11:05 16.02.2022
Արցախում կատարված 457 թեստավորման արդյունքում փետրվարի 16-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 180 նոր դեպք։ Գրանցվել է մեկ մահ։ Ստացիոնար բուժում է ստանում 52 քաղաքացի։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 6502 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2059 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 24 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում […]
10:46 16.02.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը»: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կրթության մասին» ՀՀ օրենքի պահանջով, համաձայն որի` կրթության բնագավառում պետական քաղաքականության կազմակերպական հիմքը կրթության զարգացման պետական ծրագիրն է: Հիմք ընդունելով առկա մարտահրավերները և կրթության համակարգում արդեն իսկ արձանագրված ձեռքբերումները` նախագծում […]
10:39 16.02.2022
Հայաստանում ապաստանի իրավունք ստանալու համար 2021 թվականին Հայաստանի Միգրացիոն պետական ծառայություն է դիմել 260 անձ: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան տվյալներ է տրամադրել Միգրացիոն պետական ծառայությունը: Հայաստանից 2021 թվականին ամենաշատը ապաստան են հայցել Իրանի քաղաքացիները՝ 118 անձ, կասեցվել կամ կարճվել են 35-ի դիմումները, մերժում է ստացել Իրանի 42 քաղաքացի: Փախստականի կարգավիճակ է հայցել Իրանի 40 քաղաքացի: […]
10:25 16.02.2022
Արցախի Հանրապետությունում 2022 թվականի փետրվար-մայիս ամիսների ընթացքում անցկացվելու են կրակային պատրաստության պարապմունքներ: Այս մասին հայտնում է Արցախի ԱԽ-ն։ «Արցախի Հանրապետության քաղաքացիների ռազմական հմտությունների կատարելագործման նպատակով՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի նախաձեռնությամբ 2022 թվականի փետրվար-մայիս ամիսների ընթացքում անց են կացվելու կրակային պատրաստության պարապմունքներ, որոնք իրականացվելու են Պաշտպանության բանակի նյութատեխնիկական բազայի հիման վրա»,- նշված է հաղորդագրության մեջ: […]
10:18 16.02.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին՝ ժամը 09։45-ի դրությամբ, Գավառի, Ճամբարակի, Թումանյանի, Ստեփանավանի, Սևանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Հալիձոր-Տաթև ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման […]
10:10 16.02.2022
ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ փետրվարի 15-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման և խաղաղ բնակչությանը հերթական անգամ թիրախավորելու վերաբերյալ: Ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 15:30-ի սահմաններում Խրամորթ գյուղի վարչական տարածքում Խնապատ գյուղի բնակիչ Կ.Մ.-ն (ծնված 1983թ.) […]
09:59 16.02.2022
Եվրոպայի խորհրդի ղեկավարությունը հանդես է եկել համատեղ հայտարարությամբ՝ Ուկրաինայի շուրջ իրադրության լարվածության վերաբերյալ։ «Մենք խիստ անհանգստացած ենք Ուկրաինայի շուրջ իրադրության զգալի լարվածությամբ։ Մենք տագնապած ենք մեր մայրցամաքում մեր անդամ պետությունների միջև խոշոր կոնֆլիկտի հեռանկարից»,-ասված է փաստաթղթում։ Եվրոպայի խորհրդում հերթական անգամ հայտարարել են Ուկրաինայի ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված ասհմաններում տարածքային ամբողջականության աջակցության մասին։ Կոչ են արել […]
09:37 16.02.2022
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ազատության պաշտպանության համար գնի մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերը, հայտարարել է, որ Նահանգների համար ազատությունը գին ունի, իսկ ռուսների համար այն անգին է։ Այս մասին փոխանցում է РИА Новости-ն։ Ավելի վաղ Բայդենն Ուկրաինայի իրադրության հետ կապված ասել էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է վճարել ցանկացած գին՝ ազատության պաշտպանության […]
09:22 16.02.2022
Փետրվարի 17-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Արթիկ համայնքի Նոր Կյանք բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է համայնքի էլեկտրաշչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:
09:10 16.02.2022
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հնարավոր է համարել Ռուսաստանի կողմից «ագրեսիան» այս շաբաթ՝ վկայակոչելով Ուկրաինայի շուրջ զինվորականների տեղակայումը։ «Ռուսաստանի կողմից ագրեսիայի գործողությունն այս շաբաթ միանգամայն հնարավոր է, երբ տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայի շրջակա տարածքներում ռուսական ուժերի տեղակայման հետ կապված»,-ասել է Բլինկենը France 24-ի հետ հարցազրույցում։ Երեկ Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ […]
08:59 16.02.2022
Կանադայի ափերի մոտ իսպանական ձկնորսական Villa de Pitanxo նավի խորտակման հետևանքով զոհվել է 10 մարդ։ Այս մասին հայտնում է Իսպանիայի փրկարար ծառայությունը։ Հաջողվել է փրկել 3 մարդու։ Նավաբեկությունը տեղի է ունեցել Տերանովա կղզու շրջանում՝ ափից մոտ 400 կմ հեռավորության վրա։ Նավում գտնվել է անձնակազմի մոտ 24 անդամ՝ Իսպանիայի 18 քաղաքացի, ինչպես նաև Պերուի և Գանայի […]
08:53 16.02.2022
Առնվազն 18 մարդ է մահացել փետրվարի 15-ին Բրազիլիայի հարավարևելյան Պետրոպոլիս քաղաքում գետի վարարման հետևանքով։ Այս մասին հայտնում է G1 հեռուստաալիքը՝ հղում անելով արտակարգ ծառայություններին։ Զոհերի մարմինները հայտնաբերվել են այն բանից հետո, երբ գետի մակարդակն իջել է, և ջուրը հեռացել քաղաքի հեղեղված կենտրոնից։ Քաղպաշտպանության ծառայությունն արձանագրել է 95 դեպք, այդ թվում՝ 80 սողանք և հեղեղման 11 […]
08:41 16.02.2022
Մեկ շաբաթվա ընթացքում (փետրվարի 7-13-ը) աշխարհում կորոնավիրուսով է վարակվել 16 097 642 մարդ, վիրուսի հարուցած բարդություններից մահացել է մոլորակի 74 494 բնակիչ։ Այս մասին են վկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալները։ Նախորդ շաբաթվա համեմատ՝ վարակման դեպքերի թիվը նվազել է 19%-ով, մինչդեռ մահացությունն աճել է 4%-ով։ Վարակման նոր դեպքերի թիվն ավելացել է միայն Արևմտախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (+ […]
08:27 16.02.2022
Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ԱԳ նախարարները քննարկել են Ռուսաստանի հետ հարաբերությունները, կոչ են արել Մոսկվային իրագործել հայտարարված քայլերը՝ ուղղված դեէսկալացիային։ Այս մասին հայտնել է Գերմանիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոկը հեռախոսազրույցներ է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանի, Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Էլիզաբեթ Թրասի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի […]
08:20 16.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է: Սյունիքի մարզի Աղվանի-Հալիձոր ավտոճանապարհին (դժվարանցանելի) տեղ-տեղ առկա է […]
08:09 16.02.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Սայաթ-Նովա պող. 11, 13, 15, 15ա, 18 շենքեր, Տերյան փ. 50, 52 շենքեր, Պուշկինի փ. 42, 44, 46, 48 շենքեր, Կառավարական 2-րդ մասնաշենք մասնակի, Ամիրյան փ. 4/7 հասցե՝ ՛՛Գիրոս՛՛ ՍՊԸ և […]
12:57 15.02.2022
Փետրվարի 15-ին ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։ Հանդիպման սկզբում զրուցակիցները միմյանց շնորհավորել են Հայաստան-ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ։ Ալեն Սիմոնյանը շեշտել է, որ Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության անկախացումից ի վեր մեր երկրի հաստատուն գործընկերն ու բարեկամն է: Կողմերն անդրադարձել են Ալեն Սիմոնյանի գլխավորած […]
12:29 15.02.2022
Երևանի Կենդանաբանական այգում յագուար է սատկել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կենդանաբանական այգու տնօրեն Արևիկ Մկրտչյանը։ «Թեպետ վատ լուրով, միեւնույն ժամանակ հավատարիմ մնալով թափանցիկ աշխատելաոճին՝ հայտնում եմ, որ Կենդանաբանական այգու յագուարին առավոտյան գտել ենք անշարժացած: Որեւէ կլինիկական ախտանշան վերջին 3-4 օրվա ընթացքում, բացի դժվարաշնչությունից, չի եղել: Կերից հրաժարվել է միայն նախորդ օրը երեկոյան: […]
12:20 15.02.2022
Փետրվարի 15-ն աշխարհում նշվում է Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը, որը գլոբալ համագործակցային արշավ է` բարձրացնելու մանկական քաղցկեղի մասին իրազեկությունը և աջակցություն հայտնելու քաղցկեղով հիվանդ երեխաներին և դեռահասներին, վերապրածներին ու նրանց ընտանիքներին: Յուրաքանչյուր տարի Հայաստանում քաղցկեղով հիվանդանում է 80-100 մինչև 18 տարեկան երեխա։ Դեպքերի շուրջ 40%-ը լեյկեմիաներն են, որոնց բուժումն իրականացվում է գերմանական BFM […]
12:19 15.02.2022
ԱՀ առողջապահության նախարարությունը ներկայացնում է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Արցախում․ Փետրվարի 15-ի` ժամը 11:00-ի դրությամբ, կատարված 303 թեստավորման արդյունքում հաստատվել է 133 դեպք։ Վարակակիրների թվում կան երեխաներ։ Արձանագրվել է մահվան 2 դեպք։ Ստացիոնար բուժում է ստանում 54 անձ։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 6045 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1879 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով […]
12:11 15.02.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 15-ին կրկին ապատեղեկատվություն է տարածել, պնդելով, թե փետրվարի 14-ին և 15-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան և արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։
11:45 15.02.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 14-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 92 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, սառը զենքի հայտնաբերման՝ 10, խարդախության և ընտանեկան բռնության՝ 9-ական, ծանր վիրավորանքի՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, յուրացնելու կամ վատնելու և զենք-զինամթերքի առգրավման՝ 4-ական, ապօրինի ծառահատման և […]
11:44 15.02.2022
Արցախի Հանրապետության տարածքների բռնազավթման մասին օրենքի նախագիծը, որը շրջանառության մեջ է դրվել Արցախի Ազգային ժողովում, կարևոր փաստաթուղթ է լինելու և շատ կարևոր քայլ է Արցախի հիմնահարցի հանգուցալուծման և Արցախի միջազգային կարգավիճակի որոշման ուղղությամբ մոտեցումները հստակեցնելու առումով: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ շեշտելով օրինագծի կարևորությունը քաղաքական, պատմական և բարոյական տեսանկյուններից: […]
11:40 15.02.2022
Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, ՀՀ ՊԵԿ քննչական ու հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցների կողմից ձեռնարկված բազմաթիվ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև քրեադատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ մի խումբ անձինք ստեղծել են ընկերություններ, որոնց միջոցով ԵԱՏՄ անդամ ՌԴ-ից ՀՀ տարածք են ներմուծում փաստացի այլ տնտեսավարող սուբյեկտներին պատկանող մեծ քանակությամբ հագուստ, կոշիկ և հեռախոսի […]
11:36 15.02.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2022-2023 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության տեղերի նախագիծը: Նախագծի նպատակը ՀՀ կառավարության ծրագրով պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները (ֆիզիկամաթեմատիկական, քիմիական, կենսաբանական տեխնիկական, գյուղատնտեսական, բժշկական գիտություններ) համապատասխան մասնագետներով ապահովելն է: 2022-2023 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության՝ նպաստի ձևով ուսման […]
11:07 15.02.2022
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Դիղոմիի զանգվածի բազմաբնակարան շենքերից մեկի 7-րդ հարկում պայթյուն է տեղի ունեցել, որին հաջորդել է հրդեհը։ Տեղում աշխատում են հրշեջ-փրկարարները։ Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները։ Միջադեպի հետևանքով կա մեկ վիրավոր։ Նա ոտքերի այրվածքներով հոսպիտալացվել է։ Թե ինչն է հանդիսացել պայթյունի պատճառ, հայտնի չէ։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։
11:04 15.02.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓1307 նոր դեպք ✓5359 թեստավորում ✓ 3514 առողջացած ✓ 15 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 408 381 դեպք, որոնցից 379 126-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8201 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 833 813 թեստավորում:
10:08 15.02.2022
Գերմանիայի Մյունխեն քաղաքի հարավում բախվել են երկու ուղևորատար գնացքներ։ Երեկ հաղորդել էինք 1 զոհի և առնվազն 10 վիրավորի մասին։ Տուժածների թիվը հասել է 40-ի, հայտնում է Bild-ը։ Երկութուղային վթարը տեղի է ունեցել Էբենհաուզեն-Շլեֆտլարն կայարանի շրջանում։ Ներկայում երթուղին լիովին փակ է։ Տարածքում աշխատում եմ մեծաթիվ որոնողափրկարարական ջոկատներ։ Երկու գնացքում գտնվել է մոտ 95 մարդ։ Die Unfallstelle […]