TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+30.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Հաշվառման մասին տեղեկանքները կտրամադրվեն հաշված րոպեների ընթացքում. Մնացական Բիչախչյան

16:46 24.06.2018

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը տեղեկացրել է անձնագրային համակարգում առաջիկայում կատարվելիք կարևոր փոփոխության մասին: Հաշվառման վերաբերյալ տեղեկանքներ տրամադրելու գործընթացը կբարելավվի: Այս մասին Բիչախչյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։ «ՀՀ ոստիկանության պետի կողմից տրվել է հանձնարարական բարելավել հաշվառման վերաբերյալ տեղեկանքներ տրամադրելու գործընթացը: Ներկայումս տեղեկատվությունը լրացվում է աշխատակցի կողմից ոչ թե համակարգչով, այլ […]

̰ ̰
Թուրքիայում ընտրություններն ընթանում են խախտումներով. հայտնաբերվել է 4 պարկ քվեաթերթիկ

16:05 24.06.2018

Թուրքիայում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունները շարունակվում են։  Քրդաբնակ նահանգներից ահազանգում են լուրջ ընտրախախտումների և անվտանգության ուժերի կողմից ընտրողների հանդեպ ճնշման դեպքերի մասին։ Ըստ artigercek.com-ի աղբյուրի՝ որոշ բնակավայրերում ընտրատեղամասերի հասցեները դիտավորյալ փոխվում են՝ ընտրողներին ապակողմնորոշելու համար։ Իր հերթին Cumhuriyet-ը հայտնում է, որ Ուրֆայի տեղամասերից մեկում անհայտ անձիք ծեծել են ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության վստահված անձին և […]

̰
ԵԿՄ-ում անցկացվում է վարչության արտահերթ նիստ

15:49 24.06.2018

ԵԿՄ-ում անցկացվում է վարչության արտահերթ, դռնփակ նիստ: Օրակարգում ԵԿՄ արտահերթ համագումար կազմակերպելու հարցն է, կորոշվի նաև համագումարի օրը: Հիշեցնենք, որ օրեր առաջ ԵԿՄ կենտրոնական գրասենյակում ազատամարտիկների ու ԵԿՄ վարչության անդամների համատեղ նիստից հետո հայտարարվել էր. «Հանձնարարել վարչությանը սեղմ ժամանակահատվածում կասեցնել ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները: Երկրորդ, մինչև արտահերթ համագումարը կասեցնել ԵԿՄ-ի ֆինանսական-տնտեսական գործունեությունը»: 1993 […]

̰
Telegraph-ի խմբագիրը կիսվել է հայ տաքսիստի հետ հանդիպումից տպավորություններով

15:30 24.06.2018

Բրիտանական Telegraph պարբերականի մարզական բաժնի խմբագիր Փոլ Հեյվորդն իր թվիթերյան էջում հայտնել է այն մասին, որ Վոլգոգրադում իրեն սպասարկած տաքսու վարորդը, ինչպես պարզվել է՝ հայ է։ Նրանք կես ժամ խոսել են Հենրիխ Մխիթարյանի մասին, այնուհետև տաքսիստը նրան նարինջ է տվել թռիչքի համար։ Հենրիխ Մխիթարյանը 2016 թվականից՝ 2 տարի խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, իսկ 2018-ից […]

̰
PKK-ն դադարեցրել է գործունեությունը՝ կապված Թուրքիայում ընտրությունների հետ

15:12 24.06.2018

Թուրքիայում արգելված «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (PKK) հայտարարել է մեկ օրով քաղաքական և ռազմական գործունեությունը դադարեցնելու մասին՝ կապված այսօր հանրապետությունում անցկացվող նախագահական և խորհրդարանական ընտրությունների հետ։ Այս մասին հայտնում է Rudaw հեռուստաալիքը՝ հղում անելով PKK-ի հայտարարությանը։ «PKK-ի ղեկավարությունը որոշում է ընդունել 24ժամով թուրքական զորքերի դեմ պատերազմը դադարեցելու մասին»,-ասվում է հայտարարությունում։ Որոշումն ընդունվել է քուրդ ընտրողների համար […]

̰
Սիրիայում 11 բնակավայրեր ինքնակամ անցել են իշխանությունների վերահսկողության տակ

14:57 24.06.2018

Սիրիայի հարավի 11 բնակավայրեր ինքնակամ անցել են իշխանությունների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է Սիրիայում հակամատող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը, փոխանցում է RIA Novosti-ն։ Նշվում է, որ բնակավայրերը, որոնք վերահսկվել են «Սիրիայի ազատ բանակի» ջոկատների կողմից, իշխանությունների կողմն են անցել «Ջեբհաթ ալ-Նուսրայի» գրոհայինների հարձակումը հետ մղելուց հետո։ «Սիրիայի ազատ բանակի» ջոկատները միացել են կառավարական զորքերի […]

̰
Այս ընտրություններն ամենաբեկումնայինն են Թուրքիայի պատմության մեջ․ Չավուշօղլու

14:42 24.06.2018

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր երկրում անցկացվող արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները համարում է երկրի պատմության մեջ ամենաբեկումնայինը։ TASS գործակալության փոխանցմամբ՝ Չավուշօղլուն այդ մասին հայտարարել է Անթալիայի ընտրատեղամասերից մեկում։ Չավուշօղլուի կարծիքով՝ ընտրությունները «կնպաստեն Թուրքիայի ժողովրդավարական զարգացմանը»: «Ներկայում երկիրը գտնվում է զարգացման ամենադժվարին ժամանակաշրջաններից մեկում։ Պետական կառավարման ձևը փոխվում է։ Հուսով եմ՝ այսօրվա ընտրությունները կդառնան […]

̰
Երևանում գյուրզա տեսակի օձ է հայտնաբերվել

14:30 24.06.2018

Հունիսի 24-ին, ժամը 10:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չեխովի փողոցի տներից մեկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանն ինքնասպանության փորձ են կանխել

14:18 24.06.2018

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Վահե Էնֆիաջյանը քաղաքացու ինքնասպանության փորձ են կանխել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Վահե Էնֆիաջյանը: «Այսօր` վաղ առավոտյան ժամը 06։30-ի սահմաններում, գործընկերուհիս՝ Նաիրա Զոհրաբյանը, զանգահարեց և տեղեկացրեց, որ հենց այդ պահին «Հաղթանակ» կամրջով անցնելիս նկատել է ինքնասպանության փորձ կատարող երիտասարդի։ Խնդրեց շտապ մոտենամ, որպեսզի միասին օգնենք երիտասարդին: […]

̰
Սարյանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

14:06 24.06.2018

Հունիսի 24-ին, ժամը 11:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան փողոցի թիվ 40 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ներսում՝ հյուրասենյակի բազմոցին, հայտնաբերել Օ. Ղ.-ի (ծնված […]

̰
Թերեզա Մեյի խոնարհական ժեստերը քննադատության են արժանացել

13:46 24.06.2018

Սոցցանցերի օգտատերերը քննադատել են բրիտանացի վարչապետ Թերեզա Մեյին այն բանի համար, թե ինչպես է նա խոնարհվում։ Վարչապետի խոնարհական ժեստերին ուշադրություն է դարձրել The Independent-ը։ Նոթինգեմշիրում նոր վերականգնողական կենտրոն կատարած այցի ժամանակ Մեյը տարօրինակ ձևով էր խոնարհվել արքայազն Ուիլյամի առջև։ Լրագրողներն ուշադրություն են դարձրել Մեյի կողմից նախկին այլ խոնարհումների՝ նշելով, որ դրանք առավել համապատասխան են «սիրողական […]

̰
Թուրքիայի վարչապետը խոստացել է աճուրդի դնել իր բազկաթոռը

13:34 24.06.2018

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը կատակով խոստացել է աճուրդի դնել իր բազկաթոռը, քանի որ նրա պաշտոնը կվերացվի։ Այս մասին ասել է Յըլդըրըմը՝ ելույթ ունենալով Իզմիրում, որտեղ մասնակցել է ընտրություններին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Այսօր Թուրքիայում անցկացվում են արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ «Թող ժողովրդի, երկրի համար այս ընտրությունները դառնան բարիք: Թուրքիան գնում է դեպի […]

̰
Իրանցի ֆուտբոլային երկրպագուհին հանել է հիջաբն ու մերկացրել որովայնը

13:19 24.06.2018

Իրանի հավաքականի երկրպագուհին մասնակցել է Աշխարհի առաջնության խաղին՝ առանց հիջաբի։ Երկրպագուհու լուսանկարը հայտնվել է Twitter-ում։ Համացանցում ակտիվ քննարկվում է այդ դրվագը, քանի որ Իրանի իգական սեռի ներկայացուցիչներին արգելվում է հանրության մեջ առանց գլխաշորի և մերկ որովայնով հայտնվելը։

̰
Թրամփը հայտնել է իր և Կիմ Չեն Ինի միջև «լավ քիմիայի» մասին

13:00 24.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Կիմ Չեն Ինի հանդեպ վստահության մասին։ «Մեր միջև ստեղծվել է լավ քիմիա»,-ասել է Թրամփը՝ պատասխանելով TBN հեռուստաալիքի հաղորդավարի հարցին։ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Հյուսիսային Կորեան այլևս չի իրականացնում հրթիռային արձակումներ և միջուկային փորձարկումներ։ Թրամփի խոսքով՝ իրեն և Կիմ Չեն Ինին հաջողվել է Սինգապուրում գագաթնաժողովի արդյունքներով կնքել «հրաշալի […]

̰
ՌԴ-ից Թուրքիա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել շարժիչի խափանման պատճառով

12:41 24.06.2018

Նովոսիբիրսկից Անթալիա ուղևորվող՝ թուրքական Pegasus Airlines ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել։ Պատճառը եղել է շարժիչի անսարքությունը: Ինքնաթիռը, որում գտնվել է 200 մարդ, վայրէջք է կատարել Ղազախստանի Ատիրաու քաղաքի տարածքում: Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Ժամը 10:20-ին ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել քաղաքի օդանավակայանում, հայտնել է Ղազախստանի ներդրումների և զարգացման հարցերով նախարարության քաղավիացիայի […]

̰
Փրկարարաները Սևանա լճի ափամերձ հատվածում արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

12:24 24.06.2018

Հունիսի 24-ին, ժամը 06:37-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում՝ Սևանա լճի ափամերձ հատվածում, կան արգելափակված ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի և «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաները:

̰
Փրկարարները կանխել են «ԱրթՄեդ» ԲԿ-ի տանիքից քաղաքացու ինքնասպանության փորձը

12:11 24.06.2018

Հունիսի 24-ին, ժամը 10:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Բուսաբանական այգու մոտակայքում գտնվող «ԱրթՄեդ» ԲԿ-ի տանիքից (6-րդ հարկ): Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը:

̰
Իտալիան Մակրոնին անվանել է ամբարտավան՝ ներգաղթյալներին ընդունելուց հրաժավելու պատճառով

11:47 24.06.2018

Իտալիայի երկու փոխվարչապետերը քննադատել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ միգրացիայի մասին  նրա արտահայտությունների համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ «Իտալիան իսկապես բախվում է ծայրահեղ միգրացիայի, մասամբ այն պատճառով, որ Ֆրանսիան շարունակում է սահմանին մերժման դիմել։ Այդ արտակարգ իրավիճակում Մակրոնն իր երկիրն առաջադրում է  Իտալիայի թիվ մեկ թշնամու պաշտոնի թեկնածու»,-հայտարարել է փոխվարչապետ Լուիջի Դի Մայոն։ […]

̰
Մանվել Գրիգորյանի համայնքապետ եղբորորդին կհանդիպի իր հրաժարականը պահանջողներին

11:26 24.06.2018

ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հայրենի գյուղում՝ Արշալույսում, գյուղացիները պահանջում են ՀՀԿ-ական համայնքապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը. նա Մանվել Գրիգորյանի եղբորորդին է: News.am-ի հետ զրույցում համայնքապետն ասաց, որ իր հրաժարականը պահանջող գյուղացիների հետ հունիսի 26-ին հանդիպում է տեղի ունենալու, որտեղ ինքը բոլորի հարցերին կպատասխանի: «Ինչ հարցեր բարձրացվել են իմ վերաբերյալ, բոլորի պատասխանը լինելու է, ոչ մի հարց անպատասխան […]

̰
YouTube-ն իր ծառայությունում առևտուր կթույլատրի

11:09 24.06.2018

YouTube վիդեոհոսթինգը Teespring ծառայության հետ համագործակցությամբ թույլ կտա բլոգերներին ապրանքներ վաճառել հենց տեսածառայության կայքում։ Ընկերությունը հայտարարել է տեսաբովանդակության ստեղծողների համար նոր գործիքների գործարկման մասին։  Դրանց թվում է ապրանքներ վաճառելու հնարավորությունը, փոխանցում է Liga.Net-ը։ Այդ գործառույթն արդեն փորձարկել է անիմատոր Ջոշուա Սլայսը։ Բլոգերին հաջողվել է իր հեղինակած Լուկաս սարդ խաղալիքների վաճառքից 18 օրում աշխատել 1 մլն […]

̰
Իրաքի օդուժը ոչնչացրել է «Իսլամական պետության» 45 բարձրաստիճան գրոհայինի

10:56 24.06.2018

Իրաքցի զինվորականներն ավիահարված են հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» առաջնորդների հանդիպման վայրին։ Արդյունքում սպանվել են 45 գրոհայիններ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Հարվածը հասցվել է F-16 կործանիչներով։ Հարվածի հետևանքով ոչնչացվել են Եփրատ գետի մոտ գտնվող Հաջին քաղաքի 3 տներ։ Իրաքցի զինվորականները նշել են, որ հարվածը հաջող է եղել, և բոլոր թիրախները խոցվել են։ Ոչնչացված գրոհայինների […]

̰
Ալեն Սիմոնյանն ահազանգում է․ Մոսկովյան 28 հասցեում կանաչապատ տարածքը բետոնապատում են

10:39 24.06.2018

«Ելք» խմբակցությունից ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգել է Մոսկովյան 28 հասցեում կանաչապատ տարածքը բետոնապատելու վերաբերյալ: «Ո՞վ, ասենք, ո՞վ է թույլատրել կանաչապատ սիզամարգը քանդել ու բետոնապատել կանաչապատ տարածքը Մոսկովյան 28 հասցե։ Դուք Երևանը ատում եք, բավական է բավական, այ անկուշտներ»,-գրել է նա: https://www.facebook.com/simonyanalen/posts/1599042350222815

̰
Ավելի քան 500 ներգաղթյալ երեխաներ ԱՄՆ սահմանին վերամիավորվել են ընտանիքների հետ  

10:22 24.06.2018

ԱՄՆ ներքին անվտանգության հարցերով նախարարությունում հայտարարել են, որ Մաքսային և սահմանային ծառայությունն անօրինական ներգաղթյալների 522 երեխաների միավորել է նրանց հարազատների հետ երկրի սահմանին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նրանք ընտանիքներից բաժանվել էին զրոյական հանդուրժողականության նախաձեռնության շրջանակում։ Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ իշխանությունները մտադիր են օրվա ընթացքում ծնողների հետ վերամիավորել ևս 20 երեխայի։ Սակայն , ինչպես նշվում է, […]

̰
Ինչու՞ են Սպիտակ տան մամուլի քարտուղարին վռնդել ռեստորանից

10:08 24.06.2018

Red Hen ռեստորանի սեփականատեր Ստեֆանի Վիլքինսոնը հայտարարել է, որ պահանջել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսից լքել հաստատությունը՝ սեռական փոքրամասնությունների հանդեպ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության պատճառով։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ Նրա խոսքով՝ Red Hen-ում աշխատում են ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ մի քանի աշխատակիցներ, հենց նրանց խնդրանքով էլ Վիլքինսոնը խնդրել է […]

̰
Թուրքիայում ձերբակալվել է ընտրություններին սադրանքներ ծրագրող PKK-ի 11 ենթադրյալ անդամ

09:57 24.06.2018

Թուրքիայի ոստիկանությունն Անկարայում ձերբակալել է  երկրում արգելված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) 11 ենթադրյալ անդամի։ Իշխանությունների հավաստմամբ՝ նրանք սադրիչ գործողություններ էին ծրագրել նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Նշվում է, որ թուրքական դատախազությունը ևս 8  կասկածյալի ձերբակալման հրաման է տվել, փոխանցում է TASS գործակալությունը։ Նոր սահմանադրությամբ հունիսի 24-ին Թուրքիայում անցկացվում են արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ։

̰
Սաուդյան Արաբիայում կանայք մեքենաներով զանգվածաբար դուրս են եկել փողոցներ

09:49 24.06.2018

Հունիսի 24-ին ուժի մեջ է մտել Սաուդյան Արաբիայի թագավորի թույլտվությունը, որի շնորհիվ կանայք կարող են ավտոմեքենա վարել։ Մինչ այդ Սաուդյան Արաբիան եղել է աշխարհում միակ երկիրը, որտեղ կանանց արգելվել է ղեկին նստել։ Թույլտվության՝ ուժի մեջ մտնելուց հետո կանայք մեքենաներով զանգվածաբար դուրս են եկել քաղաքների փողոցներ։ Սաուդյան Արաբիայի իշխանություններն ավելի վաղ թույլատրել էին կանանց մասնակցել ֆուտբոլային […]

̰
Մեծ Բրիտանիայում նախապատրաստվում են Թրամփի դեմ զանգվածային ցույցերի

09:35 24.06.2018

Բրիտանական իշխանություններն ուժեղացնում են երկրում անվտանգության միջոցառումները՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջիկա այցի հետ, և սպասում են բողոքի զանգվածային ակցիաների։ Թրամփի այցը նախատեսված է հուլիսին։ Այցի ընթացքում Թրամփի անվտանգությունը կապահովեն ոստիկանության 10  հազար սպաեր։ Այս մասին հայտնում է RT-ն։ Ներգաղթյալ ծնողներից երեխաներին բաժանելու որոշումը քննադատել են նրա շատ դաշնակիցներ ու հակառակորդներ։ Բրիտանացի վարչապետը նույնպես […]

̰
Թուրքիայում մեկնարկել են նախագահական և խորհրդարանական ընտրությունները

09:22 24.06.2018

Թուրքիայում մեկնարկել են արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտությունները։ Քվեակության համար ընտրատեղամասերն արդեն բացվել են։ Քվեաթերթիկներում ներառված են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը (իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից), Մուհարեմ Ինջեն (հիմնական ընդդիմադիր «Ժողողվրդա-հանրապետական կուսակցությունից»), Սելահաթթին Դեմիրթաշը (քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից»), Մերալ Աքշեները («Լավ» կուսակցությունից), Թեմել Քարամոլաօղլուն («Երջանկության» կուսակցությունից) և Դողու Փերինչեքը («Հայրենիք» կուսակցությունից)։ Միաժամանակ անցկացվում են […]

̰
Ահաբեկիչներն առևանգել են Իրաքի անվտանգության ուժերի 6 աշխատակցի

09:08 24.06.2018

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները պատանդ են վերցրել Իրաքի անվտանգության ուժերի 6 աշխատակցի։ Ահաբեկիչներն սպառնում են սպանել իրաքցի ուժայիններին, եթե Իրաքի իշխանություններն ազատ չարձակեն բոլոր բանտարկված սուննիներին։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն։ Նշվում է, որ պատանդված ուժայինները հանդիսանում են շիաներ։

̰
BACK_TO_TOP