17:28 01.07.2018
Աֆղանստանի արևելյան Ջելալաբադ քաղաքում հզոր պայթյուն է որոտացել։ Նախնական տվյալներով՝ զոհվել է 4 մարդ, ևս 10-ը վնասվածքներ են ստացել։
Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ տեղի ժամանակով 16։00-ին, Մուհաբիրատ հրապարակում՝ երկրի նախագահ Աշրաֆ Գանիի այցի ֆոնին։ Պայթյունը որոտացել է նահանգապետի գրասենյակից ոչ հեռու։ Այս մասին հայտնում է Tolo News-ը։
Դեպքի վայրում աշխատում են Աֆղանստանի անվտանգության ուժերը։ Օգտագործված պայթուցիկ նյութի տեսակը դեռևս չի որոշվել։
Հունիսի 30-ին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հայտարարել էր հրադադարի ավարտի և գրոհայինների դեմ ռազական գործողությունները սկսելու մասին։ Նա դիմել էր նաև «Թալիբան» շարժման ներկայացուցիչներին՝ խաղաղ գործընթացին միանալու առաջարկով և հայտնել խմբավորումը քաղաքական ուժի վերածելու կառավարության պլանների մասին։
14:57 21.08.2025
Նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ ՀՆԱ-ն աճել է 5.9%-ով2025թ. երկրորդ եռամսյակում Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 521 մլրդ 60.6 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2 տրլն 289 մլրդ 185.6 մլն ՀՀ դրամի համեմատ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՆԱ-ն աճել է 5.9%-ով։ 2025թ. երկրորդ եռամսյակում Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 817 հազ. 783 […] ...
14:53 21.08.2025
Հույս ունեմ և համոզված եմ՝ ինչ-որ մի պահի կբացվի նաև Հայաստան-Թուրքիա սահմանը․ ՓաշինյանՀույս ունեմ և համոզված եմ՝ ինչ-որ մի պահի կբացվի նաև Հայաստան-Թուրքիա սահմանը։ Այս մասին այսօր Կառավարությունից հետո տեղի ունեցած ասուլիսում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հայաստան-Թուրքիա սահմանի հետ կապված մենք բանակցում ենք ուղիղ Թուրքիայի հետ, և, իհարկե, տարածաշրջանային ծրագրերը, նոր ծրագրի ներդրումը որոշակի ազդեցություն կունենան: Հույս ունեմ և համոզված եմ՝ ինչ-որ մի պահի կբացվի […] ...
14:49 21.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀանրապետության տարածքում օգոստոսի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օգոստոսի 21- 22-ի և 25-26-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում օգոստոսի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 21-22-ի և 25-26-ի երեկոյան […] ...
14:45 21.08.2025
Մխիթարյանի «Ինտերը» Ա սերիայի չեմպիոնության գլխավոր ֆավորիտն էՄիլանի «Ինտերը», որտեղ խաղում է Հենրիխ Մխիթարյանը, Իտալիայի Ա Սերիան հաղթելու գլխավոր ֆավորիտն է` ըստ Opta-ի։ Վիճակագրական ռեսուսրի սուպերհամակարգչի կանխատեսմամբ` «ՆԻնտերը» 35,9 տոկոս հավանականությամբ կդառնա չեմպիոն։ «Նապոլին» 13,7 տոկոս հավանականությամբ կպաշտպանի չեմպիոնի տիտղոսը։ «Ատալանտայի» շանսերը գնահատվում է 12,8, «Ռոմայինը»` 9,9, «Յուվենտուսինը»` 8,2, «Միլանինը»` 6,7 տոկոս։ Ա Սերիայի նոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 23-ին։ ...
14:37 21.08.2025
Զելենսկու գրասենյակում հայտնել են, թե որտեղ կցանկանային անցկացնել Ռուսաստանի հետ գագաթնաժողովըՎատիկանը, Ժնևը, Ստամբուլը կամ Սաուդյան Արաբիան կարող են լինել Վլադիմիր Զելենսկու, Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման վայրերը, Corriere della Sera թերթին տված հարցազրույցում ասել է Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ «Մենք դեռ չգիտենք։ Ցանկում տարբեր վայրեր կան՝ Ժնև, Ստամբուլ, Վատիկան, Սաուդյան Արաբիա», – պատասխանել է նա լրագրողի հարցին՝ հնարավոր հանդիպման վայրի մասին։ Երմակը […] ...