TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+29.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Կիմ Չեն Ինի պատվիրակության առաջին ինքնաթիռը ժամանել է Սինգապուր

10:43 10.06.2018

«Իլ-76» բեռնատար ինքնաթիռը, որն ուղեկցում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին, վայրէջք է կատարել սինգապուրյան Չանգի օդանավակայանում: Այս մասին հայտնում է NHK գործակալությունը: Ինքնաթիռում, ԶԼՄ-ների տվյալներով, գտնվում են հյուսիսկորեացի առաջնորդի մեքենաները: Նշվում է, որ Կիմ Չեն Ինը հանդիպում ունի ծրագրված Սինգապուրի վարչապետ Լի Սյանլունի հետ, իսկ հունիսի 12-ին կկայանան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ […]

̰
Կիմ Չեն Ինի օդանավը թռիչքի ժամանակ փոխել է չվերթի համարը և ուղղությունը

10:34 10.06.2018

Air China չինական ավիաընկերության ինքնաթիռը, որում ենթադրաբար գտնվել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը, թռիչքի ժամանակ փոխել է ուղղությունն ու չվերթի համարը: Այս մասին հայտնում է հարավկորեական «Ռենհապ» գործակալությունը: Boeing-747 օդանավը թռիչքը մեկնարկել էր Փհենյանից CA122 չվերթի համարով և ուղղություն վերցրել դեպի Պեկին: Թռիչքի ժամանակ այն փոխել է չվերթի համարը՝ դարձնելով CA61 և ուղևորվել […]

̰
Հրդեհ Գ. Հովսեփյան փողոցում. տուժածներ չկան

10:23 10.06.2018

Հունիսի 10-ին, ժամը 02:17-ին «911» ծառայությանը ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի թիվ 180 ա հասցեում գտնվող տնակում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հ. Ո.-ին պատկանող տնակում, որը ծառայում է որպես արհեստանոց: Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
G7-ը ՌԴ-ին սպառնացել է նոր պատժամիջոցներով՝ հորդորելով դադարեցնել ապակայունացնող վարքը

10:12 10.06.2018

G7-ի երկրների առաջնորդները կոչ են արել Ռուսաստանին դադարեցնել ապակայունացնող վարքագիծը և սպառնացել են նոր պատասխան միջոցառումներով, ասվում է խմբի գագաթնաժողովի ամփոփիչ կոմյունիկեում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: «Մենք կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել իր ապակայունացնող վարքը, ժողովրդավարական համակարգերի խաթարումն ու սիրիական ռեժիմի աջակցությունը»,-ասվում է փաստաթղթում: G7-ի անդամները նաև աջակցել են Մեծ Բրիտանիային այն բանում, […]

̰
Հրդեհ Հունան Ավետիսյան փողոցում. տնակի գույքն ամբողջությամբ այրվել է

10:00 10.06.2018

Հունիսի 9-ին, ժամը 23:20-ին «911» ծառայությանը ահազանգ է ստացվել, որ Հունան Ավետիսյան փողոցի 35/6 տանը կից այրվում է ոչ բնակելի տնակ: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:49-ին, մարվել՝ 02:45-ին: Ամբողջությամբ այրվել են ոչ բնակելի տնակի փայտյա կառուցատարրերը գույքով՝ մոտ 18 քմ:

̰
Չարենցի տուն-թանգարանում դի է հայտնաբերվել

09:47 10.06.2018

Հունիսի 10-ին, ժամը 01:08-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 17 հասցեում հերթապահություն կատարող աշխատակիցի հետ չի հաջողվում կապ հաստատել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները պահակակետի հատակին հայտնաբերել են Թ. Ե.-ի (ծնված 1962 թ.) դին:

̰
Հայաստանի 18 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

09:31 10.06.2018

Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի թվով 18 համայնքներում հունիսի 10-ին անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համայնքներից 8-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և 4 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: Մայիսի 31-ի ժամը 18.00-ին լրացել էր ՏԻՄ ընտրությունների համայնքի ղեկավարի […]

̰
«Ավրորա» մրցանակի դափնեկիր է ճանաչվել ռոհինջա ժողովրդի առաջնորդ և իրավապաշտպան Չո Լա Աունը

09:27 10.06.2018

Այսօր ամենամյա «Ավրորա» մրցանակի երրորդ դափնեկիր է ճանաչվել իրավաբան եւ ակտիվիստ Չո Լա Աունը՝ մեծարանքի արժանանալով այն նվիրումի համար, որով նա, չնայած բոլոր բռնաճնշումներին, հետապնդումներին եւ հալածանքներին, պայքարել է մյանմացի ռոհինջա ժողովրդի հավասարության, կրթության եւ մարդու իրավունքների համար։ Նրա անունը՝ որպես դափնեկիր, հայտարարվել է Հայաստանում՝ արեւածագին Արարատ լեռան ստվերի տակ տեղի ունեցած միջոցառման ընթացքում: «Ավրորա» […]

̰
ԱՄՆ-ը կարող է դեսպանատուն բացել Հյուսիսային Կորեայում. ԶԼՄ-ներ

09:22 10.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է դիտարկել Հյուսիսային Կորեայի հետ պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների հնարավոր հաստատման և Փհենյանում ԱՄՆ դեսպանատուն բացելու հարցը: Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով երկու աղբյուրի, որոնք կապ ունեն ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի առաջնորդների գագաթնաժողովի նախապատաստմանը: Նշվում է, որ այդ հարցը ներառված է գագաթնաժողովի օրակարգում, սակայն չի հանդիսանում դրա հիմնական մաս, […]

̰
Թրամփը հրաժարվել է ստորագրել G7-ի գագաթնաժողովի կոմյունիկեն

09:11 10.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է ստորագրել G7-ի գագաթնաժողովի ամփոփիչ կոմյունիկեն: Պատճառ են հանդիսացել մամուլի ասուլիսի ժամանակ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կողմից հնչեցված հայտարարությունները: «Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն իրեն այնքան խոնարհ և նուրբ էր դրսևորում G7-ում մեր հանդիպումների ժամանակ միայն այն բան համար, որպեսզի իմ գնալուց հետո մամուլի ասուլիս տա՝ ասելով, որ «ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերը […]

̰
Թրամփը G7-ի գործընկերներին առաջարկել է ստեղծել մաքսատուրքերից զերծ առևտրային գոտի

01:00 10.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Քվեբեկում G7-ի գագաթնաժողովի ժամանակ բանակցությունների ընթացքում ինքը գործընկերներին առաջարկել է ստեղծել մաքսատուրքերից զերծ առևտրային գոտի: «Դա այն է, ինչպես պետք է լինի՝ ոչ մի մաքսատուրք, ոչ մի խոչընդոտ և ոչ մի սուբսիդիա»,-ասել է Սպիտակ տան ղեկավարը լրագրողներին՝ նշելով, թե չգիտի՝ «դա կաշխատի՞, թե՞ ոչ»: ԱՄՆ առաջնորդը հավելել է, […]

̰
Մակրոնի ձեռքսեղմումից Թրամփի ձեռքի վրա սպիտակ հետքեր են մնացել

00:51 10.06.2018

Քվեբեկում G7-ի գագաթնաժողովի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ձեռքսեղմումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձեռքին սպիտակ հետքեր են մնացել: Այս մասին հայտնում է The Telegraph-ը: Այդ հետքերը նկատելի են ձեռքսեղմումից մեկ ակնթարթ հետո արված լուսանկարում: «Նա իմ ընկերն է: Մենք հենց սկզբից ունեցել ենք հիանալի հարաբերություններ»,-հայտարարել է Թրամփը: Մակրոնն իր հերթին իր և Թրամփի […]

̰
Թուրքիան գրեթե ավարտել է Սիրիայի հետ սահմանին պաշտպանիչ պատի կառուցումը

00:37 10.06.2018

Թուրքիան ավարտել է Սիրիայի հետ սահմանային պաշտպանիչ պատի 764 կմ հատվածի շինարարությունը: Նախագիծը սկսվել էր 2015 թվականին: Դրա նպատակն էր տարածաշրջանում անվտանգության ամրապնդումն ու պայքարը Սիրիայից կատարվող անօրինական միգրացիայի դեմ: 764 կմ երկարությամբ պատի շինարարությանը մասնացել են Սիրիայի հետ սահմանակից թուրքական նահանգների իշխանություններն ու TOKI ընկերությունը: Ընդհանուր առմամբ ծրագրվում է կառուցել 826 կմ երկարությամբ պատ: […]

̰
Իրանում ահաբեկչական խմբավորում է վնասազերծվել

00:25 10.06.2018

Իսլամական հեղափոխության պահակազորը իրանա-իրաքյան սահմանի մոտ 7 հոգուց բաղկացած ահաբեկչական խմբավորում է վնասազերծել: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը: «Զինված ահաբեկչական խմբավորումը, որը մտադիր էր ներթափանցել երկիր (Իրաք) և իրագործել պայթյուններ ու անվտանգության խախտման գործողություններ, օղակի մեջ է վերցվել և լիովին վնասազերծվել»,-ասվում է պահակազորի հայտարարությունում: Նշվում է, որ գրոհայինների մի մասը սպանվել է, մյուսները ստացել […]

̰
G7-ի երկրները պայմանավորվել են թշնամական պետություններին հակազդելու շուրջ

00:10 10.06.2018

«Մեծ յոթնյակի» երկրների առաջնորդները համաձայնության են եկել «թշնամական պետությունների» գործունեությանն արագ արձագանքելու մեխանիզմ ստեղծելու շուրջ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Առաջարկը ներկայացրել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը: «Ելույթ ունենալով Քվեբեկում՝ G7-ի գագաթնաժողովում, վարչապետն ընդգծել է, որ վերջին իրադարձությունները, այդ թվում NotPetya համակարգչային վիրուսի չմտածված օգտագործումն ու Սոլբսերիում Սկրիպալի դեմ մահափորձը, ցույց են տվել […]

̰
Լոռիում ոստիկանապետեր են փոխվել

23:59 09.06.2018

Ոստիկանության Լոռու մարզային վարչության բաժիններում  ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով բաժինների պետեր են փոխվել, հայտնում է armtimes.com-ը: Նախարարի հրամանով ոստիկանության Գուգարքի բաժնի պետ, գնդապետ  Էրիկ Շարմազանովն ազատվել է ոստիկանության պաշտոնից՝ անցնելով ոստիկանության կադրերի ռեզերվ: Ոստիկանության Տաշիրի բաժնի պետ Վազգեն Թորոսյանը նշանակվել է ոստիկանության Տարոնի բաժնի պետի պաշտոնում: Վ. Օսպիյանի մեկ այլ հրամանով, Տարոնի բաժնի արդեն նախկին […]

̰
Օրանգուտանի բողոքի ակցիան՝ ընդդեմ Ինդոնեզիայում անտառահատման

23:50 09.06.2018

Ինդոնեզական Բորնեո կղզում օրանգուտանը, պաշտպանելով անտառը հատումից, նետվել է էքսկավատորի շերեփի առջև: Մեքենավարը նրան գետնին է տապալել, սակայն կապիկը բարձրացել է և փորձել մուտք գործել խցիկ: Այդ պահին նրան չեզոքացրել են քնեցնող նյութով: Վայրի բնության կենտրոնի մասնագետներն օրանգուտանին տեղափոխել են անվտանգ տարածք: Ցավոք, շարունակվող անտառահատումը հանգեցրել է այդ կենդանիների պոպուլյացիայի կրճատման:

̰
Հայաստանում այլևս արտոնյալ բուժհաստատություն չի լինի. առողջապահության փոխնախարար

23:40 09.06.2018

Հայաստանում այլևս արտոնյալ բուժհաստատություն չի լինելու՝ հայտարարել է ՀՀ առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը՝ ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական գործակալության  աշխատակիցների հետ ժողովի ժամանակ: «Դա անձամբ նախարարի և նախարարության հստակ դիրքորոշումն է: Իմ կողմից հավելեմ՝ բուժական հաստատությունների ղեկավարները պետք է օր առաջ գիտակցեն, որ սրանք ուղղակի խոսքեր չեն: Սա Նոր Հայաստանի հստակ դիրքորոշումն է, և յուրաքանչյուր […]

̰
Բակո Սահակյանը խորհրդարանական ուժերի հետ քննարկել է ներքաղաքական հարցեր

23:33 09.06.2018

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին հանդիպումներ է ունեցել «Ազատ հայրենիք», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և Արցախի ժողովրդավարական կուսակցությունների ղեկավարների եւ մի խումբ ներկայացուցիչների հետ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ քննարկվել են երկրի ներքաղաքական վիճակին առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվել է հանրապետությունում կայունության պահպանումը, բացառապես պետական շահերով առաջնորդվելը եւ այս համատեքստում օրենքների […]

̰
Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի ղեկավարության և առանձին երկրների պաշտոնակիցների հետ

23:27 09.06.2018

Հունիսի 8-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մի շարք հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի ղեկավարության և առանձին երկրների պաշտոնակիցների հետ: Նախ` ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպում է ունեցել Հունաստանի պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հունական ռազմական համագործակցության օրակարգային հարցերը և զարգացման հեռանկարները: Ընդգծվել է հայ-հունական ռազմական համագործակցության բարձր մակարդակը: Դավիթ […]

̰
Անցնող շաբաթ հակառակորդը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է 200 անգամ

23:18 09.06.2018

Հունիսի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

̰
Առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ

23:11 09.06.2018

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը. Հանրապետության տարածքում` Հունիսի 9-10-ը, 14-ին առանձին շրջաններում, 11-13-ը շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 9-11-ն էապես չի […]

̰
Գյուրզա տեսակի օձը խայթել է քաղաքացուն

23:00 09.06.2018

Հունիսի 9-ին, ժամը 19:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացուն օձը խայթել է, օձին բռնել և փակել են ապակյա տարայի մեջ, քաղաքացին տեղափոխվել է Երևան քաղաքի «Արմենիա» ՀԲԿ. օձին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: «Արմենիա» ՀԲԿ է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն իրենց փոխանցած գյուրզա տեսակի […]

̰ ̰
«Կապան» ԲԿ-ի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչը խարդախությամբ հափշտակել է 830 հազար դրամ

22:44 09.06.2018

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու Կապանի բաժնի ծառայողների հետ ձեռնարկած հետախուզական միջոցառումների արդյունքում խարդախության դեպք են բացահայտել։ Նախնական քննությամբ պարզվել է, որ «Կապան» բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, հիվանդանոց ընդունված ու պետական պատվերի շրջանակներում բուժօգնություն […]

̰
Արենի գյուղում արջը փեթակներ է վնասել

22:32 09.06.2018

Հունիսի 9-ին, ժամը 14:43-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արենի գյուղում արջը վնասել է 8 փեթակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ գյուղի «Քարատակ» կոչվող տարածքում արջը կոտրել է 6 փեթակ, իսկ 2-ը՝ մասամբ վնասել: Գյուղապետարանի կողմից կազմվել է […]

̰
Հայաստանն Իրանին է փոխանցել իրանցի 4 դատապարտյալի

22:15 09.06.2018

Հայաստանը Իրանի Իսլամական Հանրապետությանն է փոխանցել 4 դատապարտյալի, որոնք Իրանի քաղաքացիներ են: Այս մասին տեղեկատվությունը «Արմենպրես»-ի հետ զրուցում հաստատեցին ՀՀ արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից: «IRNA» գործակալության հաղորդմամբ՝ Իրանի արդարադատության փոխնախարար  Մահմուդ Աբբասին խոսել էր Հայաստանի կողմից Իրանին 4 դատապարտյալի փոխանցման մասին և նշել, որ գործընթացը տեղի է ունեցել երկու երկրների միջեւ առկա համաձայնագրի հիման վրա:

̰
Սպիտակ տանը դժվարանում են նվեր ընտրել Կիմ Չեն Ինի համար

11:00 09.06.2018

ԱՄՆ վարչակազմը դժվարանում է նվեր ընտրել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի համար, ում հետ Թրամփը կհանդիպի հունիսի 12-ին, Սինգապուրում: Այս մասին հայտնում է Politico-ն: Սպիտակ տանը կարծում են, որ նվերը չպետք է վիրավորի, սակայն միևնույն ժամանակ չափից ավելի հարգանք ցուցաբերի Կիմ Չեն Ինի հանդեպ: Նվերը նաև չպետք է հակասի Փհենյանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցներին: […]

̰
«Արաբկիր» ԲԿ-ում 5 ամսական երեխա է մահացել

10:56 09.06.2018

Հունիսի 7-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնում 5 ամսական աղջիկ է մահացել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ աղջկա հայրը՝ Նարեկը, և մայրը՝ Եվան, հունիսի 5-ին իրենց առաջնեկին տարել են Հերացու անվան պոլիկլինիկա՝ հերթական պատվաստումը ստանալու նպատակով: Պատվաստումից հետո 3-րդ օրը ծնողները նկատել են, որ երեխայի մոտ առողջական խնդիրներ են առաջացել և նրան կրկին տարել են Հերացու անվան պոլիկլինիկա, որտեղ երեխան հետազոտության […]

̰
ԱՄՆ-ում ստեղծվել է աշխարհի հզորագույն սուպերհամակարգիչը

10:47 09.06.2018

ԱՄՆ Էներգետիկայի նախարարությանը կից Ազգային լաբորատորիայի ինժեներները հայտարարել են աշխարհի ամենահզոր սուպերհամակարգչի ստեղծման մասին: Այն անվանվել է Summit, հայտնում է MIT Technology Review պարբերականը: Summit-ի արտադրողականությունը կազմում է 200 պետաֆլոպս, ինչը հավասար է մեկ վայրկյանում 200 միլիոն միլիարդ գործողության կատարման: Համեմատության համար՝ Երկրի վրա բոլորը պետք է 305 օրվա ընթացքում յուրաքանչուր վայրկյան գործողություն կատարեն՝ հաղթահարելու […]

̰
BACK_TO_TOP