TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+20.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Հայկական հարսանիքն Օմսկի բնակիչներին բաժանել է երկու ճամբարի

23:39 28.06.2018

Օմսկում հայկական հարսանիքը դարձել է քաղաքացիների բուռն քննարկումների թեմա։ Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է հայերի հարսանեկան ավտոշարասյունը փակել փողոցներից մեկի երթևեկությունը։ Հայկական դրոշներով արտասահմանյան մեքենաների վարորդները 1 րոպե կանգ են առել ճանապարհի մեջտեղում՝ խաթարելով երթևեկությունը, որից հետո շարունակել ընթացքը։ Ոմանք դրանում ոչ մի սարսափելի բան չեն տեսել և դժգոհ օգտատերերին […]

̰
Արմեն Սարգսյանը հրաժարվե՞լ է սեղմել ԱՄՆ-ում Իսպանիայի դեսպանի ձեռքը

23:22 28.06.2018

Հայ նկարիչ և դիզայներ Ռուբեն Մալայանը պատմել է հունիսի 27-ի մի միջադեպի մասին, որը տեղի է ունեցել Վաշինգտոնում՝ Սմիթսոնյան փառատոնի բացման ժամանակ։ Միջոցառմանը ներկա է գտնվել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ «Հայաստանին և Կատալոնիային նվիրված Սմիթսոնյան փառատոնի բացման ժամանակ Իսպանիայի դեսպանը (ով անձամբ էր իրեն հրավիրել-Մալայան) հանդես է եկել ելույթով, որում ասել է, որ Իսպանիայում […]

̰
«Թումո Փարիզ»-ի աշխատանքը կմեկնարկի սեպտեմբերի 25-ից

23:10 28.06.2018

Փարիզում տեղի է ունեցել «Թումո Փարիզ» կենտրոնի հանրային պաշտոնական ներկայացումը՝ քաղաքապետ Անն Իդալգոյի և «Թումո»-ի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի ներկայությամբ: Ինչպես տեղեկացրին «Թումո» կենտրոնից, միջոցառման ընթացքում հայտարարվել է, որ «Թումո Փարիզ»-ի աշխատանքը կմեկնարկի սեպտեմբերի 25-ից՝ տեղակայվելով Forum des Images կենտրոնում՝ Փարիզի Les Halles շրջանի կենտրոնական հատվածում: «Թումո Փարիզ»-ը «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»-ի առաջին միջազգային կենտրոնն […]

̰
Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներից կտուժի նաև Թուրքիան

22:58 28.06.2018

Նավթի արտահանման հարցում Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները բացասաբար կազդեն նաև Թուրքիայի վրա։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղարության մի բարձրաստիճան պաշտոնյա, ում անունը չի հրապարակվում։ Նա նաև նշել է, որ բացի Թուրքիայից, պատժամիջոցները բացասաբար կանդրադառնան Չինաստանի, Հնդկաստանի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի վրա, քանի որ վերջիններս նույնպես նավթ են ներմուծում Իրանից։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ […]

̰
«Դրիֆտ» Հանրապետության հրապարակում․ «Պրիորան» հայտնաբերվել է

22:49 28.06.2018

Համացանցում տեսագրություն էր տարածվել, որ երևում է, թե ինչպես է սպիտակ «Պրիորա»-ի վարորդը մեքենան Հանրապետության հրապարակի գորգի վրա անկանոն վարում կամ այսպես ասած «դրիֆտ» էր անում՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով և՛ երթևեկության մասնակիցների, և՛ մոտակայքում գտնվող անձանց նկատմամբ։ ՃՈ հետախուզման հատուկ խմբի ծառայողները պարզել են, որ «Պրիորան» վարել է Արմավիրի մարզի Մերձավան գյուղում ապրող Վլադիմիր […]

̰
Լենինգրադյան փողոցում՝ բենզալցակայանի մոտ, ավտոմեքենա է այրվել

22:40 28.06.2018

Հունիսի 28-ին` ժամը 17:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:12-ին, մարվել՝ 18:17-ին: Այրվել է «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածն՝ ամբողջությամբ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

̰
Ցմահ դատապարտյալը մկրտվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում

22:32 28.06.2018

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հունիսի 27-ին կայացել է ցմահ ազատազրկման դատապարտված Ա. Մ.-ի մկրտության արարողությունը: Ինչպես տեղեկացրին  ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից, դատապարտյալ Ա. Մ.-ն մկրտվել է քրեակատարողական հիմնարկների հոգևոր առաջնորդ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանի և ցմահ դատապարտյալների հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանի ձեռամբ: Արարողությանը ներկա են գտնվել նաև դատապարտյալի հարազատները: Հոգևոր այս մեծ խորհուրդը դատապարտյալների ցանկությամբ իրականացվում է նաև […]

̰
Բունդեսթագի նախագահը ողջունել է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների բացառապես խաղաղ բնույթը

22:25 28.06.2018

Հունիսի 28-ին պաշտոնական այցով Բեռլինում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Զոհրաբ Մնացականյանը և Վոլֆգանգ Շոյբլեն գոհունակություն հայտնեցին հայ-գերմանական խորհրդարանական ակտիվ համագործակցության կապակցությամբ և արժևորեցին հաստատված վստահելի փոխգործակցությունը։ Նախարար Մնացականյանը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական […]

̰
Արմեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Թեոդոր Ռուզվելտի հիշատակին

11:00 28.06.2018

Աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 27-ին այցելել է ԱՄՆ 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտի կղզու հուշահամալիր: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից: Հանրապետության նախագահը ծաղկեպսակ է դրել Թեոդոր Ռուզվելտի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել հայտնի պետական գործչի հիշատակին, որը  իր պաշտոնավարման տարիներին հանդես է եկել Օսմանյան կայսրությունում հայերի ու քրիստոնյա մյուս […]

̰
Երևանի թիվ 132 դպրոցի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու համար

10:58 28.06.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ Երևանի թիվ 132 հիմնական դպրոցի նախկին տնօրենի կողմից կաշառք ստանալու վերաբերյալ։ Մինչդատական վարույթում ձեռնարկված անհրաժեշտ քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2016 թվականից մինչև 2018 թվականի մայիսի 23-ը «Երևանի թիվ 132 հիմնական դպրոց » ՊՈԱԿ-ի տնօրենի գործառույթներն […]

̰
Կարեն Մուխսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության պետ

10:52 28.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Մուխսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության պետ: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 29-ի ՀՕ-205-Ն օրենքի 49-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Կարեն Մուխսյանին նշանակել վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության պետ»,-ասված է որոշման մեջ։

̰
Վաչագան Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը

10:47 28.06.2018

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում հունիսի 27-ին Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար: Հունիսի 27-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Վ. Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման […]

̰
Ալեքսիս Օհանյանը շրջել է Երևանի փողոցներով

10:42 28.06.2018

Reddit սոցցանցի և Initialized Capital ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, ով 1 օրով գտնվում է Հայաստանում, Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել Երևանի փողոցներում կատարած զբոսանքից։ «Բազմաթիվ հիշողություններ են արթնանում, երբ նորից քայլում եմ այս փողոցներով: Չեմ կարող հիշել, թե երբ է Երևանի շուրջ այսքան լավ էներգետիկա եղել»,- գրել է Օհանյանը: «Համբերություն` հպարտության նկատմամբ»․ այսպես է […]

̰
Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին մեքենան բախվել ճամփեզրի արգելապատնեշին․ կա տուժած

10:22 28.06.2018

Հունիսի 28-ին` ժամը 02:34-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Ագարակ 4-րդ կմ-ին «Opel vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Կ. Բ., ծնված 1986թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է […]

̰
ԿԳ փոխնախարարն իր կենսագրականում մի կերպ խցկել է իր միակ մենագրությունը, զեկույցի թեզեր, հոդվածներ. Հայկ Դեմոյան

10:20 28.06.2018

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը կրկին գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ անդրադարձել է կրթության եւ գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի կողմից իր գիտական հոդվածների ցանկը հրապարակելուն, ինչի մասին նրան երեկ կոչ էր արել Դեմոյանը։ «Կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը մեր խնդրանքին ընդառաջ գնալով, ներկայացրել է 42 միավոր հրապարակումներից բաղկացած մի ցանկ (մենք […]

̰
ՀՀ նոր իշխանություններին կոչ է արվել խուսափել Վրաստանում թույլ տրված սխալներից

10:09 28.06.2018

Հայաստանում ծավալված հակակոռուպցիոն պայքարին հետևում են փորձագիտական շրջանակները, որոնք գնահատում են նախկին ու ներկա հակակոռուպցիոն պայքարն ու դրանց առանձնահատկությունները, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: «Հայերը դուրս էին եկել պայքարի՝ մեծ հաշվով բողոքելու ընդդեմ երկրում համատարած կոռուպցիայի ու անարդյունավետ տնտեսության»,- արձանագրում է ԱՄՆ-ի 25 կոնգրեսականների կողմից՝ պետքարտուղար Մայք Փոմփեոյին ուղղված նամակը: Հայաստանում համատարած կոռուպցիայի մասին նախկինում ևս […]

̰
Դավիթ Հարությունյանն աշխատանք է փնտրում․ հնարավոր է՝ զբաղվի որևէ օլիգարխի շահերի պաշտպանությամբ․ «Հրապարակ»

10:01 28.06.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ համացանցում տեղեկություն տարածվեց, թե արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը մտադիր է իրեն փորձել փաստաբանի դերում, և որ դա նրան խորհուրդ են տվել իր փաստաբան եղբայրները: Փաստաբանների գործը հեղափոխությունից հետո լավացել է, նախկին իշխանավորներից շատերն են այս օրերին լավ փաստաբանի կարիք զգում: Նշված էր, որ առաջիկայում հնարավոր է Հարությունյանը զբաղվի որևէ […]

̰
Կոտայքի մարզպետը բազմաբնակարան շենք ունի. «Փաստ»

09:56 28.06.2018

«Փաստ» թերթը գրում է. «Հունիսի 1–ին Կոտայքի մարզպետի պաշտոնը ստանձնած Ռոմանոս Պետրոսյանը օրերս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Պետրոսյանը հայտարարագրել է երկու անշարժ գույք՝ բազմաբնակարան բնակելի շենք ու հողամաս: Նրան  է պատկանում նաև «BMW X5 3.0 I» մակնիշի ավտոմեքենան: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ մարզպետն ունեցել է փոխառություններ և բաժնեմաս՝ համապատասխանաբար 300 […]

̰
Քաղաքական ճաշակի հարց է. Վիգեն Սարգսյանը՝ «նախարարական բլոտի» մասին. «Առավոտ»

09:45 28.06.2018

«Առավոտ» թերթը գրում է. «Aravot.am-ը պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում նախարարների, այդ թվում պաշտպանության ներկայիս նախարար Դավիթ Տոնոյանի բլոտ խաղալու մասին գրառմանը, որ ֆեյսբուքի իր էջում կատարել էր սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը: «Շատ նորմալ եմ վերաբերվում, մարդիկ պետք է լավ աշխատեն, լավ հանգստանան, կարողանան նաև ընկերական շրջապատ ձևավորել»,- ասաց Վիգեն […]

̰
Պաշտոնյաներն իրենք իրենց հետ պայմանագրեր են կնքել. «Ժողովուրդ»

09:35 28.06.2018

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման խնդիրների վերաբերյալ 2017թ. հոկտեմբերից 2018թ. մարտն իրենց իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները: Պատկերն առավել քան ուշագրավ է: Պարզվել է, որ 2014-2017թթ. բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ 91 առևտրային կազմակերպություն ճանաչվել է գնումների հաղթող, նրանց հետ կնքվել է […]

̰
Խմորումներ՝ «Ելք»-ում. Ինչո՞ւ են հանդիպել Փաշինյանը, Սարգսյանն ու Մարուքյանը. «Ժողովուրդ»

09:24 28.06.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ելք» դաշինքում ներքին խմորումները շարունակվում են: Մինչ քաղաքական ուժը քննարկում է ԸՕ փոփոխությունները` պատրաստվելով արտահերթ խորհրդարանական ընտրություններին, դեռևս անհայտ է մնում, թե ինչ է լինելու «Ելք» դաշինքի հետ և այդ դաշինքում ներգրավված ուժերի՝ առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափը: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` վերջերս հանդիպել են Նիկոլ Փաշինյանը, Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը, […]

̰
Թիրախում Ֆլեշի Բարսեղն է․ «Ժամանակ»

09:17 28.06.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով` երեկ բերման են ենթարկել գործարար Բարսեղ Բեգլարյանի` Ֆլեշի Բարսեղի ընկերության տնօրենին: Մեր աղբյուրի փոխանցմամբ` իրեն ուղղված բոլոր հարցերին տնօրենը պատասխանել է. «Ես ոչինչ չգիտեմ, ինձ ոնց ասել են, այդպես էլ արել եմ, էլ հարցեր մի տվեք»: Նկատենք, որ Սերժ Սարգսյանը Ֆլեշի Բարսեղի ընտանիքի քավորն է, և նրանք հաճախ են […]

̰
Վաչագան Ղազարյանը հրաժարվում է ցուցմունք տալ. «Ժամանակ»

09:12 28.06.2018

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` ԱԱԾ-ի կողմից նախօրեին բերման ենթարկված և այնտեղ գտնվող Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը` Սերժի Վաչոն, հրաժարվում է ցուցմունք տալ: Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը իր կադրային ռեզերվում գտնվող գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանին բերման էր ենթարկել Չարենցի փողոցի 12 հասցեում գտնվող «Յունիբանկ» ՓԲԸ մուտքի մոտից: Վերջինս բերման ենթարկվելուց հետո՝ […]

̰
Վարչապետ-նախագահ մրցակցությունը սրվում է. հնարավոր է՝ նախագահը մեկնի Բաքու․ «Հրապարակ»

09:05 28.06.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ արտաքին քաղաքական տիրույթում վարչապետ-նախագահ մրցակցությունը սրվում է։ Լուրեր կան, որ հնարավոր է Արմեն Սարգսյանը մեկնի Բաքու, թեև նախագահականի մեր աղբյուրները դա «աբսուրդ» համարեցին։ Լուրեր կան նաև, թե Արմեն Սարգսյանը մեկնելու է Իրան։ «Եվրոպա, ԱՄՆ այցերից առաջ Արմեն Սարգսյանը հանդիպել է, այո, ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ, սակայն նման հարց չի […]

̰
Աղմկահարույց բացահայտումներ են սպասվում. Հայտնի ՀՀԿ-ականների որդիները չեն ծառայել բանակում. «Ժողովուրդ»

09:00 28.06.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախկին իշխանության ներկայացուցիչներից շատերն այս օրերին պարզապես խուճապի մեջ են: Բանն այն է, որ ժամանակին պաշտոնյաներից ու պատգամավորներից շատերն իրենց երեխաներին ազատել են բանակից ոմանք օբյեկտիվ, ոմանք սուբյեկտիվ պատճառներով: Ու հիմա, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, նրանք զբաղված են այդ արխիվային փաստաթղթերը վերանայելով, վերաձևակերպելով, որպեսզի ստուգումների դեպքում օրինականության հետ կապված […]

̰
Մանվելականներն «արտագաղթում» են Էջմիածնից. գեներալի այգիներն անմշակ են մնացել․ «Հրապարակ»

08:50 28.06.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, ներկայացել է իրավապահներին, և նրան ձերբակալել են։ Նա կասկածվում է «մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք» ձեռք բերելու և պահելու մեջ՝ ՔՕ հոդված 235, 2-րդ մաս։ Իսկ մանվելականները շարունակում են «արտագաղթել» Էջմիածնից, Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո գեներալի ընտանիքի և նրա բարեկամների ու մերձավորների նկատմամբ […]

̰
ԱՄՆ-ը կոչ է արել ՄԱԿ-ի ԱԽ երկրներին պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ

08:44 28.06.2018

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալ Ջոնաթան Քոենը կոչ է արել Անվտանգության խորհրդի երկրներին միանալ Վաշինգտոնին և պատժամիջոցներ սահմանել Իրան դեմ՝ տարածաշրջանում երկրի «կործանարար վարքի» պատճառով։ «Երբ մենք բախվում ենք մի երկրի, որը մշտապես խախտում է խորհրդի բանաձևերը, շատ կարևոր է նշանակալի հետևանքների քաղաքականությունը շարունակելը»,- ասել է նա ՄԱԿ-ի ԱԽ նիստում, որը նվիրված է եղել Թեհրանի […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 7 մարզերում

08:29 28.06.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 28-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Աբովյան փ. 3/2, 5/1 շենքերը, Թումանյան փ. 19, 21, 21/1, 21/4 շենքերը, Տերյան փ. 18, 20, 24, 28, 30, 32 շենքերը և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, Կոմիտասի պող. 46, 48, […]

̰
ԿԳ փոխնախարարը հրապարակել է իր գիտական հոդվածների ցանկը՝ ի պատասխան Հայկ Դեմոյանի կասկածների

08:18 28.06.2018

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառմանն ի պատասխան՝ ԿԳ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը որոշել է հրապարակել իր գիտական հոդվածների ցանկը: Դեմոյանն ավելի վաղ կասկած էր հայտնել առ այն, որ Հովհաննիսյանն իսկապես 40-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է, ինչպես նշված է նրա կենսագրականում: Հովհաննես Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հոդվածների ցանկը՝ նշելով, որ պահանջին […]

̰
Թրամփն անխուսափելի է համարում Ռուսաստանի վերադարձը G7 ակումբ

08:10 28.06.2018

Ռուսաստանը կվերադառնա G7 ակումբ նույնիսկ առանց Մինսկի համաձայնագրերի իրագործման, կարծում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։ «Կարծում եմ՝ նախագահի մեկնաբանություններն ինքնին խոսում են․․․Նախագահը խորապես համոզված է, որ Ռուսաստանին որպես այդ կարևոր աշխարհառազմավարական քննարկումների մաս ունենալն անխուսափելի է»,- ասել է Պոմպեոն, փոխանցում է RIA Novosti-ն։ G8 ձևաչափը չի գործում […]

̰
BACK_TO_TOP