09:47 15.02.2022
Պետդեպարտամենտը հրամայել է ոչնչացնել Կիևում ԱՄՆ դեսպանատան ողջ տեխնիկան։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։ Պարբերականի աղբյուրների հաղորդմամբ՝ հրամայվել է ոչնչացնել ցանցային սարքավորումները, համակարգչային աշխատանքային կայանները, ինչպես նաև ապամոնտաժել հեռախոսային համակարգը։ Նշվում է, որ դեսպանատունն այժմ անպիտան է դարձել որպես դիվանագիտական օբյեկտ օգտագործման համար։ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածք նախապատրաստվող ներխուժման մասին տեղեկությունների ֆոնին […]
09:36 15.02.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Տավուշի, Իջևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում, Գորիս-Սիսիան և Տաթև-Աղվանի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Սարավանի և Վարդենյաց լեռնանցքները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Սպիտակի […]
09:21 15.02.2022
Եմենում գրանցվել է Գինեսի ռեկորդ՝ իրար վրա շարված հավկիթների թվով։ Մուհամմադ Մուկբելը կարողացել է 4 հավկիթ շարել իրար վրա՝ գերազանցելով անցած տարվա իր ռեկորդը, երբ հաջողվել էր դա անել 3 հավկիթով։ Այս մասին հայտնում է Korrespondent-ը։ «Դա պահանջում է վիթխարի համբերություն, կենտրոնացվածություն և հանգստություն։ Կարելի է ասել, որ դա կապված է ֆիզիկայի և տեխնիկայի հետ»,-ասել […]
09:14 15.02.2022
Փետրվարի 14-ին, ժամը 21:02-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին՝ Տաթևի վանքի մոտակայքում, ավտոմեքենաները մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 16 ավտոմեքենա։
09:05 15.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է: Սյունիքի մարզի Աղվանի-Հալիձոր ավտոճանապարհին (դժվարանցանելի) […]
08:52 15.02.2022
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է արել ամերիկյան Bloomberg գործակալությանը ջնջել Ուկրաինա ռուսական ներխուժման ամսաթիվը։ Այս մասին նա գրել է իր տելեգրամյան ալիքում։ Զախարովան գործակալությանը «մի քանի ժամ է տվել ապաշխարության համար» և խորհուրդ տվել ջնջել կանխատեսումը։ «Ապաշխարության համար մի քանի ժամ է մնացել մինչ այն, երբ Bloomberg-ը կվերածվի դդմի, իսկ նրանք, ովքեր […]
08:42 15.02.2022
Մինսկում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել ամերիկացիներին անհապաղ լքել Բելառուսը, ասվում է Պետդեպարտամենտի կայքում։ «Մի՛ այցելեք Բելառուս օրենքների կամային կիրառման, ձերբակալության ռիսկի, Ուկրաինայի հետ Բելառուսի սահմանի երկայնքով ռուսական ռազմական ուժի մտահոգիչ ընդլայնման, COVID-19-ի և դրա հետ կապված մուտքի սահմանափակումների պատճառով։ Բելառուսում ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ հեռանան կոմերցիոն կամ մասնավոր միջոցներով»,-հայտնել է գերատեսչությունը։ Բացի այդ, […]
08:33 15.02.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ՌԴ-ի համար անվտանգության երաշխիքների և Ուկրաինայի շուրջ բանակցությունների։ Այս մասին Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է CNN-ին։ «Առաջին հերթին, նախագահ Պուտինը մշտապես պահանջել է բանակցություններ և դիվանագիտություն։ Եվ, փաստացի, նա է ձեռնարկել ՌԴ-ի համար անվտանգության երաշխիքների հարցը։ Ուկրաինան պարզապես հանդիսանում է խնդրի մաս, Ռուսաստանի համար անվտանգության երաշխիքների հետ […]
08:09 15.02.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ավան՝ Նարեկացի թաղ. 30, 35, 40, 41, 43, 54 շենքեր, Իսահակյան թաղ. 1/1, 1/2, 3/3 շենքեր, Հովհաննիսյան թաղ. 25/1, 25/2 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նորք-Մարաշ՝ Նորքի Այգիներ փ. 250, […]
12:58 14.02.2022
Պեկինում անցկացվող 24-րդ ձմեռային oլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը 18-րդ տեղն են զբաղեցրել գեղասահքի պարային զույգերի պայքարում։ Նրանք այսօր հանդես են եկել ազատ ծրագրում և երկու վարժության համագումարում հավաքել 167.03 միավոր: Մրցմանը պարային 20 զույգ է մասնակցել: Կարճ ծրագրում Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը 65.87 միավոր էին վաստակել և 19-րդ տեղով […]
12:56 14.02.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 11-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 211 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 54, սառը զենքի հայտնաբերման՝ 45, մարմնական վնասվածք պատճառելու՝ 24, թմրամիջոցի հայտնաբերման՝ 21, զենք-զինամթերքի առգրավման և ծանր վիրավորանքի՝ 9-ական, խարդախության՝ 7, ապօրինի ծառահատման՝ 4, խուլիգանության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, անձի […]
12:46 14.02.2022
Վրաստանում փետրվարի 13-ին տեղի ունեցած 6,2 մագնիտուդով երկրաշարժից (22:25) հետո ցնցումները կրկնվել են 6 անգամ, փոխանցում է Aliq.ge-ն։ Վրաստանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի վերջնական տվյալներով՝ հետցնցումների ուժգնությունը տատանվել է 3,1-ից 4,5 մագնիտուդի սահմաններում: Ցնցումները գրանցվել են հետևյալ հաջորդականությամբ. 4,5 բալ, 22:28-ին, Դմանիսի քաղաքից 26 կմ հարավ-արևմուտք՝ Սամեբա գյուղ 3.5 մագնիտուդ, 22:30-ին, Սամցխե-Ջավախեթի 4.1 բալ, 22:35-ին, […]
12:43 14.02.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է գործարարների հետ։ Առանձին հանդիպումների ընթացքում քննարկվել են ոլորտի խնդիրները, դրանց լուծման հնարավոր տարբերակներն ու գործարար միջավայրի զարգացման նոր ուղղությունները։ Գործարար միությունների հետ նախարարի հանդիպումների և Կառավարության ծրագրի ներկայացման արդյունքում որոշ գործարարների մոտ նոր նախագծերի գաղափարներ են առաջացել։ Նախարարի հանդիպումները գործարարների հետ՝ միտված պետություն-մասնավոր հատված համագործակցության զարգացմանը, իրականացվում են […]
12:39 14.02.2022
Փետրվարի 15-ին՝ ժամը 10։00-ից 16։00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի՝ Արգիշտի 1, Պարոնյան 40, Տերյան 72, Տերյան 44 հասցեներում իրականացվելու է էլեկտրաշչակների փորձարկում։ «Խնդրում ենք չանհանգստանալ»,-ասված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:
12:37 14.02.2022
Ոստիկանության Արտաշատի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 13-ին Վոլգոգրադ-Երևան չվերթի ինքնաթիռի վայրէջքից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և Արտաշատի բաժին բերման է ենթարկվել 49-ամյա Վանիկ Գ.-ն, որը 1995 թ. մարտի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
12:15 14.02.2022
2022 թվականի հունվարի 20-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ չորրորդ հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ: Համաձայն վերջինի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Արամ Վարդանյանից, նրա հետ փոխկապակցված 2 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝ Երևան քաղաքում […]
12:13 14.02.2022
ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ 2022թ. փետրվարի 7-ից մինչև փետրվարի 11-ը ներառյալ «Հումանիտար Ականազերծման Կենտրոն» հիմնադրամի կողմից Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանի տարածքներում հայտնաբերվել է 17 հատ տարբեր տեսակի արկ ու զինամթերք և ոչնչացվել է 5 հատ խոշոր տրամաչափի զինամթերք, մաքրվել է 35 570 քմ տարածք: Կատարված աշխատանքների արդյունքում, 2020թ. սեպտեմբերի […]
11:47 14.02.2022
Փետրվարի 14-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում 258 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 101 դեպք։ Վարակակիրների թվում կան երեխաներ։ Մահվան դեպք չի արձանագրվել։ Ստացիոնար բուժում է ստանում 47 մարդ։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 5742 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1746 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 21 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը […]
11:36 14.02.2022
Փետրվարի 17-ին և 20-ին կանանց Հայաստանի ազգային հավաքականը Երևանում ընկերական խաղեր պետք է անցկացներ Վրաստանի ընտրանու հետ։ Կանանց Վրաստանի ազգային հավաքականում կորոնավիրուսի հաստատված դրական դեպքերի պատճառով թիմը չի ժամանի Հայաստան, և ընկերական խաղերը չեղարկվել են։ Այս մասին հայտնում է ՀՖՖ կայքը։ Կանանց Հայաստանի ազգային հավաքականը նախապես հրապարակված ծրագրով կշարունակի մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:
11:26 14.02.2022
Առողջապահության նախարարության և ամերիկյան «Պֆայզեր» դեղագործական ընկերության միջև կնքված պայմանագրով COVID-19-ի դեմ mRNA հիմքով «Պֆայզեր» պատվաստանյութի 100 հազար 620 դեղաչափ խմբաքանակը ներկրվել է Հայաստան: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Բաշխումից հետո «Պֆայզեր» պատվաստանյութը, ինչպես երկրում առկա մյուս պատվաստանյութերը, հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակներում և պատվաստումային շարժական կետերում:
11:24 14.02.2022
Փետրվարի 13-ին՝ ժամը 22։25-ից մինչև փետրվարի 14-ի ժ․00։30-ն, երկրաշարժից հասցված վնասներին ԱԻՆ ՓԾ ստորաբաժանումների կողմից 9 դեպքով արձագանքում է իրականացվել։ Երևան քաղաքում 5 դեպք. ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 68ա շենքի 2-րդ հարկի պատշգամբը։ Դեպքի վայր է մեկնել թիվ 3 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, պարզվել է, որ շենքի մուտքի պատշգամբից […]
11:16 14.02.2022
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 21 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայք էջում: Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 15 577: Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 028 նոր դեպք, ապաքինվել է 22 517 պացիենտ: Երեկ, փետրվարի 13-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 15 712 դեպք, ապաքինվել է 21 […]
11:07 14.02.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓695 նոր դեպք ✓4245 թեստավորում ✓ 2306 առողջացած ✓ 19 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 407 074 դեպք, որոնցից 375 612-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8186 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 828 454 թեստավորում:
10:52 14.02.2022
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը Բագրատաշենի մաքսային-կետ բաժնում դիմավորել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած՝ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի գլխավորած պատվիրակությանը: Ռուստամ Բադասյանը և Լևան Կակավան շրջայց են կատարել Բագրատաշենի անցակետի տարածքում, ծանոթացել սահմանահատման գործընթացի պատշաճ կազմակերպման և սպասարկման պայմաններին: Ընդգծվել է, որ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների և քաղաքացիների համար սահմանային […]
10:48 14.02.2022
Ի գիտություն Հայաստանի Հանրապետությունում գործող կուսակցությունների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է. 2022 թվականից սկսած՝ կուսակցությունների տարեկան հաշվետվություններն անհրաժեշտ է ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, և ոչ թե Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Հաշվետվությունների ներկայացման վերջնաժակետը նախատեսվում է հետաձգել երեք ամսով, որի վերաբերյալ օրենսդրական փոփոխության նախագիծը հասանելի է հետևյալ հղումով: Տարեկան հաշվետվությունների՝ պարտադիր աուդիտի իրականացման համար Հանձնաժողովը մշակել է […]
10:10 14.02.2022
Պատվաստումային գործընթացը շարունակվում է, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Փետրվարի 13-ի դրությամբ կատարվել է 1 959 789 պատվաստում, որից` առաջին դեղաչափ` 1 067 296, ամբողջապես պատվաստված` 876 951, բուստեր` 15 539:
09:30 14.02.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Թումանյանի, Ստեփանավանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Իջևանի և Նոյեմբերյանի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են […]