17:42 10.06.2018
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հանդիպում է ունեցել Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունի հետ: Բանակցությունների ժամանակ Կիմ Չեն Ինը երախտագիտություն է հայտնել Սինգապուրի նախարարների կաբինետի ղեկավարին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում կազմակերպելու համար: «Երախտապարտ եմ այդ պատմական գագաթնաժողովի կազմակերպմանն ուղղված Ձեր անկեղծ ջանքերի համար»,-ասել է Կիմ Չեն Ինը: Սինգապուրի ԱԳՆ-ի տվյալներով՝ Լի Սյան […]
17:14 10.06.2018
ՌԴ Օրյոլի մարզում խոշոր վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել՝ 12 մարդ, այդ թվում հղի կին, ով կորցրել է երեխային: Զոհերի թվում է նաև ավտոբուսի վարորդ Սերգեյ Անտյուխովը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններին: Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 08:14-ին՝ Օրլյոլի մարզի Գատ գյուղի մոտակայքում: Հաղորդվում է, […]
16:58 10.06.2018
Ճապոնիայի Գումմա պրեֆեկտուրայի Սիբուկավա քաղաքում ավտոմեքենան մխրճվել է սուպերմարկետի մեջ: Պատահարի հետևանքով տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել առնվազն 14 մարդ, ևս մեկ մարդ գտնվում է անգիտակից վիճակում: Այս մասին հայտնում NHK հեռուստաալիքը: Ավտոմեքենան, որի ղեկին եղել է 55-ամյա տղամարդ, ապակե ցուցափեղկի միջով մուտք է գործել սուպերմարկետի առևտրային սրահ: Տեղի ունեցածի պատճառը պարզվում է: Այլ մանրամասները […]
16:47 10.06.2018
Հունիսի 10-ին, ժամը 14:19-ին «911» ծառայությանը ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սևանի փողոցի թիվ 3 հասցեում օձ է նկատվել. արհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
16:35 10.06.2018
Այսօր՝ հունիսի 10-ին, ժամը 13:03-ին «911» ծառայությանը ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Սարյանի անվան պուրակում քաղաքացին բարձրացել է Մ. Սարյանի արձանի վրա եւ չի ցանկանում իջնել (տարօրինակ շարժումներ է անում). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արձանի վրայից իջեցրել են քաղաքացուն (մոտ 20տ. […]
16:28 10.06.2018
ՀՀ մի շարք մարզերում այսօր ՏԻՄ ընտրություններ են: ԿԸՀ-ն հրապարակել է 14:00-ի դրությամբ ընտրողների մասնակցության վերաբերյալ տվյալները: Ամենամեծ ակտիվությունը դրսեւորվել է Վանեվան համայնքում, որտեղ ընտրություններին 14:00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 61.07 տոկոսը կամ 160 ընտրող՝ ընդհանուր 262 ընտրողից, իսկ ամենաքիչը մասնակցել են Նոր Արտամետ համայնքում` 8.48 տոկոս, դա նշանակում է, որ 884 ընտրողներից 75-ն են […]
16:14 10.06.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ կուղևորվի Մոսկվա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Այո»,-ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին: Մնացականյանը չի հստակեցրել վարչապետի այցի ծրագիրը, հաղորդում է ռուսական TASS գործակալությունը: Հաջորդ շաբաթ Մոսկվայում տեղի կունենա Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը, որին ներկա կգտնվեն մի շարք համաշխարհային առաջնորդներ: Մայիսի […]
16:03 10.06.2018
Կրթության եւ գիտության նախարարությունն առաջիկայում հանդես կգա նախաձեռնությամբ, որպեսզի լեզվի մասին դրույթները խախտող տնտեսվարողները խիստ տուգանվեն: Այս մասին facebook-ի իր էջում գրել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը. «Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է. Լեզվի մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի «բ» ենթակետով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները պարտավոր են «համագումարներում, […]
15:45 10.06.2018
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի մամուլի ծառայությունը հերքել է այն տեղեկությունը, թե նա ճեպազրույցում ասել է ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցներում չքննարկված բաներ: Այդպիսով՝ Թրյուդոյի մամուլի ծառայությունը հերքել է անազնվության վերաբերյալ Թրամփի մեղադրանքները: Այս մասին հայտնում է Reuters-ը: Թրյուդոյի ներկայացուցիչները հայտարարել են, որ Կանադայի վարչապետը կենտրոնացած է մնում G7-ի գագաթնաժողովում ձեռք բերված արդյունքների […]
15:27 10.06.2018
Վրաստանի Մարնեուլի քաղաքում հարյուրավոր ճտեր են դուրս եկել ձվերից, որոնք աղբանոցն էին նետվել թռչնաֆաբրիկայի կողմից: Տեղի բնակիչներն այդ մասին տեսանյութեր են հրապարակում սոցցանցերում: Մարնեուլիի քաղաքապետ Թիմուր Աբազովը դեպքն անվանել է արտասովոր: Նրա խոսքով՝ ճտերն աղբանոցից հասել են քաղաքի կենտրոն: Որոշ բնակիչներ տարել են ճտերից մի քանիսին: Նշվում է, որ թռչնաֆաբրիկայում կարծել են, թե ձվերը փչացած […]
15:20 10.06.2018
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը. Հանրապետության տարածքում` Հունիսի 10-ին, 14-15-ը առանձին շրջաններում, 11-13-ը շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը կնվազի […]
15:07 10.06.2018
Աստղաֆիզիկայի Կանարյան ինստիտուտի և Օվիեդոյի համալսարանի գիտնականները հայտնաբերել են մոլորակնային համակարգ, որում գտնվում են Երկրին նման 3 մոլորակներ: Այս մասին հայտնում է arXiv.org-ը: Հայտնագործումը կատարվել է Kepler տիեզերական աստղադիտարանի օգնությամբ՝ K2 առաքելության շրջանակում, որը նպատակ ունի փնտրել պոտենցիալ բնակելի մոլորակներ, որոնք պտտվում են կարմիր գաճաճների շուրջը: Հետազոտողների հայտնաբերած K2-239 աստղը հանդիսանում է կարմիր գաճաճ և […]
14:51 10.06.2018
Հայաստանից Ռուսաստան զբոսաշրջային այցելությունների թիվը 2018 թվականի առաջին եռամսյակում կազմել է 122 հազար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 7%-ով պակաս։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին են վկայում «ՏուրՍտատ» գործակալության տվյալները։ Այս տարի Ռուսաստան ներգնա տուրիզմն աճում է Հարավ-Արևելյան Ասիայի ու Եվրամիության երկրների զբոսաշրջիկների հաշվին։ Արտասահմանյան երկրներից Ռուսաստան զբոսաշրջային այցերի ընդհանուր քանակն ընթացիկ տարվա հունվար-մարտին կազմել է 4,3 մլն, ամբողջ […]
14:40 10.06.2018
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 11-ին Ալմաթիում մասնակցելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից։
14:28 10.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ մասնավոր հանդիպում ունենալ Սինգապուրում գագաթնաժողովի մեկնարկից առաջ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահի շրջապատի աղբյուրներին: Նշվում է, որ Թրամփը մտադիր է գործընկերոջ հետ զրույցել միայն թարգմանիչների ներկայությամբ: ԱՄՆ առաջնորդը կարծում է, որ «առաջին իսկ րոպեին» կհասկանա՝ «ինչ-որ դրական բան […]
14:05 10.06.2018
Բրիտանացի դերասանուհի Յունիս Գեյսոնը, ով եղել է գործակալ Ջեյմս Բոնդի առաջին ընկերուհու դերակատարը, մահացել է 90 տարեկանում: Այս մասին հաղորդվում է նրա թվիթերյան պաշտոնական էջում: Գեյսոնի մահվան պատճառը չի հաղորդվում: Յունիս Գեյսոնը նկարահանվել է 007 գործակալի մասին երկու ֆիլմերում: Նկարահանման հրապարակում նրա գործընկերը եղել է Շոն Քոներին: Բոնդի մասին ֆիլմերում նկարահանվելուց հետո նա հիմնականում խաղացել […]
13:42 10.06.2018
ԿԸՀ-ն 3-ժամյա պարբերականությամբ հրապարակում է այսօր Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի՝ թվով 18 համայնքներում անցկացվող ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության տվյալները: Առավոտյան ժամը 11-ի դրությամբ՝ 18 համայնքներից ամենաակտիվը ընտրություններին մասնակցել է Արմավիր մարզի Մարգարա գյուղը՝ գյուղի ընտրողների 20.14 տոկոսի մասնակցությամբ, իսկ ամենապասիվը՝ Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղը (1.92 տոկոս): Ընտրական ակտիվությամբ Մարգարայից փոքր-ինչ […]
13:34 10.06.2018
Սինգապուրում անվտանգության աշխատակիցները փակել են Սենտոսա կղզու Capella հյուրանոց տանող ճանապարհները, որտեղ հունիսի 12-ին տեղի կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինի հանդիպումը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Ոստիկանական մոտորանավակները պարեկում են Սենտոսան տարանջատող նեղուցում, իսկ կղզու գլխավերևում վերահսկողություն է իրականացնում ուղղաթիռը: Սինգապուրի ԱԳ նախարար Վիվիան Բալակրիշնան իր թվիթերյան […]
13:19 10.06.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել «Մեծ յոթնյակի» երկրներին դադարեցնել ստեղծագործական դատարկախոսությունն ու անցնել հստակ հանձնարարությունների կատարման: Մեկնաբանելով հայտարարությունն այն մասին, որ G7-ը որոշել է դիմակայել Ռուսաստանի ապակայունցնող գործողություններին, պետության ղեկավարը նշել է, որ այդ դեպքում, ինչպես բրիտանական Սոլսբերի քաղաքում նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորմանն առնչվող իրավիճակում «ոչ մի հստակ բան չի ասվել»: «Այդ […]
13:07 10.06.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Ավստրիայի գործողությունները: Նա դատապարտել է Ավստրիայի կառավարության որոշումը՝ մզկիթների փակման և երկրից մեծ թվով իմամների արտաքսման վերաբերյալ: Էրդողանի խոսքով՝ ավստրիացի կանցլեր Սեբաստիան Կուրցի գործողությունները կտանեն աշխարհը «խաչի և մահիկի միջև պատերազմի»: «Կարծում եք մենք չե՞նք արձագանքի, եթե դուք նման բան անեք»,-ասել է Էրդողանը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ քայլեր […]
12:46 10.06.2018
G7-ի գագաթնաժողովի ամփոփիչ կոմյունիկեում անդամ երկրների ղեկավարները համաձայնության են եկել Թեհրանի միջուկային ծրագրի խաղաղ նպատակները երաշխավորելու անհրաժեշտության շուրջ: «Մենք հանձնառու ենք, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ կրի, և համապատասխան միջազգային պարտավորությունների և երաշխիքների՝ երբեք չհասնի միջուկային զենքի ստացման, մշակման ու ձեռքբերման»,- ասված է համատեղ հայտարարությունում, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը: «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարներն ընդգծել են, […]
12:37 10.06.2018
ՀՀ ոստիկանությունը բացահայտել է «Բիգ էներգո» ընկերության կողմից 20 մլն դրամ գումարի յուրացման դեպք։ Ընկերությունը վերականգնել է վնասը։ Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեական գործի նյութերը փոխանցվել են քննչական կոմիտե՝ հետագա քննության։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։ Հաղորդագրության մեջ նշված է. «Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի […]
12:24 10.06.2018
Թուրքիայի «Այս կարգերը պետք է փոխվեն» պլատֆորմի կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Այդեմիր Գյուլերը ընտրական օրենսգիրքը խախտելու մեղադրանքով դատական հայց է ներկայացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսայի՝ Բերաթ Ալբայրաքի դեմ։ Այս մասին հայտնում է news.am-ը: Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Այդեմիր Գյուլերը նշել է, որ նույն ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Բերաթ Ալբայրաքն անօրինական ճանապարհով ձեռք է բերել ընտրողների անձնական […]
12:10 10.06.2018
Տեղական ինքնակառավարման մարմինների՝ հունիսի 10-ին կայացող ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ըստ համայնքների, ժամը 12.00-ից սկսած երեքժամյա պարբերականությամբ կհրապարակվի ԿԸՀ համացանցային կայքում՝ www.elections.am։ Այս մասին տեղեկացրին ԿԸՀ մամուլի ծառայությունից։ Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի 18 համայնքում: Նշված համայնքներից 8-ում ընթանում են միայն համայնքի ղեկավարի, […]
12:00 10.06.2018
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում հունիսի 8-ին 6-րդ գլխավոր վարչություն է հրավիրվել Երևանի բնակիչ, 62-ամյա Ա. Բ.-ն: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վերջինս իրավապահներին հայտնել է, որ ՀՀ առողջապահության նախարարության «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն, 68-ամյա Ն.Դ.-ն օգտագործել […]
11:45 10.06.2018
Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր նահանգից քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցությունից պատգամավորի թեկնածու առաջադրված Կարո Փայլանը Twitter–ի իր էջում հրապարակել է լուսանկարներ քարոզարշավից։ Կարո Փայլանը լուսանկարներից մեկը վերնագրել է. «Բանտում գտնվող նախագահի թեկնածու Սելահաթին Դեմիրթաշի ողջույնները փոխանցում եմ ձեզ»։ Diyarbakır Sur’da esnafları ziyaret edip, Selahattin Başkan’ın selamlarını ilettik. pic.twitter.com/BySX8pzsXg — Garo Paylan (@GaroPaylan) 9 июня 2018 г.
11:39 10.06.2018
Եվրասիական տնտեսական գործընկերության մասին համաձայնագիրը, որի նախագիծը պատրաստում են Ռուսաստանն ու Չինաստանը, բաց կլինի Շանհայի կազմակերպության համագործակցության (ՇՀԿ) բոլոր անդամ-երկրների համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով ՇՀԿ ընդլայնված նիստում, փոխանցում է RIA Novosti-ն: Հունիսի 8-ին Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի բանակցությունների արդյունքներով Պեկինում ստորագրվել էր ՌԴ Տնտեսական զարգացման նախարարության […]
11:26 10.06.2018
Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Միջազգային ժողովրդավարական երիտասարդական միության (IYDU) անդամներին, որոնք այս օրերին Հայաստանում են` մասնակցելու «Ժողովրդավարությունը՝ գործողության մեջ» խորագրով հավաքին: ՀՀԿ նախագահն իր խոսքում նշել է. «Սիրով ողջունում եմ Ձեզ Երեւանում եւ բարի գալուստ եմ մաղթում Հայաստան։ Ուրախ եմ հանդիպելու տարբեր երկրներից Հայաստան ժամանած երիտասարդների հետ, որոնք միավորվել են […]
11:12 10.06.2018
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել է ահաբեկչության դեմ պայքարում Շանհայի համագործակցության կազմակերպության հետ համագործակցությունն ուժեղացնելու Թեհրանի պատրաստակամության մասին՝ կոչ անելով տարածաշրջանի երկրներին փոխանակվել հետախուզական տեղեկատվությամբ՝ ահաբեկչական խմբավորումների ցանցի դեմ ավելի արդյունավետ պայքարելու համար: «Վերջին տարիներին ահաբեկչությունը, անջատողականությունն ու բռնի ծայրահեղականությունը տարածվել են աշխարհի շատ հատվածներում, հատկապես Կենտրոնական և Արևմտյան Ասիայի՝ մեզ հարևան շրջաններում: Ահաբեկչական խմբերը […]
10:52 10.06.2018
Իրանի նախագահ Հասան Ռոհանին քննադատել է ԱՄՆ-ին այլ երկրներին իր քաղաքականությունը պարտադրելու փորձերի համար: Այս մասին հայտնում է Reuters-ը: Այս մասին Ռոհանին հայտարարել է Չինաստանի Ցինդաո քաղաքում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ընդլայնված նիստում: Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի կողմից քաղաքականության պարտադրումը սպառնալիք է ներկայացնում բոլոր պետությունների համար: Իրանի նախագահը նաև երախտագիտություն է հայտնել Ռուսաստանին և Չինաստանին […]