09:01 19.06.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի դեմ տեղի ունեցող բողոքի ցույցերի ֆոնին մեզ հայտնի դարձավ, որ Խլղաթյանը նոր տանիք է գտել՝ հանձին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի: Խլղաթյանը տարբեր միջավայրերում հայտարարում է, որ ինքն իրեն ապահովագրել է, քանի որ Ծառուկյանը իրեն աջակցություն է խոստացել քաղաքապետի պաշտոնը պահելու հարցում: Բայց թե կոնկրետ ինչ աջակցություն է […]
08:58 19.06.2018
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՀՀ գլխավոր դատախազի երբեմնի տեղակալ Արմեն Դանիելյանը, որը վերջին շրջանում աշխուժացել է և հիշել իր պաշտոնավարման օրերը, «գտնելով», որ իրեն հանիրավի են ազատել դատախազի տեղակալի պաշտոնից, փորձելով իր վրա հրավիրել նոր իշխանությունների ուշադրությունը՝ որոշակի ակնկալիքներով, լրիվ հակառակ արդյունքի է հասել: Էրեբունու հայտնի հեղինակություններից մեկի հետ «օրթախ» բիզնեսներով զբաղված՝ […]
08:45 19.06.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջին օրերին համայնքներում տեղի ունեցող զարգացումները բավական լարված իրավիճակ են ստեղծել մարզերում: Բանն այն է, որ նույնիսկ ապրիլին մեկնարկած համաժողովրդական շաժման օրերին շատ քաղաքացիներ գնացել են համայնքապետերի մոտ և ասել, որ իր դեմ բան չունեն, իրեն հարգում ու արած գործը գնահատում են, բայց խնդիրը Սերժ Սարգսյանն է: […]
08:37 19.06.2018
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` երեկ գիշերը վատթարացել է գեներալ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը. կտրուկ բարձրացել է նրա արյան ճնշումը և արյան մեջ շաքարի պարունակությունը: Մեր աղբյուրի փոխանցմամբ`Գրիգորյանի առողջական վիճակը կրիտիկական է եղել, սակայն նրան հիվանդանոց չեն տեղափոխել: Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ ԱԱԾ-ի ձերբակալվածների պահման վայրում: Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը բերման էր […]
08:31 19.06.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանի հետ կապված տեսանյութից ԵԿՄ-ն եւ հատկապես Սեյրան Սարոյանը շոկի մեջ են ընկել։ Նրա առողջականը վատացել է եւ 2 օր է՝ «սիստեմաների տակ» է։ Երեկ ԵԿՄ է ժամանել գեներալի կինը՝ Նազիկը, հայտարարել, որ ստանձնում է ԵԿՄ նախագահի գործը՝ ԵԿՄ-ն պետք է շարունակի գործել։ Մոտ 30 հոգի ԵԿՄ աշխատակազմից դիմումներ են […]
08:25 19.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է պատրաստել 200 մլրդ դոլարի չինական ապրանքների ցուցակ՝ դրանց նկատմամբ նոր մաքսատուրքեր սահմանելու համար։ Այս մասին ասվում է ամերիկացի առաջնորդի հայտարարությունում։ TASS գործակալությունը հայտնում է, որ առևտրային բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերին հանձնարարվել է առանձնացնել 200 մլրդ դոլարի չինական ապրանքների շարք՝ դրանց նկատմամբ 10 տոկոսի չափով հավելյալ մաքսատուրքեր սահմանելու համար։ […]
08:10 19.06.2018
Հրապարակված փաստերը լիովին բավարար են, որպեսզի Մանվել Գրիգորյանը զրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից և իրականացվի համակողմանի, հանգամանալից քննություն՝ բացահայտելու հանցանքի իրական ծավալները և հանցակիցներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ելք» խմբակցության ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։ «Հունիսի 19-ին, ժամը 11:00-ին, Ազգային Ժողովը քննարկելու է Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Մանվել Գրիգորյանին ներկայացված մեղադրանքները ծանր են, ծանր են […]
08:00 19.06.2018
ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի իշխանությունները պայմանավորվել են դադարեցնել Կորեական թերակղզում Ulchi Freedom Guardian համատեղ զորավարժությունները։ «Սերտ համագործակցությունից հետո Հարավային Կորեան և ԱՄՆ-ը որոշել են դադարեցնել Ulchi Freedom Guardian-ի ծրագրման բոլոր միջոցառումները․ պաշտպանական վարժանքները ծրագրվում էր անցկացնել օգոստոսին»,- ասվում է Հարավային Կորեայի ՊՆ հայտարարության մեջ, հայտնում է Yonhap գործակալությունը։ Գերատեսչությունում նշել են, որ Սեուլն ու Վաշինգտոնը […]
07:47 19.06.2018
Փիթսբուրգում (ԱՄՆ Փենսիլվանիա նահանգ) հարձակվել են ռեփ կատարող Ջիմի Վոպոյի վրա։ Անհայտ անձը կամ անձինք կրակ են բացել ռեփերի և նրա ընկերոջ ուղղությամբ։ Այս մասին հայտնում է BNL News-ը։ Նշվում է, որ երգիչը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։ Քիչ առաջ SHANTNEWS.am-ը տեղեկացրեց, որ Մայամիում սպանել են 20-ամյա ռեփեր XXXTentacion-ին:
07:41 19.06.2018
20-ամյա ամերիկացի ռեփեր XXXTentacion-ը (Ջասեյ Դուեյն Օնֆրոյ) մահացել է վնասվածքներից, որոնք ստացել էր մահափորձի հետևանքով։ Ռեփ կատարողի մահվան մասին հայտնել է TMZ պորտալը՝ հղում անելով Մայամիի ոստիկանությանը։ Հենց այդ քաղաքում էլ կատարվել է մահափորձը։ Նշվում է, որ 2 անհայտ անձինք հարձակվել են Օնֆրոյի վրա այն պահին, երբ ռեփերը դուրս է եկել մոտոսրահից։ Չարագործներից մեկը մի […]
07:32 19.06.2018
Եռանկյունաձև գլխարկը, որը ֆրանսիացի կայսր Նապոլեոնը կորցրել էր 1815 թվականին, Վաթեռլոյի ճակատամարտում, աճուրդում վաճառվել է 350 հազար եվրոյով։ Ինչպես հայտնում է Le Figaro-ն, ֆրանսիացիների պարտությունից հետո կայսեր գլխարկը վերցրել էր հոլանդացի դրագուն Արնու վան Զյոյլեն վան Նեյեվելթը։ Երկու դարում, Նապոլեոնից բացի, գլխարկն ունեցել է 7 սեփականատեր։ Նշվում է, որ ողջ կյանքի ընթացքում Նապոլեոնը փոխել է […]
07:21 19.06.2018
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը ժամանել է Պեկին, որտեղ այցով կգտնվի հունիսի 19-20-ը։ Nihon Television Network-ը հայտնում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պեկինի օդանավակայանում։ Ծրագրվում է, որ նա կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ և կծանոթացնի նրան Սինգապուրում կայացած ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթնաժողովի արդյունքներին։ Պեկինում արդեն ընդունվում են անվտանգության համապատասխան միջոցառումներ։ […]
07:10 19.06.2018
ԱՄՆ կոնգրեսի սենատն ընդունել է օրինագիծ 2019 ֆինանսական տարվա Պենտագոնի բյուջեի մասին, որում կա ուղղում` Թուրքիային F-35 կործանիչներ մատակարարելու արգելքի վերաբերյալ։ Համաձայն փաստաթղթի՝ 5-րդ սերնդի F-35 կործանիչները չեն վաճառվի Թուրքիային, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չհամոզի կոնգրեսին նրանում, որ Անկարան, գնելով ռազմական տեխնիկա Ռուսաստանից, չի սպառնում ՆԱՏՕ-ին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Այդ ուղղումը […]
01:00 19.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թույլ չի տա, որ ԱՄՆ-ը դառնա ճամբար փախստականների և անօրինական ներգաղթյալների համար։ Նա ևս մեկ անգամ ընդգծել է միգրացիոն բարեփոխման անհրաժեշտությունը։ «Նման բան չի լինի։ Նայեք, թե ինչ է տեղի ունենում Եվրոպայում և մյուս տեղերում, մենք դա թույլ չենք տա այստեղ՝ ոչ իմ ղեկավարությամբ»,- ասել է նախագահը։ Թրամփը […]
00:43 19.06.2018
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականությունը, կոչ է արել չբաժանել երեխաներին ու ծնողներին անօրինական ներգաղթյալների դեմ պայքարի ընթացքում։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարությունում։ «Գլխավոր քարտուղարը սկզբունքորեն կարծում է, որ փախստականներին և ներգաղթյալներին պետք է մշտապես հարգանքով և արժանապատվությամբ վերաբերվել ՝ համապատասխան առկա […]
00:30 19.06.2018
Անհայտ անձը կրակ է բացել շվեդական Մալմյո քաղաքում, ինչի հետևանքով տուժել է 5 մարդ։ Տուժածների վիճակի մասին չի հաղորդվում։ Այս մասին հայտնում է տեղի ոստիկանության կայքը։ Դեպքի վայրում աշխատում են իրավապահներն ու շտապօգնության բրիգադները։ Ոստիկանության հաղորդմամբ՝ ներկա պահին Մալմյոյի բնակիչներին ոչինչ չի սպառնում։ Հրաձիգի մասին տեղեկություն դեռևս չկա։ Տեղի ունեցածի դրդապատճառները հայտնի չեն։ #BREAKING: Shooting […]
00:19 19.06.2018
Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի հավաքականի ինքնաթիռն օդում բռնկվել է և սկսել այրվել։ The Mirror-ի տեղեկություններով՝ թիմն ուղևորվում էր Դոնի Ռոստով՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլում Ուրուգվայի դեմ խաղալու համար։ Նշվում է, որ բռնկվել է ինքաթիռի շարժիչը։ Չնայած հրդեհին՝ Սաուդյան Արաբիայի ազգային թիմը բարեհաջող վայրէջք է կատարել Դոնի Ռոստովի օդանավակայանում։
00:08 19.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է Պենտագոնին տիեզերական զորքեր ձևավորել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Սպիտակ տան ղեկավարը համոզված է, որ ԱՄՆ-ը պետք է գերիշխանություն սահմանի տիեզերքում, այլ ոչ թե պարզապես ներկա լինի։ «Բավարար չէ տիեզերքում պարզապես ամերիկյան ներկայություն ունենալը։ Մենք պետք է ամերիկյան գերիշխանություն ունենանք տիեզերքում»,- ասել է Թրամփը տիեզերքի հարցերով ազգային խորհրդի […]
23:56 18.06.2018
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտում և առանձնատանը ԱԱԾ-ի կողմից իրականացված գործողությունների արդյունքում տեղ գտած բացահայտումների հանրայնացումից հետո ՀՀ սփյուռքի նախարարությանն իրենց վրդովմունքն ու խորը մտահոգությունն են հայտնել արտերկրի հայ համայնքային կառույցների ղեկավարներ և համայնքների ներկայացուցիչներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, տարբեր երկրներից հայրենակիցները տարաբնույթ տեղեկություններ […]
23:44 18.06.2018
Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պատգամավոր Գարո Փայլանը հարցազրույց է տվել թուրքական «Bianet» լրատվամիջոցին: Ի թիվս այլ հարցերի՝ այդ ընթացքում խոսել է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Ելք» խմբակցության մասին։ Այս մասին փոխանցում է Ermenihaber-ը։ Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները (թավշյա հեղափոխություն), Փայլանը, […]
23:23 18.06.2018
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանում է ներկայացրել ավելի վաղ արած հայտարարության վերաբերյալ, թե նախարարությունը կարիքների համար նախատեսված սնունդն և այլ պարագաները օրինական է փոխանցել Երկրապահ կամավորականների միությանը: Պարզաբանումը զետեղված է Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջում. «Այսօր շատ երկար խոսելուց հետո կարծում էի անհրաժեշտություն չի լինի կրկին անդրադառնալու այս թեմային: Հարգելիներս, ՊՆ կարիքների համար նախատեսված […]
23:11 18.06.2018
Հունիսի 17-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում 1957 թ. ծնված Հայկազ Ղ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.00-ից ժամը 18.00-ն ընկած ժամանակահատվածում, Ղազարավան համայնքում գտնվող իր ծիրանի այգուց առևանգել են իր «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված ավտոմեքենան փախցրել է 2003 թ. ծնված Յ. Պ.-ն, որը բացատրական աշխատանքների […]
22:57 18.06.2018
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հունիսի 17-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց ԻԻՀ արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ, միջուկային հիմնահարցի շուրջ ԻԻՀ-ի հիմնական բանակցող Աբաս Արաղչիի հետ: Հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանը նշեց, որ ՀՀ նոր կառավարության կողմից արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները պահպանվում են, քայլեր են ձեռնարկվում դրանց արդյունավետության բարձրացման համար: […]
22:40 18.06.2018
Որոշ հեռուստաընկերություններ որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Որոշ հեռուստաընկերություններ, փաստորեն, օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից՝ որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել։ Սա թերեւս այն դեպքերից է, երբ իշխանության բարեկրթությունը ոմանք կրկին ու կրկին շփոթում են թուլության կամ միամտության հետ։ Մի՛ արեք։ Պարզապես մի՛ արեք»,- հորդորել […]
11:00 18.06.2018
ԱՄՆ-ում առնվազն 5 անօրինական ներգաղթյալ է զոհվել։ Նրանք փորձել են խույս տալ սահմանապահների հետապնդումից և վթարի են ենթարկվել: Այս մասին հայտնում է News 4 San Antonio հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի շերիֆին։ Դեպքը տեղի է ունեցել Տեխաս նահանգում։ Մեքենայում եղել է 14 մարդ, ներառյալ` վարորդը։ Մեքենայում գտնված մյուս անձինք վիրավորվել են։ Հաղորդվում է, որ վարորդը ԱՄՆ […]
10:49 18.06.2018
Oրերս Ջերմուկ համայնքի բնակիչներից մեկը նկարահանել եւ հրապարակել էր տեսանյութ, որտեղ երեւում էր, թե ինչպես է պղտորվել Արփա գետի ջուրը: Ըստ համայնքի բնակիչների՝ գետը պղտորվել էր Ամուլսարի ոսկու հանքի շինաշխատանքների վայրից եկած կավաջրի պատճառով, հաղորդում է Econews.am-ը: Արփա գետի ջրում առկա պղտորիչների հետեւանքով վնաս է կրել տարածքում գործող ձկնաբուծարաններից մեկը: «Lydian Armenia» ընկերությունն արձագանքել էր […]
10:39 18.06.2018
Փաստաբան Հրանտ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ստեղծված պայմաններում նպատակահարմար չի գտնում շարունակելու Մանվել Գրիգորյանին իրավաբանական օգնություն ցուցաբերելու գործընթացը։ «Երեկ Վարչապետի ելույթից, ինչպես նաև երեկոյան ԱԱԾ տեսանյութի հրապարակումից հետո եկել եմ անակնկալի, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնելու պահին՝ խմբի կազմում ապօրինաբար զենք-զինամթերք պահելու կասկածանքից բացի, գործով առկա են այլ հանգամանքներ, որոնց մասին մինչ […]
10:30 18.06.2018
ԵԱՀԿ 25 մշտական ներկայացուցիչներից կազմված խումբը հունիսի 18-22-ը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան: ԵԱՀԿ գրասենյակի հաղորդմամբ՝ դեսպանները 3 երկրներում կհանդիպեն իշխանության ներկայացուցիչների, խորհրդարանականների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այցը նպատակ ունի վերահաստատել դեսպանների աջակցությունը կայունությանը, խաղաղությանն ու բարգավաճմանը՝ համապատասխան ԵԱՀԿ հանձնառությունների ու սկզբունքների:
10:21 18.06.2018
Հունիսի 17-ին, ժամը 20:23-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գորիս-Վերիշեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Opel Vectra» մակնիշի (վարորդ՝ Մ. Բ., ծնված 1992 թ.) և «ՎԱԶ […]
10:17 18.06.2018
Ամերիկյան Կանզաս քաղաքում Սառա և Շենոն Գուդմանների ընտանիքը նամակ է ստացել ապահովագրական ընկերությունից՝ իրենց որդու կողմից կոտրված արձանի համար տուգանքի վճարման պահանջով։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։ Դեպքը տեղի է ունեցել դեռևս մայիսի 19-ին` «Overland Park»-ում տեղի ունեցած հարսանիքի ժամանակ։ Վաճառքի համար սրահում ցուցադրված է եղել Աֆրոդիտեի արձանը՝ պատրաստված ապակուց և հայելուց։ Դրա […]