TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+21.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

ՌԴ-ն, ԱՄՆ-ը և Ֆրանսիան շարունակում են աշխատել ԼՂ հարցի կարգավորման ուղղությամբ. Լավրով

22:50 21.06.2018

Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրների՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ աշխատում է ԼՂ հակամարտության կարգավորման հանձնարարությունների իրականացման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ բանակցություններից հետո, լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ՝ մենք  ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ զբաղվում ենք կարգավորման ուղղությամբ։ […]

̰
Մասիսի քաղաքապետը կմնա ազատության մեջ. Վերաքննիչ դատարանը մերժեց դատախազի բողոքը

22:34 21.06.2018

Վերաքննիչ դատարանը մերժեց Մասիսի քաղաքապետին ազատ արձակելու վերաբերյալ դատախազի բողոքը: Արդյունքում,  Էրեբունի վարչական շրջանում ապրիլի 22-ին զանգվածային անկարգություններ կատարելու և կազմակերպելու մեջ մեղադրվող Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը կմնա ազատության մեջ: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Մասիսի քաղաքապետի պաշտպան Տիգրան Աթանեսյանի հայտարարությանը: Հունիսի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` Էրեբունի վարչական շրջանում ապրիլի 22-ին զանգվածային անկարգություններ […]

̰
Արսեն Թորոսյանն առողջապահության ֆինանսավորման ապահովագրական մոդելի 2 տարբերակ է առաջարկում

22:21 21.06.2018

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կարծում է, որ Հայաստանն, ի վերջո, պետք է քայլ առ քայլ անցնի առողջապահության ֆինանսավորման ապահովագրական մոդելին։ Նա այս մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ «Մեր երկիրն, ի վերջո, պետք է քայլ-առ-քայլ անցնի առողջապահության ֆինանսավորման ապահովագրական մոդելին։ Դա անելու հիմնական երկու տարբերակ կա՝ 1. Մեկ միասնական պետական ապահովագրական հիմնադրամի միջոցով (Public […]

̰
Զոհրաբ Մնացականյանը կուղևորվի Մինսկ

22:10 21.06.2018

Հունիսի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Մինսկում կմասնակցի Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:  

̰
Իրանի ԱԳՆ-ը կոչ է արել երկիրը չհամեմատել Հյուսիսային Կորեայի հետ

11:00 21.06.2018

Իրանի փոխարտգործնախարար Կազեմ Սաջադփուրը եվրախորհրդարանականների հետ դեբատների ընթացքում խորհուրդ է տվել իր երկիրը չհամեմատել Հյուսիսային Կորեայի հետ՝ պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, թե Իրանի ղեկավարությունը չի՞ դիտարկում արդյոք Դոնալդ Թրամփի հետ հանդիպման գաղափարը, ինչպես դա տեղի ունեցավ Հյուսիսային Կորեայի պարագայում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Պատգամավորներից մեկը հարցրել է, թե Իրանը լիովին բացառո՞ւմ է իրանական […]

̰
Վաշինգտոնի ազգային պուրակում հայկական լավաշ կպատրաստեն

10:51 21.06.2018

Հունիսի 27-ին Վաշինգտոնի կենտրոնական պուրակում բացվելու է Հայաստանին եւ Կատալոնիային նվիրված խոշոր փառատոն, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Սմիթսոնյան մշակութային հաստատության կողմից կազմակերպվող փառատոնի նպատակն է ներկայացնել Հայաստանի պատմամշակութային բազմազանությունը, ինչպես նաեւ՝ հայերի բնավորությանը բնորոշ հատկանիշները, պատմում է փառատոնի պատասխանատու Հեյլի Բաթվինը. «Մեր ծրագրի անվանումն է «Հայաստան՝ տուն», եւ մենք ցանկանում ենք, որ այցելուները զգան մշակույթի սերտ […]

̰
Վենեսուելայում նվազագույն աշխատավարձը բարձրացվել է

10:40 21.06.2018

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն բարձրացրել է նվազագույն աշխատավարձի չափը՝ հասցնելով 1.85  դոլարի (5.196 մլն բոլիվար)։ Բարձրացումը կազմել է 103%, հայտնում է տեղի AVN գործակալությունը։ Նույնքան էլ կկազմի նվազագույն կենսաթոշակի չափը։ Աշխատավարձերի վերջին բարձրացումը Վենեսուելայում արվել էր ապրիլին։ Շարունակական բարձրացումները պայմանավորված են ազգային արժույթի՝ արագ տեմպերով արժեզրկմամբ։

̰
Instagram-ի օգտատերերի թիվը հասել է 1 միլիարդի

10:22 21.06.2018

Instagram-ի օգտատերերի թիվը հասել է 1 միլիարդի։ Այս մասին ասվում է սոցցանցի տարածած հաղորդագրությունում։ «Instagram-ն այժմ 1 միլիարդանոց գլոբալ հանրույթ է։ 2010 թվականի գործարկումից հետո զարմանքով հետևել ենք մեր հանրույթի աճին ու բարգավաճմանը։ Դա կարևոր նվաճում է մեզ բոլորիս համար։ Շնորհակալություն»,- ասված է հաղորդագրության մեջ։ Բացի այդ, Instagram-ը ներկայացրել է IGTV նոր հավելվածը, որի օգնությամբ […]

̰
Վրաստանը ծրագրում է Մարսի վրա խաղող աճեցնել

10:11 21.06.2018

Վրաստանը միանում է տիեզերքի յուրացման նախագծին և պատրաստվում խաղող աճեցնել Մարս մոլորակի վրա։ Այս մասին հայտնում է NewsGeorgia-ն՝ հղում անելով Ազգային թանգարանին: «NASA-ի մասնագետների կողմից տիեզերակայանում մշակաբույսերի աճեցման մի քանի հաջող փորձեր են կատարվել։ Այն ներուժը, որն ունի Վրաստանն այս ուղղությամբ աշխատելու համար, եզակի է աշխարհում, քանի որ վերաբերում է խաղողի մշակման հնագույն մշակույթին»,- նշվում […]

̰
Կիմ Չեն Ինը խոստացել է աջակցել խաղաղությանն` աշխարհում և տարածաշրջանում

10:02 21.06.2018

Հյուսիսային Կորեայի առաջնորդը խոստացել է Չինաստանի հետ հարաբերությունները դուրս բերել նոր մակարդակ և նպաստել աշխարհում և Կորեական թերակղզում խաղաղության ու կայունության հաստատմանը։ Հյուսիսկորեացի առաջնորդը նման հայտարարությամբ է հանդես եկել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպման ընթացքում։ Կիմ Չեն Ինը նաև հույս է հայտնել առ այն, որ չինացի ազգը կվերածնվի և նոր հաջողությունների կհասնի ներկայիս վարչակազմի […]

̰
Դերասան Փիթեր Ֆոնդան ներողություն է խնդրել Թրամփի որդուն սպառնալու համար

09:55 21.06.2018

Ամերիկացի դերասան Փիթեր Ֆոնդան ներողություն է խնդրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքի վերաբերյալ իր խոսքերի համար։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ Ավելի վաղ թվիթերյան իր էջում նա սպառնալից հաղորդագրություն էր հրապարակել՝ հասցեագրված նախագահի 12-ամյա որդուն՝ Բերոնին։ Նա կոչ էր արել խլել Բերոնին մայրական ձեռքերից և տեղավորել «մանկապիղծների վանդակում»։ Դերասանն այդկերպ էր արձագանքել ներգաղթյալների ընտանիքներից […]

̰
Երևանի բնակիչը փորձել է նետվել 5-րդ հարկից

09:43 21.06.2018

Հունիսի 20-ին` ժամը 21:55-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղու թիվ 1 շենքի բնակարաններից մեկի (5-րդ հարկ) բնակիչը փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով պատուհանից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության […]

̰
ԱԳ նախարարը սաբոտաժ է սկսել Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ. «Ժողովուրդ»

09:35 21.06.2018

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը բացահայտ սաբոտաժ է սկսել Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ: Բանն այն է, որ թավշյա հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանի միջազգային վարկանիշը բավական աճել է, եւ հիմա ՀՀ ԱԳՆ-ն պետք է ջանք ու եռանդ չխնայեր քայլեր անելու, որպեսզի բարձր վարկանիշը պահպանվեր: ԱԳ նախարարը պետք է հանձնարարական տար հայաստանյան դեսպանատներին, որպեսզի […]

̰
Մանվելապատում. ԵԿՄ-ականներն այսօր կհավաքվեն. «Ժողովուրդ»

09:27 21.06.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանի հետ տեղի ունեցածից հետո իսկական պայքար է սկսվել Երկրապահ կամավորական միության համար: Այս օրերին ազատամարտիկների տարբեր միավորումներ ակտիվացել են` հենց այդ կառույցի շուրջ ստեղծված իրավիճակը լուծելու համար: Երեկ արդեն «Ազատամարտիկների դաշինք»-ը հենց ԵԿՄ գլխավոր մասնաշենքում հանդիպել է երկրապահներին, այդ թվում` ԵԿՄ փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանին, որի արդյունքում ստեղծվել է նախաձեռնող […]

̰
Ջրանջատումներ են սպասվում Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում

09:24 21.06.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 21-ին ժամը 09.00-24.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Քանաքեռի բոլոր բազմաբնակարան շենքերի և առանձնատների: Զեյթունի Ֆանարջյան փողոցի՝ ներառյալ Ուռուցքաբանության ինստիտուտի, Լեփսիուսի 2-ից-5 փող․ առանձնատների, Լեփսիուսի 6 փող․ շենքերի և առանձնատների,  Յաղուբյան փողոցի, Դրոյի փող․ 4-րդ և 15-ից բարձր համարներիշենքերի և առանձնատների, Մ. Ավետիսյան 1, 2, 3, 4 […]

̰
Ռուստամ Գասպարյանը վաղուց աչք ունի Արմավիրի քաղաքապետի պաշտոնի վրա. «Ժամանակ»

09:16 21.06.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին օրերին Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում պարբերաբար հանրահավաքներ են կազմակերպվում` քաղաքապետի հրաժարականի պահանջով։ Հանրահավաքները մեծ չեն՝ 40-50 երիտասարդներ հավաքվում են և բարձրաձայնում, որ քաղաքապետը պետք է հեռանա նոր իրողությունների պայմաններում։ Մեզ հասած տեղեկություններով՝ Արմավիրի քաղաքապետի հրաժարականի հետևում կանգնած է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը, քանի որ նա վաղուց աչք ունի քաղաքապետի […]

̰
Համաձայնություն կա. արտահերթ ընտրությունները կլինեն մինչեւ տարեվերջ. «Փաստ»

09:13 21.06.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ խորհրդարանական խմբակցությունները կոնսենսուսի են եկել միասնական աշխատանքային խումբ ձեւավորելու հարցում, որը կնախապատրաստի ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծ: «Փաստ»-ի ունեցած տվյալներով, համաձայնությունը միայն այս հարցով չէ, որ արդեն ձեռք է բերվել: Մասնավորաբար, կա նախնական պայմանավորվածություն՝ արտահերթ ընտրություններն անցկացնել հոկտեմբեր-նոյեմբերին: Միակ խոչընդոտն այս հարցում մնում է Ընտրական օրենսգրքի փոփոխության եւ […]

̰
ԱԱԾ-ն Մանվել Գրիգորյանի տանն այլ բան էր փնտրում․ «Հրապարակ»

09:02 21.06.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԱԱԾ-ի կողմից օպերացիան, որն իրականացվեց Մանվել Գրիգորյանի «պանսիոնատում», պետք է հայտնաբերեր զենք-զինամթերք, բայց առաջին հերթին՝ ոսկու «սլիտկաներ»՝ բավականին մեծ քանակությամբ, ինչի մասին եղել է «նավոդկա», սակայն գտան բոլորովին այլ բան՝ ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախ ուղարկված օգնությունը։ ԱԱԾ աշխատակիցները փնտրել են, հետո տունը նայողներին ասել՝ որտե՞ղ հով տեղ կա, մի […]

̰
Կոշտ զրույց վարչապետի և նախարարի միջև. Ծառուկյանի որդին կզորակոչվի՞ բանակ. «Ժամանակ»

08:58 21.06.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանը դիմել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը, որպեսզի որդու` Նվեր Ծառուկյանի անունը հանեն կառավարություն ներկայացված տարկետման իրավունք ստացողների ցուցակից: Սա փորձում են ներկայացնել որպես Ծառուկյանի կողմից արված մի վեհանձն քայլ, որով նա իր որդուն դնում է մյուս զինապարտների հետ հավասար հարթության մեջ: Բայց իրականությունը բոլորովին այլ է: Պարզվում է՝ […]

̰
Ինչպես է վարչապետն սկսում աշխատանքային օրը

08:52 21.06.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ մակագրելով․ «Աշխատանքային օրն սկսում ենք այսպես»։ https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199.1073741830.1378368079150250/2067615653558819/?type=3&theater

̰
Մանվելի կինը «կռիսներ» է անվանել ազատման դիմում ներկայացրած ԵԿՄ-ականներին․ «Հրապարակ»

08:47 21.06.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանի բռնապետության տապալումից հետո կրքերն Էջմիածնում չեն դադարում։ Երեկ տարբեր աղբյուրներից տեղեկություններ ենք ստացել, որ որոշ մարդիկ կամ խմբեր հակված են գեներալի ընտանիքի կամ կողմնակիցների հետ վենդետա իրականացնել, որը տարբեր դրսեւորումներ է ստանում։ Օրինակ, բռնության սպառնալիքներ են հնչում քաղաքապետարանի աշխատակիցների նկատմամբ։ Իսկ երեկոյան լուրեր հասան, որ նախորդ գիշեր անհայտ անձինք […]

̰
«Հարսնաքարի» մոտ մեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և կողաշրջվել․ կան տուժածներ

08:40 21.06.2018

Հունիսի 21-ին` ժամը 03:53-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհին՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 111-րդ կմ-ին «Honda CR-V» մակնիշի(վարորդը` Խ. Ա., ծնված 1964 թ.) ավտոմեքենան դուրս […]

̰
Կիևյան կամրջի տակ դի է հայտնաբերվել

08:35 21.06.2018

Հունիսի 21-ին` ժամը 02:50-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջի տակ քաղաքացի կա ընկած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները կամրջի տակ հայտնաբերել են միջին տարիքի տղամարդու դի(անձը չի հաջողվել պարզել):

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզերում

08:32 21.06.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 21-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Ծարավ Աղբյուրի փ. 5-16 սեփական տները, Սարկավագի 2փ. 19-74 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ա.Խաչատրյան փ. 30, 32; 1-ին նրբ. 2 շենքերը, թիվ 132 դպրոցը, թիվ 33 մանկապարտեզը և […]

̰
Հայ քաղաքական գործիչը զայրացրել է թուրքական ԶԼՄ-ներին

08:21 21.06.2018

Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել ռուսական «Вести FM» ռադիոյի եթերով հեռարձակված` «Էրդողանի օսմանյան հավակնությունները» հաղորդումը։ Հաղորդման հյուրն էր Ռուսաստանի «Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի» հետազոտական կենտրոնի տնօրեն, քաղաքական գործիչ, փորձագետ,  ծագումով հայ Սեմյոն Բաղդասարովը։ Վերջինիս խոսքերը Օսմանյան կայսրության և Սուլեյման սուլթանի ռուս կնոջ՝ Հյուրեմի (Ռոքսոլոնա) մասին, զայրացրել են թուրքական լրատվամիջոցներին։ Այս մասին հայտնում է […]

̰
Հյուսիսային Կորեան վերադարձրել է ամերիկացի 200 զինվորների մասունքները․ Թրամփ

08:12 21.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր կողմնակիցների հետ հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի իշխանություններն ԱՄՆ-ին են հանձնել 1950-53 թթ. Կորեական պատերազմի ժամանակ զոհված ամերիկացի 200 զինվորների մասունքները։ «Մենք վերադարձրեցինք մեր մեծ հերոսների մասունքները»,- ասել է Թրամփը Մինեսոտա նահանգի Դուլուտ քաղաքում անցկացված հանրահավաքի ժամանակ։ Հյուսիսային Կորեան պետք է մասունքները փոխանցեր Հարավային Կորեային, որն էլ այնուհետև […]

̰
Թրամփն ու Պուտինը կարող են հանդիպել հուլիսին․ ԶԼՄ-ներ

08:01 21.06.2018

Սպիտակ տանն ակնկալում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը տեղի կունենա հուլիսին։ Այս մասին հայտնում է The Times-ը՝ հղում անելով բրիտանական կառավարության աղբյուրներին։ Պարբերականի տեղեկություններով՝ Վաշինգտոնում ցանկանում են, որպեսզի երկրների առաջնորդների հանդիպումը կայանա կամ մինչև հուլիսի 11-ին կայանալիք ՆԱՏՕ-ի բրյուսելյան գագաթնաժողովը, կամ Թրամփի՝ Մեծ Բրիտանիա այցից հետո, որը պետք […]

̰
Թերեզա Մեյը հավանություն է տվել Brexit-ի մասին խորհրդարանի որոշմանը

07:55 21.06.2018

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Brexit-ի մասին օրինագծի կառավարական տարբերակին հավանություն տալու խորհրդարնի որոշումը կօգնի ԵՄ-ից դուրս գալն իրականացնել կանոնակարգված։ «Դա կարևոր քայլ է ԵՄ-ից հանգիստ և կանոնակարգված դուրս գալն իրականացնելու համար»,- հայտնել է Մեյը Twitter-ում։ Նա նաև նշել է, որ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում կհրապարակվի ավելի մանրամասն տեղեկատվություն ԵՄ-ի հետ […]

̰
ԵՄ-ն պատասխան միջոցառումներ է սահմանել ընդդեմ ԱՄՆ-ի մաքսատուրքերի

07:44 21.06.2018

Եվրամիությունը պատասխան միջոցառումներ է ձեռնարկել ԱՄՆ-ի դեմ, որը հունիսի 1-ից առևտրային նոր մաքսատուրքեր էր սահմանել ներկրվող պողպատի և ալյումինի համար։ Սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն հունիսի 22-ին։ Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովը, փոխանցում է Известия-ն։ Պատասխան միջոցառումների գործողության տակ են հայտնվել դեպի ԵՄ արտահանվող 2․9 մլրդ եվրոյի ամերիկյան ապրանքներ։ Մետալուրգիական արտադրանքից բացի, սահմաններին կհարկվեն նաև գյուղատնտեսական […]

̰
Պոմպեոն կատակել է Կիմ Չեն Ինի սպանության վերաբերյալ

07:31 21.06.2018

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Կիմ Չեն Ինի հետ հանդիպման ժամանակ կատակել է հյուսիսկորեացի առաջնորդի սպանության թեմայով։ Այս մասին հայտնում է Vanity Fair-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նշվում է, որ ապրիլին կայացած հանդիպման ժամանակ` Կիմ Չեն Ինը հիշեցրել է Պոմպեոյին իր հասցեին արված որոշ կոշտ հայտարարությունների մասին. Պոմպեոն կատակել է՝ ասելով, որ ինքը դեռևս փորձում է […]

̰
BACK_TO_TOP