07:49 28.06.2018
Իրանի իշխանությունները հայտարարել են ուրանային կոնցենտրատ արտադրող գործարանի աշխատանքի վերսկսման մասին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը։ Արտադրության վերսկսման մասին որոշումն ընդունել են անձամբ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և նախագահ Հասան Ռոհանին։ Թեհրանը որոշել է այդ կերպ պատասխանել միջուկային գործարքի շրջանակում Վաշինգտոնի կողմից պարտականությունները չկատարելուն։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք […]
07:36 28.06.2018
Իզմիրի դատարանը ձերբակալել է 12 մարդու, ովքեր անցած հինգշաբթի նախագահական ընտրություններում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական մրցակից Մուհարեմ Ինջեի բազմահազարանոց հանրահավաքի առջև վիրավորական խոսքեր էին հնչեցրել Էրդողանի հասցեին։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։ Նշվում է, որ ձերբակալվածները հանրահավաքի վայրին մոտ գտնվող ռեստորանից հայհոյանքներ են վանկարկել՝ լինելով ալկոհոլի ազդեցության տակ։ Այնուհետև համապատասխան տեսանյութը հրապարակվել է […]
07:25 28.06.2018
Ամերիկյան «Apple» կորպորացիան և հարավկորեական «Samsung Electronics» ընկերությունը կարգավորել են սմարթֆոնների դիզայնի հետ կապված պատենտային վեճը, որն սկսվել է 2011 թվականից։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Կալիֆորնիա նահանգի Հյուսիսային շրջանի դատարանի հայտարությանը։ «Այդ վեճը մշտապես վերաբերել է ոչ միայն փողերին։ Apple-ն iPhone-ով սմարթֆոնների հեղափոխություն է իրականացրել, և փաստ է, որ Samsung-ը պատճենել է […]
07:10 28.06.2018
Իրանի հարավ-արևմուտքում՝ Աբադան քաղաքում, հրդեհ է սկսվել աշխարհի խոշորագույն նավթավերամշակող գործարաններից մեկում, որը գործում է 1912 թվականից։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։ Հրշեջները փորձում են տեղայնացնել հրդեհը։ Հրդեհի պատճառները պարզվում են։ Միջադեպի հետևանքով տուժել է 6 մարդ, նրանցից 2-ը ծանր այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
01:00 28.06.2018
Անվանի նկարիչ Բենքսին, ում արտաքնապես ոչ ոք չի ճանաչում, Փարիզում 6 նոր գրաֆիտի է արել ռասիզմի, հակասեմականության, միգրացիայի և այլ ակտուալ թեմաներով։ Բրիտանացի «փողոցային» նկարչի աշխատանքների լուսանկարները հրապարակել է Street Art News պարբերականը։ Մինչ օրս ոչ ոք չգիտի, թե ով է Բենքսին։ Ավելի վաղ լրագրող Քրեյգ Ուիլյամսը ենթադրել էր, որ Բենքսին Massive Attack խմբի հիմնադիր […]
00:51 28.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Եվրոպայում շրջագայության ժամանակ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ Պուտինի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ հուլիսի 11-12-ին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո, և հավանաբար, Հելսինկիում։ Թրամփի խոսքով՝ ինքը մտադիր է ռուս պաշտոնակցի հետ քննարկել Սիրիային, Ուկրաինային, ինչպես […]
00:34 28.06.2018
ԱՄՆ-ի և ԵՄ-ի հարաբերությունները գտնվում են «վիթխարի ճնշման ներքո»՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության պատճառով։ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի ԱՄՆ-ի հետ հարաբերություններում վատագույն սցենարներին: Նման կարծիք է արտահայտել Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը՝ հունիսի 28-29-ի գագաթնաժողովի հրավերի տեքստում, որը հրապարակվել է Եվրախորհրդի կայքում։ «Միգրացիան կամ եվրոգոտու բարեփոխումը քննարկելիս կարևոր է հիշել Կանադայում G7-ի գագաթնաժողովից հետո […]
00:22 28.06.2018
Bloomberg լրատվական գործակալությունը կազմել է աշխարհի ամենահարուստ 25 ընտանիքների վարկանշային աղյուսակը։ Նրանց ընդհանուր կարողությունը գնահատվում է ավելի քան 1 տրիլիոն դոլար։ Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Ուոլթոնների կլանը։ Ուոլթոնները տնօրինում են մանրածախ առևտրի՝ աշխարհի խոշորագույն ցանցը, որը կազմված է 12 հազար «Walmart» խանութներից։ Նրանց կարողությունը գնահատվում է 151 մլրդ դոլար։ Երկրորդ տեղը բաժին է հասել Ֆրեդ […]
23:56 27.06.2018
Ծննդօգնության ոլորտում բարեփոխումներն օրվա պահանջ են՝ առողջապահության նախարարությունում ծննդօգնության ոլորտի առաջատար մասնագետների աշխատանքային խորհրդակցության ժամանակ շեշտել է առողջապահության նախարարը: Արսեն Թորոսյանը կարևորել է մասնագետների անմիջական ներգրավվածությունը համակարգային փոփոխություններին՝ միաժամանակ շեշտելով, որ այս համատեքստում պետք է մի կողմ թողնել բոլոր սուբյեկտիվ մոտեցումները: «Մոռանալ՝ ում ինչ է ձեռք տալիս: Առաջարկում և խնդրում եմ, որ դուք էլ մասնակցեք […]
23:44 27.06.2018
Ամերիկացի երաժշտական մենեջեր Ջո Ջեքսոնը՝ Մայքլ և Ջանեթ Ջեքսոնների հայրը, մահացել է կյանքի 90-րդ տարում։ Այս մասին հայտնում է TMZ պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Պարբերականի տեղեկություններով՝ մահը վրա է հասել հունիսի 27-ի առավոտյան, Լոս Անջելեսում։ Հունիսի 22-ին հայտնի էր դարձել, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղցկեղի վերջին աստիճանով։ Վերջին շրջանում Ջոն պայքարել է հիվանդության […]
23:28 27.06.2018
Իրանի նախագահ Հասան Ռոհանին պետական հեռուստատեսության եթերում խոստացել է «ծնկի բերել» ԱՄՆ-ին։ «Մենք ոչ մի կերպ անձնատուր չենք լինի ԱՄՆ-ի առջև և կպահպանենք ազգային պատմական մեծությունը, իսկ այդ կամային պայքարում ծնկի կբերենք ԱՄՆ-ին»,- նրա խոսքերն է մեջբերում RIA Novosti-ն։ Նշվում է, որ հայտարարությունն արվել է երկրում տնտեսական խնդիրների պատճառով առաջացած լարված իրադրության ֆոնին։ Դրա հետ […]
23:11 27.06.2018
Reddit սոցցանցի և «Initialized Capital» ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, որը 1 օրով գտնվում է Հայաստանում, տեսանյութ է հրապարակել թվիթերյան իր էջում՝ ցուցադրելով հայկական շուկայի բարիքները՝ չրերը, թթուները, մրգերն ու բանջարեղենը։ «Մենք գիտենք, թե ինչպես պահպանել սնունդը։ Հայերը միշտ պատրաստ են ներկայացնել և առաքել իրենց արտադրանքը»,- ասում է Օհանյանը՝ «Մեր ուտեստները մեզ պես դիմացկուն են» վերտառությամբ […]
22:52 27.06.2018
84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միսակ Դավթյանը: Ակադեմիկոսը վախճանվել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: Այս մասին տեղեկանում ենք Գիտությունների Ազգային ակադեմիայից: «Միսակ Դավթյանը մեծ ավանդ ունի Հայաստանում գիտության, մասնավորապես կենսաքիմիայի զարգացման գործում: Նրա գիտական հետաքրքրությունները վերաբերում էին օրգանիզմներում ամոնիակի և ամինաթթուների յուրացման մեխանիզմների ուսումնասիրությանը, օրնիտինային ցիկլի ֆերմենտների կառուցվածքաֆունկցիոնալ […]
22:39 27.06.2018
ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ հունիսի 26-ին ադրբեջանցի հաքերների կողմից ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը հարձակման է ենթարկվել։ «SQL Injection-ի միջոցով հաքերներին հաջողվել է բազայում փոփոխություն կատարել, որի հետևանքով էլ հնարավոր է դարձել կայքի վեցերորդական մակարդակի հղմամբ էջում այլ նկար ցուցադրել։ Առկա բոլոր թերությունները վերացվել են, բարձրացվել է անվտանգության […]
22:30 27.06.2018
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանն իր հրաժարականը բացատրում է այլ աշխատանքի անցնելու հանգամանքով: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում․ «Օրերս կընդունվի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրենի լիազորությունների կատարումից հրաժարականի իմ դիմումը: Շուտով կավարտեմ նաև ՀՑԹԻ-ում իմ աշխատանքը, որը տևեց տասը տարի, և որից վերջինը իմ հաստատության ղեկավարի կարգավիճակում: Նախ […]
22:17 27.06.2018
Reddit սոցցանցի համահիմնադիր, ամերիկաբնակ գործարար Ալեքսիս Օհանյանը «ԹՈւՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»ի բակում ծառատունկի է մասնակցել։ Նա միջոցառումից լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում։ «ԹՈւՄՈ-ի մոտ տնկելով առաջին ծառը, հուսով եմ՝ շատերից մեկը»,- լուսանկարին կից գրել է Օհանյանը: «Այս մեկն անվանել եմ «Օլիմպիա»: Նա (դուստրը) այժմ երկու ծառ ունի, մեկական՝ իր տներից յուրաքանչյուրի դիմաց՝ Ֆլորիդայում և […]
22:05 27.06.2018
Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում բժիշկների աշխատավարձը հուլիսի 1-ից կբարձրանա 25-30%-ով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Ու սա ընդամենը մեկ ամսվա բարեխիղճ կառավարման, ռեսուրսների օպտիմալացման և վատնումների բացառման արդյունքում»,-նշում է նախարարը։ https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/721606204692314
21:55 27.06.2018
Հունիսի 27-ին` ժամը 19:13-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին (մոտ 30 տարեկան կին) փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի 47 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Փրկարարների և քաղաքացիների (հարևանների) համատեղ ուժերով քաղաքացի Կ. Պ.-ի […]
11:00 27.06.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հիշեցնում է, որ ամառային ամիսներին հրդեհավտանգ իրավիճակները մեծամասամբ պայմանավորված են մարդկային գործոնով: Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել: Հանրապետությունում ամառային եղանակին ջերմաստիճանի բարձրացման պատճառով անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը: ԱԻՆ հայտարարության մեջ ասվում է. «Հրդեհները լուրջ վտանգ են ներկայացնում անտառային հարուստ կենսաբազմազանության, այդ թվում` […]
10:55 27.06.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ստորագրել է Ազգային ժողովի ընդունած՝ Դատական դեպարտամենտում ծառայության մասին, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների […]
10:51 27.06.2018
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Սոմեր Բեսիր-Բրայերսը, շնորհավորելով նորանշանակ պետի մասնագիտական գործունեության մեկնարկը, համառոտ ներկայացրել է Հայաստանում իրականացվող ծրագրերը: «ԱՄՆ կառավարությունը կարևորում է իր դերը միգրացիայի և փախստականների հիմնախնդիրների լուծման առնչությամբ, որն արտահայտվում է ՄԱԿ ՓԳՀ-ի, պետական և հասարակական կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցությամբ, այդ թվում` Միգրացիոն ծառայության հետ»,- նշեց տիկին Բեսիր-Բրայերսը։ Նա նաև անդրադարձավ […]
10:45 27.06.2018
Աշխարհահռչակ բլոգեր Ալեքսանդր Լապշինը Վաշինգտոնում հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Հանդիպման մասին Լապշինը գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Վաշինգտոնում ծանոթացել եմ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ. զարմանալիորեն բաց, կենսախինդ մարդ: Հ.Գ. Վաղը սպասում ենք ադրբեջանական բոլոր ԶԼՄ-ներում. «Լապշինը լիովին ինքնահանձնվել է: Հաղթական Նեֆթեստանի հետախուզությունը նախագահի հետ լուսանկար է որսացել, նշանակում է՝ հաստատ փող […]
10:33 27.06.2018
Վաշինգտոնի Կոնգրեսի գրադարանում անցած գիտաժողովին ներկայացվել է Հայաստանի պատմամշակութային հարստությունը: «Հայկական պատմության և մշակույթի արդի խնդիրները» թեմայով գիտաժողովն անցել է «Վարդանանց օրեր» ամենամյա դասախոսությունների շրջանակում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Հայաստանի պատմությունն ու մշակույթը գիտական մակարդակով վերջին կես դարի ընթացքում հետազոտող Կոնգրեսի գրադարանի աշխատակից Լևոն Ավդոյանի խոսքով՝ նույնիսկ մասնագիտական շրջանակներում Հայաստանի մասին գիտելիքները հաճախ սահմանափակվում են մի […]
10:25 27.06.2018
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում 41 կողմ, 5 դեմ, 5 ձեռնպահ ձայներով ընդունվել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, կառույցում հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ և պատվիրակության կողմից ներկայացված հրատապ բանաձևը: Վերջինս վերաբերում է ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարաններում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից: Հրատապ բանաձևը, վկայակոչելով 2018 թվականին ՀՀ Ազգային […]
10:21 27.06.2018
«Reddit» սոցցանցի ու «Initialized Capital» ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, ով աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ամուսինն է, ժամանել է Հայաստան։ Հայազգի գործարարն իր «Instagram»-ում լուսանկար է հրապարակել՝ մակագրելով․ «24 ժամ Հայաստանում։ Հետևե՛ք»։ Այցի նպատակը չի նշվում, սակայն օգտատերերը մեկնաբանություններում հույս են հայտնել, որ նա Հայաստան է եկել ֆանտաստիկ բիզնես գաղափարներով։
10:12 27.06.2018
Հունիսի 26-ին` ժամը 23:14-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Subaru Legacy» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Հ., ծնված 1985 թ.) դուրս է եկել […]
10:03 27.06.2018
Առողջապահության նախարարությունը զգուշացնում է` դեկորատիվ լողավազաններում չլողալ, կենդանիների չլողացնել. դրանք նախատեսված չեն լողալու համար, չեն վարակազերծվում, իսկ դա նշանակում է, որ կարող են բազմաթիվ վտանգավոր բակտերիաներ պարունակել: Այդուհանդերձ, շոգ եղանակին ջրային այդ կառույցներում հատկապես երեխաների լողի դեպքերը կանխելու նպատակով նախարարությունը դիմել է Երևանի քաղաքապետարանին և համայնքապետարաններին՝ իրենց հերթին քայլեր ձեռնարկելու առաջարկով: Այս համատեքստում Երևանի քաղաքապետարանի […]
09:57 27.06.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:30-13:00 Թումանյան փ. 2, 4, 6, 10, 12 շենքերը, 10:00-16:00 Դավիթ Անհաղթի փ. 6/7, 6/8 շենքերը, Դրոյի ակադեմիան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Կոմիտասի պող. 49/4 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ֆուչիկի 1-ին […]
09:43 27.06.2018
Հունիսի 27-ին, ժամը 09:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում՝ թիվ 94 շենքի մոտակայքում, ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հերթապահ բժիշկը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության […]
09:38 27.06.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին Ազգային անվտանգության ծառայություն բավականին ակտիվ կերպով հարցաքննության են հրավիրվում Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները: Ինչպես հայտնի է, նախարար Հրաչյա Ռոստոմյանը հայտնել էր, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանն առնչվող երկու հարց կա, որոնք արդեն գտնվում են ԱԱԾ-ում: Իսկ թե կոնկրետ երկու ինչ ոլորտային չարաշահումների մասին էր խոսքը, նախարարը […]