TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+32.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

̰
Այսօր «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հիմնադրման օրն է

10:37 17.02.2022

Փետրվարի 17-ն ականազերծման գործողությունների ազգային մարմնի՝ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հիմնադրման օրն է։ 11 տարի առաջ այս օրը՝ կարևորելով ականազերծման գործընթացը և պատերազմի պայթուցիկ մնացորդների ռիսկերը հասցնելու համար այնպիսի նվազագույն մակարդակի, որը թույլ կտա մեր քաղաքացիներին բարելավելու կյանքի որակը, 2011 թվականի փետրվարի 17-ին ՀՀ կառավարությունը հիմնադրեց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։ «ՀԱՓԿ» […]

̰
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ շենքը լուսավորվել է ուկրաինական դրոշի գույներով

10:33 17.02.2022

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության շենքը (Լոնդոն) լուսավորվել է ուկրաինական դրոշի գույներով։ Լուսանկարները հրապարակվել են ԱԳՆ թվիթերյան էջում։ Շենքը կապույտ, դեղին գույներով է լուսավորվել՝ ի նշան ուկրաինացի ժողովրդի հետ համերաշխության։

̰
Նալբանդյան բնակավայրում շչակ է գործարկվելու

10:22 17.02.2022

Փետրվարի 18-ին՝ ժամը 13:00-ին Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է համայնքում առկա շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:

̰
ԱՄՆ-ը հայտնել է Ուկրաինայի սահմանների մոտ ՌԴ զինվորականների թվաքանակի ավելացման մասին

10:07 17.02.2022

Սպիտակ տանը կարծում են, որ Ռուսաստանը 7000 զինվորականով ավելացրել է Ուկրաինայի հետ սահմանին իր ռազմական ներկայությունը։ «ՌԴ իշխանությունները հայտարարեցին, որ կհեռացնեն զորքերն Ուկրաինայի հետ սահմանից։ Այդ հայտարարությունը շատ ուշադրություն է գրավել ինչպես այստեղ (ԱՄՆ-ում), այնպես էլ աշխարհում։ Սակայն հիմա մենք գիտենք, որ դա սուտ էր․․․Վերջին մի քանի օրում ՌԴ-ն մեծացրել է իր ռազմական ներկայությունն Ուկրաինայի […]

̰
SHANTNEWS

09:53 17.02.2022

̰
Եվրոպայում անվտանգությունը կարգավորող նորմերը վերացել են․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

09:30 17.02.2022

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը կոչ է արել նորացնել եվրոպական անվտանգության կառուցվածքը՝ նախազգուշացնելով, որ ԵՄ-ում կայունությունը կարգավորող նորմեր այլևս չկան։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։ «Մինչդեռ Ռուսաստանը պահանջում է կայունություն, երաշխիքներ, մեր կողմից ևս առաջադրվում է կայունության և երաշխիքների պահանջ։ Եվրոպային հարկավոր են անվտանգության ու կայունության երաշխիքներ։ Մենք պատրաստ ենք քննարկել դա, քննարկել […]

̰

09:16 17.02.2022

Փետրվարի 17-ին, ժամը 06:47-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամարիս գյուղի վերջնամասում այրվում է անասնագոմի տանիք. ներսում կան խոշոր եղջերավոր կենդանիներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական […]

̰
Վայք, Ջերմուկ քաղաքներում ձյուն է տեղում, Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց

09:07 17.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Սյունիքի մարզի Աղվանի-Հալիձոր ավտոճանապարհին (դժվարանցանելի), Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վայոց […]

̰
Սիդնեյում 60 տարում առաջին անգամ շնաձուկը մարդ է սպանել

08:56 17.02.2022

Սիդնեյում վերջին 60 տարում առաջին անգամ շնաձուկը մարդ է սպանել։ Այս մասին հայտնում է ТСН հեռուստաալիքը։ Ողբերգական դեպքի և հնարավոր սպառնալիքի պատճառով ավստրալական իշխանություններն անորոշ ժամկետով մի քանի լողափ են փակել։ Դեպքը տեղի է ունեցել հարավարևելյան ափի լողափում։ Մարդիկ լսել են դայվերի ճիչը, որի վրա հարձակվել է մեծ սպիտակ շնաձուկ, իսկ հետո գիշատիչը նրան ջրի […]

̰
Ուկրաինայի շուրջ իրավիճակը մնում է չափազանց լուրջ․ Շոլց-Բայդեն

08:43 17.02.2022

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ նշել են՝ Ուկրաինայի շուրջ իրավիճակը մնում է լուրջ, ուկրաինական սահմանից ռուսական զորքերի էական դուրսբերում չկա։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչը, փոխանցում է RIA Novosti-ն։ Նշվում է, որ երկրների առաջնորդները համակարծիք են եղել, որ իրավիճակը տարածաշրջանում, նկատի […]

̰
Շոլցն ու Բայդենը նշել են Եվրոպայի անվտանգության հարցով երկխոսության կարևորությունը

08:33 17.02.2022

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույցի ժամանակ ողջունել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը՝ տարաձայնությունների կարգավորման համար դիվանագիտական ջանքերի շարունակման պատրաստակամության մասին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը, փոխանցում է RIA Novosti-ն։ Զրուցակիցները քննարկել են Շոլցի այցը Մոսկվա և Կիև։ «Կարևոր է եվրոպական անվտանգությանը վերաբերող հարցերով ներգրավվել կառուցողական երկխոսության […]

̰
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 104-ի (թարմացված)

08:23 17.02.2022

Բրազիլիայի Պետրոպոլիս քաղաքում տեղատարափ անձրևների և դրանց հետևանքով առաջացած հեղեղումների զոհերի թիվը հասել է 104-ի։ Զոհերի թվում կա 8 երեխա, հայտնում է G1 պորտալը։ Քաղպաշտպանության ծառայություններին հաջողվել է փրկել 24 մարդու։ Եվս 35 մարդ անհետ կորած է համարվում։ Հորդառատ տեղումները երեքշաբթի առաջացրել էին ջրհեղեղ և սողանքներ։ Մոտ 6 ժամում թափվել է 1 քառակուսի մետրի հաշվով […]

̰

08:11 17.02.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Արցախի փ. 1 շենք, Պուշկինի փ. 42, 44, 46, 48 շենքեր, Բայրոնի փ. 1/1, 3, 10/5 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 6-րդ զանգ.՝ Շոպրոնի փ. 4ա, 10, 12 շենքեր, Շոպրոնի […]

̰
SHANTNEWS

13:00 16.02.2022

̰
Հարուցվել է քրեական գործ՝ ամուսինների սպանության դեպքի առթիվ

12:49 16.02.2022

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերի հատկանիշներով հարուցված քրեական գործով իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ կապանաբնակ ամուսինների սպանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2022թ. փետրվարի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ ոստիկանության Կապանի բաժնից ստացված նյութերի համաձայն՝ 2022թ. […]

̰ ̰
Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ Գիրք նվիրելու տոնը, այս տարի նվիրված է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանին

12:47 16.02.2022

Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ Գիրք նվիրելու տոնը, այս տարի նվիրված է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանին: Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին՝ ժամը 15:30-ին, Հովհաննես Թումանյանի թանգարանում տեղի կունենա «Գիրքը՝ ծննդյան նվեր. Չարենց-Թումանյան» խորագրով ցուցադրություն: Այն իրականացվում է Հովհաննես Թումանյանի թանգարանի և Եղիշե Չարենցի տուն-թանգարանի համագործակցությամբ: Ցուցադրության ընթացքում արվեստասեր հանրությունը կծանոթանա հայ մեծանուն երկու բանաստեղծների՝ Եղիշե […]

̰
Կրթաթոշակային ծրագրեր՝ Թաիլանդում

12:35 16.02.2022

Օտարերկրյա ուսանողներին տրվել է հնարավորություն մասնակցելու թաիլանդական համալսարանների կրթական ծրագրերին: Թաիլանդի Միջազգային զարգացման համագործակցության կազմակերպությունը (TICA) 2022 թ. կրթաթոշակային ծրագրի շրջանակում օտարերկրյա ուսանողներին հրավիրում է մասնակցելու մագիստրոսական ծրագրի: Ծրագիրն իրականացվում է թաիլանդական համալսարանների և ակադեմիական հաստատությունների հետ համատեղ: Ծրագրին մասնակից յուրաքանչյուր երկրի հատկացվում է մինչև հինգ հայտ: Թեկնածուները պետք է ունենան բակալավրի կոչում կամ տվյալ բնագավառում մասնագիտական փորձառություն: Ծրագրի մասին մանրամասն տեղեկատվությունը զետեղված է https://tica-thaigov.mfa.go.th կայքում և կից նյութերում: Կրթաթոշակին մասնակցելու դիմումներն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ. փոստի հասցեին: Թաիլանդի համալսարաններն […]

̰
ՀՀ գլխավոր դատախազության միջամտությամբ կանխվել է ՌԴ-ից ՀՀ քաղաքացու վտարումն Ադրբեջան

12:26 16.02.2022

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունների միջև արդյունավետ համագործակցության արդյունքում կանխվել է Ադրբեջանում ծնված ՀՀ քաղաքացու՝ սխալմամբ վտարումն Ադրբեջանի Հանրապետություն: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ անձը ՌԴ տարածքում կատարել էր վարչական իրավախախտում, դատարանի կողմից կայացվել էր որոշում՝ նրան վարչական պատասխանատվության և ՌԴ տարածքից վարչական վտարման ենթարկելու մասին: Վարչական պատասխանատվության և վարչական վտարման ենթարկելու մասին […]

̰
Վրաստանում ակումբները կբացվեն մարտի 5-6-ը

12:11 16.02.2022

Վրաստանի միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ՝ ակումբային արդյունաբերությունը կվերսկսի իր գործունեությունը մարտի 5-6-ը։ Ակումբներում կթույլատրվի հյուրերի առավելագույն հնարավոր քանակի 60 տոկոսը։ Որոշումն ընդունվել է միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից՝ հաշվի առնելով առկա համաճարակաբանական միտումները, փոխանցում է 1tv.ge-ն։ Նշվում է, որ «օմիկրոն» շտամի տարածման գագաթնակետը մտել է նվազման փուլ, ուստի մարտ ամսից հնարավոր է համարվել վերականգնել գիշերային ակումբների […]

̰

12:02 16.02.2022

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ պարզվել է, որ 2021թ. օգոստոսի 8-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում Արմավիրի մարզի 31-ամյա բնակիչը, ալկոհոլ օգտագործած վիճակում, Մյասնիկյան գյուղի իրենց տուն գալով նկատել է հոր ահազանգով այցելած ոստիկանության ծառայողների: Տղամարդը վերջիններիս հասցեին հայհոյանքներ է հնչեցրել […]

̰
Փետրվարի 15-ից 16-ը բացահայտվել է հանցագործության 59 դեպք

11:56 16.02.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 59 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 11, թմրամիջոցի հայտնաբերման՝ 8, ընտանեկան բռնության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու և ծանր վիրավորանքի՝ 5-ական, խարդախության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, ապօրինի ծառահատման՝ 2, մահվան ելքով մարմնական վնասվածք պատճառելու, պետական-հասարակական ունեցվածքի գողության, […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 15 315 նոր դեպք

11:48 16.02.2022

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 15 315 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Դրականության ցուցանիշը. օրական` 30,59%, վերջին 14 օրը`32,02%, վերջին 7 օրը` 31,51%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 496 156 դեպք: Ապաքինվել է ևս 10 894 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 300 062: Վերջին 24 ժամում […]

̰
«Կասպերսկի» ընկերությունը զգուշացնում է կրվող բժշկական սարքերի անվտանգության խնդիրների մասին

11:40 16.02.2022

«Կասպերսկի» ընկերության փորձագետները վերլուծել են խոցելիությունները MQTT արձանագրությունում, որն առավել հաճախ է օգտագործվում բուժառուների հեռավար մշտադիտարկման սարքերից տվյալների փոխանցման համար: 2021-ին հայտնաբերվել է 33 սողանցք, որոնցից 18-ը կրիտիկական են (2014-ից ի վեր MQTT արձանագրությունում հայտնաբերվել է 90 խոցելիություն)։ Դա 10 կրիտիկական խոցելիությունով ավելին է, քան 2020-ին, և դրանցից շատերի համար դեռ չկան պատչեր (կարկատան)։ Որոշ […]

̰
Արձանագրված 37 դեպքով հաշվարկվել է մոտ 16 մլն ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

11:35 16.02.2022

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2022 թվականի հունվարի 31-ից փետրվարի 11-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ։ Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 39 դեպք, որից 37-ով հաշվարկվել է 15.842.380 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 6 դեպքով հաշվարկվել է 356.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է […]

̰
Նորագավիթի կամրջի տակ մեքենան բախվել է պատին․ կա զոհ

11:30 16.02.2022

Փետրվարի 15-ին, ժամը 21.45-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Նորագավիթի կամրջի տակ մեքենա է բախվել պատին, և շտապօգնության կարիք կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 20.00-ին «Մերսեդես» մակնիշի մեքենան բախվել է պատին, ինչի հետևանքով 58-ամյա վարորդը՝ Վաչագան Ավետիսյանը, մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Հայտնաբերվել են որպես անհետ կորած որոնվող ամուսինների դիերը

11:24 16.02.2022

Փետրվարի 14-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ փետրվարի 11-ին, ժամը 11.00-ի սահմաններում, ամուսիններ 71-ամյա Արամայիս և 64-ամյա Էլմիրա Գրիգորյանները տնից դուրս են եկել և չեն վերադարձել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումների արդյունքում փետրվարի 15-ին, ժամը 18.20-ին, Կապանի քրեական հետախույզները Կարմրաքար բնակավայրի «Կարմրաքարի» մշակույթի չգործող շենքում հայտնաբերել են ամուսինների ինքնահրկիզված դիակները: Արտաքին […]

̰
Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում 

11:15 16.02.2022

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 17-ին ժամը 10:00-ից մինչև փետրվարի 18-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Ադոնցի փողոցի 27 համարից ցածր շենքերի և անհատական տնատիրությունների, Ազատության 25 շենքի, Արղության, Ղափանցյան, Մալխասյանց, Արաբկիր 17, 19, 21, 23, 25, 27 փողոցների, Գրիբոյեդովի փողոցի՝ իր […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1774 նոր դեպք, 28 մահ

11:08 16.02.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓1774 նոր դեպք ✓6630 թեստավորում ✓2574 առողջացած ✓ 28 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 410 155 դեպք, որոնցից 381 700-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8229 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 840 443 թեստավորում:

̰
BACK_TO_TOP