քաղաքային համայնքի անդամների վրա։ «Այս միջադեպը ցույց չի տալիս մեր հասարակության […]
12:48 01.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն», որտեղ նրան ՀՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ու կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը ներկայացրել են կենտրոնի պայմաններն ու հնարավորությունները: Այս պահին վարչապետը կենտրոնի ղեկավարների ու բուժում ստացողների հետ առանձնազրույց է անցկացնում: Նշենք, որ կենտրոնում անվճար վերականգնողական կուրսեր են անցնում ծառայության ընթացքում վիրավորում ստացած և հենաշարժական դժվարություններ ունեցող […]
12:36 01.07.2018
Վարչական իրավախախտումների մասին օրենքում նոր փոփոխություններ են կատարվել: Օրենսգրքի 43.1 հոդվածի համաձայն՝ աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելը կառաջացնի տուգանք՝ պաշտոնատար անձի նկատմամբ՝ 100-200 հազար դրամի չափով: Այս մասին հայտնում է iravaban.net-ը։ Նշված խախտումը նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կրկին կատարելու համար պաշտոնատար անձը կտուգանվի 200-300 հազար դրամի չափով: Չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբամուղներից, […]
12:20 01.07.2018
Ավստրիական առողջարանային Շլադմինգ քաղաքում տեղի է ունեցել ԵՄ խորհրդի նախագահության փոխանցման հանդիսավոր արարողությունը։ ԵՄ խորհրդում նախագահությունը հուլիսի 1-ից անցնում է Բուլղարիայից Ավստրիային։ Նշվում է, որ միջոցառմանը մասնակցել են Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը և ԵՄ նախագահ Դոնալդ Տուսկը։ «Սա մեզ համար մեծ պատիվ է, սակայն միևնույն ժամանակ նաև մեծ պատասխանատվություն, քանի որ […]
11:55 01.07.2018
Իսպանիայի փրկարարական նավն օգնության է հասել Կենտրոնաաֆրիկյան հանրապետությունից մեկնած 60 ներգաղթյալի, ովքեր վնասված ռետինե նավակով մնացել էին Միջերկրական ծովում։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։ Նավակը Միջերկրական ծովում է մնացել ողջ գիշեր։ Առավոտյան այն նկատվել է իսպանական նավի անձնակազմի կողմից։ «Մարդիկ ճչում էին, ես վախեցած էին։ Սակայն երբ մենք տեսանք փրկարարական նավը, հասկացանք, […]
11:40 01.07.2018
Հնդկաստանում ավտոբուսն ընկել է ձորը, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 45 մարդ։ Այս մասին հայտնում է India TV-ն։ Դեպքը տեղի է ունեցել Ուտարակհանդ նահանգում։ Ավտոբուսը հայտնվել է մոտ 215 մետր խորությամբ ձորում և լիովին ջախջախվել։ Վթարի հետևանքով տուժել է 8 մարդ։ Վիրավորները հոսպիտալացվել են։ ՃՏՊ-ի պատճառների մասին չի հաղորդվում։