08:46 23.06.2018
«Փաստ» օրաթերթը գրում է «Հատուկ քննչական ծառայությունը հունիսի 16-ին հայտարարություն էր տարածել, որը վերաբերում էր Մարտի 1-ի բացահայտմանը: Կարևորելով Երևանում 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած դեպքերի բոլոր հանգամանքների, ինչպես նաև 10 անձի սպանությունների ամբողջական բացահայտման գործում հանրության աջակցությունն ու ակտիվ ներգրավվածությունը, խնդրել էին նշված դեպքերի վերաբերյալ որևէ արժեքավոր տեղեկատվություն, այդ թվում` տեսանյութեր, լուսանկարներ, փաստաթղթեր […]
08:37 23.06.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, թեև ձերբակալված է, սակայն նրա կողմնակիցներն ակտիվ աշխատում են՝ մանվելական գյուղապետերին հորդորում են ինքնակամ հեռանալ։ Արտակ Սերգոյանը, ով «Եվրոպահայերը՝ հանուն Հայաստանի զարգացման» ՀԿ նախագահն է ու անցած շաբաթ Էջմիածնում համակարգում էր բողոքի ակցիաները, վերջին օրերին Էջմիածնի քաղաքապետարանից դուրս չի գալիս։ Քաղաքապետարանի աշխատակիցները մեզ ասացին, որ նա գալիս […]
08:31 23.06.2018
Եվրահանձնաժողովը սպառնացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատասխան հայելային միջոցառումներով՝ ԵՄ երկրներից բոլոր ավտոմեքենաների ներկրման համար 20 տոկոսանոց մաքսատուրք սահմանելու դեպքում։ Եվրահանձնաժողովում հայտարարել են, որ եվրոպական մեքենաների և պահեստամասերի ներկրման նման մաքսատուրքը կհանգեցնի զգալի առևտրային կորուստների և բացասաբար կազդի ԵՄ երկրների մեծամասնության վրա։ Մաքսատուրքերի ընդունման դեպքում ԵՄ-ն ստիպված կլինի համանման սահմանափակումներ կիրառել։ Հունիսի 22-ին Թրամփն […]
08:23 23.06.2018
2017 թվականի սեպտեմբերից գրանցվել է Խաղաղ օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ ամերիկացի օդաչուներին լազերով կուրացնելու 20 փորձ։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ ԶՈւ աղբյուրներին։ Վերջին դեպքը տեղի է ունեցել մոտ 2 շաբաթ առաջ։ Դեպքերից ոչ մեկը վնասի չի հանգեցրել։ Wall Street Journal-ի աղբյուրը հայտնում է, որ ամերիկյան կողմը միջադեպերին մասնակցություն ունենալու մեջ կասկածում […]
08:12 23.06.2018
Bloomberg տեղեկատվական գործակալությունը հայտարարել է իր կայքից քարտեզը ջնջելու մասին, որում չի նշվել Ղրիմի տարածքային պատկանելիությունը։ Bloomberg-ը գծել էր ինֆոգրաֆիկա, որը ցույց է տալիս, թե 2018-19 թթ․ որ զարգացող երկրներում են անցկացվելու քաղաքական ընտրություններ։ Ուկրաինայի տարածքը նշված է եղել դեղին գույնով, իսկ Ռուսաստանինը՝ մուգ մոխրագույնով, ինչ վերաբերվում է Ղրիմին՝ այն ներկված է եղել բաց մոխրագույն […]
08:00 23.06.2018
Իտալիայի փոխվարչապետ և ՆԳ նախարար Մատեո Սալվինին հայտարարել է, որ մոտ ժամանակներս կորոշվի ԵՄ-ի հետագա ճակատագիրը։ «Մեկ տարվա ընթացքում կորոշվի՝ միասնական Եվրոպան գոյություն կունենա՞ թե՞ ոչ»,-ասել է Սալվինին։ Նրա կարծիքով՝ իրավիճակը պարզորոշ կդառնա ԵՄ բյուջեի քննարկման ընթացքում, ինչպես նաև 2019-ին Եվրախորհրդարանում ընտրություններից առաջ։ Խոսելով ԵՄ-ի ներքին հարաբերությունների մասին, Սալվինին նշել է տարբեր հարցերի շուրջ Բեռլինի […]
07:51 23.06.2018
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հունիսի 22-ին հավանություն է տվել բանաձևին, որում պարունակվում է կոչ՝ Մոլդովայի տարածքից օտարերկրյա զորքերի դուրսբերման մասին։ Այս մասին հայտնում է Interfax-ը։ Փաստաթուղթը քվեարկության էր ներկայացվել Մոլդովայի կողմից՝ Կանադայի, Վրաստանի, Ռումինիայի, Ուկրաինայի և Էստոնիայի աջակցությամբ։ Փաստաթղթին կողմ է արտահայտվել 64 պետություն, դեմ՝ 15-ը, 83 երկրներ ձեռնպահ են մնացել։ Դրանում առկա է Ռուսաստանին ուղղված […]
07:38 23.06.2018
Թեհրանը պահանջում է եվրոպական երկրներից ցուցաբերել սկզբունքային դիրքորոշում՝ ի պատասխան միջուկային գործարքի հետ կապված ԱՄՆ-ի քաղաքականության։ Իրանի ատոմային էներգիայի հարցերով կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին նախազգուշացում է արել Եվրոպային «սոսկալի ապագայի» վերաբերյալ այն դեպքում, եթե Իրանի հետ միջուկային համաձայնագիրը չեղարկվի։ Այս մասին հայտնում է Press TV-ն։ «Եթե ԵՄ-ն և այլ երկրներ, որոնք աջակում են Գործողությունների […]
07:23 23.06.2018
Լիբանանի Բրումանա քաղաքում օրենքի ծառայողները պարեկում են քաղաքում սև մինի-շորտերով, սև վերնաշապիկով և կարմիր բերետներով։ Քաղաքապետը որոշել է երիտասարդ կին ոստիկաններին այդպես հագցնել՝ հանուն զբոսաշրջիկների ներգրավման և երկրի իմիջի բարելավման։ Այս մասին հայտնում է RT-ն։ «Միջերկրածովյան տարածաշրջանի զբոսաշրջիկների 99 տոկոսը շորտեր են կրում»,-ասել է Բրումանայի քաղաքապետ Պիեր Աշքարը։ Նա հավելել է, որ ցանկանում է փոխել […]
07:11 23.06.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրեն և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է ամենափորձառու քաղաքական գործիչներ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ նշելով, որ իրենք շատ ընդհանուր բան ունեն։ Այս մասին նա հայտնել է TRT-ի հետ հարցազրույցում։ «Խոսելով փորձի մասին՝ կարող եմ ասել, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում երկու առավել փորձառու քաղաքական գործիչ կա, այլոց չեմ հիշում, հնարավոր է՝ […]
01:00 23.06.2018
Ամերիկացի երաժշտական մենեջեր, 89-ամյա Ջո Ջեքսոնը, ով Մայքլ և Ջանեթ Ջեքսոնների հայրն է, քաղցկեղի վերջին աստիճանով տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին հայտնում է TMZ պարբերականը՝ հղում անելով Ջեքսոնի ընտանիքի անդամների շրջանում ունեցած աղբյուրներին։ Պարբերականի տվյալներով՝ Ջեքսոնը որոշ ժամանակ պայքարել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեմ, սակայն բժշկների կանխատեսումներով՝ նրա հիվանդությունն անբուժելի է։ Աղբյուրները չեն հստակեցնում, թե […]
00:45 23.06.2018
Գերմանացիների գրեթե կեսը (43%) կարծում է, որ Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելը պետք է լքի պաշտոնը։ Այս մասին հայտնում է The Local Germany-ն՝ հղում անելով YouGov միջազգային հետազոտական ընկերության կողմից անցկացված հարցմանը։ Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ պատասխանողների 42 տոկոսը ցանկություն է հայտնել, որ Մերկելը մնա կառավարության ղեկին, ևս 15 տոկոսը կողմնորոշված կարծիք չի […]
00:30 23.06.2018
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասն առաջին անգամ հանրությանն է ներկայացել փողկապով, որը նա խոստացել էր կրել Հունաստանի պետպարտքին առնչվող խնդիրների լուծումից հետո։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ «Ինչպես տեսնում եք՝ ես փողկապով եմ։ Այսօր պատմական օր է։ Մենք դուրս ենք գալիս վարկատուների հետ հուշագրից»,-հայտարարել է Ցիպրասը՝ ելույթ ունենալով իշխող կոալիցիայի կազմի մեջ մտնող կուսակցությունների պատգամավորների […]
00:15 23.06.2018
Լեհական Վոլոմին քաղաքում փոթորկի ժամանակ ծառն ընկել է փոխքաղաքապետի վրա, ինչի հետևանքով տղամարդը մահացել է։ Տարերային աղետի հետևանքով ևս 10 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է ТСН հեռուստաալիքը։ Փոթորիկը ծառեր է տապալել և փակել ճանապարհները, ինչպես նաև վնաս հասցրել հոսանքագծերին։ Փոթորկից հետո հոսանքազրկվել է 74 հազար տուն։ Լեհաստանի արևմուտքում ընկնող ծառը հարվածել է գնացքի […]
00:05 23.06.2018
Թուրքիայի առողջարանային Իզմիր քաղաքում բազմահազարանոց հանրահավաք է անցկացվել ի աջակցություն ընդդիմադիր քաղաքական գործիչ Մուհարեմ Ինջեի, որը ներկայացնում է Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը։ Հավաքվածները հեղեղել են քաղաքի ողջ առափնյա գոտին։ ԶԼՄ-ները հայտնում են, որ հանրահավաքին մասնակցել է ավելի քան 2 մլն մարդ։ Իրավապահ մարմինները պաշտոնական հայտարարություններ չեն անում միջոցառման մասշտաբների վերաբերյալ։ Ինջեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր […]
23:54 22.06.2018
Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը նամակ է ուղարկել Սենատի և Ներկայացուցիչների պալատի ԶՈւ հարցերով կոմիտեների ղեկավարներին՝ կապված այն տեղեկությունների հետ, որ հունիսի 26-ին Ադրբեջանում ռազմական շքերթի ժամանակ ներկայացվելու են ամերիկյան արտադրության «Bell-412» ուղղաթիռները: Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը խնդրում է վերջնական բացատրություն տալ գործադիր իշխանության ցանկացած և օրենքով սահմանված բոլոր սահմանափակումների, արգելքների և այլ գործելակերպի մասին՝ Ադրբեջանին […]
23:42 22.06.2018
Հունիսի 24-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրություններից առաջ ընդդիմադիր կուսակցությունների անուններից կեղծ գրքույկներ են տարածվում: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Ընտրություններից 2 օր առաջ Անկարայի փողոցներում անհայտ անձանց կողմից տարածվել են թռուցիկներ, որոնք իբր պատկանում են Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ), քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) և «İYİ» կուսակցություններին: Այդ թռուցիկների միջոցով վերոնշյալ կուսակցությունների […]
23:33 22.06.2018
Սիրիայի դեէսկալացիոն հարավային գոտում կառավարության կողմն է անցել «Սիրիայի ազատ բանակ»-ի գրոհայինների առաջին խոշոր խումբը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնին։ «Հունիսի 22-ին «Թաջամաուա ալ-Վիյաթ ալ-Ումարի» խոշոր խմբի առաջնորդ Վաժդի աբու Սլեսը հայտարարել է սիրիական կառավարության կողմն անցնելու մասին»,- ասվում է կենտրոնի տարածած հաղորդագրությունում։ Առաջնորդը նաև հայտարարել է, […]
23:17 22.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 1 տարով երկարացրել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները։ Այս մասին հաղորդվում է Սպիտակ տան կայքում։ Ամերիկյան վարչակազմի հայտարարության մեջ ասվում է, որ սահմանափակող միջոցառումներն, ինչպես նախկինում, ուղղված են Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային ծրագրի, ինչպես նաև Փհենյանի կողմից թույլ տրվող այլ խախտումների դեմ, ներառյալ` փողերի լվացումը, կիբերհարձակումներն ու մարդու իրավունքների խախտումը։ […]
23:00 22.06.2018
Ապագայում առաջին փոխվարչապետի պաշտոնը, գուցե, վերացվի, բայց ներկայում այդ հարցն օրակարգից բացակայում է: «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով դիտարկումներից մեկին, թե ժամանակին ԱԺ-ում իրենց խմբակցությունն առաջին փոխվարչապետի պաշտոնը համարում էր հակասահմանադրական։ «Կա «Կառավարության կառուցվածքի և գործունեության» մասին օրենք, որը սահմանում է փոխվարչապետի ինստիտուտը, մենք գործում […]
22:52 22.06.2018
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում, Նոր Գեղի-Եղվարդ ճանապարհին ՊՆ հաշվեկշռում գրանցված «Ուրալ» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակին, կոտրել այն և կողաշրջվել՝ բախվելով գազախողովակին։ Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան, սակայն դեպքի վայր ժամանած բժիշկներն առաջին օգնությունն են ցուցաբերել վարորդին և […]
22:38 22.06.2018
Հունիսի 22-ին` ժամը 21:58-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ կորած երեխան նկատվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի նախկին «Կինոյի տան» մոտակայքում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Փրկարարների կողմից նախորդ օրերին իրականացված որոնողական աշխատանքների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
22:25 22.06.2018
ԱԱԾ-ի եւ ոստիկանության կողմից չարաշահումների բացահայտումներով Հայաստանի արտաքին պարտքը դժվար փակվի: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը` նշելով, որ ինքը տնտեսական մասի պատասխանատուն չէ, ինչպես օգտատերերն էին ասել, այլ համակարգում է կոռուպցիայի դեմ պայքարը, համակարգային բարեփոխումները, միջգերատեսչական աշխատանքը պետական մարմինների միջեւ, որոշակի սոցիալական ոլորտներ: «Չի կարող խոսք […]
22:14 22.06.2018
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով քննիչի կայացրած որոշումներով դադարեցվել է Երևան քաղաքի Սարի թաղ թաղամասում 2016 թվականի հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով իրականացվող քրեական հետապնդումը՝ նրանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով: Ինչպես տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, նույն հիմքով դադարեցվել է նաև […]
22:09 22.06.2018
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 22-ին այցելել է ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ մարտական դիրքերում նախարարը հանդիպել է զորամիավորման հրամանատարության հետ, ծանոթացել օպերատիվ իրավիճակին, մարտական ծառայության առանձնահատկություններին, սննդի ապահովման խնդիրներին և տվել համապատասխան հանձնարարականներ։ Նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպման ավարտին պարգևատրել է լավագույն դիրքապահ […]
10:52 22.06.2018
«Հրապարակ» թերթը գրում է․ «Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամներն իրենց բիզնեսների հետքերը կորցնելու գործընթաց են սկսել: Գրիգորյանի դատավոր աղջկա ամուսինը շուրջ 1,5 տարի առաջ էջմիածնի Սպանդարյան փողոցում ավտոլվացման ծառայություն էր հիմնել և «լվա ինքդ» սպասարկում էր իրականացնում: Չար լեզուներն ասում էին, որ նա հարկային դաշտից դուրս է գործում: Գուցե ապօրինությունների բացահայտման վախը կամ հանրային ճնշումը պատճառ […]
10:44 22.06.2018
ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը, որ երեկ տեղափոխվել էր Ազգային անվտանգության ծառայություն, նույն օրը երեկոյան ազատ է արձակվել: Ավելին՝ երեկ նա մասնակցել է համագյուղացիներից մեկի հոգեհանգստին: Այս մասին Tert.am-ին հայտնել է Այգեկի գյուղապետ Վարուժան Աբրահամյանը: «Երեկ գյուղում պանիխիդա կար, ինքը եկավ, բայց մենք ըտենց թեմայով չենք խոսում ըտենց տեղերը: Այսօր էլ իր եղբայրը վատացավ, Առաքել […]
10:37 22.06.2018
Ստամբուլի Մասլաք թաղամասում գտնվող 32-հարկանի երկնաքերում հրդեհ է բռնկվել: Haber Turk-ի փոխանցմամբ՝ հրշեջներից մոտ 2 ժամ է պահանջվել 10-րդ հարկում բռնկված հրդեհը մարելու համար։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Հրդեհի բռնկման պատճառը հայտնի չէ։
10:25 22.06.2018
Հունիսի 22-ին, ժամը 00:43-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խուդյակով թաղամասի թիվ 175/1 հասցեում գտնվող «Կարաս» թոնրատան շենքի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Խուդյակով և Սաֆարյան փողոցների խաչմերուկում […]
10:23 22.06.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունիսի 13-ին հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության գործերի կառավարչի պաշտոնից ազատել է Դավիթ Բեգարյանին՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսնուն: Արդյոք այս ազատումը Հերմինե Նաղդալյանը դիտարկո՞ւմ է որպես քաղաքական ռեպրեսիա: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան՝ Նաղդալյանը բացասական պատասխան տվեց. «Ոչ մի բան էլ չեմ դիտարկում: Իմ ամուսինը բավական երկար […]