TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Կիմ Չեն Ինը խնդրել է արագացնել Փհենյանի վրայից պատժամիջոցների հանումը

11:26 01.07.2018

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպման ընթացքում խոստովանել է, որ երկրի ժողովուրդը սաստիկ տառապում է տնտեսական պատժամիջոցներից, և կոչ արել գործընկերոջը նպաստել Փհենյանի վրայից սահմանափակումների շուտափույթ հանմանը։ Այս մասին գրում է ճապոնական Yomiuri Shimbun թերթը՝ հղում անելով հունիսի 19-20-ը կայացած Չինաստան-Հյուսիսային Կորեա գագաթնաժողովի ընթացքին ծանոթ աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ Հյուսիսային […]

̰
Օրինականությունը չպետք է հաշվի առնի, թե ով է դրա հետ առնչվող օբյեկտը` իշխանավո՞ր, թե՞ ընդդիմադիր․ Փաշինյան

11:12 01.07.2018

Տուժողների իրավունքները պետք է պաշտպանվեն, դատավարության բոլոր կողմերի իրավունքները պետք է պաշտպանվեն, նույնիսկ դատապարտյալների, մեղադրյալների իրավունքները պետք է լիարժեք պաշտպանվեն: Եվ սա դատախազության կարևորագույն գործառույթներից մեկն է: Այս խոսքերն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ դատախազության 100-ամյակին նվիրված կոլեգիայի նիստի ժամանակ: «Կարծում եմ` մեզ բոլորիս համար ակնհայտ է, որ ՀՀ քաղաքացիների կարևորագույն պահանջն արդարության պահանջն է, […]

̰
Դատախազության կյանքում եղել են ակնհայտ սխալ ու անօրինական որոշումներ․ Փաշինյան

10:49 01.07.2018

Որևէ մեկը չի կարող ժխտել, որ իր գործունեության ամբողջ ընթացքում դատախազությունն առանցքային դերակատարում է ունեցել հանցավորության դեմ պայքարի գործում: Դատախազի օրվան ու դատախազության հիմնադրման հարյուրամյա տարեդարձին նվիրված կոլեգիայի նիստում իր ելույթն այսպես սկսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սովորաբար ընդունված է, որ տոնական այս օրերին խոսում են միայն ձեռքբերումներից, նվաճումներից, հաջողություններից, անբասիր ծառայություններից: Բայց ես ուզում եմ […]

̰
Սիրիական Դումա քաղաքում ատրակցիոնների այգի է բացվել

10:40 01.07.2018

Սիրիայի Դումա քաղաքում (Արևելյան Ղուտա նահանգ) ատրակցիոնների այգի է բացվել։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Այգու տնօրեն Հալիլ Մահմուդ Ալ Էսը նշել է, որ տեղի իշխանություններն աշխատանքներ են տանում քաղաքը խաղաղ կյանքի վերադարձնելու ուղղությամբ։ Մասնավորապես, նրանք հավաքում են փլուզված զանգվածները, վերականգնում ճանապարհներն ու ենթակառուցվածքը։ «Ատրակցիոնների այգին նախկինում էլ եղել է։ Մենք պարզապես վերսկսել ենք […]

̰
Փոքր Վեդի գյուղում «Mercedes»-ը բախվել է տան պատին․ կա զոհ

10:27 01.07.2018

Հուլիսի 1-ին, ժամը 02:48-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Փոքր Վեդի գյուղում՝ «բաղնիք» կոչվող տարածքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Փոքր-Վեդի գյուղում «Mercedes Е 224» մակնիշի (վարորդը՝ Գ. Դ., ծնված […]

̰
ԱՄՆ-ը Չինաստանից 11 դիվանագետի է տարհանել «ակուստիկ հարձակումների» պատճառով

10:16 01.07.2018

Պետքարտուղարությունը Չինաստանում ամերիկյան դիվանագիտական առաքելության 11 աշխատակցի վերադարձրել է ԱՄՆ՝ «ակուստիկ հարձակումների» պատճառով։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։ Պարբերականի հաղորդմամբ՝ 8 մարդ տարհանվել է Գուանչժոուում ԱՄՆ ներկայացուցչությունից, 1 մարդ՝ Շանհայի հյուպատոսարանից և 2 մարդ՝ Պեկինի դեսպանատնից։ Աշխատակիցները տարհանվել են չպարզված ակուստիկ ազդեցության պատճառով ինքնազգացողության վատացման գանգատներից հետո։ Ենթադրյալ  հարձակումներից տուժածների մոտ առկա […]

̰
Ինքնաթիռը «որովայնի» վրա վթարային վայրէջք է կատարել Լաս Վեգասում

09:58 01.07.2018

Լաս Վեգասի «Մաք-Կարան» միջազգային օդանավակայանում տուրբինային Beechcraft E-90 King Air ինքնաթիռը վայրէջք է կատարել առանց շասսիի։ Այս մասին հայտնում է Las-Vegas Review Journal-ը՝ հղում անելով օդանավակայանի ներկայացուցչին։ Ինքնաթիռում եղած 3 անձանցից ոչ ոք չի տուժել։ Շասսիի հետ կապված խնդիրների պատճառով ինքնաթիռը վայրէջք է կատարել հիմնական թռիչքա-վայրէջքային ուղուց ոչ հեռու։ Ինքնաթիռը փոքր-ինչ վնասվել է։ Նշվում է, […]

̰
Իրանը սկսել է միջոցառումներ մշակել ԱՄՆ-ի պատժամիջոցներին հակազդելու համար

09:43 01.07.2018

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին իր կայքում գրել է, որ իրանական իշխանությունները սկսել են միջոցառումներ մշակել, որոնք կօգնեն հակազդել ամերիկյան պատժամիջոցներին։ Այաթոլլան հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները փորձում են պառակտում մտցնել ժողովրդի և պետության միջև՝ սահմանելով տնտեսական նոր պատժամիջոցներ։ Գերագույն առաջնորդը հիշեցրել է, որ նման մեթոդներից օգտվել են ԱՄՆ 6 նախագահներ, սակայն նրանք բոլորը […]

̰
Ճապոնիան 2020 թվականին թռչող մեքենաների գործնական կիրառություն կսկսի

09:25 01.07.2018

Ճապոնիան ծրագրում է 2020 թվականին թռչող մեքենաների գործնական կիրառություն սկսել։ Կառավարության նման ակնկալիքների մասին գրում է Yomiuri Shimbun թերթը։ Նախատեսվում է թռչող մեքենաներն օգտագործել, մասնավորապես, տարերային աղետների հետևանքների վերացման գործում։ Կառավարությանը կից հատուկ խորհուրդը սկսել է թռչող մեքենաների կիրառման համար իրավական բազայի մշակումը։ Նշվում է, որ ճապոնական իշխանությունները որոշել են աջակցել նման մշակումներին՝ լուծելու տրանսպորտային […]

̰
Մանրամասներ Գորիս-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից

09:13 01.07.2018

Հունիսի 30-ին, ժամը 22:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 19-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ […]

̰
Հյուսիսային և Հարավային Կորեաները վերականգնել են ռադիոկապը ռազմանավերի միջև

09:07 01.07.2018

Հյուսիսային և Հարավային Կորեաների ռազմանավերը կրկին ստացել են միմյանց հետ ռադիոկապով կապ հաստատելու հնարավորություն։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի ՊՆ հաղորդագրությանը։ Ռազմածովային ուժերի միջև կապն անհրաժեշտ է գործողությունները համակարգելու և ծովում միջադեպերը կանխելու համար։ Երկու երկրների ռազմական նավաստիների միջև հաղորդակցությունն ընդհատվել էր 2008 թվականի մայիսին, երբ Հյուսիսը դադարել էր պատասխանել […]

̰
Իսպանիայի ափերի մոտ 40 տարում առաջին անգամ սպիտակ շնաձուկ է նկատվել

01:00 01.07.2018

Բնության մի խումբ պաշտպաններ 40 տարում առաջին անգամ կարողացել են Իսպանիայի Բալեարյան կղզիների մոտ ֆիքսել մեծ, սպիտակ շնաձկան։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։ Վերջին անգամ Բալեարյան կղզիների մոտ սպիտակ շնաձուկ տեսել էր մի ձկնորս 1976 թվականին, իսկ իսպանական ջրերում սպիտակ շնաձկների գոյության փաստը երկար ժամանակ եղել է միայն շշուկ։ Գիտնականները նկատել են 5 մետրանոց […]

̰
Գորիս-Երևան ավտոճանապարհին վթարի հետևանքով 3 քաղաքացի է զոհվել

00:51 01.07.2018

Հունիսի 30-ին, ժամը 22:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: ՃՏՊ-ի հետևանքով կա 3 զոհ և 2 տուժած: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Խաղաղության գլոբալ ինդեքսում Հայաստանը 163 երկրների շարքում 120-րդն է

00:40 01.07.2018

Էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտը հրապարակել է «Խաղաղության համաշխարհային ինդեքս 2018»-ը, որի համաձայն՝ անվտանգության մակարդակով Հայաստանը 163 երկրների շարքում 120-րդն է։ Ամենավտանգավոր երկիր է ճանաչվել Սիրիան։ Դրան հաջորդում են Աֆղանստանը, Հյուսիսային Սուդանը, Իրաքը: Ամենաանվտանգ երկիրն Իսլանդիան է։ Վարկանիշում հարևան Վրաստանը զետեղվել է 102-րդ, Իրանը՝ 131-րդ, Ադրբեջանը՝ 132-րդ, Թուրքիան՝ 149-րդ, Ռուսաստանը 154-րդ հորիզոնականներում։ Վարկանիշը կազմելիս հեղինակները հիմնվել […]

̰
Թբիլիսյան խճուղու և Պարույր Սևակի փողոցի խաչմերուկի մոտ ավտոմեքենա է այրվել

00:20 01.07.2018

Հունիսի 30-ին, ժամը 20:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու և Պարույր Սևակի փողոցի խաչմերուկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և «Աղետների բժշկության կենտրոնի» հերթապահ բժիշկը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:07-ին, մարվել՝ 21:11-ին: Ամբողջությամբ այրվել է «BYD» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ […]

̰
Իրաքը պատ է կառուցել Սիրիայի հետ սահմանին

00:07 01.07.2018

Իրաքցի զինվորականները փշալարերից արգելապատնեշ են կառուցել Սիրիայի հետ արևմտյան սահմանին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից պաշտպանության համար։ Այս մասին հայտնում է Shafaq news-ը։ Հաղորդվում է, որ պատը կառուցվել է Անբար նահանգում՝ Սիրիայի և Հորդանանի հետ սահմանի հատման գոտում։ Կառույցի պարագծի երկայնքով տեղադրվել են դիտորդական աշտարակներ։ Պատի կառուցման գործում իրաքյան կողմին նյութատեխնիկական և լոգիստիկ աջակցություն են ցուցաբերել […]

̰
Թրամփի փաստաբանը կանխորոշել է «իրանական ռեժիմի» ավարտ

23:49 30.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան,  Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին հայտարարել է «իրանական ռեժիմի մոտալուտ անկման մասին»։ Այս մասին նա հայտարարել է Փարիզում անցկացվող՝ Իրանի դիմակայության ազգային խորհրդի համաժողովի ժամանակ ունեցած ելույթում, փոխանցում է Reuters գործակալությունը։ «Այժմ մենք, ինչպես հավատացած եմ, ողջ գուներանգով ականատես ենք իրանական ռեժիմի ավարտին»,-հայտարարել է Թրամփի փաստաբանը։ Իր ելույթում փաստաբանը […]

̰
ԱՄՆ-ի բոլոր նահանգներում ցույցեր են անցկացվում ընդդեմ Թրամփի միգրացիոն քաղաքականության  

23:34 30.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականության դեմ ցույցեր են անցկացվում երկրի բոլոր՝ 50 նահանգներում։ Ակցիան անցկացվում է «Միավորենք ընտանիքները» կարգախոսի ներքո։ Ցուցարարները պահանջել են ամերիկյան վարչակազմից հրաժարվել ներգաղթյալների ընտանիքների բաժանման քաղաքականությունից, հայտնում է Interfax-ը։ Բացի այդ, հնչել են սահմանն ապօրինաբար հատելու համար ձերբակալվածներին ազատ արձակելու և նրանց նկատմամբ քննությունը դադարեցնելու կոչեր։ Ներկայում ԱՄՆ-ում անցկացվում է […]

̰
Ավտովթար Մասիս քաղաքի կամրջի վրա․ կա 5 տուժած

23:20 30.06.2018

Հունիսի 30-ին, ժամը 22:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Բախման հետևանքով կա 5 տուժած: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Ենոքավանի հանգստյան գոտու ավտոկայանատեղիում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

23:15 30.06.2018

Հունիսի 29-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Իջևանի բաժնում 1965 թ. ծնված Գարիկ Փ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Ենոքավան գյուղի հանգստյան գոտում, ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 1979 թ. ծնված Արսեն Գ.-ն դանակով հարվածել է 1978 թ. ծնված Հովսեփ Բ.-ին՝ պատճառելով վնասվածք: Հովսեփ Բ.-ն տեղափոխվել է հիվանդանոց: Ձեռնարկված միջոցառումների և […]

̰
Հրաչյա Ռոստոմյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Արցախ

23:03 30.06.2018

Հունիսի 29-ին ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց Արցախի Հանրապետություն։ Այցի շրջանակներում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունեց ՀՀ ԱԻ նախարարի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանը, քննարկվեցին երկու հայկական հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջև կապերի խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: […]

̰
Արցախ այցելած գործիչների հետ մտքերի փոխանակումը համարում եմ օգտակար և արդյունավետ․ Աշոտ Ղուլյան

22:57 30.06.2018

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դրական է գնահատել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների այցերն Արցախ։ Այս մասին Ղուլյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։ «Դրական եմ գնահատում, որ ՀՀ գործադիր իշխանության պատասխանատուներն այս օրերին Արցախում են և կիսվում են իրականացվող ծրագրերով ու ոլորտների զարգացման իրենց տեսլականներով։ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի, արտաքին գործերի […]

̰
Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կան տուժածներ

22:46 30.06.2018

ունիսի 30-ին, ժամը 17:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Թումանյան քաղաքի «Քոբերի» կայարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Վանաձոր հատվածի 21-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ 2115» մակնիշի (վարորդը՝ Ն. […]

̰
Սոսո Պավլիաշվիլին ծննդյան 54-ամյակը տոնել է Երևանում

22:38 30.06.2018

Հանրահայտ երգիչ Սոսո Պավլիաշվիլին ծննդյան 54-ամյակը (հունիսի 29) տոնել է Երևանում, ինչի մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում։ Նա տեսաուղերձով երախտագիտություն է հայտնել իր երկրպագուներին շնորհավորանքների համար։ «Երեկ Երևանում շատ հաճելի էր ելույթ ունենալը»,-լուսանկարին կից գրառում է արել երգիչը։

̰
Վաշինգտոնում հայտնաբերվել է հայերին առնչվող եզակի մետաղյա վահանակ

22:26 30.06.2018

Վաշինգտոնի տարածքում հողային աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերվել է եզակի մետաղյա վահանակ, որը ժամանակին ամրացված է եղել Միհրան և Արշակ Կարակեոզեանների Նյու Յորքի նշանավոր Fifth avenue-ի հասցեով գտնվող գորգավաճառանոցի պատին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։ «Այս օրերին, երբ Վաշինգտոնում ընթանում է Սմիթսոնյան «Ֆոլքլայֆ» ամենամյա ազգագրական փառատոնը, ինձ հաջողվեց […]

̰
Հայերի օրինակը հուսադրում է կատալոնացիներին. Կատալոնիայի ղեկավար

22:11 30.06.2018

Կատալոնիայում առկա են քաղաքական ճնշումներ։ Այս մասին Վաշինգտոնում ելույթի ժամանակ ասել է Կատալոնիայի Ժեներալիտետի (կառավարություն) ղեկավար Կիմ Տորան։ Այս մասին հայտնում է gaceta առցանց պարբերականը։ Միջոցառման ժամանակ, որին ներկա է գտնվել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Տորան զուգահեռներ է անցկացրել հայերի ու կատալոնացիների միջև։ «Ձեր ազգային կամքն օրինակելի է, այն ոգեշնչում է ազատության և ժողովրդավարության […]

̰
Թրամփը ՆԱՏՕ-ի անդամներից կրկին պահանջել է մեծացնել պաշտպանական ծախսերը

10:59 30.06.2018

Գերմանիան և ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի մյուս դաշնակիցները պետք է մեծացնեն իրենց պաշտպանական ծախսերը։ Նման կարծիք է արտահայտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Գերմանիան պետք է ավելի շատ գումար ծախսի։ Իսպանիան, Ֆրանսիան։ Անարդար է, թե նրանք ինչպես են վերաբերվում ԱՄՆ-ին»,-նրա խոսքերն է մեջբերում TASS գործակալությունը։ Թրամփը կարծում է, որ ՆԱՏՕ-ի գոյությունից Եվրոպան ավելի շատ օգուտ է քաղում, […]

̰
«Անզգուշություն եմ արել»․ Ժաննա Գալստյանը ողջ հայությունից ներողություն է խնդրել «գյալմա» բառի համար

10:41 30.06.2018

Հունիսի 28-ին Արցախի խորհրդարանի լիագումար նիստում ԱԺ պատգամավորներ Ժաննա Գալստյանի և Հայկ Խանումյանի միջև տեղի ունեցած լեզվակռիվը հանրային մեծ հնչողություն է ստացել: Համացանցում տեղադրվել էր տեսագրություն, որտեղ Գալստյանը և Խանումյանը փոխադարձ վիրավորանքներ են հնչեցնում։ Գալստյանը Խանումյանին անվանում է «գյալմա»՝ եկվոր։ «Ես խորապես ներողություն եմ խնդրում ողջ հայությունից «գյալմա» բառի համար, անզգուշություն եմ արել, քանի որ իմ […]

̰
Աֆղանստանի նախագահը հայտնել է «Թալիբան»-ի հետ հրադադարի ավարտի մասին

10:26 30.06.2018

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հայտարարել է «Թալիբան»-ի ահաբեկիչների հետ հրադադարի ավարտի մասին։ Այս մասին հայտնում է TOLOnews-ը։ Նախագահ Գանին հայտարարել է, որ կրակի դադարեցումն ավարտված է, և անվտանգության ուժերը կշարունակեն օպերացիաները։ Նա նշել է, որ «Թալիբան»-ի շատ անդամներ խաղաղություն են ցանկանում, և հրադադարն ապացուցել է, որ «Թալիբան»-ը հոգնել է պատերազմից։ Պետության ղեկավարի խոսքով՝ իշխանությունները մտադիր […]

̰
Արմեն Սարգսյանը կարևորել հայ-ամերիկյան գործընկերության հետևողական զարգացումը

10:08 30.06.2018

Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի վերջին օրը` հունիսի 29-ին, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայքլ Պոմփեոյի հետ: Ջերմ ու անմիջական մթնոլորտում կայացած զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարևորում է հայ-ամերիկյան գործընկերության հետևողական զարգացումը և պետքարտուղարին ներկայացրել է «նոր Հայաստանի» պատրաստակամությունը` շարունակելու ամրապնդել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։

̰
BACK_TO_TOP