TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+21.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Իրանում 1979 թվականից ի վեր առաջին անգամ կանանց թույլատրել են մուտք գործել մարզադաշտ

07:23 21.06.2018

Իրանում 1979 թվականից ի վեր առաջին անգամ կանանց՝ տղամարդկանց հետ հավասար, թույլատրել են մուտք գործել մարզական արենա, որպեսզի Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում նրանք ևս կարողանան տեսնել ազգային հավաքականի խաղերի հեռարձակումը։ Թեհրանի «Ազադի» մարզադաշտում տեղադրված մոնիտորով` Կազանում կայացած Իրանի և Իսպանիայի խաղին (0:1) հետևել են ավելի քան 10 հազար հոգի, այդ թվում` կանայք։ Սկզբում մայրաքաղաքի իշխանությունները […]

̰
Կիմ Չեն Ինը խոստացել է ոչնչացնել իր հրթիռային զորակայանը

07:12 21.06.2018

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ խոստացել է ոչնչացնել հրթիռային շարժիչների փորձարկման գլխավոր հարթակները, մասնավորապես, երկրի արևմուտքում գտնվող Սոհե զորակայանը։ Reuters-ի տվյալներով՝ Փհենյանը կիրառել է Սոհեն՝ մեծ հեռահարության բալիստիկ հրթիռների համար հեղուկային շարժիչների փորձարկումներ անցկացնելու համար։ Այդուհանդերձ, որևէ հստակ ժամկետ չի նշվում։ Փհենյանը դեռևս հրապարակավ չի հաստատել, որ […]

̰
Թրամփի հրամանով` ներգաղթյալների ընտանիքները բաժանելու պրակտիկան դադարեցվում է

01:00 21.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, համաձայն որի՝ անօրինական ներգաղթյալների ընտանիքների բաժանման պրակտիկան դադարեցվում է։ Հրամանը թույլ կտա սահմանին ձերբակալել անօրինական ներգաղթյալներին՝ երեխաների հետ։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։ «Մենք մտադիր ենք պահպանել ընտանիքների միասնությունը»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Ստորագրման արարողությունն անցկացվել է Սպիտակ տան Օվալաձև կաբինետում։ Արարողությանը ներկա են եղել […]

̰
Վրաստանի խորհրդարանը հավանություն է տվել վարչապետ Բախտաձեի կառավարությանը

00:55 21.06.2018

Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ վստահության քվե է հայտնել վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորած կառավարության ժամանակավոր կազմին։ Կողմ է քվեարկել 99 պատգամավոր, դեմ՝ 6-ը։Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Համաձայն որոշման՝ 14 նախարարությունները դեռևս կմնան։ Արտգործնախարարի փոխարեն ժամանակավորապես նշանակվել է նրա տեղակալ Դավիթ Զալկալիանին, էկոնոմիկայի նախարարի պաշտոնում Դմիտրի Կումսիշվիլիի փոխարեն նշանակվել է նրա տեղակալ Գեորգի Չերկեզիշվիլին, իսկ […]

̰
Խուզարկություն «Յանս» ռեստորանում և «Սելենա» ՍՊԸ-ի ղեկավարների տանը․ հայտնաբերվել է ավելի քան 1 մլն դոլար

00:47 21.06.2018

Խուզարկություններ են կատարվել «Յանս» ռեստորանային համալիրում։ Այս մասին հաղորդվում է ՀՀ Քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջում. «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ մեծածավալ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ պարզելու «Յանս» ռեստորանային համալիրում արձանագրված չարաշահումների բոլոր հանգամանքները, ապահովելու բազմակողմանի եւ օբյեկտիվ քննությունը։ Ֆինանսական չարաշահումներն ի հայտ են եկել «Սելենա» ՍՊԸ-ին […]

̰
Լևոն Արոնյանը Փարիզի «Grand chess tour»-ի առաջատարներից է

00:28 21.06.2018

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկեց Փարիզի «Grand Chess Tour»-ում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արագ շախմատի երեք տուրերից հետո Արոնյանն առաջատարների շարքում է: Նա առաջին տուրում հաղթել է Ալեքսանդր Գրիշչուկին, այնուհետ ոչ-ոքի խաղացել Հիկարու Նակամուրայի և Վիշի Անանդի հետ: Արոնյանը 6 հնարավորից ունի 4 միավոր և կիսում է 1-3-րդ տեղերը Անանդի և Սոյի հետ: Փարիզյան «Grand chess […]

̰
Կեղծ գնահատականներ ու կեղծ ատեստատ. Արայիկ Հարությունյանը՝ հերթական համակարգային կեղծիքի մասին

00:17 21.06.2018

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսակապով տեղեկացրել է  կրթական ոլորտում համակարգային կեղծիքի հերթական բացահայտման մասին։ Նախարարն անդրադարձել է հանրապետությունից բացակայող, դասերին չներկայացող, սակայն կեղծ գնահատականներ ստացող աշակերտներ ունեցող ուսումնական հաստատություններին։ Բողոքներից մեկի հետքերով Արայիկ Հարությունյանը եղել է Երևանի թիվ 119 դպրոցում։ https://www.facebook.com/arayik.harutyunyan/videos/10156469602393501/

̰
Վերջ շշուկներին․ «Եվրատեսիլ-2019»-ը կանցկացվի Իսրայելում

00:00 21.06.2018

Եվրոպական հեռարձակողների միության ներկայացուցիչները պաշտոնապես հայտարարել են «Եվրատեսիլ-2019» երգի մրցույթի անցկացման վայրը: Մրցույթը կանցկացվի Իսրայելում՝ այս տարվա հաղթող Նետա Բարզիլայի հայրենիքում, հայտնում է Eurovisionworld-ը։ Ավելի վաղ շշուկներ էին պտտվում, որ մրցույթը կարող է տեղափոխվել Ավստրիա՝ կապված Երուսաղեմի կարգավիճակի և դրանից բխող հնարավոր հետևանքների հետ։ Կողմերն արդեն սկսել են Իսրայելում անցկացվելիք միջոցառման նախապատրաստությունները։ Մրցույթի անցկացման համար […]

̰
Բուսակեր Շերն ստիպված է եղել Թրամփի պատճառով տավարի լեզու ուտել

23:52 20.06.2018

Ամերիկացի հաղորդավար Ջեյմս Քորդենի երեկոյան հեռուստաշոուի ժամանակ` բուսակեր երգչուհի Շերն, ստիպված է եղել տավարի լեզու ուտել, երբ հաղորդավարը նրան դրել է տավարի լեզու ուտելու կամ Թրամփի հասցեին որևէ լավ բան ասելու երկընտրանքի առջև։ Այս մասին հայտնում է PopSugar պորտալը։ «Նրա մեջ ոչ մի լավ բան չկա»,- ասել է Շերը՝ նախընտրելով առաջին տարբերակը։ Երգչուհին Թրամփի միգրացիոն […]

̰
Խոսքս այլ կերպ է ընկալվել․ Մանվել Գրիգորյանին մեղսագրված հանցանքներում «Արցախի ներգրավվածության» մասին չեմ ակնարկել. Սեյրան Օհանյան

23:35 20.06.2018

Բնավ չեմ ակնարկել Մանվել Գրիգորյանին մեղսագրված հանցանքների մեջ «Արցախի ներգրավվածության» մասին, ինչպես այսօր հրապարակել են որոշ ԶԼՄ-ներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով «Ազատություն» ռադիոկայանի հետ իր հարցազրույցին: «Հարգելի’ հայրենակիցներ Ինչպես գիտեք, Ազատություն ռադիոկայանի թղթակցի հետ հեռախոսազրույցի ընթացքում ես նշել եմ, որ ապրիլյան պատերազմի օրերին «…բոլոր օգնությունների […]

̰
Զոհրաբ Մնացականյանը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացը

23:16 20.06.2018

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 20-ին հանդիպել է Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսին: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով ՀՀ ԱԳ նախարարին,  հանձնակատար Ավրամոպուլոսը վերահաստատել է համատեղ աշխատելու հանձնառությունը՝ իր պատասխանատվության ոլորտում գտնվող հարցերի շուրջ առավել զգալի […]

̰
Շիրակի մարզում հորդառատ անձրևի հետևանքով մեքենաներ են արգելափակվել

23:07 20.06.2018

SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ այսօր, Շիրակի մարզում տեղացած հորդառատ անձևի ու կարկուտի հետևանքով, սարերից ու դաշտերից սելավաջրերը ուժեղ հոսքով թափվել են Ախուրյան գետը: Ամասիա բնակավայրից Բանդիվան գնացող ձորամերձ տարածքում ավտոմեքենաներն արգելափակվել են ճանապարհի ողջ երկայնքով անցնող սելավաջրերի մեջ: Ախուրյանի կիրճում նաև ժայռերից քարաթափման դեպք է գրանցվել, ճանապարհի երթևեկելի մասում հայտնված մեծ ժայռակտորների պատճառով մեքենաների […]

̰
Դալար-Այգեստան ճանապարհին ավտովթարի հետևանքով կա զոհ

22:48 20.06.2018

Հունիսի 19-ին, ժամը 16։35-ի սահմաններում, Արարատի մարզի Դալար-Այգեստան ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա Քեմրի» եւ «Մերսեդես Ց 180» մակնիշի ավտոմեքենաները. վարորդները եւ «Մերսեդես Ց 180»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «Մերսեդես Ց 180»-ի վարորդը՝ 61-ամյա Սամվել Բաղդասարյանը, գիտակցության չգալով մահացել է: Կատարվում է քննություն։

̰
Երևան-Սևան ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում

22:40 20.06.2018

Հունիսի 20-ին, ժամը 12:20-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 26-րդ կմ-ին «Nissan Tiida» մակնիշի […]

̰
Քարաթափում Բյուրեղավան-Արզնի ավտոճանապարհին

22:32 20.06.2018

Հունիսի 20-ին, ժամը 16:25-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Բյուրեղավան-Արզնի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է օգնություն։ Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Հ-2 ավտոճանապարհի Բյուրեղավան-Արզնի հատվածի 3-րդ կմ-ին՝ երթևեկելի հատվածում: Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են քարերը (մոտ 0,3 խմ)։

̰
Քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հունական համագործակցությանն առնչվող հարցեր

22:21 20.06.2018

Հունիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային և ռազմական կցորդ, գնդապետ Սիմայակիս Դիմոսթենիսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հունական համագործակցությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել պաշտպանության բնագավառում երկու երկրների համագործակցության նորացված միջպետական համաձայնագրի նախագծի դրույթներին և դրա ստորագրումից հետո ռազմական և ռազմատեխնիկական […]

̰
«Օլիգարխ» դպրոցները մրցակցությունից դուրս են թողել մյուս դպրոցներին․ ԿԳ նախարար

22:11 20.06.2018

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսակապով հանրությանն իրազեկել է «օլիգարխ» դպրոցների գործունեության, տարրական հանրակրթական ծրագրի արտոնագիր չունենալու խնդրի վերաբերյալ։ Նախարարը նշել է, որ Չեխովի դպրոցը չունի տարրական հանրակրթական ծրագրի արտոնագիր։ Նրա խոսքով` այս պայմանական «օլիգարխ» դպրոցները, որոնք ունեցել են իշխանությունների աջակցությունը կամ ստվերային հովանավորչությունը, առանց լիցենզիայի` թվաքանակից ավելի աշակերտներ են ընդունել՝ մրցակցությունից դուրս թողնելով մյուս […]

̰
«Աբովյան» ԲԿ են տեղափոխվել կտրած-ծակած վերքերով 3 երիտասարդներ

22:00 20.06.2018

Հունիսի 19-ին` ժամը 17։10-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, ենթամաշկային էմֆիզեմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մի երիտասարդ: Ժամը 17։40-ին նույն բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի կողմնային մակերեսի կտրած-ծակած վերք ձախից» և «գլխի, ճակատի շրջանի բազմաթիվ վերքեր, քերծվածքներ, ստորին շրթունքի միջային մակերեսի սալջարդ վերք, […]

̰
Լանջանիստ գյուղում «Ուրալ»-ը կողաշրջվել է․ կան տուժածներ

21:49 20.06.2018

Հունիսի 19-ին, ժամը 13։50-ի սահմաններում, «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Վեդի-Զանգակատուն ճանապարհի 27-րդ կմ-ին` Լանջանիստ գյուղում, դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել. վարորդը եւ չորս ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։      

̰
Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկվել տարեց տղամարդ

21:38 20.06.2018

Ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 19-ին, ժամը 19։00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 92-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն։

̰
Խուլիգանություն, կրակոցներ՝ Մաշտոց-Խորենացի խաչմերուկի մոտ

21:32 20.06.2018

Հունիսի 18-ին՝ ժամը 1:20-ի սահմաններում, ոստիկանություն են ահազանգել անհայտ անձինք և հայտնել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում՝ Փակ շուկայի մոտ, վիճաբանություն է, կրակում են: Նույն օրը, ժամը 1:45-ին, Մաշտոց-Խորենացի խաչմերուկի մոտից ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի և Ճանապարհային ոստիկանության ծառայողները ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել 2001 թ. ծնված Արա Հ.-ին, 1991 թ. ծնված Ալբերտ […]

̰
Դավիթ Տոնոյանն ու Ճապոնիայի դեսպանը պայմանավորվել են համագործակցել ականազերծման ոլորտում

21:23 20.06.2018

Հունիսի 20-ին ՀՀ ՊՆ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպան Յամադային նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել Հայաստանում առաքելության ընթացքում: Դավիթ Տոնոյանը նշել է Հայաստան-Ճապոնիա հարաբերությունների բարձր մակարդակը և կարևորել պաշտպանական բնագավառում հայ-ճապոնական շփումների հեռանկարները: Դեսպան Յամադան իր հերթին շնորհավորել է Դավիթ Տոնոյանին […]

̰
Մոսկվան կշարունակի կառուցողական ներդրում ունենալ ԼՂ խնդրի կարգավորման գործում. Զախարովա

21:08 20.06.2018

Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, միանգամայն հավատարիմ է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում իր միջնորդական դերին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Այս մասին հայտնում է Sputnik գործակալությունը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը կանի իրենից կախված հնարավոր ամեն բան՝ այդ հակամարտությունը կարգավորելու համար։ «Ռուսաստանը կշարունակի կառուցողական եւ արդյունավետ ներդրում ունենալ առկա ճգնաժամի կարգավորման և […]

̰
Բարելավում՝ անձնագրային ծառայության մատուցման ոլորտում

20:48 20.06.2018

ՀՀ ոստիկանության պետի հանձարարությամբ՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, գործող ընթացակարգերը պարզեցնելու և առավել հասանելի դարձնելու նպատակով վաղվանից՝ 2018 թվականի հունիսի 21-ից, հանրային ծառայություների համարանիշի վերաբերյալ տեղեկանք ստանալու համար քաղաքացին կարող է դիմել ցանկացած անձնագրային ծառայություն՝ անկախ հաշվառման վայրից։ Նույն ընթացակարգով քաղաքացին կարող է ստանալ տեղեկանք, նույնիսկ եթե բնակչության պետական ռեգիստրում չունի հաշվառում։

̰
Արցախի կառավարությունը որևէ մեքենա չի հատկացրել ԵԿՄ–ին. Արայիկ Հարությունյան

20:40 20.06.2018

Արցախի կառավարությունը որևէ մեքենա չի հատկացրել Երկրապահ կամավորական միությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը։ «Վերջին օրերին ողջ հայությանը ցնցել են Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը հաջորդող՝ ՀՀ ԱԱԾ-ի կողմից հրապարակված բացահայտումները, որոնք անձամբ ինձ համար էլ էին ցավալի: Դրանց արդյունքում, որոշ հարցականներ են առաջացել` տեսանյութում երևացող գույքի վերաբերյալ: Կարծում եմ, […]

̰
Ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացնում «Yans» ակումբում

20:32 20.06.2018

Երևանում՝ «Yans Music Hall&Restaurant»-ում, ոստիկանությունն այս պահին հատուկ գործողություններ է իրականացնում։ Այս մասին հայտնում է Tert.am-ը։ Թե ինչ պատճառով են գործողություններ իրականացվում նշված ակումբում, ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ դրանք իրականացվում են հարուցված քրեական գործի շրջանակներում. «Նախաքննական մարմնի աշխատակիցների հետ, քրեական գործի շրջանակներում գործողություններ ենք իրականացնում «Յանս» ակումբում»։ Ոստիկանությունից հայտնեցին, որ […]

̰
Մոսկվան բաց է ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև շփումներ հաստատելու համար. ԱԳՆ

20:23 20.06.2018

Ռուսաստանը շարունակում է բաց մնալ ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև շփումներ հաստատելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։ «Մենք հետևողականորեն հանդես ենք գալիս հօգուտ Եվրասիայում խաղաղության, անվտանգության և իրավահավասար համագործակցության ընդհանուր տարածքի ձևավորման: Շարունակում ենք բաց լինել Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև կայուն կապերի հաստատման համար»,- ասել է նա Եվրոպական բիզնես ասոցիացիայի […]

̰
Դավիթ Սանասարյանը ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ քննարկել է համագործակցության վերաբերյալ հարցեր

20:16 20.06.2018

Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հունիսի 20-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Պետական վերահսկողական ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ հարաբերությունների խորացմանն առնչվող մի շարք հարցեր: Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի կողմից տարիներ շարունակ […]

̰
Խարդախությամբ գումար հափշտակելու դեպք է բացահայտվել. մեղադրանք է առաջադրվել 3 անձի

20:06 20.06.2018

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննված քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են կաշառք տալու պատրվակով խոշոր չափերով գումարի հափշտակության դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 3 անձի: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն: Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Երևան քաղաքի երկու […]

̰
Բերման են ենթարկվել օրենքով գողեր և քրեական հեղինակություններ․ խուզարկությամբ հայտնաբերվել է զենք-զինամթերք, թմրանյութ

19:56 20.06.2018

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում՝ հունիսի 20-ին ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ, դատարանի որոշումներով, խուզարկություններ են կատարել այսպես կոչված օրենքով գողեր՝ «Մանեթի տղա Սամվելիկ» մականվամբ Սամվել Հարությունյանի, «Աֆուլիկ» մականվամբ Ռաֆայել Խոյեցյանի, «Շահումյանցի Ժիրո» մականվամբ Ժիրայր Բրուտյանի, «Լեննականցի Սուրո» մականվամբ Սուրեն Ավետիսյանի, «Լեննականցի Արտյոմիկ» մականվամբ Արտյոմ Ղազարյանի, «Զապ» մականվամբ Անդրանիկ Սողոյանի, «Սևո» […]

̰
BACK_TO_TOP