10:55 01.06.2018
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Ուղերձում ասված է.
«Սիրելի՛ երեխաներ,
Այսօր ձեր տոնն է՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Ես ջերմորեն շնորհավորում եմ ձեզ, ձեր ծնողներին, տատիկներին ու պապիկներին այս ուրախ ու հրաշալի տոնի կապակցությամբ:
Արցախում իրականացվում են տարբեր ծրագրեր՝ ուղղված ձեր առողջության ու կրթության հետ կապված խնդիրների լուծմանը, կառուցվում ու վերանորոգվում են հիվանդանոցները, դպրոցներն ու մանկապարտեզները, մարզական ու մշակույթի օջախները, այգիներն ու պուրակները:
Այսուհետ էլ արվելու է հնարավոր ամեն բան, որպեսզի դուք ապրեք անհոգ ու երջանիկ, ապահով ու բարեկեցիկ, որպեսզի ձեր մանկությունը լինի խաղաղ ու անամպ, լի ամենավառ գույներով ու թանկ հիշողություններով:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ, թանկագի՛ն փոքրիկներ, եւ մաղթում քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ ձեր ամբողջ կյանքի ճանապարհին»:
15:40 02.06.2025
Արթուր Միրանյանը հեռացել է «Ունիվերսիտատյա Կլուժից»Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը հեռացել է ռումինական «Ունիվերսիտատյա Կլուժից»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 29-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը սպառվել է: Միրանյանը սեպտեմբերին էր ազատ գործակալի կարգավիճակում համալրել ռումինական ակումբի կազմը: Հայ հարձակվողն անցկացրած 21 խաղում խփել է 3 գոլ: ...
15:30 02.06.2025
Մայիսի 26-ից հունիսի 1-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է մայիսի 26-ից հունիսի 1-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Հացահատիկային մշակաբույսերը լեռնային շրջաններում շարունակվել են գտնվել ծեղացողունի ներքին հանգույցների առաջացման, նախալեռներում՝ հասկակալման փուլերում, հովտային շրջաններում սկսվել է կաթնային հասունացումը։ Հովտային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի հասունացումը, առաջացել են բանջարանոցային մշակաբույսերի ծաղկաբույլերը, խաղողի […] ...
15:23 02.06.2025
Հայտնաբերվել է 360 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՄայիսի 26-ից հունիսի 2-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4814 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 149 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 157 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 303 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 28, չամրակապված վարելու՝ 1047, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 3, վարելու ընթացքում ծխելու՝ 426, […] ...
15:14 02.06.2025
Հրաժարական եմ տալիս Լոռու մարզպետի պաշտոնից. Արամ ՂազարյանԱրամ Ղազարյանը հրաժարական է տալիս Լոռու մարզպետի պաշտոնից։ Այս մասին հայտնել է ինքը՝ մարզպետը։ «Այս որոշումը պայմանավորված է այլ աշխատանքի անցնելու հանգամանքով, որի վերաբերյալ պատշաճ կարգով և սահմանված ժամկետներում հանդես կգան իրավասու մարմինները։ Հատուկ երախտագիտություն եմ ուզում հայտնել ՀՀ վարչապետին՝ վստահության և այն մեծ պատվի համար, որ հնարավորություն տվեց ծառայելու իմ հարզատ Լոռու մարզին՝ որպես […] ...
15:07 02.06.2025
Պորտուգալիայի հավաքականը` Եվրոպայի Մ17 չեմպիոնՊորտուգալիայի հավաքանը նվաճել է Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնության չեմպիոնի տիտղոսը։ Ալբանիայում կայացած մրցաշարի եզրափակչում պորտուգալացիները 3-0 հաշվով հաղթել են Ֆրանսիայի հասակակիցների հավաքականին։ Պորտուգալացիները Մ17 Եվրոպայի առաջնությունը հաղթել են պատմության մեջ 7-րդ անգամ։ Նրանք մրցաշարը հաղթել են նաև 1989, 1995, 1996, 2000, 2003, 2016 թվականներին։ ...