22:11 26.06.2018
2018թ. փետրվարի 2-ին ոստիկանության Կենտրոնական բաժին ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով «Ֆլեշ Մոտորս» ընկերության բազայի տնօրենի կողմից նույն ընկերության կոմերցիոն տնօրենի նկատմամբ բռնություն գործադրելու և բռնության սպառնալիքների ներքո բնակարանը բանկում գրավադրելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու համար այն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ […]
10:59 26.06.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին` ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, բացառությամբ` Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհի: Հունիսի 25-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության […]
10:44 26.06.2018
Սահմանադրական դատարանը Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա պետական հանրակրթական դպրոցների դասագրքերի համար վճարվող գումարների առնչությամբ ներկայացրել է պետությանն ուղղված կարևոր դիրքորոշումներ: ՄԻՊ-ից հայտնում են, որ, մասնավորապես, դատարանը նշել է, որ պետությունը պարտավոր է երաշխավորել սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների համար դասագրքերի հասանելիությունն ապահովող որոշակի, թափանցիկ և հավասարության վրա հիմնված ընթացակարգեր: Դատարանը նշել է նաև, որ սոցիալապես […]
10:33 26.06.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Լևոն Մինասյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Լևոն Մինասյանին նշանակել Արտաքին գործերի նախարարության Պետական արարողակարգի ծառայության պետ»,- ասված է հրամանի տեքստում:
10:24 26.06.2018
«Harley Davidson» ընկերությունը հայտարարել է արտադրության մի մասն ԱՄՆ-ից Եվրոպա տեղափոխելու մասին՝ պողպատի և ալյումինի ներկրման համար մաքսատուրքեր սահմանելու նախագահ Դոնալդ Թրամփի որոշման պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Նշվում է, որ ԵՄ-ի պատասխան սակագները կարող են ընկերությանը տարեկան 90-100 մլրդ դոլար արժենալ։ «Harley Davidson»-ը կարծում է, որ արժեքի վիթխարի աճը, եթե այն անցնի […]
10:15 26.06.2018
Հունիսի 25-ին` ժամը 23:55-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում՝ ստորգետնյա ճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes» մակնիշի (վարորդը՝ Հ. Ա.) և «Honda» մակնիշի (վարորդը՝ […]
10:06 26.06.2018
Հարավկորեական «Կիմպհո» օդանավակայանում միմյանց են բախվել երկու ինքնաթիռներ։ Այս մասին հայտնում է «Ռենհապ» գործակալությունը։ Դեպքը տեղի է ունեցել հորդառատ անձրևի հետևանքով։ «Air Korean» ընկերության ինքնաթիռը պոչով հարվածել է «Asian Airlines» ընկերության ինքնաթիռի թևին։ Երկու ինքնաթիռներն էլ վնասվել են։ Օդանավակայանում որոշ չվերթներ են հետաձգվել։ Բախման պահին ինքնաթիռներում ուղևորներ չեն եղել, հետևաբար՝ տուժածներ չկան։
09:53 26.06.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի պետական համալսարանի շուրջ կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրերս 100 հոգի` երիտասարդ դասախոսներ, գնացել են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի բնակարան և պահանջել են թոշակառու դասախոսներին և գիտական աշխատանք չունեցող դասախոսներին կրճատել, միաժամանակ սպառնացել են, որ կրկին կվերսկսվի դասադուլների շարքը: Սիմոնյանը ասել է, որ կգնա այդ քայլին, սակայն որոշ ժամանակ […]
09:48 26.06.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից պոմպակայանի հոսանքազրկման հետևանքով, ս.թ. հունիսի 26-ին ժամը 11.00-17.00 կդադարեցվի Արմավիրի մարզի` Արտամետ և Արևադաշտ համայնքների, «Հայաստանի հողեր» ՍՊԸ-ի ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
09:45 26.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հարավային Կարոլինա նահանգում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ խորհուրդ է տվել կեղծամ կրող մարդկանց չմասնակցել ընտրություններին։ «Բոլորն ասում էին՝ մազերս բնական չեն, և որ ես կեղծամ եմ կրում։ Նման բան ոչ ոք այլևս չի ասում, որովհետև ես մնացել եմ տեղատարափ անձրևի տակ, գտնվել եմ 60 մղոն/ժամ արագությամբ քամու պայմաններում․․․Եթե մազերդ քոնը […]
09:38 26.06.2018
Հունիսի 25-ին`ժամը 20:53-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղից դեպի Խոր Վիրապի վանք տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Lexus» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ բռնկվել, իսկ «Lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կա տուժած. անհրաժեշտ […]
09:33 26.06.2018
Հունիսի 25-ին` ժամը 23:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցի վերջնամասում այրվում է «BMW X6» մակնիշի ավտոմեքենա: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:16-ին, մարվել՝ 23:35-ին: «BMW X6» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Ք., 1991 թ.) ամբողջությամբ […]
09:27 26.06.2018
Հունիսի 26-ին` ժամը 06:20-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում գտնվող նախկին «ՈւՌԻ» գնդի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բուլվարային փողոցի 206 տարածքի մոտակայքում (տնակային ավան) «Nissan X Trail» […]
09:24 26.06.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ վարչապետական-նախագահական ինստիտուտների հակասությունը միայն արտաքին քաղաքական խնդիրներով չէ պայմանավորված։ Հիշեցնենք, որ այս օրերին Արմեն Սարգսյանը միջազգային շատ մեծ տուրնեի է, ծննդյան օրն անցկացրեց հարազատ Բրիտանիայում, որտեղ հանդիպումներ էին նախատեսված նաև արքայական ընտանիքի հետ։ Լինելու է Ֆրանսիայում, ապա կմեկնի ԱՄՆ։ Նրան մերձ շրջանակներից հետաքրքրվեցինք՝ ո՞րն է այս շրջայցերի նպատակը։ «Բուն […]
09:13 26.06.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ապօրինի զենք-զինամթերք պահելու, նաև յուրացումների մեջ մեղադրվող ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանը, որ գտնվում է կալանքի տակ, պահվում է Երևան կենտրոն ՔԿՀ-ում՝ «ԿԳԲ-ի պադվալում»: Նրան, մեզ հասած լուրերի համաձայն, պահում են նույն այն 315 խցում, որտեղ ավելի քան մեկ տարի անցկացրեց ԼՂՀ ՊԲ նախկին […]
09:01 26.06.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն առաջիկայում հնարավոր է լքի նաև ՀՀԿ-ն։ Օրերս նա ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել, որի մասին հայտնել է ՀՀԿ ԳՄ հինգշաբթի կայացած նիստի ընթացքում։ Այդ օրը նիստը մոտ 2-3 ժամ է տևել, որից հետո լրագրողների հետ ավանդական ճեպազրույց չի կայացել։ Նիստի ժամանակ թերևս քննարկել են […]
08:53 26.06.2018
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է ճկունություն դրսևորի Մոսկվայի հետ հարաբերություններում։ Այս մասին դիվանագետը հայտնել է «The Wall Street Journal»-ի հետ հարցազրույցում։ Նա նշել է, որ վերջին 10 տարիներին ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը կենտրոնացած է եղել ահաբեկչության դեմ պայքարի և իշխանության համար պայքարի վրա։ Դրա հետ կապված՝ պետքարտուղարը կոչ է արել ուշադրություն […]
08:44 26.06.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում կատաղած են Սամվել Բալասանյանի վրա, որ համարձակվեց իրենց անփոխարինելի նախագահին զրկել Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից: Ասում են, որ Բալասանյանը երբեք իրենց սրտով չի եղել՝ վարկաբեկված մարդ է, միայն Սերժ Սարգսյանի շնորհիվ է դարձել քաղաքապետ, ինչը շուտ ուրացավ: «Արժանապատվություն ունենար՝ դիմում կգրեր-կհեռանար, կասեր՝ թող գա ձեր քաղաքապետը զրկի կոչումներից: Բոլորը պիտի […]
08:35 26.06.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 26-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00, Հասրաթյան փ. 80/4 սեփական տունը, Քանաքեռ 6փ. 1-34 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, թիվ 249 մանկապարտեզը, Ազատության պող. 21, 21Ա շենքերը, Մամիկոնյանց փ. 1Ա շենքը, Կոմիտասի պող. 65 […]
08:27 26.06.2018
Դամասկոսի օդանավակայանի շրջանում երկու հրթիռ է ընկել, ենթադրաբար, դրանք պատկանում են իսրայելական բանակին։ Այս մասին հայտնում է Սիրիայի պետական SANA հեռուստաալիքը։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։ Հայտնի չէ, օդանավակայանը հարվածներից տուժել է, թե ոչ։ France-Presse գործակալությունն իր հերթին հայտնում է, որ իսրայելական երկու հրթիռներն ուղղված են եղել շիայական «Հըզբոլլահ» խմբավորմանը պատկանող զինամթերքի պահեստին։ Հաղորդվում է, որ միաժամանակ […]
08:11 26.06.2018
Չինաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչների հանդիպումից հետո կողմերը մտադրություն են հայտնել դիմակայելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սակագնային սպառնալիքներին։Այս մասին հայտարարել է Չինաստանի Պետխորհրդի փոխվարապետ Լյու Հեն՝ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Յուրկի Կատայնենի հետ հանդիպման արդյունքներով, փոխանցում է Bloomberg գործակալությունը։ «Միակողմանիությունն աճում է, և խոշոր տնտեսություններում հայտնվել է առևտրային լարվածություն։ Չինաստանն ու ԵՄ-ն վճռականորեն դեմ են հանդես գալիս միակողմանի […]
07:58 26.06.2018
ԱՄՆ-ը հարգում է Թուրքիայի քաղաքացիների ընտրությունը, ովքեր նախագահական ընտրություններում աջակցել են Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությանը։ Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, փոխանցում է Reuters գործակալությունը։ Գերատեսչությունում ընդգծել են, որ Վաշինգտոնը կառուցողական փոխհարաբերություններ է ակնկալում Էրդողանի հետ՝ համատեղ լուծվելիք հարցերում։ «Մենք կոչ ենք անում ընտրված բոլոր թուրք ներկայացուցիչներին, այդ թվում` նախագահ Էրդողանին, արտացոլել թուրք ընտրողների տարբեր հայացքները, […]
07:48 26.06.2018
Բրիտանական գահի ժառանգորդ, Քեմբրիջի դուքս Ուիլյամն առաջին պաշտոնական այցն է սկսել Իսրայել և պաղեստինյան տարածքներ։Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Բրիտանացի արքայազնի այցը քաղաքական չէ։ Նշվում է, որ նա հանդիսանում է թագավորական ընտանիքից առաջինը, որ ոտք է դրել սուրբ հող։ Եղիսաբեթ ІІ թագուհու 36-ամյա թոռը կայցելի կրոնական օբյեկտներ, կհարգի Հոլոքոստի զոհերի հիշատակն ու կհանդիպի իսրայելցի […]
07:41 26.06.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական ուժերի կուտակումներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սամվել Ֆարմանյանը վեհաժողովին կոչ է արել հստակ դատապարտել Ադրբեջանի գործողությունները և կանխել Արցախի դեմ նոր հնարավոր ագրեսիան: «Լեռնային Ղարաբաղի շուրջ իրերի դրությունը էականորեն ավելացրել է մեր մտահոգությունները Ադրբեջանի կողմից՝ […]
07:28 26.06.2018
Երեկ երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանել է օգտատերերերի՝ ամենից շատ Like-երի արժանացած հարցերին։ Դրանցից մեկը վերաբերում էր ընտանիքների համալրմանը։ Վարչապետին ուղղվել էր հարց, թե ինչու կոչ չեք անում, որ ամեն մի հայ ընտանիք ևս մեկ երեխա ունենա։ Վարչապետը նշել է, որ կոչ անելու համար նախ իր ընտանիքը պետք է օրինակ ծառայի. […]
07:12 26.06.2018
Զինվորը պետք է լինի կուշտ, ունենա հագուստ և ծառայության պատշաճ պայմաններ. մենք այս խնդրի լուծմանը հասնելու ենք, ուրիշ տարբերակ չկա։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Օգտատերերից մեկի կողմից հնչեցվել է այսպիսի հարց․ «Եղբայրս ծառայում է Հադրութում, Ձեր հրամանով արգելված է որևէ սնունդ, հիգիենայի պարագա տանել, բայց նրանց ոչինչ չեն […]
01:00 26.06.2018
«Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» և «Մատչելի բնակարան զինծառայողներին» ծրագրերը նոր թափ կստանան։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում, պատասխանելով օգտատերերի հարցերին, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Երիտասարդ ընտանիքներին հիփոթեքով տրամադրվող բնակարանների մատչելիությանը վերաբերող հարցին Փաշինյանը պատասխանել է, ասելով, որ վերջին 1 ամսվա ընթացքում ԿԲ-ի հետ այդ թեմայով աշխատում են, և վաղն առավոտյան այդ թեմայով խորհրդակցություն է հրավիրված։ […]
00:35 26.06.2018
Վարչապետը չպետք է խառնվի եկեղեցու գործերին։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եկեղեցին և պետությունն անջատ են, և պետությունը չպետք է խառնվի եկեղեցու գործերին: Ես համոզված եմ, որ վարչապետը չպետք է խառնվի եկեղեցու գործերին. ես այս դիրքորոշմանն եմ»,- նշել է նա՝ արձագանքելով օգտատերերից մեկին, ով հանդես էր եկել Գարեգին Բ […]
00:20 26.06.2018
«Երևան» հիմնադրամի հետ կապված հարուցված է քրեական գործ, այն ընթացքի մեջ է։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Որևէ կասկած չունեմ, որ բոլոր հարցերը կքննվեն և գնահատական կստանան։ Այսօր էլի քաղաքացիական անհնազանդության ակցիա էր տեղի ունենում։ Տպավորություն է, որ ակցիայի կազմակերպիչները մտածում են, որ կառավարությունն այդ հարցով չի զբաղվել»,- հայտարարել […]
00:12 26.06.2018
Մեր քաղաքականությունը պետք է լինի փոքր ու միջին բիզնեսը պաշտպանելը, որ չկլանվի մեծերի կողմից։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես որոշակի համակրանք ունեմ որոշ գաղափարների առումով, բայց առայժմ ձեռնպահ կմնամ դրանք այս պահին բարձրաձայնելուց։ Կեցցե՛ փոքր և միջին բիզնեսը»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ այս շաբաթ քննարկում է ունենալու։ […]