09:56 30.06.2018
Հունիսի 29-ին` ժամը 20:30-ի սահմաններում, հիվանդության (նախնական ախտորոշումը` լեղաքարային հիվանդություն, լյարդային անբավարարվածություն) հետևանքով մահացել է ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1973թ. ծնված Արմեն Շահմարի Աթանեսյանը: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը […]
09:53 30.06.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ «Ժամանակ» թերթի խմբագրություն էին ահազանգել Արարատի մարզի Վեդի, Վանաշեն, Գոռավան, Սիսավան համայնքների բնակիչները, ովքեր դժգոհում էին, որ ոռոգման ջուր չլինելու պատճառով ամբողջ բերքը ոչնչանում է: Հողօգտագործողների խոսքով` Ազատի ջրամբարում սելավի ջրերից ամբարված բավական ջրային պաշար կա, բայց դա հասարակ մահկանացուների համար չէ: Մեր տեղեկություններով` Ազատի ջրամբարում գարնանային սելավից հավաքված ջրերի […]
09:44 30.06.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհի: Հունիսի 30-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին, ժամը 08:30-ի դրությամբ 200 մ հատվածը միակողմանի փակ է. կատարվում են շինարարական աշխատանքներ: Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 11-12-րդ կմ-ին («Հացատուն» սննդի օբյեկտից հետո) 2018 թվականի հունիսի 12-ին տեղի […]
09:33 30.06.2018
ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 29-ին, ժամը 21:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարին գյուղի «Ֆորդերի սերվիզ» կոչվող տարածքում օձ է նկատվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները գյուրզա տեսակի օձին բռնել և տեղափոխել անվտանգ տարածք: *** Հունիսի 29-ին, ժամը 15:01-ին […]
09:28 30.06.2018
ԱՄՆ-ը չի ծրագրում դուրս գալ Առևտրի համաշխարհային կազմակերպությունից, սակայն պահանջում է իր հանդեպ ավելի ազնիվ վերաբերմունք։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «ԱՀԿ-ում մեզ շատ վատ են վերաբերվել, դա անազնիվ է։ ԱՄՆ-ին պետք է վերաբերվել ավելի ազնվորեն, բայց ես չեմ խոսում ԱՀԿ-ից դուրս գալու մասին։ Ես կարծում եմ, որ վեճերն ԱՀԿ-ում պետք է […]
09:20 30.06.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը մինչ կառավարական պորտֆել ստանալը երկու աշխատանք է ունեցել, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից։ Մակունցը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է 1 միլիոն 551 հազար դրամ եկամուտ, որը երկու տարբեր աշխատավարձերի հանրագումարն է։ Շարժական կամ անշարժ որևէ գույք […]
09:10 30.06.2018
Էստոնիայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Մելվիլ-կրտսերը հրաժարական է տվել ԱՄՆ-ի դաշնակից երկրների հանդեպ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտահայտությունների և քաղաքականության պատճառով։ Այս մասին հայտնում է Foreign Policy-ն՝ հղում անելով դիվանագետի ֆեյսբուքյան հայտարարությանը։ Խոսքը վերաբերվում է Թրամփի այն արտահայտություններին, թե «ԵՄ-ն ստեղծվել է, որպեսզի օգտագործի ԱՄՆ-ին, հարձակվի մեր խնայողությունների վրա», կամ որ «ՆԱՏՕ-ն նույնքան վատն է, որքան […]
08:55 30.06.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի խորհրդարանի ներկայիս կազմը կարող է թարմացվել, եթե հանրապետության դատախազը կրկին գա խորհրդարան և ևս մի քանի պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու հարցով միջնորդություն ներկայացնի: Տեղեկություններ կան, որ գլխավոր դատախազությունում նախապատրաստվող նյութերի հիման վրա ԱԺ առնվազն երեք պատգամավորներ կարող են զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից և կալանավորվել: Խոսքը ԱԺ նախկին փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի, Վերահսկիչ պալատի […]
08:49 30.06.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Դատական համակարգում վրդովված են Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության գործընթացից: Թեկնածուներին ընտրող դատավորների ընդհանուր 2-րդ ժողովին 240 դատավորից հազիվ 80 հոգի է ներկայացել: Դատավորներն այս ամենը կրկես են համարում եւ վրդովված են։ «Մենք էլ, իրենք էլ գիտենք, որ ինչ թեկնածու էլ ուղարկեն ԱԺ, չի ընտրվելու, քաղաքական որոշում է պետք, հավատացեք՝ ոչ […]
08:44 30.06.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հասկանալի ու բնական է, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների շեմին կուսակցությունները փորձելու են ադապտացվել նոր իրողություններին, պատրաստվել ընտրություններին: Երևի թե բոլորից շատ անցած տարիներն ու ապրիլ-մայիսին կատարվածը վերագնահատելու, ինչպես նաև եզրահանգումներ կատարելու կարիք ունի Հայաստանի հանրապետական կուսակցությունը: Մեր ունեցած տեղեկություններով, այս օրերին կուսակցությունում ակտիվորեն քննարկում են այն ուղիները, որոնք հնարավորություն կտան մաքրել […]
08:35 30.06.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ իշխանական նոր էլիտան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ՝ հունիսի 29-ին, Հրազդանում մասնակցել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի կնոջ ծննդյան օրը նշելու արարողությանը: Մեր աղբյուրի փոխանցմամբ, ծննդյան տոնակատարությունը շքեղ է եղել: Հյուրերի թվում եղել են փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, […]
08:18 30.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Ղրիմը կճանաչի Ռուսաստանի մաս։ Այս մասին հայտնում է The Globe and Mail-ը։ «Տեսնենք»,-պատասխանել է Թրամփը լրագրողների հարցին, թե կարո՞ղ է արդյոք ճանաչել Ղրիմի միացումը Ռուսաստանին։ Թրամփը Ղրիմը կորցնելու մեջ մեղադրել է իր նախորդին։ «Օբաման դա հնարավոր է դարձրել»,-ասել է նա։ Սպիտակ տան ղեկավարը համանման պատասխան է տվել նաև, […]
08:02 30.06.2018
Ամերիկացի կատակերգու Ջոն Մելենդեսը պատմել է, որ խաղ է խաղացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ Մելենդեսի խոսքով՝ ինքը Թրամփի հետ խոսել է այն ժամանակ, երբ նախագահը գտնվել է թիվ մեկ օդանավում։ Պրանկերը ներկայացել է որպես Դեմոկրատական կուսակցությունից սենատոր Ռոբերտ Մենենդես։ Նա իր բլոգում տեղադրել է զրույցի ձայնագրությունը։ Կատակերգուն զանգահարել […]
07:49 30.06.2018
Ավստրիայի Սահմանադրական դատարանը որոշել է, որ երկրի իշխանությունները պետք է թույլ տան քաղաքացիներին ցանկության դեպքում փաստաթղթերում նշել երրորդ սեռ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրքում քաղաքացին կարող է նշել երրորդ սեռ, եթե չի կարողանում իրեն լիարժեքորեն դասել արական կամ իգական սեռին։ Դատարանը ճանաչել է երրորդ սեռի գոյությունը՝ ինտերսեքս-ակտիվիստ Ալեքս Յուրգենի […]
07:35 30.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարկային բարեփոխման երկրորդ փուլի ընթացքում բիզնեսի համար հարկերը կարող են նվազեցվել 21 տոկոսից 20 տոկոսի։ Այս մասին նա ասել է Fox Business Network-ի հետ հարցազրույցում։ «Մենք կանցնենք երկրորդ փուլի։ Հնարավոր է՝ մենք դա անենք հոկտեմբերին, հնարավոր է՝ ավելի շուտ։ Հարցերից մեկը, որը մենք դիտարկում ենք, տոկոսադրույքը 21-ից 20 […]
07:26 30.06.2018
Ամերիկյան հետախուզությունը հաստատում է, որ Հյուսիսային Կորեան աշխատանք է տանում գաղտնի միջուկային օբյեկտներում։ Վերջին ամիսներին Հյուսիսային Կորեան մեծացրել է միջուկային հրթիռների համար վառելիքի արտադրությունը։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։ Հեռուստաալիքի զրուցակիցները հայտարարում են, որ հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինը փորձում է թաքցնել աշխատանքների իրականացման փաստը, քանի որ հույս ունի ևս մեկ […]
07:10 30.06.2018
Apple ամերիկյան կորպորացիան լիովին վերագործարկում է «Քարտեզներ» հավելվածը iOS 12-ի համար։ Այս մասին հայտնում է TechCrunch պորտալը։ Ընկերությունն աշխատում է «աշխարհում լավագույն քարտեզագրական հավելվածի» ստեղծման վրա, հայտնել է ծրագրային ապահովման հարցերով Apple-ի ավագ փոխնախագահ Էդդի Քյուն։ Նշվում է, որ հավելվածը կվերափոխվի գրեթե զրոյից։ Բացի այդ, դրանում կավելացվի տեղեկություն համայնապատկերային տեսախցիկներից։ Հավելվածի թարմացված տարբերակից առաջին կկարողանան […]
01:00 30.06.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդեպ բնակչության վստահության մակարդակը 1 ամսում նվազել է 7 տոկոսով, մինչդեռ վարչապետ Էդուար Ֆիլիպինը՝ 5 տոկոսով։ Այս մասին են վկայում Harris interactive ծառայության կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցման տվյալները։ Նշվում է, որ դրանք ամենացածր ցուցանիշներն են երկու քաղաքական գործիչների համար այդ բարձրագույն պետական պաշտոններում նրանց գտնվելու ողջ ժամանակահատվածում։ Համաձայն հարցման տվյալների՝ […]
00:45 30.06.2018
Իտալիայում զբոսաշրջիկների հանդեպ կգործեն նոր տուգանքներ։ Համաձայն նոր հրամանի՝ Հռոմում և Սարդինիայում զբոսաշրջիկները կարող են տուգանվել, եթե արևային ակնոցներ, ժամացույց և մարզաշապիկներ գնեն անօրինական վաճառականներից։ Լողափերում կեղծ դիզայներական ապանքների գնման համար զբոսաշրջիկները կարող են տուգանվել մինչև 7000 եվրոյով։ Այս մասին հայտնում է Daily Мail-ը՝ հղում անելով երկրի ներքին գործերի նախարար Մատեո Սալվինիին։ Վաճառողները, ովքեր հիմնականում […]
00:27 30.06.2018
Հունիսի 29-ին պաշտոնական այցով Բեռլինում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասի հետ։ Ողջունելով Հայաստանի արտաքին գործերի նախարար Մնացականյանին՝ Գերմանիայի ԱԳ նախարար Մաասը նշեց, որ այս այցը լավ առիթ է անձամբ ծանոթանալու և երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ քննարկումներ ունենալու, ինչպես նաև նոր պայմանավորվածություններ ձեռք բերելու համար։ Այս մասին […]
00:13 30.06.2018
Հունիսի 29-ին` ժամը 21:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ-Գառնի ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ` մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Բ., […]
23:55 29.06.2018
Գերմանիան Իսպանիայի և Հունաստանի հետ հասել է քաղաքական պայմանավորվածությունների՝ միգրացիոն քաղաքականությունում համագործակցության մասին: Այս մասին հայտնում է կանցլերի պաշտոնական կայքը։ Հունաստանն ու Իսպանիան պատրաստ են ընդունել ապաստան փնտրողներին, որոնց Գերմանիայի իշխանությունները հայտնաբերել են գերմանա-ավստրիական սահմանին: Խոսքն այն փախստականների մասին է, որոնք արդեն գրանցված են այդ երկրների EURODAC համակարգում: Այդ քայլերի մանրամասները կհամաձայնեցվեն հաջորդ 4 շաբաթների ընթացքում: […]
23:37 29.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտնել է իր վարչակազմի պաշտոնյաներին Առևտրի համաշխարհային կազմակերպությունից ԱՄՆ-ն դուրս բերելու մտադրության մասին։ Այս մասին հայտնում է Axios պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Նա հարյուր անգամ սպառնացել է դուրս գալ»,- հայտնել է աղբյուրը, որն այդ հարցը քննարկել է Թրամփի հետ։ Աղբյուրը նշել է, որ Թրամփի խոսքով՝ ԱՀԿ-ն ստեղծվել է այլ […]
23:21 29.06.2018
Հուլիսի 1-ից Կանադան մաքսատուրքեր կսահմանի ԱՄՆ-ից ներկրվող ընդհանուր՝ 16․6 մլրդ կանադական դոլարի (12,6 մլրդ ԱՄՆ դոլար) ապրանքների համար։Այս մասին ասվում է Կանադայի ԱԳՆ մամուլի հաղորդագրությունում։ Նշվում է, որ նոր առևտրային միջոցառումներն ուղիղ և համաչափ պատասխան են ԱՄՆ-ի կողմից պողպատի և ալյումինի ներկրման համար սահմանված մաքսատուրքերին։ Կանադայի սահմանած միջոցառումները կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ նախագահ […]
23:04 29.06.2018
Ամերիկյան SpaceX ընկերությունը Միջազգային տիեզերակայան է ուղարկել արհեստական ինտելեկտով ռոբոտի։ Մշակողների խոսքով՝ CIMON ռոբոտը կարող է տեսանյութ ցուցադրել, գրքեր կարդալ և ոչ բարդ զրույցներ վարել։ Այն պատրաստված է գնդի տեքսով, որի էկրանին կարող է ժպիտ հայտնվել։ Ռոբոտը ստեղծվել է, որպեսզի օգնի տիեզերագնացներին Միջազգային տիեզերակայանում գիտական հետազոտություններ անցկացնելու գործում։ Այն կառավարվում է տեսախցիկներով և ձայնային հրամաններով, […]
22:44 29.06.2018
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Նրանք ողջունել են միմյանց, ապա նաև լրագրողներին և գնացել բանակցային սենյակ։ Հանդիպման տեսանյութը հրապարակել է ԱՄՆ Պետքարտուղարությունը YouTube-ի իր ալիքում։ Պետքարտուղարությունն այսօր ավելի վաղ հաստատել էր, որ Պոմպեոն հանդիպելու է նախագահ Սարգսյանի հետ:
22:37 29.06.2018
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Սերոբ Հարությունյանն ու «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ Տիգրան Նավասարդյանը ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ազատվել են պաշտոններից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարար Արտակ Զեյնալյանը․ «Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Սերոբ Ռազմիկի Հարությունյանն իմ՝ N 298-Ա հրամանով ազատվել է քրեակատարողական ծառայությունից և N 300-Ա հրամանով նույն հիմնարկի […]
22:32 29.06.2018
Այս տարի ՀՀ-ն մարդկանց առևտրի վերաբերյալ ԱՄՆ Պետդեպի տարեկան զեկույցում հայտնվել է այն երկրների խմբում, որոնք լիարժեքորեն չեն հետևում Թրաֆիքինգի զոհերի պաշտպանության մասին ակտի նվազագույն չափորոշիչներին, սակայն աշխատանքեր են տանում այդ ուղղությամբ: Դիտարկվող ժամանակահատվածում կառավարությունը զգալի ջանքեր է գործադրել նվազագույն չափորոշիչների ապահովման համար, սակայն զոհերի հայտնաբերման ուղղությամբ աշխատանքն ակտիվ չի եղել։ Գործերի մեծ մասը, որոնք […]
22:18 29.06.2018
Արշակունյաց պողոտայում հունիսի 19-ին վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Հունիսի 19-ին` ժամը 19։00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 53/33 հասցեի մոտ վրաերթի էր ենթարկել 1926 թ. ծնված Կարապետ Սարգսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Հունիսի 28-ին` ժամը 16։30-ին, […]
22:10 29.06.2018
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական NTV հեռուստաընկերության հաղորդումներից մեկի ժամանակ խոսել է մի շարք առանցքային և արդիական հարցերի շուրջ: Մասնավորապես, թուրք պաշտոնյան անդրադարձել է այսօր Եվրամիության կողմից Թուրքիային տրամադրվելիք օգնությանը, «F-35» ռազմական ինքնաթիռների շուրջ ստեղծված իրավիճակին, Սիրիայի քրդական ուժերին և արտակարգ դրությանը: «Ինչպես տեսաք, նույնիսկ ընտրությունների ժամանակ արտակարգ դրությունը մարդկանց առօրյա կյանքի վրաորևէ կերպ չազդեց: Արտակարգ դրությունը […]