TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+29.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Նիգերիայում բախումների հետևանքով ավելի քան 80 մարդ է զոհվել

07:48 25.06.2018

Նիգերիայի Պլատո նահանգում ֆերմերների և անասնապահների բախումների հետևանքով առնվազն 86 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։ Զոհերի դիերը հայտնաբերվել են Բարիկին Լադի շրջանի գյուղերում։ Հաղորդվում է մի քանի վիրավորի մասին։ Մոտ 50 տուն է հրկիզվել։ Կիրակի տարածաշրջանում սահմանվել է պարետային ժամ՝ օրենքի հետագա խախտումները կախելու համար։ Նիգերիայում այսօրինակ […]

̰
Լիբիայի ափերի մոտ փրկվել են ավելի քան 450 ներգաղթյալներ

07:41 25.06.2018

Լիբիայի առափնյա պահպանության ծառայությունն արևմտյան ափի մոտ երկու գործողությամբ փրկել է 458 ներգաղթյալի։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով Լիբիայի ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Այուբ Քասեմին: Նրա խոսքով՝ առաջին գործողության ընթացքում Էլ-Հոմս քաղաքի մոտ փրկվել է 361 մարդ, այդ թվում` 88 կին և 44 երեխա։ Զլիտեն քաղաքի մոտ երկրորդ գործողության ընթացքում փրկվել են 97 […]

̰
Հաղթանակից հետո Էրդողանը խոստացել է գիշեր-ցերեկ աշխատել

07:30 25.06.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ընտրություններում հաղթանակից հետո ելույթ ունենալով Անկարայում հավաքված կողմնակիցների առջև, խոստացել է նրանց աշխատել գիշեր-ցերեկ՝ վերածելու իր երկիրը ողջ աշխարհի համար օրինակի։ «Մենք ժողովրդից մանդատ ենք ստացել։ Եվ առաջիկայում մենք կշտկենք մեր բոլոր թերությունները։ Մեծամասամբ մենք ավարտել ենք նախագահական համակարգի անցման նախապատրաստությունը»,- ասել է Էրդողանը։ Նա հավելել է, որ ընտրություններում գլխավոր  […]

̰
Թուրքիայի նախագահական ընտրություններում հաղթեց Էրդողանը

07:15 25.06.2018

Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդի ղեկավար Սադի Գյուվենը հայտնել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրություններում ստացել է ձայների բացարձակ մեծամասնությունը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Քվեաթերթիկների 98 տոկոսի հաշվարկից հետո Էրդողանն ստացել է 52․5 տոկոս ձայն, իսկ նրա հիմնական մրցակից Ինջեն՝ 30․7 տոկոս ձայն։ Դեմիրթաշը գրանցել է 8․4 տոկոս արդյունք։ Խորհրդարան անցնելու […]

̰
Թուրքիան ողջ աշխարհին ժողովրդավարության դաս տվեց․ Էրդողան

00:30 25.06.2018

Թուրքիան ողջ աշխարհին ժողովրդավարության դաս տվեց։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում՝ «Ժողովրդական միասնություն» բլոկի («Արդարություն և զարգացում» կուսակցություն և «Ժողովրդական շարժում» կուսակցություն) կողմնակիցների առջև ելույթի ժամանակ։  Այս մասին հայտնում է Trend-ը։ Էրդողանը նշել է, որ ընտրություններին 90 տոկոս (87,9) մասնակցությունը հանդիսանում է շատ կարևոր գործոն։ Էրդողանի խոսքով՝ Թուրքիայի ժողովուրդն օգտվել […]

̰
Ավտովթար Դիլիջան քաղաքում. կա զոհ

00:03 25.06.2018

Հունիսի 24-ին, ժամը 20:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ Կալինինի փողոցի թիվ 171 շենքի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Ե., ծնված 1992 թ.) […]

̰
«ԵՊՀ շրջանավարտների միավորում»-ից` «Սերժի Վաչոյի» կնոջը. չհայտարարագրած և թաքցրած գույք՝ Ծարավ Աղբյուրում

23:49 24.06.2018

Երևանի Ավան համայնքի Ծարավ-Աղբյուր փողոցում, սոցիալական հատուկ ծրագրով բնակարանով ապահովված երիտասարդ ընտանիքների համար կառուցված  բազմաբնակարանների տարածքում, արդեն 1,5 տարի է` գործում է «Նոր զովք» սուպերմարկետը: «Նոր զովք»-ը վարձակալում է տարածքը Ռուզաննա Բեգլարյանից, ով 2016 թվականին դարձել է շինության գերակշիռ հատվածի սեփականատերը: Այս մասին գրում է hetq. am-ը։ Ռուզաննա Բեգլարյանը, հիշեցնենք, Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության […]

̰
Զիմբաբվեի նախագահի դեմ մահափորձի ժամանակ մոտ 50 մարդ է տուժել

23:41 24.06.2018

Զիմբաբվեի մարզադաշտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է 49 մարդ։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը։ Այնտեղ ներկա է եղել նաև երկրի նախագահ Էմերսոն Մնանգագվան։ Պայթյունը որոտացել է Բուլավայո քաղաքի White City մարզադաշտում, որտեղ անցկացվել է նախագահի նախընտրական հանրահավաքը։ Նախագահը չի տուժել և հաջող կերպով տարհանվել է։ Հաղորդվում է ներկա պաշտոնյաների և […]

̰
Թուրքիայի մեջլիսը 2 հայ պատգամավոր կունենա

23:31 24.06.2018

Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով մեջլիսում 2 հայ պատգամավոր կլինի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նոր մեջլիսում կլինեն քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից Դիարբեքիրում առաջադրված հայազգի Գարո Փայլանը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից Ստամբուլի 2-րդ ընտրատեղամասում առաջադրված Մարգար Եսայանը: 2015 թվականի նոյեմբերի խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայի մեջլիսում 3 հայ պատգամավոր կար` Գարո Փայլանը, Մարգար […]

̰
Ասադը Սիրիայի պատերազմը չի համարում քաղաքացիական

23:08 24.06.2018

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը НТВ հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է, որ իր երկրում չկա քաղաքացիական պատերազմ։ «Քաղաքացիական պատերազմը հիմնվում է միջդավանական, էթնիկ, կրոնական և այլ հակամարտությունների վրա։ Մեզ մոտ նման բան չկա»,-ասել է Ասադը՝ հրավիրելով կասկած ունեցողներին այցելել կառավարության կողմից վերահսկվող շրջաններ, որտեղ կարելի է տեսնել կողք-կողքի խաղաղ ապրող սիրիական հասարակության բոլոր շերտերը։ Նրա կարծիքով՝ […]

̰
Հաշվարկվել է քվեների ավելի քան 80%-ը․ Էրդողանը 54․3% ձայներով մնում է առաջատար

22:40 24.06.2018

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրություններից հետո քվեաթերթիկների 80․1 տոկոսի հաշվարկման արդյունքում արձանագրել է 54․3 տոկոս արդյունք։ Բարձրագույն ընտրական հանձնաժողովի տվյալները ներկայացնում է Anadolu գործակալությունը։ Էրդողանի հիմնական մրցակիցը՝ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկանծու Մուհարեմ Ինջեն, ստացել է ընտրողների 29․9 տոկոսի աջակցությունը։ Մնացած թեկնածուների հավաքած ձայները դեռևս ցածր են 10 տոկոսից։ Վերջնական արդյունքում Էրդողանը պետք […]

̰
Շվեդիան առաջարկել է արգելել ներգաղթյալներին ապաստանի համար երկիր ընտրելը

22:28 24.06.2018

Եվրոպա ժամանող ներգաղթյալները չեն կարող անձամբ ընտրել պետությունը, որում ցանկանում են մնալ, և ԵՄ երկրները պետք է այս մոտեցման մեջ միասնական լինեն։ Այս մասին հայտարարել է Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լեվենը՝ ժամանելով Բրյուսելում անցկացվող միգրացիոն հարցերով ոչ պաշտոնական հանդիպմանը, փոխանցում է TASS գործակալությունը։ Շվեդ վարչապետը հավելել է, որ որոշ երկրներ չեն ցանկանում պատասխանատվություն ստանձնել ներգաղթյալների համար, […]

̰
Իտալիան միգրացիոն հարցերով ռազմավարություն է մշակել

22:08 24.06.2018

Իտալիան հանդես է եկել հաջակցություն տարանցիկ երկրներում Եվրոպա ուղևորվող ներգաղթյալների միջազգային պաշտպանության կենտրոնների ստեղծման։ Այս մասին ասվում է միգրացիոն քաղաքականության ռազմավարությունում, որն Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն ներկայացրել է Բրյուսելում անցկացվող թեմատիկ, ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, որը գումարվել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը։ Միգրացիոն հարցերով 10 կետանոց «Եվրոպական բազմամակարդակ […]

̰
Թրամփը մտադիր է անօրինական ներգաղթյալներին արտաքսել առանց դատական որոշման

21:51 24.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է անօրինական ներգաղթյալներին առանց դատական քաշքշուկների արտաքսելու անհրաժեշտության մասին։ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ չի կարելի ներգաղթյալներին թույլ տալ «ներխուժել երկիր»։ «Մենք չենք կարող թույլ տալ այդ բոլոր մարդկանց ներթափանցել մեր երկիր։ Երբ ինչ-որ մեկը գալիս է, մենք պետք է անհապաղ՝ առանց դատավորների և դատական գործերի, նրանց ուղարկենք այնտեղ, […]

̰
Լոռու Սարատովկա գյուղի մոտակա անտառում քաղաքացի է կորել

21:30 24.06.2018

Հունիսի 24-ին, ժամը 18:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ժամը 12:00-ի սահմաններում Վ. Ա.-ն (1939 թ.) կորել է Լոռու մարզի Սարատովկա գյուղի մոտակա անտառում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: ժամը 21:00-ի դրությամբ որոնողական աշխատանքներին մասնակցում են 10 փրկարար ծառայող, 10 ոստիկան և կորած […]

̰
Ավստրիական ԶԼՄ-ները հայտնել են Թրամփ-Պուտին հանդիպման հնարավոր ամսաթիվը

21:21 24.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինը կարող են հանդիպել հուլիսի 15-ին, Վիեննայում: Այս մասին հայտնում է ավստրիական Kronen Zeitung-ը: Պարբերականի հաղորդմամբ՝ արդեն մի քանի օր է՝ Վիեննայում են գտնվում ԱՄՆ-ից և Ռուսաստանից ժամանած դիվանագետները: Նրանք քննարկել են ղեկավարների առաջիկա հանդիպման մանրամասները: Առաջիկայում Ավստրիա կժամանեն նաև կողմերի անվտանգության ծառայությունների ներկայացուցիչները՝ նախագահների առաջիկա […]

̰
Թուրքիայում սպանել են ընդդիմադիր կուսակցության ակտիվիստին

20:45 24.06.2018

Թուրքիայի Էրզրում նահանգի Քարաչոբան շրջանում կրակել են ընդդիմադիր «Լավ» կուսակցության տեղի բաժանմունքի ղեկավար Մեհմեթ Դուրմազին:  Այս մասին հայտնել է կուսակցության մամլո քարտուղար Այթուն Չիրայը, փոխանցում է RIA Novosti-ն։ «Դուրմազը զոհվել է  հրաձգության հետևանքով: Նահանգապետի խոսքով՝ բախումը կրել է կենցաղային բնույթ և կապված է եղել միջընտանեկան հարաբերությունների հետ»,-իր թվիթերյան էջում գրել է Չիրայը: Երկրի վարչապետ Բինալի […]

̰
Թուրքիայում ընտրությունների նախնական տվյալներով՝ առաջատարն Էրդողանն է

20:28 24.06.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի նախագահական ընտրությունների նախնական տվյալներով՝ առաջատարն է։ Քվեաթերթիկների 19․6 տոկոսի հաշվարկի արդյունքներով՝ Էրդողանը ստացել է 59․6 տոկոս ձայն, իսկ նրա հիմնական մրցակից Մուհարեմ Ինջեն՝ 26․1 տոկոս ձայն։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը, որն իրավունք ունի հրապարակելու Բարձրագույն ընտրական խորհրդի նախնական տվյալները։ Նախագահի ընտրություններին մասնակցում էր 6 թեկնածու։ Խորհրդարանական ընտրություններում […]

̰
Գորիսում ավտոմեքենան կամրջից ընկել է ձորը

20:16 24.06.2018

Հունիսի 24-ին, ժամը 16:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կամրջից ընկել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Մ., ծնված 1995 […]

̰
Լևոն Արոնյանը «Grand Chess Tour»-ում 4-րդ տեղն է զբաղեցրել

19:54 24.06.2018

Փարիզում ավարտվեց «Grand Chess Tour»-ի երկրորդ փուլը։ Լևոն Արոնյանը կայծակնային խաղում վաստակեց 11 միավոր՝ զիջելով Հիկարու Նակամուրային (12 միավոր): Արոնյանը 4-րդ տեղն է զբաղեցրել՝ ընդհանուր հաշվում վաստակելով 20 միավոր։ Առաջատարների ցուցակում նրան նախորդում են ԱՄՆ-ից Հիկարու Նակամուրան, Ռուսաստանից Սերգեյ Կարյակինը, ԱՄՆ-ից Ուեսլի Սոն։

̰
Աշխարհն ապրում է ջունգլիների օրենքով․ Ասադ

19:15 24.06.2018

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը սադրանքներ է անվանել Սիրիայում քիմիական զենքի կիրառման բեմադրությունները։ Նրա խոսքով՝ դրանք որևէ աղերս չունեն իրականության հետ։ Այս մասին Ասադը հայտնել է НТВ հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Քիմիական զենքի հետ կապված այդ պատմությունը պատրվակ է ուղիղ ռազմական միջամտության և սիրիական բանակի վրա հարձակումների համար»,-ասել է Ասադը։ Նրա խոսքով՝ «ամերիկացիները մշտապես խաբում են ու անմիջապես հարձակվում»։ «Երբ […]

̰
Խստիվ դատապարտում ենք կատարված, ինչպես նաև երկրում տեղի ունեցող ցանկացած անթույլատրելի արարք․ ԵԿՄ հայտարարությունը

18:56 24.06.2018

ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները կասեցվել են։ Այս մասին դռնփակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը՝ նշելով, որ բուռն քննարկում են ունեցել։ Նա հրապարակել է նիստում ընդունված հայտարարությունը․ «ՀՀ ԵԿՄ վարչությունը, հանգամանալից քննարկելով վերջին իրադարձությունները՝ – խստիվ դատապարտում է կատարված, ինչպես նաև երկրում տեղի ունեցող ցանկացած անթույլատրելի արարք, – […]

̰
Օգոստոսի 31-ին Ֆրեզնոյում կբացվի Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը

18:46 24.06.2018

ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում տեղակայված Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանում վերջին նախապատրաստական աշխատանքներն են ընթանում: Այս մասին հայտնում է «Ասպարեզ» պարբերականը: Տուն-թանգարանի պաշտոնական բացումը ծրագրված է օգոստոսի 31-ին՝ Սարոյանի ծննդյան 110-րդ տարեդարձի օրը: Նշվում է, որ այնտեղ տեղ կգտնի նաև անվանի գրողի աշխատանքների թվայնացված վիթխարի արխիվը:

̰
Թուրքիայում ընտրատեղամասերը փակվեցին

18:40 24.06.2018

Թուրքիայում տեղի ժամանակով 17:00-ին ընտրատեղամասերը փակվել են։ Շուտով կսկսվի ձայների հաշվարկման գործընթացը: Հիշեցնենք, որ այսօր երկրում անցկացվել են արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Համաձայն Թուրքիայի ՆԳՆ հայտարարության, քվեարկությունն ընդհանուր առմամբ խաղաղ է ընթացել: Վերջին սոցհարցումների տվյալներով՝ նախագահ Ռեջեփ Էրդողանին ու նրա կուսակցությանն, ըստ ամենայնի, կհաջողվի հաղթել: Խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 8 կուսակցություն, նախագահական ընտրություններին՝ 6 թեկնածու։

̰
Էրդողանն ընտրություններն անվանել է «իրական ժողովրդավարական հեղափոխություն»

18:29 24.06.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր պարտքն է կատարել որպես ընտրող, հայտնում է Sabah պարբերականը։ Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայում անցկացվում են արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Նախագահն անցկացվող ընտրությունները որակել է որպես Թուրքիայի պատմության մեջ «իրական ժողովրդավարական հեղափոխություն»։ Ընտրություններից հետո Թուրքիան կդառնա նախագահական հանրապետություն։ Էրդողանի խոսքով՝ քվեարկությունն ընթանում է առանց լուրջ ընտրախախտումների։  

̰
Խոշոր վթար Գեղարքունիքի մարզում․ կա 5 տուժած

18:18 24.06.2018

Այսօր՝ հունիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Սևան-Գեղամավան-Զովաբեր գյուղամիջյան ճանապարհի 2.5 կմ հատվածում բախվել են «Վիլիս» մակնիշի 34 MM 936 համարանիշի և «ВАЗ» 2121 մակնիշի 86 NՍ 888 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով «Վիլիսը» կողաշրջվել է, «Նիվան» էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։ […]

̰ ̰
Թուրքիայի միակ հայկական գյուղում արտահերթ ընտրություններն ավարտվել են

17:50 24.06.2018

Թուրքիայում այսօր նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններ են անցկացվում։ Թուրքիայի միակ հայկական գյուղի՝ Վաքըֆլըի բնակիչները գյուղի ընտրատեղամասում կատարել են իրենց քաղաքացիական պարտքը։ Հաթայ նահանգի Սամանդաղ շրջանում գտնվող և բացառապես հայերով բնակեցված գյուղն ունի 135 բնակիչ, որոնցից 102-ն ունի ընտրելու իրավունք։ Վաքըֆլըի գյուղապետ Պերճ Քարթունը թուրքական «Anadolu» լրատվական գործակալությանը հայտնել է, որ գյուղի ընտրողներն արդեն օգտվել […]

̰
Թբիլիսյան խճուղում ավտովթարի հետևանքով կա տուժած

17:46 24.06.2018

Հունիսի 24-ին, ժամը 12:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում՝ լուսացույցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է պատին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Մ. Ա., ծնված 1977 թ.) դուրս է եկել ճանապարհի […]

̰
Պատահար Երևանում՝ իտալացի մոտոցիկլավարի մասնակցությամբ

17:34 24.06.2018

Հունիսի 23-ին Երևանում Իտալիայի քաղաքացու մասնակցությամբ պատահար է տեղի ունեցել: Ժամը 11:00-ի սահմաններում Արցախի պողոտայում բախվել են Երևանի բնակիչ՝ 60-ամյա Սամվել Ալեքսանյանի վարած Opel մակնիշի 35 MO 836 համարանիշի և Yamaha մակնիշի NO 122159 համարանիշի մոտոցիկլը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հաղորդվում է, […]

̰
BACK_TO_TOP