01:00 24.06.2018
Բրազիլիայում հսկա անակոնդան փակել է ճանապարհը։ Ցնցված ականատեսը տեսանկարահանել է Մանաուս քաղաքում ճանապարհը սողալով անցնող արտասովոր հետիոտնին։ Անակոնդայի երկարությունը եղել է մոտ 3․5 մետր։ Օձի պատճառով երթևեկությունը կաթվածահար է եղել։ Նշվում է, որ ճանապարհի այդ հատվածը հատում է քաղաքի գլխավոր կանաչ գոտին, այդ իսկ պատճառով այնտեղ կարելի է հանդիպել վայրի կենդանիների։
00:50 24.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պաշտոնավարման ավելի քան 500 օրում ինքը հասել է «ավելի մեծ արդյունքների, քան ցանկացած այլ նախագահ» ԱՄՆ պատմության մեջ նույն ժամկետում։ Իր նվաճումների թվում Թրամփը նշել է գործազրկության ցածր ցուցանիշները և հարկերի նվազեցումը։ Նրա խոսքով՝ աշխատանքային զբաղվածության ցուցանիշները գտնվում են վերջին ավելի քան 40 տարում ամենաբարձր մակարդակի վրա։ «Ես […]
00:34 24.06.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեմ է միգրացիոն հարցերում եսասիրությանը։ Նա կողմ է հանդես եկել ԵՄ-ի կողմից այն պետությունների նկատմամբ ֆինանսական պատժամիջոցներ սահմանելուն, որոնք հրաժարվում են ընդունել փախստականներին։ Այս մասին Մակրոնը հայտարարել է միգրացիոն հարցերով ԵՄ արտակարգ գագաթնաժողովի նախաշեմին։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ հանդիպումից հետո իր ելույթում՝ Մակրոնը նշել է, որ ԵՄ ֆինանսական պատժամիջոցների արդյունքում […]
00:13 24.06.2018
Լոնդոնում զանգվածային ցույց է անցկացվել՝ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու առնչությամբ նոր հանրաքվե անցկացնելու պահանջով։Մոտ 50 հազար բրիտանացիներ պահանջում են նոր համաժողովրդական հարցում անցկացնել։ Այս մասին հայտնում է ВВС-ն։ Ցույցն անցկացվել է հանրաքվեի երկրորդ տարելիցի օրը, որի ժամանակ բրիտանացիները կողմ էին քվեարկել ԵՄ-ից երկրի դուրս գալուն։ «Ժողովրդի ձայնը» արշավի կազմակերպիչները նշում են, որ «համաձայնագիր դեռևս […]
00:00 24.06.2018
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի առողջապահության դեպարտամենտում հայտնել են, որ անցած տարի 374 մարդ ինքնակամ հեռացել է կյանքից՝ օգտվելով էֆթանազիայի մասին օրենքից: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։ Մահացու դեղամիջոցը ստացել է 577 մարդ, սակայն յուրաքանչյուր երրորդը չի ընդունել այն: Էֆթանազիայի ենթարկվածների 90 տոկոսը 60 տարեկանից բարձր տարիքի են եղել, իսկ մահացածների միջին տարիքը կազմել է 74 […]
23:46 23.06.2018
ՀՀ մշակութային մայրաքաղաք Գյումրիում տեղադրվել է հայտնի ամերիկահայ ձեռնարկատեր, միլիարդատեր և բարերար Քըրք Քըրքորյանի հուշարձանը։ Նա կյանքից հեռացել է 2015 թվականին։ Հուշարձանը կանգնեցվել է Գյումրիի Ալեքսանդրովյան ծառուղում, որը վերջերս վերանվանվել է՝ ի պատիվ Քըրք Քըրքորյանի։ Հուշարձանի տեղադրման նախաձեռնությունը պատկանում է ԱՄՆ-ից հայ բարերար, ծագումով Գյումրիից Գրիգոր Բեդիրյանին։ Բրոնզե հուշարձանի հեղինակն է գյումրեցի քանդակագործ Արտուշ Պապոյանը։ […]
23:31 23.06.2018
Instagram-ում հայտնվել է տեսանյութ Մոսկվայից, որտեղ ֆուտբոլային երկրպագուները պարում են «Մի գնա» հիթի ներքո։ ՌԴ մայրաքաղաքի Նիկոլսկայա փղոցում երկրպագուները, թափահարելով տարբեր երկրների դրոշները, պարել են՝ բացականչելով երգից հայերեն որոշ արտահայտություններ։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկից ի վեր Նիկոլսկայա փողոցը դարձել է հազարավոր հյուրերի համար գլխավոր ֆան-գոտին։ Super Sako-ի և «Սպիտակցի Հայկոյի» «Մի գնա» երգն առաջին անգամ […]
23:21 23.06.2018
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը․ Հանրապետության տարածքում` Հունիսի 23-ին առանձին շրջաններում, 24-25-ը՝ հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա […]
23:12 23.06.2018
Հունիսի 21-ին ոստիկանության Ավանի բաժանմունքնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ երևանցի Ժիրայր Հովհաննիսյանը և Վաղարշապատի բնակիչ Էլմիրա Մալխասյանը Երևանի Նոր Նորքի 4-րդ զանգվածում հուշանվեր թղթադրամներով պետք է բջջային հեռախոս գնեն: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նրանք հայտնաբերվեցին Գայի պողոտայում և խարդախություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Ավանի բաժանմունք: Պարզվել է, որ հունիսի 10-ին Էլմիրա Մալխասյանը խաբեությամբ 600 […]
23:00 23.06.2018
Հունիսի 23-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն աշխատանքային այց կատարեց ՀՀ Շիրակի մարզ։ Այցի նպատակն էր ծանոթանալ մարզի փրկարարական վարչության (ՄՓՎ), տարածքային հրշեջ-փրկարարական ջոկատների, ինչպես նաև քաղպաշտպանության վարչության անձնակազմերին, գույքային և տեխնիկական կարողություններին, ընթացիկ աշխատանքներին և առկա խնդիրներին: Շիրակի մարզում նախարար Ռոստոմյանն այցելեց Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատ, ծանոթացավ շենքային պայմաններին, գույքային ու տեխնիկական հագեցվածությանը: Հրշեջ-փրկարարական […]
22:51 23.06.2018
Հունիսի 23-ին, ժամը 17:20-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Ռիցար» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Toyota Hilux» մակնիշի (վարորդը՝ Հ. Հ., ծնված 1968թ.) ավտոմեքենան բախվել […]
22:45 23.06.2018
Երբ մենք այցելեցինք Ամուլսարի հանքի տեղանք, պարզեցինք, որ հանքը շահագործող «Լիդիան ինթերնեշնլ» ընկերությունն արդեն ընդունում էր թթվային դրենաժի հնարավորությունը, ինչը վտանգավոր ռիսկեր է պարունակում: Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Ամուլսարում ոսկու հանքի հնարավոր շահագործման հետևանքով տարածաշրջանի ջրերի աղտոտման խնդիրների վերաբերյալ լայնածավալ հետազոտություններ իրականացրած չորս գիտնականներից Էնն Մաեստը: Այս մասին հայտնում […]
22:36 23.06.2018
Հունիսի 23-ին, ժամը 19:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է օգնություն: Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, […]
22:22 23.06.2018
Ազգությամբ հայերը ՀՀ քաղաքացիության համար դիմելիս ունեն արտոնություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը․ ««ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնելու պարտադիր պայմաններից է. 1. օրինական կարգով վերջին երեք տարին ՀՀ-ում մշտապես բնակվելը, 2. հայերեն լեզվով բացատրվելու կարողությունը, 3. ՀՀ […]
22:12 23.06.2018
Հայաստանի պետական և մասնավոր հեռուստաընկերություններին և ռադիոընկերություններին կոչ եմ անում շեշտակի ավելացնել կրթական ծրագրերին հատկացվող ժամանակը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Մեզ եկող դիմումներից ակնհայտ է դառնում, որ այս ոլորտի նկատմամբ կա մեծ ուշադրություն, կան բազմաթիվ գաղափարներ, որոնք խնդրում եմ քննարկել այդ գաղափարների հեղինակների հետ, երբ ձեզ դիմում […]
11:00 23.06.2018
Հունիսի 22-ին, ժամը 16.40-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ «գոտկատեղի կտրած-ծակած վերք արտաքին արյունահոսությամբ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի տղամարդ: Հիվանդանոց մեկնած ոստիկանության օպերատիվ խմբին տղամարդը հայտնել է, որ վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 14.30-ի սահմաններում, իրենց շենքի դիմացի պուրակի չգործող լողավազանի մեջ ընկնելու հետևանքով: Ոստիկանության Մուշի […]
10:56 23.06.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 23-ին ժամը 00:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհի: Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 11-12-րդ կմ-ին («Հացատուն» սննդի օբյեկտից հետո) 2018 թվականի հունիսի 12-ին տեղի է ունեցել ճանապարհի հենապատի փլուզում: Փլուզման հատվածում ճանապարհի լայնությունը 14 մ է, որից 6 մ-ը՝ սահմանազատված է. ճանապարհը երկկողմանի […]
10:47 23.06.2018
ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքերում երեկ՝ հունիսի 22-ին, պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Խորը վշտով տեղեկացնում ենք, որ երեկ երեկոյան ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկում մահացել է պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Գրիշայի Մելքոնյանը: Մանրամասները համապատասխան կարգով»,-ասված է գրառման մեջ։ https://www.facebook.com/arcrun/posts/1787937054575228
10:43 23.06.2018
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 23-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ Արմեն Վարդանի, Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ: Դուք ունեք կյանքի և աշխատանքի հարուստ փորձ: Զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ՝ միշտ աչքի եք ընկել բարձր […]
10:33 23.06.2018
Հունիսի 22-ին, ժամը 23:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 2 շենքի 3-րդ մուտքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում (բնակիչը ոչ սթափ վիճակում հրդեհել է այն): Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:42-ին, մարվել` […]
10:27 23.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ իմփիչմենթին աջակցում է հարցման ենթարկված ամերիկացիների 42 տոկոսը։ Այս մասին են վկայում CNN-ի և հասարակա-քաղաքական հետազոտությունների SSRS կենտրոնի անցկացրած հետազոտության արդյունքները։ Քաղաքացիների մոտ նման բացասական արձագանք էր առաջացրել նախագահ Ռիչարդ Նիքսոնը 1974 թվականի մարտին՝ Ուոթերգեյթի սկանդալի ֆոնին։ Թրամփի աշխատանքի հավանության վարկանիշը նվազել է մինչև 39 տոկոս։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ […]
10:14 23.06.2018
Econews.am-ը գրում է․ «Նախկինում Կապանի ոսկու հանքը շահագործող «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը, ով 2016թ.-ին վաճառեց ընկերությունը և հեռացավ Հայաստանից, վերջերս ուշագրավ գրառումներ է կատարում իր ֆեյսբուքյան էջում: Ներկայացնենք դրանցից մեկը, որը, ըստ էության, պարզաբանում է, թե ինչն է եղել հեռանալու պատճառը. «2013 թվականի առաջին երամսյակից սկսյալ Պետ Եկամուտների կոմիտէի ստուգումներ […]
10:00 23.06.2018
Հունիսի 23-ին, ժամը 03:18-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի թիվ 16 շենքի բակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:28-ին, մարվել՝ 03:40-ին: Այրվել է «HONDA EDIX» մակնիշի ավտոմեքենայի (վարորդը՝ Ն. Գ.) շարժիչի հատվածն ամբողջությամբ:
09:45 23.06.2018
Հունիսի 23-ին, ժամը 00:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Խարբերդի Ամառանոցային 7-րդ փողոցի տներից մեկի տանիքում հայտնաբերվել է քաղաքացու դի (կախված վիճակում). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն Ա. Հ.-ի (1965 թ.) դին իջեցրել են տանիքից:
09:40 23.06.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին զինվորներին հասցեագրված օգնությունների հափշտակությունների վերաբերյալ բացահայտումներից հետո ստուգումներ են անցկացվել Պաշտպանության նախարարությունում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՊՆ-ում փորձել են պարզել, թե 2016 եւ 2017 թվականներին որքան օգնություն է ցուցաբերվել ԵԿՄ-ին: Ու բացահայտվել է, որ 2017թ.գումարը կազմել է մոտ 30 մլն դրամ, իսկ ահա 2016 թ. ապրիլյան […]
09:35 23.06.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուեալ Մակրոնը հայտնվել է քննադատությունների տարափի տակ։ Նրան մեղադրում են դեռահասի ընկճախտի պատճառ լինելու մեջ։ «Ինչպե՞ս են գործերը, Մանու՛»․ այսպես էր նախագահին դիմել դեռահասը հունիսի 18-ին՝ Շառլ դը Գոլի զինվորական ճառի 78-ամյակի առթիվ անցկացված արարողության ժամանակ։ Այս մասին հայտնում է The Local-ը։ Երբ Մակրոնը դեռահասից պահանջել է իրեն «պարոն նախագահ» անվանել, տղան վերածվել […]
09:21 23.06.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե Մանեն հրաժարական տար ու աշխատանքի չգնար, այդ ժամանակ կհամարվեր, որ նա իսկապես հրաժարական է տվել, վարչապետն այդ դեպքում պետք է անպայման ազատեր նրան պաշտոնից, բայց քանի որ Թանդիլյանը հրաժարականը տվել, սակայն զուգահեռաբար գործի է գնացել, դա նշանակել է, որ ինքը պատրաստ է եղել շարունակել աշխատանքը»,- բացատրեց իրավաբաններից մեկը։ Ըստ «Ելքի» […]
09:10 23.06.2018
Չնայած Հայաստանից դեռ արձագանք չկա, Հայ դատի գրասենյակն արդեն մտավ թեմայի մեջ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին «Bell-412» ուղղաթիռներ վաճառելու մասին տեղեկություններին։ «Ուղղաթիռների վաճառքի դեմ բողոքն արդեն ԱՄՆ Կոնգրեսում, Պետդեպում ու Պենտագոնում է: Երեկ առավոտյան կապվել էի Վաշինգտոնի հայ դատի գրասենյակի հետ: Ընկերոջս` Արամ Համփարյանին ուղարկել էի […]
09:04 23.06.2018
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնը ստանձնած Արարատ Միրզոյանին Ազգային ժողովում փոխարինեց Հրաչյա Հակոբյանը, ով վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներձագն է: Օրերս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է Հակոբյանի՝ իրենց ներկայացված 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հրաչյա Հակոբյանը հայտարարագրել է երեք անշարժ գույք՝ հողամաս և երկու բնակարան: Որպես շարժական գույք է հայտարարագրել «BMW X5 4.6 IS» […]
08:57 23.06.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կինը, ով ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի` Լեդի Հակոբի դուստրն է, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված գրառում է կատարել: «Անարդար եք, պարոն Փաշինյան, Մանվելը սուրբ չէ, եթե այդպես է, սկսեք Սեյրան Օհանյանից, Սաշիկ Սարգսյանից, Լֆիկ Սամոյից, Ծառուկյանից, և ամենավերջում պետք է պատժվեր Մանվելը»,- գրել է Հռիփսիմե Հակոբյանը»: