TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+17.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

«Apple»-ի ղեկավարը քննադատել է Թրամփի միգրացիոն քաղաքականությունը

01:00 20.06.2018

«Apple» կորպորացիայի գլխավոր տնօրեն Թիմ Կուկն անմարդկային և սրտակեղեք է անվանել ԱՄՆ սահմանը հատելիս անօրինական ներգաղթյալների երեխաներին ծնողներից բաժանելու պրակտիկան։ «Սրտակեղեք է լուսանկարները նայելը և երեխաների ձայները լսելը։ Երեխաներն ամենախոցելի մարդիկ են յուրաքանչյուր հասարակությունում։ Կարծում եմ՝ տեղի ունեցողն անմարդկային է, այն պետք է դադարեցվի»,- հայտնել է Կուկը The Irish Times-ի հետ զրույցում։ Նա նշել է, […]

̰
ԱՄՆ-ում ավելի շատ հրազեն կա, քան մարդ․ The Washington Post

00:39 20.06.2018

ԱՄՆ-ում ձեռքի հրազենի թիվը գերազանցում է երկրի բնակչության թվաքանակը։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ Պարբերականի տվյալներով՝ 2017 թվականին ԱՄՆ բնակչության թվաքանակը կազմել է 326 միլիոն, իսկ հրազենի քանակը գերազանցել է 393 միլիոնը։ Նշվում է, որ 2017 թվականին ԱՄՆ բնակիչներին է պատկանել քաղաքացիական հրազենի համաշխարհային պաշարի մոտ 46 տոկոսը։ ԱՄՆ-ում 100 մարդուն մոտ 120,5 […]

̰
Արևմտյան կոալիցիան ոչնչացրել է «Իսլամական պետության» գլխավոր նավթավաճառին

00:24 20.06.2018

Պենտագոնի ներկայացուցիչ, գնդապետ Շոն Ռայանը հայտարարել է, որ արևմտյան կոալիցիան Սիրիայում ոչնչացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նավթի և գազի գլխավոր վաճառականին։ Աբու Խաթաբ ալ-Իրաքին, ով պատասխանատու է եղել ածխաջրածինների անօրինական վաճառքից ստացված եկամուտների հավաքման համար, և ևս 3 գրոհայիններ ոչնչացվել են մայիսի 26-ին։ Ռայանի խոսքով՝ այդ գործողության հաջողությունը կթուլացնի խմբավորման օպերացիոն հնարավորությունները Սիրիայում և […]

̰
Ռադայի մոտ բախումների հետևանքով մոտ 60 մարդ է տուժել

00:15 20.06.2018

Այսօր Ուկրաինայի Գերագույն Ռադայի մոտ բախումներ են տեղի ունեցել։ Կարմիր խաչի արագ արձագանքման ջոկատներն օգնություն են ցուցաբերել 58 տուժածի, այդ թվում` 8 ոստիկանի։ Այս մասին հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Մարիա Երեմենկոն, փոխանցում է «Ուկրինֆորը»-ը։ Օգնությունը հիմնականում անհրաժեշտ է եղել ճնշման, սրտի հետ կապված խնդիրների, արցունաքաբեր գազով թունավորվելու և վերջույթների վնասվածքների պատճառով։ Ռադայի մոտ հանրահավաքին […]

̰
Ռուսաստանն առևտրային պատերազմ է հայտարարել ԱՄՆ-ին

23:54 19.06.2018

Ռուսաստանի տնտեսական զարգացման հարցերով նախարար Մաքսիմ Օրեշկինը հայտնել է ամերիկյան ընկերությունների նկատմամբ դիմահար միջոցառումների սահմանման մասին՝ առևտրային պատերազմի շրջանակում, որը ողջ աշխահով մեկ սանձազերծել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով նախարարության մամուլի ծառայությանը։ Գերատեսչությունը նշում է, որ ռուսական իշխանությունները որոշում են ընդունել ներմուծելու «հավասարակշռող միջոցառումներ» ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների […]

̰
Թրամփը մտադիր է օգնությունից զրկել միգրանտներին ԱՄՆ «ուղարկող» երկրներին

23:39 19.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է օգնությունից զրկել այն երկրներին, որոնք ԱՄՆ են «ուղարկում» անօրինական ներգաղթյալներին։Այս մասին հայտնում է CBS News-ը։ Ելույթ ունենալով Անկախ ձեռնարկատերերի ազգային ֆեդերացիայի նիստում, ԱՄՆ նախագահը նշել է` «մենք այդ երկրներից մի քանիսին տալիս ենք հարյուր միլիոնավոր դոլարներ»։ Թրամփը բազմիցս հայտնել է ԱՄՆ միգրացիոն օրենսդրության վերանայման անհրաժեշտության մասին և դեմ հանդես […]

̰
Թրամփը գրկախառնվել է ամերիկյան դրոշի հետ

23:25 19.06.2018

Վաշինգտոնում իր ելույթից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամուր գրկել է պետական դրոշը։ Ելույթը նվիրված է եղել ԱՄՆ «Անկախ ձեռնարկատերերի ազգային ֆեդերացիա»-ի 75-ամյակին։ Այս մասին հայտնում է The Hill պարբերականը։ Այն բանից հետո, երբ Թրամփն ավարտել է ելույթն ու երախտագիտություն հայտնել լսարանին, ժպիտով մոտեցել է դրոշին և մոտ 5 վայրկյան գրկել այն։

̰
Անցած տարի ԵՄ երկրներում փախստականի կարգավիճակ է խնդրել ՀՀ 7750 քաղաքացի

23:13 19.06.2018

2017 թվականին փախստականի կարգավիճակ ստանալու համար ԵՄ երկրներ է դիմել ՀՀ 7750 քաղաքացի: Այս մասին ասվում է ԵՄ փախստականների գործակալության՝ անցյալ տարվա ցուցանիշներով զեկույցում: Մեկ տարի առաջ նրանց թիվը 8565 էր: Երկրորդ կամ վերջին ատյանում մերժվել է 3425 հայաստանցի: Մերժումների մեծ մասը (61 տոկոս) բաժին է ընկնում Գերմանիային: Ընդհանուր առմամբ, 2017 թվականին փախստականի կարգավիճակ տրամադրելու […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:54 19.06.2018

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը․ Հանրապետության տարածքում` Հունիսի 19-ի երեկոյան ժամերին, 20-24-ի գիշերը և երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 21-23-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում` […]

̰
Քարաթափում՝ Գորիս-Տաթև ավտոճանապարհին

22:52 19.06.2018

Հունիսի 19-ին, ժամը 11:48-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տաթև գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհի 35-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 18 խմ), ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի անցանելի: […]

̰
Գառնիի ձորում` ավտոմեքենայի մեջ, հայտնաբերվել է 59-ամյա տղամարդու դիակ

22:45 19.06.2018

Հունիսի 18-ին՝ ժամը 7։32-ին, «911» ծառայությունից հաղորդում է ստացվել, որ Գառնիի ձորում «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ հայտնվել ձորում: Պարզվել է, որ ավտոմեքենան պատկանում է հունիսի 18-ից որպես անհայտ կորած որոնվող, 59-ամյա Արարատ Մանուկյանին։ Նրան մահացած վիճակում հայտնաբերել են մեքենայի սրահում: Կատարվում է քննություն։

̰
Մանվել Գրիգորյանը 60 մլն դրամի դեղ է ստացել «Դեղ արտադրողների և ներմուծեղների միություն»-ից

22:37 19.06.2018

ՀՀ «Դեղ արտադրողների և ներմուծողների միության» գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ 2016 թվականին Երկրապահ կամավորականների միության նախագահ գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանը դիմել է իրենց՝ դեղորայք և բժշկական նշանակության ապրանքներ տրամադրելու խնդրանքով. Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հետ կապված՝ […]

̰
Պատրիարքի աթոռը զավթած Աթեշյանը համագործակցում է իշխանության հետ․ Կարո Փայլան

22:21 19.06.2018

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը թուրքական Bianet կայքի լրագրողի հետ զրույցում անդրադարձել է նաեւ Պոլսո հայոց պատրիարքի ընտրության խնդրին։ Կարո Փայլանը նշել է, որ պետությունը միշտ էլ աշխատել է կառավարել հայ համայնքը։ «Հայ համայնքի լավ կառավարման համար ես երկար տարիներ պայքարել եմ։ Ցավոք, հիմա պատրիարքի աթոռը զավթել է «հարկադիր կատարածուն» (արք․ Աթեշյան) եւ համագործակցում […]

̰
ՀՀ-ի ու Արցախի իշխանությունների միջև ձևավորվել է փոխվստահության բարձր մակարդակ. Արայիկ Հարությունյան

22:14 19.06.2018

Արցախի նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը համոզված է, որ ՀՀ և ԱՀ իշխանությունների միջև ձևավորվել է փոխվստահության բարձր մակարդակ, ինչը կերաշխավորի նրանց արդյունավետ և կուռ աշխատանքը: Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Օրեր առաջ Արցախ այցելեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը, և ի թիվս մի շարք օրակարգային միջոցառումների, տեղի ունեցավ նաև ԱՀ նախագահ […]

̰
Տանը փակված քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել

11:00 19.06.2018

Հունիսի 19-ին, ժամը 09:27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վահրամ Փափազյան փողոցի թիվ 46 շենքի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերտաիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, […]

̰
ԵՄ-ն պատրաստ է աջակցել ժողովրդավար ՀՀ-ին՝ կոռուպցիայի դեմ պայքարում․ Քրմոյանն ընդունել է Եվրախորհրդարանի պատվիրակությանը

10:52 19.06.2018

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հունիսի 19-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախարարի տեղակալ Քրմոյանը կարևորել է պատվիրակության՝ Հայաստան կատարած այցն ու անդրադարձել Կառավարության նոր ծրագրի՝ դատաիրավական ոլորտում նախանշած առաջնահերթություններին՝ այդ համատեքստում հատկանշական համարելով էական […]

̰
Արծվիկ Մինասյանը հանդիպել է «SCHNEIDER GROUP» ընկերության հիմնադիր Ուլֆ Շնայդերի հետ

10:45 19.06.2018

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հունիսի 18-ին հանդիպում է ունեցել գերմանական «SCHNEIDER GROUP» ընկերության հիմնադիր և «OWC» հրատարակչության արտաքին տնտեսական հարցերով գործադիր տնօրեն Ուլֆ Շնայդերի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Վերջինս նախարարին տեղեկացրել է, որ նախատեսում են  ընկերության գրասենյակ բացել Հայաստանում։ […]

̰
Քրեական հեղինակություն Ա.Վ.-ն մի խումբ անձանց հետ մարդ է առեւանգել. ՀՔԾ

10:42 19.06.2018

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ հանցավոր աշխարհում քրեական հեղինակություն համարվող Ա. Վ.-ն կազմակերպել, ղեկավարել և անձամբ մասնակցել է զենքի գործադրմամբ տուժողի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնության սպառնալիքով Գ. Հ.-ի առևանգմանը: Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից։ Այսպես. Ա. Վ.-ն, կենցաղային հարցերի շուրջ պարզաբանումներ կատարելու և Գ. Հ.-ին պատժելու նպատակով, նախնական […]

̰
Ինչ ունեցվածք է հայտարարագրել Ալեն Սիմոնյանը. «Փաստ»

10:29 19.06.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մայիսի 16-ին պատգամավոր դարձած՝ «Ելք» դաշինքի Երեւանի ավագանու նախկին անդամ Ալեն Սիմոնյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Սիմոնյանն ունի մեկ անշարժ գույք՝ բնակարան եւ մեկ շարժական՝ «RANGE ROVER EVOQUE» մակնիշի ավտոմեքենա: Դրամական միջոցները կազմել են 60 հազար 200 ԱՄՆ դոլար ու 2 միլիոն […]

̰
Ճապոնիայում 1 օրում մոտ 30 հետցնցում է գրանցվել

10:21 19.06.2018

Ճապոնական Օսակա պրեֆեկտուրայում երեկ տեղի ունեցած 6․1 մագնիտուդով երկրաշարժից հետո 1 օրվա ընթացքում 26 հետցնցում է գրանցվել։ Դրանցից 4-ի ուժգնությունը հասել է 4 բալի (Ճապոնիայում ընդունված սանդղակը 7 բալանոց է)։ Այս մասին հայտնում է Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական վարչությունը, փոխանցում է Известия-ն։ Մասնագետները նախազգուշացրել են, որ շաբաթվա ընթացքում այդ շրջանում հնարավոր են ուժգին հետցնցումներ։ Հունիսի 18-ին տեղի ունեցած […]

̰
Թրամփի վարկանիշը հասել է ռեկորդային ցուցանիշի

10:10 19.06.2018

Ամերիկացիների առնվազն 45 տոկոսը հավանություն է տալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությանը։ Այս մասին են վկայում Gallup վերլուծական գործակալության կողմից անցկացված հարցման տվյալները։ Այդ ցուցանիշը հանդիսանում է ամենաբարձրը՝ Թրամփի պաշտոնավարման մեկնարկից ի վեր։ Նախագահության ողջ ընթացքում Թրամփի վարկանշային ցուցանիշները եղել են զգալի ցածր, քան նրա նախորդների մոտ։ Նշվում է, որ ԱՄՆ առաջնորդի գործունեությանը հավանություն տվողների […]

̰
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում և Սևանում

10:06 19.06.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված,  ս.թ. հունիսի 19-ին ժամը 10.00-19.00 կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի` Նոր Արեշ 9, 42, 50 փողոցների, 11-րդ  փող. 80-ից-167, 22-րդ  փող. 10-ից-60, 24-րդ փող. 10-ից-50, 26-րդ փող. 1-ից-20, 28-րդ փող. 4-ից-21, 30-րդ փող. 4-ից-21, 34-րդ փող. 4-ից-26, 36-րդ փող. 1-ից-20, 38-րդ փող. 1-ից-20, 44-րդ փող. […]

̰
Ամերիկացի 25 կոնգրեսականներ կոչ են արել պետքարտուղարին զգալի ավելացնել ՀՀ-ին հատկացվող օգնությունը

10:00 19.06.2018

«Կոչ ենք անում Ձեզ աջակցել Հայաստանում դրական քաղաքական զարգացումներին», – այսպես են սկսել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյին ուղղված իրենց նամակը Միացյալ Նահանգների կոնգրեսականները: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին հաղորդել է կոնգրեսական Ջեքի Սփիրի գրասենյակը: Կոնգրեսականների խոսքով, ժողովրդի աջակցությամբ, խաղաղ ճանապարհով վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանն ունի եզակի հնարավորություն «վերափոխելու Հայաստանի քաղաքական, կառավարական, տնտեսական դաշտը եւ Հայաստանի ողջ բնույթը»: «Այս հնարավորությունը, սակայն, զգալի […]

̰
Բակո Սահակյանը ներկայացրել է Ասկերանի շրջանի վարչակազմի նոր ղեկավարին

09:58 19.06.2018

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին հաստատել է Կառավարության որոշումը, համաձայն որի՝ Սերգեյ Գրիգորյանն ազատվել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նախագահ Սահակյանը հաստատել է Կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Գեղամ Բեգլարյանը նշանակվել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում: Նույն […]

̰
Սերժ Սարգսյանը կուսակիցների հետ քննարկել է Մանվել Գրիգորյանի արարքը. «Ժողովուրդ»

09:52 19.06.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը երեկ առավոտյան հանդիպել է կուսակիցներից մի քանիսին ու քննարկել իրենց խմբակցության անդամ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ԱԱԾ բացահայտումները: Մասնավորապես, Սարգսյանն իր կուսակիցներին հավաստիացրել է, թե տեղյակ չի եղել Գրիգորյանին վերագրվող արարքից: Ս. Սարգսյանն ասել է, թե չէր ուզենա հավատալ, որ այս ամենը ճիշտ է, բայց […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում

09:43 19.06.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Ուլնեցի փ. 68 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արաբկիր 37փ. 1Ա, 3/2; 39փ. 1Ա, 2, 2/1, 16 շենքերը, Արաբկիր 35փ. 2-21; 39փ. 1-26; 47փ. 2-7 սեփական տները, թիվ 151 դպրոցը, […]

̰
Ինչ ունեցվածք է հայտարարագրել Մանվել Գրիգորյանը․ «Փաստ»

09:33 19.06.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանն այս օրերին բոլորի ուշադրության կենտրոնում է՝ կապված իր առանձնատանը կատարված բացահայտումների, մասնավորապես՝ զինվորների համար նախատեսված ու Ապրիլյան պատերազմի օրերին զինվորներին ուղարկված մեծաքանակ սննդամթերք, ինչպես նաև զենք-զինամթերքի հսկայական արսենալ հայտնաբերվելու հետ, 156 միլիոն դրամի փոխառություններ ունի: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված […]

̰
Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել

09:22 19.06.2018

Հունիսի 18-ին, ժամը 22:27-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպան լինել՝ նետվելով Դավիթաշենի կամրջից. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Ոստիկանության աշխատակիցների և փրկարարների համատեղ գործողությունների արդյունքում կանխվել է քաղաքացու (ինքնությունը չի հաջողվել պարզել) ինքնասպանության փորձը: […]

̰
Ինչ կհայտնաբերվի գեներալի՝ Հադրութի առանձնատանը. «Ժամանակ»

09:15 19.06.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը ԱԱԾ-ի կողմից կատարված խուզարկության տեսագրությունը բոլորին է շոկի ենթարկել։ Խուզարկության ժամանակ, ինչպես հայտնի է, հսկայական զենք-զինամթերք հայտնաբերվեց։ Մեզ հասած տեղեկություններով՝ Մանվել Գրիգորյանը, կանխազգալով իրեն մոտեցող հնարավոր վտանգը, խուզարկությունից մի քանի օր առաջ մեծ բեռնատար մեքենա է կանչել  ու զինամթերքի հսկայական մասը տեղափոխել է Հադրութում գտնվող իր առանձնատուն։ […]

̰
«Ապրանքը մնացել-հնացել է, բերել են արջերին». Մանվելի կինը՝ ամուսնու զինակիցներին. «Հրապարակ»

09:07 19.06.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Մանվելի զինակիցներին Նազիկ Գրիգորյանն ասել է․ «Նկարահանումների մի մասն արվել է ամառանոցի պահեստում, մյուս մասը՝ ԵԿՄ-ի պահեստում, ու ցույց են տվել որպես ամառանոցի նկարահանում», իսկ «տուշոնկաներն ու զգուշչոնկաները» ժամանակին եղել են Դաշքեստանի (այդ մասում Մանվելը ևս տուն ունի) տունը նայող պառավի մոտ, նրան ասվել է՝ տղերքը կգան-կտանեն զինվորներին, բայց որ պառավը […]

̰
BACK_TO_TOP