19:40 17.06.2018
Մեր պաշտպանության թիրախը Մանվել Գրիգորյանը չէ, այլ երկրի Սահմանադրությունը, որը Մանվելի Գրիգորյանի դեպքում կոպտորեն խախտվում է։ Թող հայտնաբերվեն մեղավորները, թող կրեն իրենց պատիժը, բայց թող հաղթի ՕՐԵՆՔԸ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն: «Բարձր եմ գնահատում ՀՀ վարչապետի անմիջականությունը և կոռուպցիայի դեմ պայքարի վճռականությունը։ Պարզապես հիշեցնեմ, […]
19:17 17.06.2018
ՌԴ ՊՆ-ն YouTube-ի իր ալիքում հրապարակել է «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի փորձարկումների տեսագրությունը: Փորձարկումները կատարվել են Արևելյան ռազմական շրջանի զորավարժանքների շրջանակում։ Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Օլեգ Սալյուկովի խոսքով՝ մյուս երկրները ռուսական «Իսկանդեր»-ի կրկնօրինակը չեն կարող ստեղծել առնվազն մինչև 2025 թվականը, հայտնում է RIA Novosti-ն: Օպերատիվ-մարտավարական «Իսկանդեր» հրթիռային համալիրը նախատեսված է հակառակորդի հակաօդային եւ հակահրթիռային […]
19:06 17.06.2018
Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարար Սաջիդ Ջավիդը խոստովանել է, որ մի քանի ամիս առաջ իրեն թալանել են լոնդոնյան կայարանի մոտ՝ փողոցում: Անհայտ անձիք մոպեդով մոտեցել ու ակնթարթորեն նրա ձեռքից խլել են բջջային հեռախոսը: «Ես դուրս եկա Յուսթոն կայարանից և վերցրի հեռախոսս՝ տաքսի կանչելու համար: Այն միանգամայն նոր էր»,-ասել է նախարարը The Sun-ի հետ հարցազրույցում: Նա նշել […]
18:42 17.06.2018
Մեքսիկացի երկրպագուների խումբը Ռուսաստանում Մեքսիկայի հավաքականի խաղերին այցելում է իր ընկերոջ՝ Խավիերի ստվարաթղթե պատճենով: Ինչպես պարզվել է, տղամարդը չի կարողացել ներկա գտնվել Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերին կնոջ արգելքի պատճառով: Խավիերի ստվարաթղթե պատճենի հագին երկնագույն մարզաշապիկ է՝ «Կինս ինձ չի թույլատրել» գրությամբ: Իսկ ահա իրական Խավիերը Մեքսիկայի հավաքականի խաղերին հետևում է տանից՝ իր խիստ կնոջ հետ:
18:14 17.06.2018
Տեղեկություններ կան, որ նախորդ իշխանությունների նկարները հանելու փոխարեն հիմա դրանք փոխարինվում են մեր նոր ղեկավարների նկարներով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Կրթության և գիտության նախարար, ՔՊ անդամ Արայիկ Հարությունյանը: «Դպրոցների հարգելի՛ տնօրեններ և ղեկավարություն, ինձ տեղեկություններ են հայտնում, որ նախորդ իշխանությունների նկարները հանելու փոխարեն հիմա դրանք փոխարինվում են մեր նոր ղեկավարների նկարներով: Որևէ […]
17:56 17.06.2018
Հունիսի 17-ին, ժամը 12:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
17:39 17.06.2018
Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի Թրենթոն քաղաքում անցկացվող Art All Night ցուցահանդեսի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով վիրավորվել է 20 մարդ: Տուժածներից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Հրաձգության մեջ կասկածվողը զոհվել է, հայտնում է AP գործակալությունը: Հաղորդվում է ևս մեկ կասկածյալի ձերբակալության մասին: Տեղի ունեցածի դրդապատճառներն առայժմ հայտնի չեն:
17:19 17.06.2018
Հունիսի 16-ին կայացել է ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը, հայտնում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Գործադիր մարմնի անդամները քննարկել և հաստատել են օրակարգային հարցերը։ Մասնավորապես՝ հաստատվել է ՀՖՖ առաջիկա հերթական ժողովի օրակարգը: Որպես անկախ աուդիտոր առաջարկվել է ժողովի հաստատմանը ներկայացնել ՀՖՖ բազմամյա գործընկեր «Բեյքեր Թիլլի» ընկերությանը։ Գործադիր Կոմիտեն քննարկել է նաև ՀՖՖ հետևյալ անդամների՝ «Միկա» ՖԱ ՀԿ-ի, «Ուլիս» […]
17:01 17.06.2018
Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված չէ միայն մեծ քանակությամբ զենքի հայտնաբերման հետ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված է այն կասկածների հետ, որ նա մասնակցություն ունի եւ կոնկրետ ներգրավված է եղել ապրիլյան պատերազմի համար ուղարկված, հավաքված օգնությունները յուրացնելու եւ գողանալու հետ: Մանվել Գրիգորյանը դպրոցականների կողմից ուղարկված սնունդը յուրացրել […]
16:57 17.06.2018
Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը Գերմանիայից պարզաբանում է պահանջել ավստրիական կառավարության, Վիեննայում միջազգային կազմակերպությունների շտաբ-բնակարանների և դիվանագիտական ներկայացուցչությունների հաղորդակցական ցանցերի նկատմամբ կատարված ենթադրյալ լրտեսության առնչությամբ: Ավելի վաղ Profil ամսագիրը՝ հղում անելով Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության գործունեության մասին տվյալների ներքին բազային, հայտնել էր, որ 1999-2006 թթ գերմանական հետախուզությունը համակարգային լրտեսում է իրականացրել Ավստրիայի տարածքում: «Գերմանիան […]
16:37 17.06.2018
Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հանդես եկավ ուղիղ տեսաուղերձով՝ անդրադառնալով մի շարք ներքաղաքական հարցերի, գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը: «Չեմ պատրաստվում կոռուպցիայի հետ կոմպրոմիսի գնալ: Համարում եմ, որ ժողովուրդն ինձ իշխանության չի բերել, որ ես դառնամ կոռուպցիոն համակարգի մի մասը: Ժողովուրդն ինձ իշխանության է բերել, որպեսզի ես իմ թիմով և ժողովրդի օգնությամբ […]
16:32 17.06.2018
Իգոր Մուրադյանի հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով կստեղծվի կառավարական հանձնաժողով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը. «Մեծ ցավով տեղեկացա Իգոր Մուրադյանի մահվան մասին։ Մի մարդու, ով կանգնած էր 1988֊91թթ մեր ազգային֊ժողովրդավարական հեղափոխության՝ Ղարաբաղյան կամ Հայոց Համազգային Շարժման, հետևաբար նաև Հայաստանի Հանրապետության ստեղծման և Արցախի ազատագրման ակունքներում։ ՀՀ վարչապետից հանձնարարական եմ ստացել […]
16:17 17.06.2018
Արարատի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել. երեկ՝ ժամը 12։30-ի սահմաններում Դաշտավան-Դարակերտ դաշտամիջյան ճանապարհին Դարակերտ գյուղի բնակիչ՝ 57-ամյա Լեւոն Ս.-ի վարած «Տ-40» մակնիշի տրակտորով խոտ տեղափոխելու ընթացքում տրակտորի եւ կցորդի կցորդման հանգույցի վրայից քաղաքացի է ընկել, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 27-ամյա Սուրեն Մուսայիլյանն […]
16:04 17.06.2018
Հունիսի 17-ին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց ԱՄՆ Հայոց Արեւելյան եւ Արեւմտյան թեմերից համայն հայության հոգեւոր կենտրոն ժամանած ուխտավորների՝ ուղեկցությամբ «Արարատ» տան վարիչ-տնօրեն Դերիկ Ղուկասյանի եւ Ժակլին Էլ Շամմասի, ինչպես նաեւ Միչիգանի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ծխական խորհրդի անդամների: Արեւելյան եւ Արեւմտյան […]
15:54 17.06.2018
Հայրերի օրվա առիթով բրիտանական թագավորական ընտանիքը Բուքինգեմյան պալատի թվիթերյան էջում կիսվել է Էդինբուրգի դուքս Ֆիլիպի և նրա երեխաների արխիվային լուսանկարներով: Լուսանկարներում պատկերված է, թե ինչպես է դուքսը ժամանակ անցկացնում իր երեխաների՝ Ուելսի արքայազն Չարլզի, Յորքի դուքս Էնդրյուի, արքայադուստր Աննայի և Ուեսեքսի կոմս Էդուարդի հետ: Happy #FathersDay Here’s a collection of photographs from the #RoyalArchives of […]
15:41 17.06.2018
Գերմանիայի արևմուտքում օդապարիկ է ընկել, որի զամբյուղում գտնվել է 6 մարդ: Այս մասին հաղորդվում է տեղի ոստիկանության կայքում: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Վարենդորֆ քաղաքի մոտակայքում: Օդապարիկի ընկելու պատճառը եղել է ուժգին քամին, որը գցել է այն դաշտում՝ 10 մետր բարձրությունից: Օդապարիկի զամբյուղում գտնված 6 անձանցից 3-ը ստացել են լուրջ վնասվածքներ, մյուս 3-ը՝ […]
15:32 17.06.2018
Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոտզիասը, նրա մակեդոնացի գործընկեր Նիկոլա Դիմիտրովը, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մեթյու Նիմիցան համաձայնագիր են ստորագրել Մակեդոնիայի նոր անվան վերաբերյալ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Նշվում է, որ ներկայիս՝ «Մակեդոնիայի հանրապետություն» անվանման փոխարեն պետությունը կկոչվի «Հյուսիսային Մակեդոնիայի հանրապետություն»: Այդ կերպ կհաջողվի խուսափել երկիրը հունական Մակեդոնիա շրջանի հետ շփոթելուց: […]
15:17 17.06.2018
Shantnews-ի թղթակիցն Էջմիածնից հայտնում է, որ Էջմիածնի քաղաքապետի հրաժարականը պահանջողները փակել են քաղաքի փողոցները: Հավաքվածները փողոցներում ֆուտբոլ են խաղում, երեխաները՝ հեծանիվ քշում: Նրանք հայտնել են, որ պատրաստվում են ժամը 17:00-ին հանդես գալ հայտարարությամբ, իսկ 18:00-ին հանրահավաք են հրավիրել «Անմար կրակ» հուշարձանի մոտ:
15:06 17.06.2018
ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում Երեւանի՝ Ավանի և Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանի մոտ: Քիչ հետո դատարանը կքննի բողոքը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Մանվել Գրիգորյանի փաստաբան Հրանտ Անանյանը բողոքարկել է ԱԱԾ-ի կողմից իր պաշտպանյալի ձերբակալությունը: Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ մի խումբ անձանց […]
14:57 17.06.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախից վերադարձել է Երևան: Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ մակագրելով. «ՍՈւ-31CM. աշխարհի լավագույն կործանիչներից մեկի օդաչուի խցիկում եմ»: https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199.1073741830.1378368079150250/2063700190617032/?type=3&theater
14:52 17.06.2018
Ղազախստանի Ջամբիլի շրջանում Աստանայից Ալմաթի ուղևորվող ուղևորատար գնացքի մի քանի վագոններ դուրս են եկել գծերից: Հաղորդվում է մեկ զոհի և մի քանի վիրավորի մասն, փոխանցում է Nur.kz-ը՝ հղում անելով ՆԳՆ ներկայացուցչին: Զոհը դեռահաս է, ևս 3 մեծահասակներ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներով հոսպիտալացվել են: Սոցցանցերում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են ուղևորները դուրս գալիս վագոնների […]
14:33 17.06.2018
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության փոխնախագահ եւ պատգամավորի թեկնածու Կարո Փայլանն անդրադարձել է հայ-թուրքական սահմանի բացման անհրաժեշտությանը: Ստամբուլի հայկական «Ակոս»-ի հետ զրույցում Կարո Փայլանը հայտարարել է, թե իրենք պայքարելու են հայ-թուրքական սահմանի բացման, առանց նախապայմանների երկխոսություն սկսելու եւ Թուրքիայի արեւելյան նահանգների քաղաքների ու Հայաստանի քաղաքների միջեւ արժանի համագործակցության համար։ «Այդ ամենը Ստամբուլի հայ համայնքի […]
14:18 17.06.2018
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը կոչ է արել դադարեցնել բոլոր տեսակի գործողությունները: Քաղաքապետը Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշել է, որ իրենք ընդունում են իշխանությունների կոչը եւ բաց են ցանկացած քննարկումների համար։ Ինչ վերաբերում է Կարեն Գրիգորյանի հոր՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգմավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի ազատության պահանջով բողոքի ակցիաներին, Կարեն […]
14:06 17.06.2018
Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ վաղվանից շրջայցեր կսկսի մարզի ներսում: «Ընդհանուր առմամբ մարզի բյուջեն չի բավականացնում: Ես երկուշաբթի օրվանից սկսում եմ իմ մարզի ներսում շրջայցերը: Բայց քանի որ նաև առիթ էր, մենք փորձեցինք Էջմիածնի քաղաքապետի հետ քննարկել էս պահի դրությամբ հրատապ խնդիրները, մասնավորապես կապված նաև երեկվա դեպքերի հետ: Իսկ բյուջեի […]
13:54 17.06.2018
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը. Հանրապետության տարածքում` Հունիսի 17-ի երեկոյան ժամերին, 18-20-ը գիշերը և երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 21-22-ը հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում` […]
13:40 17.06.2018
Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը հանդես է եկել հայտարարությամբ: Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը պահանջող կողմի` «Ազատ քաղաքացի բաց ինստիտուտ» ՀԿ-ի ներկայացուցիչներն ու «Մերժի՛ր Կարենին» նախաձեռնության անդամները չեն ներկայացել մարզպետարան՝ հանդիպման: «Մենք սպասեցինք, կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլոր կողմերին, դեռ փակ չէ ոչ մի բան, պատրաստ ենք ընդունել բոլորին, զրուցել, հասկանալ: Քննարկեցինք բազմաբնույթ հարցեր, և ամենակարևորը՝ […]
13:32 17.06.2018
Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանն ավարտեց ելույթները «Grand Chess Tour»-ում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կայծակնայն շախմատի մրցաշարի 18 տուրերից հետո Արոնյանը գրավեց 5-րդ տեղը: Նա 36 հնավորից հավաքեց 20,5 միավոր: Առաջին տեղում 36 հնարավորից 22 միավորով ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն էր: 2-4 տեղերը կիսեցին Սերգեյ Կարյակինը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը և Հիկարու Նակամուրան: