10:00 18.06.2018
Հունիսի 18-ին, ժամը 00։27-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ ս. թ. հունիսի 17-ին, ժամը 20:30-ի սահմաններում, քաղաքացին «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայով Գառնի-Արտաշատ ավտոճանապարհ է դուրս եկել և նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ չկան. որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Ժամը 03:48-ից մթության […]
09:50 18.06.2018
Նիդերլանդներում ավտոբուսը մխրճվել է մարդկանց բազմության մեջ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը։ Ոստիկանության հաղորդմամբ՝ ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի, որոնցից 1-ը մահացել է, մյուսները՝ վիրավորվել։ Դեպքը տեղի է ունեցել «PinkPop» ռոք-փառատոնի ժամանակ, որն անցկացվում է երկրի հարավային Լիմբուրգ նահանգում։ Ավտոբուսի վարորդը փախուստի է դիմել։ Իրավապահները փնտրում են նրան։
09:38 18.06.2018
Վոլգոգրադի մարզի Օլխովկա գյուղում «Շապիտո» կրկեսի արջը ներկայացման ժամանակ հարձակվել է վարժեցնողի վրա։ Միջադեպի հետևանքով ո՛չ վարժեցնողը, ո՛չ էլ կրկեսի մյուս աշխատակիցները չեն տուժել։ Վախեցած հանդիսատեսները ճիչերով դուրս են վազել վրանից։ Կրկեսի աշխատակիցներին հաջողվել է արջին հետնաբեմ տանել։ Արջի հետագա ճակատագիրը հայտնի չէ։
09:25 18.06.2018
Ճապոնիայի Օսակա պրեֆեկտուրայում երկրաշարժից տուժածների թիվը գերազանցել է 200-ը։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։ Նշվում է, որ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել 4 պրեֆեկտուրաների բնակիչներ։ Հաստատվում է, որ 3 հոգի մահացել են։ Ավելի վաղ հաղորդվել էր 1 զոհի և մոտ 1 տասնյակ վիրավորների մասին։ Հիշեցնենք՝ այսօր 6,1 մագնիտուդով երկրաշարժը ցնցել է Ճապոնիայի արևմուտքը։ […]
09:10 18.06.2018
Հունիսի 17-ին, ժամը 23:20-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրիկ գյուղում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:39-ին, մարվել՝ 01:57-ին: Ամբողջությամբ այրվել է 34-րդ փողոցի տներից մեկի տանիքը (մոտ 70 քմ): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
08:58 18.06.2018
Գերմանիայի ներքին գործերի նախարար, Քրիստոնեա-սոցիալական միության ղեկավար Հորսթ Զեեհոֆերը հնարավորություն չի տեսնում դաշնային կանցլեր Անգելա Մերկելի կառավարությունում իր հետագա աշխատանքի համար։ Այս մասին հայտնում է Welt am Sonntag-ը։ Արդեն տևական ժամանակ է Մերկելն ու Զեեհոֆերը տարաձայնությոուններ ունեն Ասիայի և Աֆրիկայի երկրների ներգաղթյալների հանդեպ տարվող քաղաքականության շուրջ։ Հիշեցնենք, որ վերջերս Գերմանիան ընդունել է փախստականների ընտանիքների վերամիավորման […]
08:49 18.06.2018
Աֆղանստանի կառավարությունը որոշել է 10 օրով երկարացնել հրադադարի ռեժիմը՝ չնայած այն պահպանելուց թալիբների հրաժարվելուն։ Նշվում է, որ իշխանությունները հրադադարը երկարացրել են միակողմանիորեն։ Ուրազ-Բայրամ տոնի պատվին հրադադարը հաստատվել էր հունիսի 11-ին և ավարտել անցած գիշեր։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Հիշեցնենք, որ շաբաթ օրն Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հայտարարել էր, որ հրադադարը կառավարության և թալիբների […]
08:30 18.06.2018
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ իսրայելցի ուժայինները չեզոքացրել են «ՀԱՄԱՍ» շարժման բջջի, որն ահաբեկչություններ է պատրաստել Երուսաղեմում և Թել-Ավիվում։ «Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայությունը, ոստիկանոթյունն ու պաշտպանության բանակը Նաբլուսում չեզոքացրել են «ՀԱՄԱՍ»-ի բջջի, որը մահապարտների օգնությամբ հարձակումներ էր պատրաստում Երուսաղեմում և Թել-Ավիվում»,- գրել է նա։ Իսրայելցի վարչապետը նշել է, որ «ՀԱՄԱՍ»-ը […]
08:15 18.06.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 18-ին ժամը 08.00-20.00 կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Աղավնատուն, Դողս, Ամբերդ, Արագած, Ծաղկալանջ համայնքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
08:05 18.06.2018
Ճապոնիայի Օսակա պրեֆեկտուրայում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է եղել: Այս մասին հայտնում է Ճապոնիայի օդերևութաբանական ծառայությունը, փոխանցում է NHK հեռուստաալիքը: Հզոր ցնցման հետևանքով 9-ամյա աղջիկ է զոհվել: Նշվում է, որ նրա մոտ տեղի է ունեցել շնչառության և սրտի կանգ: Աղջիկը մնացել է Տակացուկի քաղաքի դպրոցի փլատակների տակ: Եվս 2 մարդ հիվանդանոց է տեղափոխվել առանց կյանքի նշանների: […]
07:51 18.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Հետաքննությունների դաշնային բյուրոյին` «կեղծ ԶԼՄ-ներին» տեղեկատվություն փոխանցելու համար: Թրամփը հատարարել է, որ «կեղծ ԶԼՄ-ները» սեփական մեկնաբանություն են տվել ստացված տեղեկություններին: «Ինչո՞ւ է ՀԴԲ-ն այդքան շատ տեղեկատվություն փոխանցել կեղծ ԶԼՄ-ներին: Այդպիսի բան չպետք է անեին։ Իմանալով, որ կեղծ նորությունները ժողովրդի թշնամին են, նրանք դրանք ներկայացնում են շահավետ լույսի ներքո։ Ճշմարտությունը […]
07:41 18.06.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Ազատության պող. 16, 16Ա, 20 շենքերը, Հ.Ներսիսյան փ. 2, 4 շենքերը, թիվ 85 երաժշտական ուսումնարանը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Գրիբոյեդովի փ. 3, 5, 5Ա շենքերը, Կոմիտասի պող. 50 շենքը, Վրացական […]
07:35 18.06.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է թիվ 164 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտուհի Նատալի Օհանյանի նամակը՝ հասցեագրված հայ զինվորին։ «Իմ քաջ զինվոր, ես գիտեմ, որ դու ամենախիզախն ես այս աշխարհում։ Ներիր մեզ, իմ քաջ զինվոր եւ իմացիր՝ քո հայրենիքը սիրում է քեզ, ու կանգնած է քո թիկունքին։ Դու հաղթելու ես։ Դուխո’վ, Նատալիի […]
07:26 18.06.2018
Անկախ այն զգացողություններից, որ առաջացնում են Մանվել Գրիգորյանի առանձնատանը տեղի ունեցած խուզարկության նկարահանումները, օրինականությունն այլընտրանք չի ունենալու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ «Իսկ նախկին եւ, ինչու ոչ, ներկա բարձրաստիճան պաշտոնյաներին կոչ եմ անում համագործակցել նոր իշխանությունների հետ։ Պատմեք ձեր եւ ձեր մերձավորների հանցագործությունների մասին, քանի դեռ ունեք այդ հնարավորությունը»,- […]
07:15 18.06.2018
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված իրադարձություններին: «ԱԱԾ-ի կողմից ներկայացված տեսանյութից հետո կարող եմ միայն հետեւյալն ասել։ Շատ ծանր եմ տարել, ցավ ու կսկիծ ապրել յուրաքանչյուր կասկածանքով ու մեղադրանքով, որ կապված է ապրիլյան պատերազմի ժամանակների հետ։ Եթե ապացուցվեց, որ հնչեցրած մեղադրանքները ճիշտ են, դա ինձ համար անձնական խորը […]
00:00 18.06.2018
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որդեգրած միգրացիոն քաղաքականությունը: Այս մասին հայտնում է CNN-ը: Առաջին տիկնոջ ներկայացուցիչը հայտարարել է, որ Մելանյան «չի կարողանում նայել այն բանին, թե ինչպես են անօրինական ներգաղթյալների երեխաներին բաժանում իրենց ընտանիքներից»: Մելանյայի կարծիքով՝ ԱՄՆ-ը պետք է լինի երկիր, որտեղ բոլորը կհետևեն ոչ միայն օրենքի տառին, այլև […]
23:50 17.06.2018
Հունիսի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում, ՎԱԶ-2107 մակնիշի 34 QZ 471 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ղազարավան համայնքի վարչական տարածքում գտնվող «Լանջաղբյուր» հանգստյան գոտում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ, 35-ամյա Աիդա Ա.-ին, նրա գրկում գտնվող 5 ամսեկան Տիգրան Խ.-ին և 6-ամյա Վահե Խ.-ին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը, վրաերթի ենթարկվածներին թողնելով անօգնական, դեպքի […]
23:34 17.06.2018
Իսրայելի բանակն իր թվիթերյան էջում հայտարարել է Գազայի հատվածի հարավային մասին հարված հասցնելու մասին: «Իսրայելական ռազմաօդային ուժերի ինքնաթիռները խոցել են Գազայի հատվածի հարավային մասում տեղակայված մի քանի թիրախներ»,-ասվում է հաղորդագրությունում: Նշվում է, որ հարվածը հասցվել է՝ ի պատասխան պաղեստինցիների կողմից իսրայելական սահմանի ուղղությամբ արձակված պուչիկների, որոնք լցված են եղել հելիում գազով և որոնց կցված են […]
23:19 17.06.2018
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը հաղորդագրություն է տարածել և տեսանյութ հրապարակել գեներալ Մանվել Գրիգորյանի տանը կատարված խուզարկության վերաբերյալ: Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև. «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հանցավորության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ՀՀ Քր. օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ս.թ. հունիսի 16-ին խուզարկություն է իրականացրել ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս […]
22:54 17.06.2018
Կամբոջայի արքայազն Նորոդոմ Ռանարիտը և նրա կինը՝ Օուկ Փհալլան, ավտովթարի են ենթարկվել երկրի հարավում: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը: Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Կամպոնգսաոն նահանգում: Արքայազնը գլխի և ոտքի թեթևակի վնասվածքներ է ստացել: Իսկ նրա կինը ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է: Մեքենան, որում գտնվել են թագավորական ընտանիքի անդամները, բախվել է հանդիպակաց ընթացող մեքենային:
22:48 17.06.2018
Կանադայում ԱՄՆ դեսպան Քելլի Քրաֆթը սպիտակ փոշիով նամակ է ստացել: Այս մասին հայտնում է Globalnews-ը: Նամակը ստացվել է դեսպանատանը: Փորձաքննության տվյալներով՝ ծրարում եղած փոշին վտանգ չի ներկայացնում: Դեսպանատանը չեն հաստատել նամակում սպառնալիքների առկայությունը դեսապանի հասցեին: Ուղերձը պարունակել է սպառնալիք՝ հասցեագրված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Միջադեպի փաստով հետաքննություն է անցկացվում: Նշվում է, որ նամակը դեսպանատանը ստացվել է […]
22:30 17.06.2018
Թուրքիան ծրագրում է Անտարկտիկայում գիտական կայան ստեղծել: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «2019 թվականին մենք գիտական բազա կստեղծենք, ինչի շնորհիվ Թուրքիան կներառվի 30 երկրների թվում, որոնք բևեռային գիտական կայաններ ունեն Անտարկտիկայում»,-հայտարարել է նա, փոխանցում է Известия-ն: Թուրքիան հանդիսանում է Անտարկտիկայի մասին պայմանագրի մասնակից-երկիր: Պայմանագիրը ստորագվել է 1959 թվականին, Վաշինգտոնում, և նախատեսում […]
22:12 17.06.2018
ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել 2018թ. հունիսի 16-ին Արթուր Ասատրյանին պատկանող Էջմիածնի առանձնատանն ապօրինի պահվող մեծաքանակ զենք և ռազմամթերք հայտնաբերելու մասին։ ԱԱԾ հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև. «Ինչպես արդեն իսկ հաղորդվել էր, 2017 թվականի մայիսի 23-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ և ՌԴ քաղաքացի՝ «Դոն Պիպո» մականվամբ Արթուր Օնիկի Ասատրյանի սպանության նախապատրաստության դեպքի առթիվ։ Նշված հանցագործության մեջ […]
21:45 17.06.2018
Առաջիկա 6 շաբաթների ընթացքում Մարս մոլորակը Երկրի բնակիչներին կերևա ավելի պայծառ, քան վերջին տասնամյակում: 2003 թվականից ի վեր առաջին անգամ այն կգտնվի Երկրից ամենամոտ հեռավորության վրա: Մարսն ամենապայծառը կլինի հուլիսի 31-ին: Այդ օրը մոլորակը կգտնվի Երկրից 35.8 մլն մղոն հեռավորության վրա: Երևույթը բացատրվում է Մարսի և արևի միջով Երկրի անմիջական անցմամբ: Ամերիկյան աերոտիեզերական NASA գործակալության հաղորդմամբ՝ […]
21:23 17.06.2018
ԱՄՆ Միչիգան նահանգի Ջենեսի շրջանի ոստիկանությունը հայտնաբերել է 51 երեխայի, ովքեր վերջին մի քանի ամիսներին անհետ կորած են համարվել: Երեխաներին գտել են՝ ստուգում անցկացնելով մարդկանց առևտրով զբաղվող ենթադրյալ անձամբ շրջանում: Բոլոր առևանգվածները եղել է 17-ից ցածր տարիքի: Նրանք եղել են կամ որդեգրված երեխաներ, կամ անհետացել են դպրոցից վերադառնալիս: Alboenews-ի հաղորդմամբ՝ ընդհանուր առմամբ անհետ կորած է […]
21:01 17.06.2018
Հունիսի 16-ին գողություն է կատարվել Երևանում։ Առավոտյան ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևանի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ, 42-ամյա Սևակ Ա.-ն և հայտնել, որ նախորդ օրը անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Մաշտոցի պողոտայում գողացել են բակում կայանված Mercedes մակնիշի 086 HH 01 համարանիշի ավտոմեքենայի կողային հայելիները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Սևակ Ա.-ն ԱԺ պատգամավորներից մեկի օգնականն […]
20:46 17.06.2018
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Ավան եւ Նոր Նորքի նստավայրում մերժեց Մանվել Գրիգորյանի ձերբակալության որոշման դեմ փաստաբանների բողոքարկումը. Մանվել Գրիգորյանը կմնա անազատության մեջ։ «Մանվել Գրիգորյանը բերման է ենթարկվել Էջմիածնի ԵԿՄ գրասենյակից եւ ձերբակալման հիմքեր են նշվել այն, որ անձը բռնվել է հանցագործություն կատարելիս եւ նրա ձերբակալման նպատակն է նրա փախուստը կանխելը: ԵԿՄ-ում այդ պահին կատարվել է […]
20:34 17.06.2018
Լոնդոնի Վեսթմինսթերյան աբբայությունում՝ Իսահակ Նյուտոնի և Չարլզ Դարվինի գերեզմանների միջև հուղարկավորել են աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Սթիվեն Հոքինգի աճյունափոշին։ Արարողությանը մասնակցել է 100 երկրից մոտ 1000 մարդ: Նշենք, որ այդ արարողությանը մասնակցելու հնարավորությունը խաղարկվել է վիճակախաղով: Վիճակախաղին մասնակցել է մոտ 25 հազար մարդ:
20:14 17.06.2018
Երեւանում հունիսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 08։00-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի, ձախ թուլակողի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ եւ «կրծքավանդակի հետին մակերեսի եւ որովայնի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացիներ։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ վիրավորներն են […]
20:04 17.06.2018
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը պահանջողների հանրահավաքը «Անմար կրակ» հուշակոթողի մոտ ավարտվեց: Հանրահավաքի մասնակիցները քայլերթով շարժվում են հրապարակ, որտեղ երգ ու պարով կշարունակեն հավաքը մինչև ժամը 22:00-ն: Նրանք որոշել են առավոտյան ժամը 10:00-ին հավաքվել քաղաքապետարանի դիմաց և վերսկսել բողոքի ակցիաները: Ինչպես ավելի վաղ Shantnews-ը հայտնել էր, Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հետ […]