TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+26.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Վթարի պատճառով ջուր չի լինելու Վայոց ձորի և Արագածոտնի մարզերում

09:30 27.06.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. հունիսի 27-ին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին. Ժամը 10.00-16.00 կդադարեցվի Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի, ժամը 10։00-17:00-ը՝ Եղեգնաձոր քաղաքի Նարեկացի և Անդրանիկի փողոցների ու նրբանցքների, Երևանյան խճուղու, Միկոյան  3, 5, 9, 10, 11, 12, 13, 15, Արսենյան 9 համարների, Գետափ գյուղի Ձախափ թաղամասի […]

̰
Երևանի Արին-Բերդի փողոցում ավտոմեքենա է այրվել

09:21 27.06.2018

Հունիսի 26-ին`ժամը 19:45-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին-Բերդի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 108/6 հասցեում այրվում է չշահագործվող ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:05-ին, մարվել՝ 20:16-ին: Այրվել են չշահագործվող «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան և խոտածածկույթ (50 քմ): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

̰
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Արցախում

09:12 27.06.2018

Հունիսի 27-ին` տեղական ժամանակով ժամը 02:20-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 22:20-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.800 և արևելյան երկայնության 48.600 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Լենքորան քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 4.4 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետության տարածքում՝ […]

̰
Նախագահի ռեֆերենտը 38 մլն դրամ արժողությամբ բնակարան ունի․ «Փաստ»

09:08 27.06.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մայիսի 4–ին հանրապետության նախագահի ռեֆերենտ նշանակված Լիա Խաչատրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2018 թ. հայտարարագիրը: Խաչատրյանը հայտարարագրել է մեկ բնակարան եւ «FORD FOCUS 1.6» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է նաեւ փոխառություններ, որոնք կազմել են 38 միլիոն 34 հազար դրամ: Բանկային հաշիվներին առկա է եղել 1 միլիոն 800 […]

̰
Փենսը կոչ է արել ներգաղթյալներին զերծ մնալ ապօրինի ճանապարհով ԱՄՆ մուտք գործելուց

09:05 27.06.2018

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը կոչ է արել ներգաղթյալներին ապօրինի ճանապարհով մուտք չգործել ԱՄՆ։ Այս մասին հայտնում է «The Hill» պարբերականը։ «Չարժե ռիսկի ենթարկել Ձեր կամ Ձեր երեխաների կյանքը՝ փորձելով ԱՄՆ հասնել ճանապարհով, որը վերահսկում են թմրավաճառներն ու մարդկանց առևտրով զբաղվողները»,-հայտարարել է Փենսը։ Նրա խոսքով՝ եթե ներգաղթյալներն օրինական ճանապարհով ԱՄՆ գալու հնարավորություն չունեն, ապա ԱՄՆ գալն […]

̰
Որոշ պաշտոնյաներ ամսական մինչև 15 հազար դոլարի հավելավճար են ստացել․ «Հրապարակ»

08:43 27.06.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ուժային կառույցներն այժմ ուսումնասիրում են նախկին պաշտոնյաների ստացած ամսական դրամական փոխանցումները, որոնք տրվել են որպես հավելավճար։ Ըստ լուրերի՝ որոշ պաշտոնյաների դեպքում դրանք հասել են ամսական մինչև 15 հազար դոլարի։ Մեխանիզմը գործել է այսպես՝ պաշտոնյայի բանկային քարտին ամեն ամիս X գումար փոխանցելով։ Այժմ աշխատանք է տարվում՝ պարզելու այդ գումարների աղբյուրները. […]

̰
Հայտնի են կանանց համար ամենավտանգավոր երկրները

08:36 27.06.2018

«Thomson Reuters» հիմնադրամի զեկույցի համաձայն՝ Հնդկաստանը գլխավորում է կանանց համար ամենավտանգավոր երկրների ցուցակը։ Պատճառը սեռական բռնության և ստրկական աշխատանքի բարձր ռիսկն է։ Երկիրը կանանց համար վտանգավորության բարձր մակարդակ է դրսևորում մշակութային ավանդույթների պատճառով։ Երկրում հազվագյուտ չեն կանանց դեմքին թթվուտ լցնելու, սեռական օգանների անդամահատումների, վաղ ամուսնությունների և ֆիզիկական բռնության դեպքերը։ Հնդկաստանին հաջորդում են Աֆղանստանը, Սիրիան, Սոմալին, […]

̰
Ուժգին պայթյուն Տեխասի հիվանդանոցներից մեկում․ կա զոհ, վիրավորներ

08:25 27.06.2018

Տեխասի Գեյթսվիլ քաղաքի հիվանդանոցում պայթյունի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել` 12 մարդ։ Տուժածներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Դեպքը տեղի է ունեցել «Coryell Memorial Hospital»-ի շենքի կառուցվող հատվածում։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու հրշեջ ծառայության հաշվարկները։ Իշխանություններին դեռևս չի հաջողվել պարզել տեղի ունեցածի պատճառը։ Այս մասին հայտնում է «Fox 45» հեռուստաալիքը։ Որոշ տվյալներով՝ տեղի […]

̰
Գաղտնի ծառայությունը կապահովի ռեստորանից վռնդված Սպիտակ տան մամուլի քարտուղարի անվտանգությունը

08:15 27.06.2018

ԱՄՆ Գաղտնի ծառայությունն այսօրվանից սկսած կապահովի Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի անվտանգությունը։ Նշվում է, որ Սանդերսը պաշտպանության տակ է ռեստորանից վռնդվելուց հետո, ինչի պատճառը սեռական փոքրամասնությունների հանդեպ Թրամփի քաղաքականությունն է եղել։ Այս մասին հայտնում է «CNN»-ը։ Գաղտնի ծառայությունը Սանդերսի անվտանգությունը կապահովի անորոշ ժամկետով։ Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել Վիրջինիա նահանգի «Red Hen» ռեստորանում։

̰
«Instagram»-ում կհայտնվի տեսազանգի գործառույթ

08:07 27.06.2018

«Instagram» սոցցանցը թողարկել է թարմացում, որի շնորհիվ հավելվածում կհայտնվի տեսազանգի գործառույթ։ Այս մասին ասվում է «Instagram»-ի պաշտոնական կայքում։ «Այժմ դուք կարող եք ստեղծել վիդեոչաթ «Instagram Direct»-ում մեկ անձի կամ խմբի հետ»,- ասվում է հաղորդագրությունում։ Նշվում է, որ հնարավոր կլինի միաժամանակ շփվել 4 մարդու հետ՝առանց ժամանակային սահմանափակումների։

̰
Ցուկերբերգին կարող են հեռացնել «Facebook»-ի ղեկավարի պաշտոնից

07:52 27.06.2018

«Facebook» սոցցանցի խոշոր ներդրողները, ովքեր միասին տնօրինում են ընկերության՝ 3 մլրդ դոլարի բաժնետոմսերը, մտադիր են հասնել իշխանությունից Մարկ Ցուկերբերգի հեռացման։ Այս մասին հայտնում է BusinessInsider-ը։ Ներդրողների դժգոհությունն է հարուցել սկանդալների շարքը՝ ԱՄՆ-ում ընտրությունների վրա ազդելու համար հարթակի օգտագործումից մինչև «Cambridge Analytica» ընկերության կողմից օգտատերերի տվյալների հավաքում։ Դժգոհ ներդրողներն այդ խնդիրների առաջացումը կապում են սոցցանցի կառավարման […]

̰
Պաղեստինցի գրոհայինները 9 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

07:43 27.06.2018

Պաղեստինցի գրոհայինները գիշերն 9 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ։ «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը որսացել է դրանցից մեկը։ Այս մասին հայտնում է  բանակի մամուլի ծառայությունը, փոխանցում է RIA Novosti-ն։ Տուժածների, նյութական վնասի և պատասխան գործողությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։ Հրթիռակոծումների պատճառով Իսրայելի հարավում գիշերը մի քանի անգամ տագնապի ազդանշան է միացել՝ կոչ անելով տեղի […]

̰
«Bloomberg»-ի հիմնադիրը մտադիր է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում

07:35 27.06.2018

«Bloomberg» լրատվական գործակալության հիմնադիր Մայքլ Բլումբերգը կարող է մասնակցել 2020 թվականին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններին։ Այս մասին հայտնում է «CBS News»-ը։ Բլումբերգը դիտարկում է ընտրություններին Դեմոկրատական կուսակցությունից մասնակցելու հնարավորությունը։Նա կարծում է, որ կարող էր 2016 թվականի ընտրություններում հաղթել ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին։ 2016 թվականին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Հիլարի Քլինթոնի հաղթանակի դեպքում Բլումբերգը մտադիր է […]

̰
Նիդերլանդներում արգելել են փարաջա կրելը

07:27 27.06.2018

Նիդերլանդների խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել հասարակական վայրերում դեմքը ծածկող մահմեդական հագուստի տարրերի՝ փարաջայի, չադրայի և նիկաբի կրման արգելքին։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։ Օրինախախտների համար նախատեսված է 400 եվրո տուգանք։ Հերտ Վիլդերսի «Ազատություն» կուսակցությունը, որը հայտնի է հակաիսլամական հռետորաբանությամբ, օրինագծի ընդունումն անվանել է խոշոր հաղթանակ, իսկ սենատոր Մարջոլեն Ֆաբերը հայտարարել է, […]

̰
Թրամփի վարչակազմի դեմ դատական հայցեր են ներկայացրել 17 նահանգներ

07:10 27.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ դատական հայցեր են ներկայացրել 17 նահանգներ, այդ թվում` Կուլումբիայի շրջանը։ Պատճառն անօրինական ներգաղթյալների ընտանիքներից երեխաներին բաժանելու քաղաքականության անցկացումն է։ Այդ պրակտիկան հայցվորները համարում են «դաժան»։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Հայցվորները նշել են, որ «պատրանքային» են համարում հունիսի 20-ին նախագահի ստորագրած հրամանը, որը միտված է վերջ դնելու ընտանիքների բաժանման […]

̰
Լոռու փոխմարզպետի բուռն աշխատանքային օրը՝ ոչ աշխատանքային պայմաններում

01:10 27.06.2018

Լոռու նորանշանակ փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է աշխատանքային օրվա վերաբերյալ տպավորություններով: «Վերջապես ժամանակ ունեցա և, եթե հետաքրքիր է պատմեմ մի փոքր աշխատանքային օրվա մասին: Ձեր հետաքրքրող հարցը, գույքի հետ կապված, արդեն լուծում է գտել: Չնայած ինձ ճանաչողները գիտեն, որ հարցը ամենևին էլ այն չէր, որ ես սեփական գույք չէի կարող տեղադրել իմ […]

̰
Կրոնական ազատությունների մասին տարեկան զեկույցում Պետդեպը խստորեն քննադատել է Թուրքիային

01:00 27.06.2018

ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է կրոնական ազատությունների մասին 2017 թվականի զեկույցը։ Զեկույցի մանրամասներին է անդրադարձել «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը՝ ներկայացնելով Թուրքիայում կրոնական ազատությունների մասին հատվածը: Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ, բոլոր կրոնական խմբավորումները Թուրքիայում սուննի մահմեդականներից բացի, խտրականության և հալածանքների են ենթարկվում: Կրոնական փոքրամասնությունները նշում են, որ շարունակում են դժվարությունների հանդիպել՝ սկսած դպրոցներում պարտադիր […]

̰
Լոնդոնում Թրամփին կդիմավորեն դժգոհ, կարմրահեր երեխայի տեսքով փուչիկով

00:51 27.06.2018

Լոնդոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մտադիր են դիմավորել հսկա փուչիկով, որը դժգոհ դեմքով, կարմրահեր երեխա է հիշեցնում։ Հսկա փուչիկը պատրաստվում են օդ բարձրացնել Թրամփի այցի դեմ բողոքող ակտիվիստները, հայտնում է RIA Novosti-ն։ Թրամփը Մեծ Բրիտանիա կժամանի հուլիսի 12-ին, հաջորդ օրը կսկսվի նրա այցի պաշտոնական մասը։ Ինչպես սպասվում է՝ Սպիտակ տան ղեկավարը հանդիպում կունենա Մեծ Բրիտանիայի […]

̰
Մալայզիայում սմարթֆոնի պայթյունից մարդ է մահացել

00:34 27.06.2018

Մալայզիայում «Cradle Fund» ընկերության ղեկավար Նազրին Հասանը մահացել է սմարթֆոնի պայթյունի հետևանքով։ Դեպքը տեղի է ունեցել նրա ննջասենյակում։ Այս մասին հայտնում է The Metro-ն։ Տղամարդու մահվան հստակ պատճառը դեռևս հայտնի չէ։ Սակայն հնարավոր է՝ պատճառ է հանդիսացել բեկորային վնասվածքը։ Այլ վարկածով՝ տղամարդը կարող էր մահանալ սարքից արձակված ծխից։ Մահացածի հարազատները նշել են, որ նա ունեցել […]

̰
Եղիսաբեթ II թագուհին ստորագրել է Brexit-ի մասին օրենքը

00:23 27.06.2018

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը թագավորական համաձայնություն է տվել ԵՄ-ից երկրի դուրս գալու մասին օրենքին։ Այս մասին հայտնել է խոսնակ Ջոն Բերքոուն Համայնքների պալատի նիստի ժամանակ, փոխանցում է Reuters-ը։ Անցած շաբաթ փաստաթղթին հավանություն էր տվել ինչպես Համայնքների պալատը, այնպես էլ Լորդերի պալատը։ Լորդերի պալատում քվեարկությունը նշանավորել էր օրենքի շուրջ բազմամսյա քննարկումների ավարտը։ Մեծ Բրիտանիայի վարչապետ […]

̰
Աշխարհում կոկաինի և ափիոնի արտադրության ծավալները հասել են ռեկորդային մակարդակի․ ՄԱԿ

00:05 27.06.2018

ՄԱԿ-ը նախազգուշացնում է, որ աշխարհում կոկաինի և ափիոնի արտադրության ծավալները հասել են ռեկորդային մակարդակի, իսկ այդ և այլ թմրանյութերի իրացման շուկաներն ընդլայնվում են։ Այս մասին ասվում է թմրամիջոցների վերաբերյալ համաշխարհային զեկույցում, որը պատրաստել է Թմրամիջոցների և հանցավորության հարցերով ՄԱԿ-ի վարչությունը։ 2016-2017 թթ. ափիոնի արտադրության ծավալներն աճել են 65 տոկոսով՝ կազմելով 10 500 տոննա, իսկ 2016 […]

̰
Լրատվամիջոցները նշում են Պուտին-Թրամփ հանդիպման հնարավոր վայրը

23:52 26.06.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփը հնարավոր է` հանդիպեն Հելսինկիում։ Այս մասին հայտնում է  Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։ Ինչպես հավելում է պարբերականի զրուցակիցը, Ֆինլանդիայի մայրաքաղաքի վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի ընդունվել։ Հելսինկիի՝ որպես գագաթնաժողովի անցկացման հնարավոր հարթակի մասին, հայտնում է նաև Reuters-ը։ Ավելի վաղ որպես հանդիպման հնարավոր վայր անվանվել է Վիենան։ […]

̰
Հնդկաստանում ամուսնացրել են երկու գորտերի և այժմ սպասում են անձրևի

23:40 26.06.2018

Հնդաստանում գորտերի ծիսական հարսանիք են անցկացրել, որպեսզի Անձրևի աստվածը վերջ տա չորային եղանակին: Այս մասին հայտնում է NDTV-ն։ Հանդիսավոր արարողությունն անցկացվել է Բունդելկհանդ նահանգում, որտեղ հավատում են գորտերի ամուսնությամբ Ինդրա աստծուց անձրև խնդրելու ընդունված ավանդույթին։ Համանման միջոցառում է անցկացվել նաև Վարանասի քաղաքում, միայն թե այնտեղ հարս ու փեսայի դերով հանդես են եկել խաղալիք գորտերը։ Wedding […]

̰
«ՌԴ-ն պետք է վերադառնա ԵԽԽՎ». Սամվել Ֆարմանյան

23:25 26.06.2018

Ռուսաստանը պետք է վերադառնա ԵԽԽՎ: Այս մասին ԵԽԽՎ-ում ունեցած ելույթում հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը: «Կատարելապես անընդունելի է, երբ Ռուսաստանի գործոնն օգտագործվում է ԵԽԽՎ-ում որպես Եվրոպայում բաժանարար նոր գծերի ստեղծման պատրվակ, երբ խոսքի իրավունքից զրկվում է մեկ երկիր և հովանավորվում են մյուսները: Ռուսաստանը եվրոպական և գլոբալ քաղաքականության վրա մեծ […]

̰
Ավստրիայում Էրդողանի օգտին քվեարկած թուրքերին կոչ են արել լքել երկիրը

23:18 26.06.2018

Ավստրիայի «Ազատություն» կուսակցության անդամ Յոհան Գուդենուսը հայտարարություն է արել Թուրքիայում տեղի ունեցած արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Գունդենուսն Ավստրիայում ապրող և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ձայն տված թուրքերին կոչ է արել լքել երկրի սահմանները։Նա, մասնավորապես, ասել է. «Ավելի լավ կլինի, որ նրանք գնան Թուրքիա»։ Գուդենուսը նշել է, որ Էրդողանի […]

̰
Թբիլիսյան խճուղում «Opel Astra»-ն բախվել է 3 ավտոմեքենաների․ կան տուժածներ

23:04 26.06.2018

Հունիսի 26-ին` ժամը 11:30-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղու թիվ 13/2 հասցեում գտնվող «Էդել» տաքսի ծառայության մոտակայքում «Opel Astra» մակնիշի […]

̰
«Քաղաքացիների հրատապ հարցերը կքննարկվեն համայնքի ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ»․ Սուրեն Պապիկյան

22:58 26.06.2018

«Ամռան ընթացքում հանգստյան օրերս նվիրելու եմ համայնքային այցելություններին՝ նախապես հայտարարելով, թե որ մարզում եմ լինելու ընթացիկ շաբաթվա վերջում»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։ «Եթե ունեք խնդիրներ, որոնք վերաբերում են տվյալ շաբաթվա այցով նախատեսվող մարզի Ձեր համայնքին, ապա կարող եք նամակ գրել իմ ֆեյսբուքյան էջին կամ [email protected] […]

̰
Թիվ 114 մանկապարտեզի մոտ մեծ քանակությամբ սնդիկ է հայտնաբերվել

22:48 26.06.2018

«911» ծառայությունն այսօր՝ հունիսի 26-ին, ահազանգ է ստացել, որ Երեւանի Շոպրոնի փողոցի 2-րդ նրբանցքում՝ մանկապարտեզի մոտակայքում գտնվող «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող աղբամանների շուրջը, մեծ քանակությամբ սնդիկ է թափված. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Շոպրոնի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 114 մանկապարտեզի մոտակայքում մեծ քանակությամբ […]

̰
ՀԲ-ն պատրաստ է աջակցություն ցուցաբերել կառավարության ծրագրերի իրականացմանն ու տնտեսության զարգացմանը

22:38 26.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Թեմբոնին: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ակտիվ ու արդյունավետ համագործակցությունը և հույս հայտնել, որ մեր երկրում տեղի ունեցող դրական փոփոխությունները հնարավորություն կտան երկկողմ փոխգործակցությամբ նոր ծրագրեր իրականացնել: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել […]

̰
«Սարի թաղ»-ի գործով 3 ամբաստանյալներ ստորագրությամբ ազատ են արձակվել

22:25 26.06.2018

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 26-ին բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ է արձակել Սարի թաղում 2016 թվականի հուլիսի 19-ին ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող  Հրաչյա Բոյաջյանին, Արման Ադամյանին ու Ժորա Ավետիսյանին: Ինչպես տեղեկացրին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից, Հրաչյա Բոյաջյանի պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը խափանման միջոց կալանքը, ստորագրություն` չհեռանալու մասին խափանման միջոցով փոխարինելու կամ […]

̰
BACK_TO_TOP