TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+24.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Արմավիրի քաղաքապետը հրաժարականի դիմում է ներկայացրել. այդ մասին կհրապարակվի այսօր․ «Ժողովուրդ»

10:19 22.06.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արմավիրի ՀՀԿ-ական քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի պաշտոնավարման վերջը եկել է: Ըստ «Ժողովուրդ» օրաթեր­թի տեղեկությունների՝ Արմավիրի հավերժ համարվող քաղաքապետը հրաժարակա­նի դիմում է ներկայացրել, որի մասին, հավանաբար, այսօր կհրապարակվի: Ըստ որոշ տեղեկությունների՝ նա հրաժարվել է աշխատել Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի հետ, ինչի արդյունքում էլ հրաժարականի դիմում է ներկայացրել: Ի դեպ, տեղեկացնենք, որ վերջին օրերին […]

̰
Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել

10:08 22.06.2018

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին Կոստանյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ չհստակեցնելով պատճառը։ «Երեկ երեկոյան դիմում եմ ներկայացրել Արարատ Միրզոյանին աշխատանքային լիազորություններս դադարեցնելու համար»,-ասված է գրառման մեջ։ https://www.facebook.com/vahan.shirak/posts/2466844190008212

̰
ԱՄՆ-ում ծնողներից բաժանված մոտ 500 երեխաներ ընտանիքներ են վերադարձել

09:58 22.06.2018

ԱՄՆ-ում անօրինական ներգաղթյալների մոտ 500 երեխաներ վերադարձել են իրենց ծնողների մոտ այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման՝ անօրինական ներգաղթյալների ընտանիքների բաժանման պրակտիկայի դադարեցման մասին։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության տվյալներով՝ ապրիլի 19-ից մայիսի 31-ը մոտ 2000 երեխաներ բաժանվել են իրենց […]

̰
ԱՄՆ-ի կոնգրեսականների պատվիրակությունն առաջիկա օրերին կմեկնի Ռուսաստան

09:47 22.06.2018

ԱՄՆ կոնգրեսի պատվիրակությունը ծրագրում է առաջիկա օրերին այցելել Ռուսաստան։ Ծրագիրը նախատեսում է այց Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։ Նրա խոսքով՝ պատվիրակության կազմում կներառվեն Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամները։ «Մենք վաղուց ենք կողմ հանդես գալիս դրան, հրավիրում ենք մեր ամերիկացի գործընկերներին։ Եվ ես շատ ուրախ եմ, որ հիմա […]

̰
ՔՊ-ական նախարարը 12 միլիոնից ավելի փոխառություններ ունի․ «Փաստ»

09:34 22.06.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մայիսի 11–ին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար նշանակված Սուրեն Պապիկյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Սուրեն Պապիկյանը հայտարարագրել է մեկ հողամաս ու «NISSAN TEANA 2.3» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է փոխառություններ, որոնք կազմել են 12 միլիոն 726 հազար դրամ: Դրամական միջոցները մայիսի 11–ի […]

̰
Էջմիածնում «բեսպրեդել» է. նոր կլաններ են ստեղծվում. «Ժողովուրդ»

09:24 22.06.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Էջմիածնում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո այդ քաղաքում պարզապես «բեսպրեդել» է: Այնտեղ մշտապես թշնամիներ համարվող երկու կլանների ղեկավարները` Արթուր Ասատրյանը (ԴոնՊիպո) եւ Մանվել Գրիգորյանը կալանավորված են, այսինքն` չեզոքացված: Սա էլ նշանակում է, որ այժմ քաղաքում թելադրող չեն կարող համարվել նաեւ նրանց կլանի ներկայացուցիչները կամ մտերիմները, եւ այդ պատճառով էլ քաղաքում նոր […]

̰
Վթարային ջրանջատում` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

09:18 22.06.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 22-ին Ժամը 10.00-18.00-ը կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝  Րաֆֆու փող․  17, 19, 21, 23, 25, 27, 29, 29/5, 31, 33, 35 համարների, Միքայելյան փող․ 1, 3, 70, 72, 74, 76, 78, 80, 82 համարների և առանձնատների, Սեբաստիայի  փող․ 78, 80, 82, 86 համարների, Մանուկյան […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզերում

09:14 22.06.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 22-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Ուլնեցի փ. 30, 30Ա շենքերը և 1-28 սեփական տները, հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, թիվ 38 մանկապարտեզը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Րաֆֆու փ. 17, 19, 21, 23, 25, 27 շենքերը, Միքայելյան փ. […]

̰
Ի՞նչ են պայմանավորվել Փաշինյանը, Մարուքյանն ու Սարգսյանը ծանր խոսակցության արդյունքում. «Փաստ»

09:03 22.06.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած հավաստի տվյալներով, օրերս ծանր խոսակցություն է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի եւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի միջեւ: Հիմնական թեման եղել է դաշինքի հետագայի, ինչպես նաեւ արտահերթ ընտրություններին մասնակցելու ձեւաչափի հարցերը: Մարուքյանն ու Սարգսյանը, մասնավորաբար, նշել են, որ Փաշինյանը անընդհատ նեղացնում է գործընկերներին՝ թե՛ […]

̰
«Քեզնից ի՞նչ նախագահ, այ միլիցա». ԵԿՄ գրասենյակում թեժ վեճ է ծավալվել. «Հրապարակ»

08:52 22.06.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԵԿՄ գրասենյակում հավաքի ժամանակ բախվել են ԵԿՄ Նոյեմբերյանի տարածքային կառույցի ղեկավար Ռաֆիկ Ասլանյանը՝ Նոյեմբերյանցի Մուրոն, եւ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը: Մելքոնյանը, ով վաղուց հեռացել է ԵԿՄ-ից, Ազատամարտիկների դաշինքի անդամ է, բայց ԵԿՄ նախագահ դառնալու հավակնություններ ունի, ինչը դուր չի եկել Ասլանյանին։ Նա Մելքոնյանին ասել է, որ նա նույնիսկ ԵԿՄ-ական […]

̰
Մանվելի ձերբակալությունը կոնֆլիկտ է առաջացրել նրա որդիների և կնոջ միջև․ «Հրապարակ»

08:45 22.06.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկվանից ոստիկանությունը շուրջօրյա հսկողություն է սահմանել Մանվել Գրիգորյանի և որդու՝ Կարեն Գրիգորյանի առանձնատների մոտ: Բանն այն է, որ Էջմիածնում կան մարդիկ, որոնք ուզում են վրեժխնդիր լինել, քարեր են նետել նրանց տների ուղղությամբ, վախեցրել երեխաներին: Ի դեպ, որոշ տեղեկություններով, գեներալի ձերբակալությունը կոնֆլիկտ է առաջացրել նրա ընտանիքում՝ որդիների և կնոջ միջև։ Որդիները Նազիկին […]

̰
ԱԱԾ-ն գտել է մոտ 200 կգ ոսկի, որից 50 կգ-ը պատկանել է Մանվել Գրիգորյանին. «Ժամանակ»

08:35 22.06.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Տարբեր տեղեկություններ են ստացվում ԱԱԾ-ի հատուկ գործողությունների արդյունքում նախկին պաշտոնյաներին պատկանող բնակարաններից և տարածքներից ոսկու ձուլակտորների հայտնաբերման մասին: Խոսքը մոտ 200 կգ ոսկու մասին է, որից միայն 50 կգ-ը պատկանել է Մանվել Գրիգորյանին: Հայ պաշտոնյաները ոսկին դիտարկել են խնայողությունների և հարստության կուտակման ու պահպանման առավել հուսալի միջոց՝ երբեք չմտածելով, որ այն […]

̰
Կրակոցներ Թուրքիայի գիշերային ակումբներից մեկում․ կան զոհեր, վիրավորներ

08:26 22.06.2018

Թուրքիայի Բոդրում քաղաքի գիշերային ակումբներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել։ Զոհվել է 2 մարդ, ևս 4-ը վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում է RT-ն։ Նշվում է, որ կրակոցներից սպանվել են երգչուհի Թաջեր Թյուլյուն և հաստատության սեփականատերը։ Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել 4 հարձակվողներին։ Հարձակման դրդապատճառների մասին չի հաղորդվում։

̰
Թրամփը պարզաբանել է Մելանյայի բաճկոնի վրայի գրառումը

08:21 22.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարզաբանել է, թե ինչ է նշանակում կնոջ՝ Մելանյայի բաճկոնի՝ մեջքի հատվածում արված «Ինձ իսկապես չի հուզում, իսկ Ձե՞զ» գրությունը։ Կանաչ բաճկոնով Մելանյան ուղևորվել էր Տեխաս՝ անօրինական ներգաղթյալների երեխաների պահման կենտրոն։ Լուսանկարներն անմիջապես հայտնվել էին համացանցում, որտեղ օգտատերերն ու ԶԼՄ-ների ներկայացուցիչները փորձել են գուշակել, թե ինչ կարող է նշանակել նման հագուստի ընտությունը։ […]

̰
Լիբիայի ափերի մոտ ավելի քան 400 ներգաղթյալ է փրկվել

08:09 22.06.2018

Լիբիայի առափնյա պահպանության ծառայությունը Միջերկրական ծովում փրկել է Աֆրիկայի 12 երկրներից մոտ 443 անօրինական ներգաղթյալի։ Փրկարարները ջրից դուրս են բերել 3 դի։ Նշվում է, որ փրկվածներից 46-ը` երեխաներ են։ Ներգաթյալների երկու խմբերը ռետինե նավակներով ճանապարհ էին բռնել դեպի Եվրոպա։ Նավակների շարժիչները ծովի մեջտեղում կանգ են առել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Դեպքը տեղի է ունեցել […]

̰
ԱՄՆ-ը ծրագրում է ներգաղթյալների 20 հազար երեխաներին տեղավորել ռազմաբազաներում․ New York Times

07:58 22.06.2018

Պենտագոնը հատուկ կենտրոններ է պատրաստում ռազմաբազաներում` ներգաղթյալների 20 հազար երեխաների տեղավորելու համար։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով անանուն պաշտոնյայի։ Նշվում է, որ բազաներում կարող են տեղավորվել նաև ներգաղթյալների ընտանիքներ։ Ներկայում Պենտագոնում քննարկում են Արկանզասի և Տեխասի ռազմական օբյեկտներում շենքերի տրամադրման հնարավորությունը։ «Մենք ունենք փախստականներ, ունենք մարդիկ, ովքեր լքել են իրենց […]

̰
Լացող երեխան և անսիրտ Թրամփը հայտնվել են «Time»-ի շապիկին

07:45 22.06.2018

«Time» ամսագրի նոր համարը թողարկվել է շապիկով, որի վրա պատկերված են լացող հոնդուրասցի աղջիկն ու անտարբերությամբ նրան նայող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Կոլաժն ուղեկցվում է «Բարի գալուստ Ամերիկա» գրությամբ։ Երկամյա աղջկան լուսանկարիչ Ջոն Մուրը նկարել էր ԱՄՆ-Մեքսիկա սահմանին կատարված գործողության ժամանակ։ Լուսանկարը նախկինում արդեն հայտնվել է այլ պարբերականների շապիկներին։ Թողարկման թեման է դարձել անօրինական ներգաղթյալների […]

̰
Հունաստանն ազատվել է ԵՄ-ի ֆինանսական կախվածությունից

07:35 22.06.2018

Եվրոխումբը Հունաստանին կհատկացնի վերջին տրանշը, որը կկազմի 15 մլրդ եվրո։ Դրանից հետո երկիրը մակրոֆինանսական օգնության ծրագրից դուրս կգա։ Այս մասին հայտնում է ԵՄ մամուլի ծառայությունը։ Եվրոխումբը մտադիր է այս տարվա օգոստոսին ավարտել Հունաստանի ֆինանսական օգնության ծրագիրը, ինչի մասին համաձայնություն է ձեռք բերվել եվրոխմբի երկրների ֆինանսների նախարարների միջև, հայտնում է RIA Novosti-ն։ «Հունաստանը դուրս է գալիս […]

̰
Մելանյա Թրամփին քննադատել են բաճկոնի վրայի գրության համար

07:21 22.06.2018

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին քննադատել են բաճկոնի վրայի գրության համար, որով նա ուղևորվել է Տեխաս նահանգ՝ Մեքսիկայի հետ սահման։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Առաջին տիկնոջ հագին եղել է բաճկոն, որի վրա գրված է եղել․ «Ինձ իսկապես չի հուզում, իսկ Ձե՞զ»։ Նշվում է, որ ԱՄՆ սահմանին, ընտանիքներից բաժանված միգրանտների երեխաների հատուկ կենտրոններ այցելության ժամանակ, […]

̰
Կուբայում «ակուստիկ հարձակումներից» տուժել է 25 դիվանագետ․ Պետդեպ

07:10 22.06.2018

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը հայտարարել է, որ ամերիկացի դիվանագետների թիվը, ովքեր տուժել են Հավանում գտնվող երկրի դեսպանատանը ենթադրյալ ակուստիկ հարձակումից, հասել է 25-ի։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Նրա խոսքով՝ դեսպանատանն աշխատող ևս մեկ դիվանագետի մոտ եղել են նույն համախտանիշները, որոնք առկա են եղել նաև մնացած 24 տուժածների մոտ։ Նաուերթը նաև ընդգծել […]

̰
Մարկ Ցուկերբերգը 1 օրում հարստացել է 1․7 մլրդ դոլարով

01:00 22.06.2018

Այն բանից հետո, երբ Facebook-ի վերահսկողության տակ գտնվող Instagram սոցցանցը հայտարարել է «ուղղահայաց տեսանյութերի» դիտման համար նախատեսված IGTV տեսահարթակի գործարկման մասին, Facebook-ի արժեթղթերը թանկացել են 2․3 տոկոսով, ինչի արդյունքում Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն էականորեն մեծացրել է իր կարողությունը։ Forbes-ի փորձագետների տվյալներով՝ Ցուկերբերգը 1 օրում հարստացել է միանգամից 1․7 մլրդ դոլարով՝ օրն ավարտելով 77 մլրդ դոլար […]

̰
Փրկարարներն օձին հեռացրել են ավտոմեքենայի վրայից

00:47 22.06.2018

Հունիսի 21-ին, ժամը 17:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու թիվ 3 շենքի մոտակայքում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները շահմար տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք: Հունիսի 21-ին, ժամը 16:12-ին, «911» ծառայությանը […]

̰
Իսրայելը, Հունաստանն ու Կիպրոսը միավորվել են Թուրքիայի դեմ․ թուրքական մամուլ

00:36 22.06.2018

Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի պաշտպանության նախարարները հունիսի 22-ին հանդիպում կունենան Կիպրոսում։ Նախարարները կքննարկեն տարածաշրջանային անվտանգության, ռազմական համագործակցության ընդլայնման, ծովային և էներգետիկ անվտանգության խթանման հարցերը։ Կողմերն ավելի վաղ պայմանավորվածություն էին ձեռք բերել նաև բնական գազի հարցում համագործակցելու շուրջ: Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամմենոսը և նրա իսրայելցի պաշտոնակից Ավիգդոր Լիբերմանը կայցելեն Կիպրոս։ Կիպրոսի պաշտպանության նախարար Սավվաս Անգելիդասը […]

̰
Փաստաբանին չի կարելի նույնացնել վստահորդի հետ. ՄԻՊ-ը վրդովված է փաստաբանների հանդեպ վերաբերմունքից

00:21 22.06.2018

Վերջին ժամանակներս արձանագրվում են մտահոգիչ իրավիճակներ, երբ փաստաբանների նկատմամբ սոցիալական ցանցերում հնչում են վիրավորանքներ ու սպառնալիքներ նրանց կողմից հանրային բացասական վարկ կամ ընկալում ունեցող անձի շահերի պաշտպանություն իրականացնելու պատճառով: Այս մասին ասված է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) հայտարարությունում, որը տարածել է ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժինը: «ՄԻՊ աշխատակազմի դիտարկումը վկայում է, որ սոցիալական մեդիայի […]

̰
Թուրքիան 11 ռազմաբազա է ստեղծել Հյուսիսային Իրաքում

00:15 22.06.2018

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը թուրքական «ATV» և «A-Haber» լրատվամիջոցների հետ զրույցում խոսել է թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների, Հյուսիսային Իրաքի Քանդիլ շրջանում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ իրականացվող ռազմական գործողությունների մասին։ Թուրքիայի վարչապետի խոսքով՝ ԱՄՆ-ի նկատմամբ թուրք բնակչության վստահությունը նվազել է։ Դրա մասին են վկայում բնակչության շրջանում անցկացված սոցհարցումները։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ «Մեր հասարակությունը […]

̰
Մոսկվայում ավտովթարի հետևանքով հայ երիտասարդ է ողջակիզվել

23:56 21.06.2018

Անցած գիշեր Մոսկվայի Կուտուզովի պողոտայում մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել։ Զոհերի թվում է նաև 21-ամյա հայազգի Գարի Մելքոնյանը: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։ Հաղորդվում է, որ միմյանց են բախվել հինգ մեքենաներ: Ականատեսների փոխանցմամբ՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել միկրոավտոբուսի:Այդ ավտոմեքենաներն իրենց հերթին բախվել են հարակից մեքենաներին: «Mercedes»-ը բռնկվել […]

̰
Լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆրանկ Էնգելը ներկայանում է որպես Էնգելյան

23:41 21.06.2018

Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆրանկ Էնգել, որն անցած տարի Արցախում ամուսնացավ Տաթև Մանուկյանի հետ, ազգանվանը կցել է հայկական «յան» վերջավորությունը։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը․ «Հիանալի է հյուրընկալվել Էնգելյաններին՝ նրանց բրյուսելյան բնակարանում»։ Կից հրապարակված լուսանկարում երևում է դռան վրա ամրացված «Էնգելյաններ» գրությունը:

̰
Ստամբուլի օդանավակայանում ձերբակալել են շվեդ դիտորդին

23:24 21.06.2018

Ստամբուլի օդանավակայանում ձերբակալել են Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Ջաբար Ամինին, որը Թուրքիա է ժամանել որպես դիտորդական պատվիրակության անդամ: Այս մասին հայտնում է  Sydsvenskan շվեդական պարբերականը։ «Երբ մոտեցա անձնագրային վերահսկման կետին, ոստիկանությունը սպասում էր ինձ։ Նրանք վերցրին անձնագիրս և տարան: 5 րոպե անց մի ոստիկան մոտեցավ և ասաց, որ իրենք բարձրագույն մարմիններից հրահանգ են ունեցել»,- ասել է […]

̰
Թուրքիան ԱՄՆ-ից ստացել է «F-35» կործանիչների առաջին խմբաքանակը

23:15 21.06.2018

Ամերիկյան «Lockheed Martin» ընկերությունն այսօր Թուրքիայի ռազմաօդային ուժերին է փոխանցել 5-րդ սերնդի «F-35» բազմաֆունցիոնալ կործանիչների առաջին խմբաքանակը՝ 2 հատ։ RIA Novosti-ի փոխանցմամբ՝ կործանիչների հանձնման արարողությունը տեղի է ունեցել Տեխասի Ֆորթ Ուերտե քաղաքում գտնվող ընկերության ձեռնարկությունում։ Երկու կործանիչները կուղարկվեն Արիզոնա նահանգի Լյուկ ավիաբազա, որտեղ թուրք օդաչուները վերապատրաստում կանցնեն։ Ըստ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածության՝ […]

̰
Երևանի գրասենյակներից մեկից գողացվել է չհրկիզվող պահարան՝ գումարով հանդերձ

23:00 21.06.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ՓԲԸ-ի սպասարկման սրահից գողություն կատարած անձի ինքնությունը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախնական տվյալներով ՝ 2018թ. մայիսի 5-ին ՝ ժամը 02:19-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, պատուհանը կոտրելու եղանակով, […]

̰
BACK_TO_TOP