11:00 29.06.2018
«ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ի դեմ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում կատարված նախաքննության ընթացքում պետական բյուջե է վերականգնվել 800 միլիոն դրամ, տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին: Քրեական գործը հարուցվել է 2018 թվականի մայիսի 2-ին և հունիսի 18-ին ընկերության կողմից անվճարունակության հատկանիշներ կանխամտածված ստեղծելու և հարկն առանձնապես խոշոր չափերով չվճարելու նպատակով՝ […]
10:54 29.06.2018
ՀՀ մշակույթի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ անընդունելի համարելով առանց մշակույթի նախարարության հետ քննարկման և համաձայնեցման Արամ Մանուկյանի արձանի տեղադրման թույլատրումը: Հայտարարությունում ասվում է. «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը համարում է, որ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը Երևանի կերպարը յուրահատուկ դարձնող ամենասիրված կառույցներից մեկն է և կիսում է հասարակության ու մասնագետների մտահոգությունը՝ կայարանի պատմագեղարվեստական կերպարը փոխելու […]
10:39 29.06.2018
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հունիսի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Փոխվարչապետը և Ֆրանսիայի դեսպանը համակարծիք են եղել, որ հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերություններն ստեղծում են լավ հիմք երկու բարեկամ պետությունների համագործակցության հետագա զարգացման համար: Փոխվարչապետը կարևորել է ֆրանսիական խոշոր կազմակերպությունների ներկայությունը Հայաստանի տնտեսությունում և անհրաժեշտ համարել մեր երկրում ֆրանսիական ներդրումների […]
10:27 29.06.2018
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուին մեղադրել է քաղաքացիական պատերազմ հրահրելու մեջ և պահանջել նրա անհապաղ հրաժարականը, գրում է «Ակօս» պարբերականը։ Երեկ Սոյլուն արգելել էր ընդդիմադիր գործիչներին մասնակցել զոհված զինվորների հուղարկավորություններին՝ հորդորելով նրանց մասնակցել քուրդ ահաբեկիչների հուղարկավորություններին։ Քըլըչդարօղլուն կոչ է արել նրան նահատակներին չդարձնել քաղաքականության գործիք։ «Նահատակներն այս ժողովրդինն […]
10:17 29.06.2018
ԱՄՆ Կոնգրեսը կդիտարկի Պուերտո-Ռիկո կղզին պետության կազմի մեջ ներառելու մասին օրինագիծը։ Համապատասխան օրինագիծը հրապարակվել է Կոնգրեսի կայքում։ Փաստաթուղթը ներկայացվել է Կոնգրեսի ստորին պալատում Պուերտո-Ռիկոյի ներկայացուցիչ Ջենիֆեր Գոնսալես-Կոլոնի(ունի միայն խորհրդակցական ձայն) և ևս 37՝ հանրապետական և դեմոկրատ կոնգրեսականների կողմից։ Օրենքի ընդունման դեպքում Կոնգրեսում կստեղծվի հատուկ հանձնաժողով, որը կզբաղվի ԱՄՆ-ի կազմի մեջ Պուերտո-Ռիկոյի ընդգրկմանն առնչվող խնդիրների լուծմամբ։ […]
10:07 29.06.2018
Կենդանիների պաշտպանության «Դինգո Թիմ» ՀԿ-ն բաց նամակով դիմել է ՀՀ ոստիկանությանը, Էջմիածնի քաղաքապետարանին, խնդրի հետ կապ ունեցող բոլոր պատկան մարմիններին՝ նշելով, որ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի շները մնացել են անտեր ու ոռնում են սովից: «Հարգելի պատկան մարմիններ: Լրատվությունով տարածվում են նյութեր, որ Մանվելի շները մնացել են անտեր ու ոռնում են սովից: Դինգո Թիմը հայտնում է […]
10:03 29.06.2018
Շատ ճանապարհորդելու մարդկանց աճող ցանկությունը հանգեցրել է «overtourism» տերմինի ի հայտ գալուն։ Այն նշանակում է չափազանց մեծ թվով այցելուներ՝ տեղի բնակչության համեմատ։ «Aviasales» ծառայությունը կազմել է քաղաքների ցուցակ, որտեղ զբոսաշրջիկների հանդեպ բարեհաճ չեն։ Առաջին տեղում Վենետիկն է։ Այնտեղ ապրում է մոտ 633 հազար մարդ, սակայն 2017 թվականին այնտեղ այցելել է 5․3 մլն զբոսաշրջիկ։ Իշխանությունները մինչև […]
09:44 29.06.2018
ԵՄ-ն սահմանում է Միջերկրական ծովում փրկված ներգաղթյալների ընդունման նոր կանոններ, ինչպես նաև պարտավորվում բարեփոխել փախստականների բաշխման Դուբլինյան համաձայնագիրը։ ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա ավարտին լրագրողներին ասել է Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն, փոխանցում է RIA Novosti-ն։ «Այսուհետ Իտալիան մենակ չէ։ Սահմանվում է ներգաղթյալների ընդունման և փրկության ցուցաբերման նոր համընդհանուր սկզբունք և ճանաչվում է գլխավոր սկզբունքը` Իտալիա ժամանողները […]
09:33 29.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին, տեղեկացնում է e-gov.am-ը։ ««Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասին համապատասխան` 1. Հաստատել՝ 1) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի. 2) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կառուցվածքը` համաձայն N 2 […]
09:23 29.06.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չի բացառվում, որ Վազգեն Մանուկյանն այլևս չղեկավարի Հանրային խորհուրդը: «Ժողովուրդ» թերթի հարցին, թե դուք կրկին հավակնո՞ւմ եք Հանրային խորհրդի նախագահի պաշտոնին, Մանուկյանը պատասխանել է. «Երբ խորհրդի 45 անդամներն ընտրվեն, վարչապետը կնշանակի խորհրդի նախագահ»: Իսկ հարցին, թե ինքներդ ցանկություն ունե՞ք նորից աշխատելու, պարոն Մանուկյանը նշել է. «Նայած` ինչ խնդիրներ կդրվեն Հանրային խորհրդի […]
09:15 29.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ռուս պաշտոնակցի՝ Վլադիմիր Պուտինի հետ Հելսինկիում կայանալիք հանդիպմանը քննարկել Սիրիայում ամերիկյան զորքերի գտնվելու հարցն ու գործարք կնքել զորքերի դուրսբերման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հաղորդվում է, որ Թրամփը պատրաստ է ամերիկյան զորակազմը դուրս բերել հորդանանյան սահմանի երկայնքով ձգվող սիրիական հարավարևմտյան շրջաններից և հարկ է […]
09:00 29.06.2018
Հունիսի 29-ին` ժամը 01:09-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուրջյան փողոցի թիվ 58 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան […]
08:57 29.06.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ Ազգային Ժողովի հաշվեկշռում եղած «Չայկա» մակնիշի ավտոմեքենաները, որոնք երկար տարիներ չեն վաճառվել, հայտնվել են ԱԺ ՀՀԿ խմբակցության կալանավորված պատգամավոր Մանվել Գրիգորյանի անձնական ավտոտնակում: ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ԱԺ հաշվեկշռում առկա է եղել 3 հատ «Չայկա» ավտոմեքենա, որոնք մարտ ամսին փոխանցվել […]
08:45 29.06.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 29-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Ազատության պող. 11Ա շենքը, Նաիրի Զարյան փ. 49-71, 106-138 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Կիևյան փ. 14Ա, 16 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, «Աթենք» մսամթերքի կոմբինատը, 10:30-16:30 Նոր-Նորքի 3-րդ զանգ.՝ […]
08:38 29.06.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել, որքան էլ որ պնդում են, թե նա աշխատանքից ազատման դիմում է գրել և աշխատանքի չի ներկայանում։ Մեզ հասած տեղեկություններով՝ Տարոն Մարգարյանը մտքափոխվել է։ Նա գիտակցում է, որ պատասխանատվությունից չի կարող խուսափել, հնարավոր է կալանավորվի, բայց նեղ շրջանակում հայտարարել է, որ թեկուզ […]
08:29 29.06.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ուժային կառույցներում հանում են իրենց արխիվներում մնացած նամակները, դիմումները, նախկին իշխանության հրահանգով կարճված գործերը և նոր քննություններ սկսում: Մենք տեղեկացանք, որ վերջերս Հայաստան է ժամանել Մոսկվայում բնակվող հայ անվանի ձեռնարկատեր Լևոն Մարկոսը, ում դեմ ՀՀ նախկին իշխանությունները հետապնդում էին իրականացնում։ Նա հարցաքննվել է վաղուց հարուցված մի քրգործի շրջանակներում։ Բանն […]
08:23 29.06.2018
ԵՄ երկրների առաջնորդները որոշում են ընդունել կես տարով երկարացնելու Ռուսատանի դեմ տնտեսական պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։ «Շատ կարճատև քննարկում է եղել Ռուսաստանի, Ուկրաինայի և Մինսկի համաձայնագրերի վերաբերյալ, որը հանգեցրել է ևս 6 ամսով պատժամիջոցների երկարացման մասին քաղաքական որոշման»,- հայտնել է ԵՄ խորհրդի աղբյուրը։ ԵՄ-ն պատժամիջոցներ է գործածում Ռուսաստանի նկատմամբ 2014 թվականից, որի […]
08:15 29.06.2018
Եվրոպա ժամանող ներգաղթյալները չպետք է ինքնուրույն ընտրեն հետագա բնակության համար երկիրը։ Նման դիրքորոշում է արտահայտել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ։ «Փախստականները չպետք է որոշում ընդունեն այն մասին, թե որ երկրում մնան»,- Մերկելի խոսքերն է մեջբերում TASS գործակալությունը։ Ավելի վաղ ներգաղթյալներին նման իրավունքից զրկելու առաջարկով էր հանդես եկել Շվեդիայի վարչապետ […]
08:06 29.06.2018
575 անձինք, ովքեր դեմ են հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից որդեգրված միգրացիոն քաղաքականությանը, ձերբակալվել են Կոնգերսի համալիրի մեջ մտնող շենքերի գրասենյակներում։ Այս մասին ասվում է Կապիտոլիումի ոստիկանության հայտարարությունում։ Իրավապահները կոչ են արել ակտիվիստներին դադարեցնել անօրինական ցույցերը և ձերբակալել են նրանց, ովքեր ոստիկաններին դիմադրություն են ցույց տվել։ Օրինախախտներին տուգանել ու բաց են թողել։ CBS […]
07:55 29.06.2018
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն Արիզոնայում այցելել է ներգաղթյալ երեխաների պահման կենտոն։ Մելանյան մուտք է գործել 3 սենյակներ, որտեղ պահվում են երեխաները, և իսպաներենով զրուցել նրանց հետ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Կենտրոնի մոտ Մելանյային սպասել են նրա ամուսնու միգրացիոն քաղաքականության դեմ բողոքող ակտիվիստները։ Կենտրոնում պահվում է 121 երեխա, որից 33-ը մինչև 5 տարեկան […]
07:43 29.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնին առաջարկել է երկկողմ շահավետ առևտրային գործարք՝ ԵՄ-ից Ֆրանսիայի դուրս գալու դեպքում։ Այս մասին գրում է The Washington Post-ը։ ԵՄ-ի որոշ պաշտոնատար անձինք հաստատում են, որ ապրիլին՝ Մակրոնի և Թրամփի հանդիպման ժամանակ, ԱՄՆ նախագահը հայտարարել է՝ «ինչո՞ւ չլքել ԵՄ-ն», և փոխարենն առաջարկել Ֆրանսիային առևտրային շահավետ գործարք։ Սպիտակ տունը […]
07:32 29.06.2018
ԵՄ երկրների առաջնորդները համաձայնության են հասել միգրացիոն քաղաքականության հարցերի շուրջ։ Բանակցությունները շարունակվել են մոտ 12 ժամ։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելին։ «28 երկրների ղեկավարները պայմանավորվել են գագաթնաժողովի եզրակացությունների շուրջ, ներառյալ միգրացիայի»,- հաստատել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը թվիթերյան իր էջում։ Ավելի վաղ եվրոպական երկրների կողմից ներգաղթյալների ընդունման հարցով […]
07:23 29.06.2018
ԱՄՆ ոստիկանությունը հայտնել է երեկ Մերիլենդ նահանգում՝ «Capital Gazette» թերթի խմբագրությունում տեղի ունեցած հրաձգության զոհերի անունները՝ Ուենդի Ուինթերս, Ռեբեկ Սմիթ, Ռոբերտ Հայասեն, Ջերել Ֆիշման և Ջոն Մաքնամարա։ Ավելի վաղ լրագրող և գրող Կառլ Հայասենը հայտնել էր, որ թերթի խմբագիրը` իր եղբայր Ռոբերտը, նույնպես զոհերի թվում է։ Բոլոր զոհերը եղել են խմբագրության աշխատակիցներ։ Ոստիկանությունը չի հայտնել կասկածյալի […]
07:11 29.06.2018
Իտալիան արգելափակել է ԵՄ գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթուղթը՝ միգրացիոն խնդրի շուրջ տարաձայնությունների պատճառով։ Այս մասին Reuters գործակալությանը հայտնել են եվրոպացի դիվանագետները։ Ամփոփիչ համաձայնագրում, ի թիվս այլ հարցերի, պարունակվել է քննադատություն՝ հասցեագրված ԱՄՆ-ի կողմից վերջերս սահմանված առևտրային մաքսատուրքերին։ Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հայտարարել է, որ կստորագրի փաստաթուղթը միայն այն դեպքում, եթե ԵՄ բոլոր 28 երկրներն ընդհանուր հայտարարի […]
01:00 29.06.2018
ԱՄՆ Մերիլենդ նահանգի Աննապոլիս քաղաքում գտնվող «Capital Gazette» թերթի խմբագրատան տարածքում քիչ առաջ տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 6, վիրավորվել 22 մարդ։ Այս մասին հայտնում է MSNBC-ն։ Ավելի վաղ հաղորդվել էր 4 զոհի մասին։ Հեռուստաընկերության տվյալներով՝ ոստիկանները տեղի ունեցածն անվանել են «տեղային բնույթ կրող միջադեպ», այլ ոչ թե ահաբեկչություն։ Շերիֆ Ռոն Բեյթմենի խոսքով՝ կասկածյալը […]
00:38 29.06.2018
ՌԴ Վոլոգդա քաղաքում «Արհեստների քաղաք» փառատոնին գյումրեցի հայ վարպետ Արտակ Թադևոսյանը կներկայացնի զարդեր՝ պատրաստված արտասովոր նյութից՝ զինամթերքից։ Ոսկերիչ-դիզայները կարծում է, որ իր աշխատանքներն ավելին են, քան սովորական զարդեր։ Դրանք խաղաղության կոչ են՝ հասցեագրված ողջ մարդկությանը։ «Այն, ինչը կարող է սպանել, կարող է նաև զարդարել մեր կյանքը։ Հրաժեշտ զենքին։ Եկեք զենքը վերածենք զարդարանքի»,-Թադևոսյանի խոսքերն է մեջբերում […]
00:20 29.06.2018
Հայտնի թուրք գրող Զուլֆյու Լիվանելին Lenta.ru-ի հետ հարցազրույցում պատմել է Թուրքիայի ժամանակակից հասարակության մասին։ Գրողի խոսքով՝ յուրաքանչյուր երկիր տառապում է իր ազգային վերքերից, որոնք հետք են թողնում ողջ ժողովրդի հետագա պատմության վրա, և Թուրքիայի համար նման վերք կարելի է համարել Հայոց ցեղասպանությունը։ «Մինչ վերջերս, Հայոց ցեղասպանության մասին շարքային թուրքերը ոչինչ չգիտեին։ Այդ տեղեկությունը թաքցվում էր […]
00:05 29.06.2018
ՌԴ ոստիկանները ձերբակալել են մերձմոսկովյան Կորոլյով շրջանի բնակչի՝ 25-ամյա հայից 45 մլն ռուբլի արժողությամբ բիթքոին գողանալու կասկածանքով: «Մոսկվայաբնակ հայը խարդախության մասին հայտարարությամբ դիմել է ոստիկանություն: Անհայտ անձինք մոլորության մեջ են գցել նրան՝ խոստանալով օգնել 103 բիթքոինը վաճառելու հարցում: 45.3 մլն ռուբլի ընդհանուր արժեքով կրիպտոարժույթի փոխանցումից հետո չարագործներն անհետացել են»,- հայտնում է «Մոսկվա» գործակալությունը՝ հղում անելով իրավապահ […]
23:58 28.06.2018
Հունիսի 28-ին`ժամը 21:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Եղեգնավան գյուղի բնակիչը՝ Ի. Ա.-ն (16 տարեկան), առավոտյան դուրս է եկել տանից և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 22:50-ի դրությամբ որոնողական աշխատանքներին մասնակցում են 3 փրկարար, 6 ոստիկան և Եղեգնավան գյուղի […]
23:45 28.06.2018
ԱՄՆ Մերիլենդ նահանգում տեղակայված «Capital Gazette» թերթի խմբագրատան վրա հարձակում է կատարվել, կան զոհեր։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Al Arabiya-ն իր հերթին հայտնում է 4 զոհի մասին։ Կան մեծ թվով վիրավորներ։ Ոստիկանությունը պաշարել է շրջանը։ Անվտանգության մարմինները հայտնում են, որ դեպքի մանրամասների վերաբերյալ տեղեկություններ կհաղորդեն ավելի ուշ։