TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+29.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

«Ունենք հրադադարի ռեժիմի խախտման՝ վերջին տարիների համար աննախադեպ ցածր մակարդակ». Փաշինյան

23:58 25.06.2018

Միջին վիճակագրական տվյալներով՝ մենք ունենք հրադադարի ռեժիմի խախտման՝ վերջին տարիների համար աննախադեպ ցածր մակարդակ, չնայած դրան, ցավոք սրտի, զոհեր ունեցանք: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում, պատասխանելով օգտատերերի հարցերին, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Առաջնագծում կան ադրբեջանական զորքերի որոշակի կուտակումներ, որոնք երբեմն ավելի մեծանում են, երբեմն՝ նվազում, բայց ունենք զորքերի շարժ Նախիջևանի ուղղությամբ»,- ասել է […]

̰
Ամուլսարի հարցով աշխատանքային խումբ կձևավորվի. Տիգրան Ավինյան

23:41 25.06.2018

Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով կձևավորվի աշխատանքային խումբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ կոչ անելով դադարեցնել անհնազանդության գործողությունները։ «Հաշվի առնելով Ամուլսարում ստեղծված իրավիճակը և դրա լուծման գործընթացում քաղաքացիական հասարակության լայնամասշտաբ ներգրավվածություն ապահովելու խնդիրը՝ սեղմ ժամկետներում ձևավորվելու է աշխատանքային խումբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար պարոն Արթուր Գրիգորյանի […]

̰
ՀԱԿ-ը հանդես է եկել Տարոն Մարգարյանին առնչվող հայտարարությամբ

23:30 25.06.2018

Հայ Ազգային Կոնգրեսը հանդես է եկել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին առնչվող հայտարարությամբ․ «25․06․2018թ․ Տարոն Մարգարյանի կողմից կատարված չարաշահումների կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսը հիշեցնում է, որ 2013թ. համապատասխան հաղորդում էր ներկայացրել գլխավոր դատախազին, որը ներկայացվում է ստորև: Դատախազությունը իր 2013թ. մայիսի 22-ի պատասխանում նշել էր, որ  «այս դիմումը ենթակա չէ քննարկման», «բովանդակային առումով այն հանցագործության կատարման […]

̰
Վաչագան Ղազարյանի ձեռքի պայուսակում եղել է 120.000 դոլար և 436 մլն դրամ. ԱԱԾ

23:14 25.06.2018

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկած օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում հունիսի 25-ին՝ Երևան քաղաքի Չարենցի փողոցի 12 հասցեում գտնվող  «Յունիբանկ» ՓԲԸ-ի մուտքի մոտից, ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով, այն է` ապօրինի հարստանալը, ՀՀ ԱԱԾ-ը վարչական շենք բերման ենթարկեց ԱԱԾ կադրային ռեզերվում գտնվող գեներալ-մայոր […]

̰ ̰
Ալեքսանդր Սարգսյանի հետ բերման էր ենթարկվել ևս 3 անձ

22:59 25.06.2018

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է տեսանյութ, որում ներկայացված է Ալեքսանդր Սարգսյանին բերման ենթարկելու գործողությունը: Հունիսի 25-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները Սայաթ-Նովա փողոցում կանգնեցրել էին Ալեքսանդր Սարգսյանի և նրան ուղեկցող անձանց մեքենաները: Ապօրինի զենք պահելու կասկածանքով Ալեքսանդր Սարգսյանն ու ևս 3 հոգի բերման էին ենթարկվել։ Ինչպես քիչ առաջ SHANTNEWS.am-ը […]

̰
Կողոպուտ՝ զարդերի վաճառքի սրահում

22:44 25.06.2018

Հունիսի 25-ին՝ ժամը 13:45-ին, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչություն Երևանի Մոսկովյան 8 հասցեում գտնվող զարդերի վաճառքի սրահից ահազանգ է ստացվել։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբերը պարզել են, որ, դեռևս անձը չպարզված մի տղամարդ, մատանի է հափշտակել ու մեքենայով փորձել է փախչել։ Դեպքի վայրի հարևանությամբ վթարի ենթարկվելուց հետո՝ թողել է իր մեքենան ու […]

̰
«Բոլորին հրավիրում ենք ՀՀ-ում ներդրումներ անելու». Ն.Փաշինյան

22:34 25.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանից՝ Կրասնոդարից, Ռոստովից, Ստավրոպոլից, Նովոռոսիյսկից և այլ քաղաքներից ժամանած հայազգի մի քանի տասնյակ գործարարների: «Ուրախ եմ հանդիպելու և ձեր կողմից ցուցաբերված հետաքրքրության համար, հույս ունեմ, որ ձեր հետաքրքրությունն իր հետ կբերի կոնկրետ արդյունքներ: Կարծում եմ՝ կարիք չկա ներկայացնելու այն բոլոր փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում, քանի որ տեղյակ եմ, […]

̰
«Սարի թաղ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՊՊԾ գնդի ոստիկանին

22:28 25.06.2018

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 25.06.2018թ.-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Ա. Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա 2016 թվականի հուլիսի 29-ին, անցնելով պաշտոնեական լիազորությունները, բռնություն է գործադրել Մարատ Յավրումյանի նկատմամբ և նրա առողջությանը պատճառել […]

̰
Վաչագան Ղազարյանը ձերբակալվել է

22:20 25.06.2018

ՀՀ պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանը ձերբակալվել է: Այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունը: Ղազարյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքների կատարման՝ ապօրինի հարստանալու, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու […]

̰
Մանվել Գրիգորյանի ամառանոցում պահված քոթոթը հոգեկան շեղումներ ունի

22:14 25.06.2018

«Ծանոթացե՛ք, Մանվել Գրիգորյանի տարածքում պահվող արջի ձագն ա (ծնվ.2017), Փրկարար կենտրոնի կարանտինում։ 1 րոպեում 8 անգամ տարօրինակ էս շարժումները միջազգային տերմինով կոչվում ա «ստերեոտիպիկ վարքագիծ» (stereotypic behavior), որը կենդանու խեղման, պահման սխալ պայմանների ու սթրեսային վիճակի մասին ա վկայում։ ՀՀ-ում չկա օրենք, որով սենց դեպքերը քրեորեն պատժելի կլինեն…»,- գրում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի […]

̰
Ալեքսանդր Սարգսյանն ազատ է արձակվել

21:47 25.06.2018

ՀՀ երրորդ նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը, որը հունիսի 25-ինոստիկանության կողմից բերման էր ենթարկվել, ազատ է արձակվել: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «Այո՛, հաստատում եմ, որ Ալեքսանդր Սարգսյանն ազատ է արձակվել: Հստակ ժամը նշել չեմ կարող, բայց, ըստ գործող կարգի, նա ազատ է արձակվել […]

̰
Կիրակնօրյա բլոտ՝ նախարարների մասնակցությամբ

11:25 25.06.2018

Ինչպես են նախարարներն անցկացրել կիրակնօրյա, սակայն նրանց համար աշխատանքային օրվա ընդմիջումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը. «Կիրակնօրյա բլոտ Թող ինձ ների բնապահպանության նախարարը, բայց պաշտպանության նախարարին ես ու Ռոստոմյանը մի կերպ հաղթեցինք։ Հ.Գ. Կիրակնօրյա, բայց մեզ համար աշխատանքային օրը 30-40 րոպե ընդմիջումն օգտագործել ենք 1 պարտիա բլոտ […]

̰
Սարատովկա գյուղի հարակից անտառում կորած քաղաքացուն գտել են

11:00 25.06.2018

Հունիսի 25-ին` ժամը 07:00-ին, որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր մեկնած ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը հայտնաբերել են Սարատովկա գյուղին հարակից անտառում կորած քաղաքացի Վ. Ա.-ին: Դեպքի վայրում աշխատել են 26 փրկարարներ։ Հունիսի 24-ին` ժամը 18:27-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ ժամը 12:00-ի սահմաններում Վ. Ա.-ն […]

̰
«Ֆաստ Կրեդիտ Կապիտալ»-ում կատարված ավազակային հարձակումը բացահայտվել է

10:55 25.06.2018

«Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի «Ավան» մասնաճյուղում ապրիլի 2-ին կատարված ավազակային հարձակումը բացահայտվել է: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Ոստիկանությունում ապրիլի 2-ին հաղորդում էր ստացվել ատրճանակով և նռնակով զինված, դիմակավորված անհայտ անձի կողմից «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի «Ավան» մասնաճյուղում ավազակային հարձակում կատարելու և 6.341.000 դրամ հափշտակելու մասին: Հունիսի 23-ին` […]

̰
Իզմիրում արցունքաբեր գազ է կիրառվել ընտրությունների արդյունքներից բողոքող բազմության դեմ

10:43 25.06.2018

Կիրակի Թուրքիայում անցկացված արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների պարզ դառնալուց հետո, Իզմիրում բազմամարդ բողոքի ակցիա է սկսվել ընդդեմ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերընտրման։ Նշվում է, որ շատ բնակիչներ միացել են ցուցարարներին՝ պատուհաններից կաթսայազարկ հնչեցնելով։ Ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է արցունքաբեր գազ, գործի են դրվել նաև ջրցան մեքենաներ։ Այս մասին հայտնում է gazeteduvar.com-ը։ Ինչպես ավելի […]

̰
Գյումրիում տեղադրվել է Քըրք Քըրքորյանի հուշարձանը

10:28 25.06.2018

Գյումրու Աբովյան (Քըրք Քըրքորյան) փողոցում հունիսի 24-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր արձանի տեղադրման նախաձեռնության հեղինակ, ծնունդով գյումրեցի, ամերիկաբնակ Գրիգոր Բեդիրյանը: Արձանի բացման պատիվը տրվեց Սամվել Բալասանյանին և նախաձեռնության հեղինակին: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։ Քաղաքապետ Սամվել Բալասանյանը խոսեց արձանի, դրա տեղադրման նախաձեռնության մասին, ապա անդրադարձավ Հայաստանի […]

̰
Սերժ Թանկյանը կոչ է արել Թրամփի դեմ «հայկական ոճով խաղաղ հեղափոխություն» իրականացնել

10:24 25.06.2018

«System of a Down» ռոք խմբի հանրահայտ մենակատար Սերժ Թանկյանն «Instagram»-ի իր էջում հրապարակել է «Time» ամսագրի շապիկի լուսանկարը, որում պատկերված է ծնողներից բաժանված, լացող հոնդուրասցի փոքրիկն ու նրան անտարբերությամբ նայող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Երբեմն նկարը խոսում է ամենի մասին: ԱՄՆ-ը բացարձակ հետադիմության մեջ է: Հայկական ոճով խաղաղ հեղափոխության ժամանակն է, այդպես չէ՞»,- գրել […]

̰
Սրտի ստենտավորման արժեքը կարող է նվազել մոտ 100 հազար դրամով. ՏՄՊՊՀ

10:15 25.06.2018

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կատարել է լայնածավալ  ուսումնասիրություն՝ սրտի ստենտավորման վիրահատության գնագոյացման վերաբերյալ: Ինչպես տեղեկացրին հանձնաժողովից, նկատի ունենալով այս ծառայության համար հիվանդանոցների կողմից սահմանված բավականին բարձր գինը, որը դրա կարիքն ունեցող հիվանդների մեծ մասի համար անմատչելի է, հանձնաժողովը կարևորել է այս տեսակի վիրահատության գնագոյացման ուսումնասիրությունը: ՀՀ մրցակցային մարմնի կողմից կատարված հաշվարկները  փաստում են, որ […]

̰
ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեայի համար պատրաստում է ապամիջուկայնացման պլան-գրաֆիկ

10:08 25.06.2018

ԱՄՆ-ը մոտ ժամանակներս Հյուսիսային Կորեային կներկայացնի Կորեական թերակղզու ապամիջուկայնացման վերաբերյալ պայմանավորվածությունների իրագործման պլան-գրաֆիկ։ Այդ պայմանավորվածությունները ձեռք էին բերվել հունիսի 12-ին՝ Սինգապուրում կայացած գագաթնաժողովի արդյունքներով։ «Մենք շուտով կիմանանք՝ պատրա՞ստ են նրանք բարեխղճորեն կատարելու ստանձնած պարտավորությունները»,- լրագրողներին ասել է Պենտագոնի ներկայացուցիչը։ Նա հասկացնել է տվել, որ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի վերացման ժամկետները տևական չեն լինի։ ԱՄՆ նախագահ […]

̰
Վթար՝ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կան տուժածներ

09:53 25.06.2018

Հունիսի 24-ին` ժամը 21:30-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի «Դարոժնի դոմիկ» կոչվող տարածքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է շինարարական տեխնիկային, առկա է գազի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ […]

̰
«Դուխով» մակնշմամբ արկղերը խիստ պահանջարկ են վայելում ՌԴ-ում․ Սուրեն Պապիկյան

09:42 25.06.2018

ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր Արմավիրում ծիրան արտահանողները հավաստիացնում էին, որ «Դուխով» մակնշմամբ արկղերը խիստ պահանջարկ են վայելում ռուսատանաբնակ հայերի շրջանում»: https://www.facebook.com/suren.papikyan.7/posts/2223221597718561

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 4 մարզերում

09:33 25.06.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 25-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Համո Սահյան փ. 26-102 սեփական տները, Վ.Փափազյան փողոցի վերջնամասը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արաբկիր 25փ. 11-29; 35փ. 1-13 սեփական տները, Վ.Դավթյան փ. 2-10 սեփական տները, Բաբայան փ. 36, 38 շենքերը […]

̰
ԵՄ առաջնորդները միգրացիոն հարցում ընդհանուր լեզու չեն գտել

09:22 25.06.2018

Բրյուսելում հունիսի 24-ին անցկացվել է միգրացիոն հարցերով արտահերթ գագաթնաժողով, որին մասնակցել են ԵՄ 28 երկրներից 16-ի ներկայացուցիչները։ Փախստականների վերաբերյալ ընդանուր լուծում մշակել չի հաջողվել։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վստահեցրել է, որ միգրացիոն ճգնաժամի կարգավորմանն ուղղված աշխատանքը համաեվրոպական մակարդակով կշարունակվի։ «Մենք ցանկանում ենք միավորել նրանց, ովքեր պատրաստ են համագորակցության, և մշակել գործողությունների ընդհանուր շրջանակներ»,- ասել է […]

̰
Տնտեսության ձախողման դեպքում Լուկաշենոն չի բացառում այլ երկրի կազմի մեջ մտնելը

09:07 25.06.2018

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկանշենկոն չի բացառել, որ տնտեսական խնդիրները կարող են հանգեցնել երկրի անկախության կորստի կամ վերածվել երկրի տարածքում արյունալի հակամարտության։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։ Լուկաշենկոն համապատասխան հայտարարությունն արել է Մոգիլևսկի մարզ կատարած այցի ժամանակ։ «Մենք առաջնագծում ենք։ Չենք դիմանա այս տարիներին, կձախողենք, նշանակում է՝ հարկ կլինի մտնել ինչ-որ պետության կազմի մեջ, կամ […]

̰
Մեքենա վարելու իրավունք ստացած սաուդցի կանայք սկսել են աշխատել տաքսի ծառայություններում

08:52 25.06.2018

Սաուդյան Արաբիայի կանայք, ովքեր կիրակի ստացել են ավտոմեքենա վարելու իրավունք, արդեն սկսել են աշխատել տաքսի ծառայություններում։ Այս մասին հայտնում է Erem news պորտալը։ Նշվում է, որ կանայք` երկրի 3 խոշորագույն քաղաքներում՝ Էր-Ռիադում,  Ջիդդայում և Դամամում, աշխատանքի են անցել տաքսու առցանց պատվիրման Uber և Careem ծառայություններում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, կիրակի հազարավոր սաուդցի կանայք […]

̰
Իրանցի պատգամավորները պահանջել են 3 նախարարների հրաժարականը

08:37 25.06.2018

Մի խումբ իրանցի օրենսդիրներ նամակ են ուղարկել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ երկրում տնտեսական խնդիրների ֆոնին 3 նախարարներին փոխելու պահանջով։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։ «Նամակը ստորագրել են 50 ներկայացուցիչներ»,- գործակալությանը հայտնել է Իրանի խորհրդարանի անդամ Հուսեյն Մաքսուդը՝ նշելով, որ սա Ռոհանիին ուղարկված թվով երկրորդ նամակն է արդեն։ Խորհրդարանականները պահանջում են երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար […]

̰
ԱՄՆ-ում ընտրել են 2018-ի ամենաանճոռնի շանը

08:25 25.06.2018

Կալիֆոռնիական Պետալումա քաղաքում արդեն 30 տարի մրցույթ է անցկացվում, որի արդյունքներով ընտրվում է տարվա ամենաանճոռնի շունը։ Այս տարի տիտղոսը նվաճել է 9-ամյա անգլիական հովվաշուն Ժակը։ Տիրոջ խոսքով՝ ներկայում Ժա-ժան դարձել է իսկական աստղ։ Շունն աչքի է ընկնում շատ երկար լեզվով և մկանուտ թաթերով։ Հաղթողին տրվում է դեպի Նյու Յորք ուղևորության հնարավորություն և 1500 դոլար մրցանակ։ […]

̰
Թրամփը բոլոր երկրներին կոչ է արել ազատվել մաքսատուրքերից և առևտրային խոչընդոտներից

08:13 25.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առևտրի ոլորտում հավելյալ միջոցառումներով է սպառնացել այն երկրներին, որոնք չեն ազատվի մաքսատուրքերից և առևտրային խոչընդոտներից։ «ԱՄՆ-ը պնդում է, որ բոլոր երկրները, որոնք արհեստական առևտրային խոչընդոտներ և մաքսատուրքեր են սահմանել իրենց երկրներ մուտք գործող ապրանքների վրա, վերացնեն դրանք, այլապես կբախվեն ԱՄՆ-ի կողմից ավելի մեծ միջոցառումների, քան պարզապես պատասխան միջոցառումներն են»,- գրել է […]

̰
Իտալիայում փրկարարներին արգելել են օգնել փախստականներին

08:00 25.06.2018

Իտալիայի կառավարությունն արգելել է փրկարարական նավերին օգնություն ցուցաբերել փախստականներ տեղափոխող նավերին՝ չնայած աղետի ազդանշաններին։ Իտալական իշխանությունների հաղորդմամբ՝ փախստականներով նավերը Միջերկրական ծովում աղետի ազդանշաններ են տալիս լիբիական տարածքային ջրերից, այդ իսկ պատճառով, փրկարարական գործողությունները պետք է կազմակերպի Լիբիան։ Ավելի վաղ Իտալիայի արտգործնախարար Էնցո Մոավերո-Միլանեզին հայտարարել էր, որ միգրացիոն խնդիրը կտանի եվրոպական հանրույթի պառակտման և սահմանների փակման։

̰
BACK_TO_TOP