TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+36.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Լիտվան Կիև է մատակարարել Stinger հրթիռային համալիրներ և իր քաղաքացիներին հեռանալու կոչ արել

09:19 14.02.2022

Լիտվայի ԱԳՆ-ը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին խուսափել Ուկրաինա այցելությունից ՝ ավիահաղորդակցության խափանումերի հնարավորության պատճառով, ինչպես նաև այնտեղ գտնվողներին՝ անհապաղ լքել երկիրը։ Այս մասին ասվում է գերատեսչության կայքում։ Հաղորդագրությունում նշվում է, որ խորհուրդ է տրվում ներկայում չայցելել նաև Բելառուս։ Իր հերթին Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Լիտվայից Ուկրաինա է ուղարկվել […]

̰
Սինգապուրի ԱԳՆ-ը խորհուրդ է տվել քաղաքացիներին անհապաղ լքել Ուկրաինան

09:10 14.02.2022

Սինգապուրի ԱԳՆ-ը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ուկրաինան։ Այս մասին ասվում է ԱԳՆ կայքում։ «Լարվածությունն Ուկրաինայում և դրա հարակից տարածաշրջանում աճում է։ Ուկրաինայում Սինգապուրի քաղաքացիներին խորհուրդ է տրվում հրատապ լքել այդ երկիրը»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ զինված հակամարտության առաջացման դեպքում Սինգապուրի ԱԳՆ-ը չի կարող օգնել Ուկրաինայում գտնվող քաղաքացիներին, քանի որ Սինգապուրը […]

̰
ԱՄՆ-ում դանակով զինված տղամարդը վիրավորել է 11 մարդու

09:04 14.02.2022

ԱՄՆ-ի հարավ-արևմուտքում գտնվող Նյու Մեքսիկո նահանգի Ալբուկերկ քաղաքում անհայտ անձը դանակով վիրավորել է 11 մարդու։ Այս մասին հաղորդվում է տեղի ոստիկանության մամուլի ծառայության թվիթերյան էջում։ Զինված տղամարդը ձերբակալվել է։ Ոստիկաններն ուսումնասիրում են հանցագործության 7 հնարավոր վայր՝ դանակի կիրառմամբ հարձակման հետևանքով 11 տուժածի մասին հաղորդագրությունների ֆոնին։ Տուժածների վիճակը կայուն է։ Տեղական KRQE News 13 հեռուստաալիքը, հղում […]

̰
Վթար Նար-Դոսի և Ռոստոմի փողոցների խաչմերուկում․ կա տուժած

08:54 14.02.2022

Փետրվարի 14-ին, ժամը 00։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նար-Դոս և Ռոստոմի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են երկու ավտոմեքենա․կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra A» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1982 […]

̰
ԱՄՆ-ը պատրաստվում է 24-48 ժամում հետ կանչել Կիևում մնացած բոլոր դիվանագետներին․ CBS

08:46 14.02.2022

Ամերիկյան վարչակազմը ծրագրում է հետ կանչել Կիևում մնացած բոլոր ծառայողներին 24-48 ժամում։ Այս մասին հայտնում է CBS հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ավելի վաղ Պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտնել էր, որ ԱՄՆ-ը չի փակում իր դեսպանատունը Կիևում, սակայն կրճատում է աշխատակիցների թվաքանակը, այդ թվում՝ դիվանագետների մի մասին Լվով տեղափոխելու հաշվին։ Փետրվարի 13-ից Կիևի դեսպանատան հյուպատոսական ծառայությունները […]

̰
Նավթի գինը հասել է 8-ամյա առավելագույնին

08:31 14.02.2022

Նավթի համաշխարհային գները թարմացրել են վերջին 8 տարվա առավելագույն ցուցանիշը։ Այս մասին են վկայում բորսային տվյալները։ Brent նավթի մեկ բարելի ապրիլյան ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE բորսայում աճել է 1,73%-ով՝ գերազանցել է 96 դոլարը (96,07)։ Վերջին անգամ 96 դոլարի շեմը գերազանցվել է 2014-ի հոկտեմբերին։ WTI նավթի ապրիլյան ֆյուչերսների գինը բարձրացել է 1,62%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց […]

̰
Լատվիան Ուկրաինայից տարհանում է դիվանագետների ընտանիքներին

08:21 14.02.2022

Լատվիացի դիվանագետների ընտանիքները լքել են Ուկրաինան, լատվիացիներին կոչ է արվում հեռանալ այդ երկրից։ Այս մասին հայտնել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսը թվիթերյան իր էջում։ «Հաշվի առնելով այն, որ որոշ ավիաընկերություններ դադարեցնում են թռիչքներն Ուկրաինա, հերթական անգամ խնդրում եմ չուղևորվել Ուկրաինա և հնարավորության դեպքում հնարավորինս արագ լքել երկիրը»,-ասվում է հայտարարության մեջ։ Միևնույն ժամանակ նախարարը վստահեցրել […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզում

08:09 14.02.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Սարի Թաղ 13-28 փողոցներ և ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Նորք 13փ. 99-155; 15փ. 1-49; 17փ. 50-105 սեփական տներ, Նորք 17 փողոց 2-րդ նրբ. 2-22Ա սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 […]

̰
SHANTNEWS

13:00 12.02.2022

̰
Կարո Փայլանն այցելել է Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցի, հետևել վերանորոգման աշխատանքներին

12:53 12.02.2022

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանն այցելել է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցի: Այս մասին նա գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում։ «Այցելեցի Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցի՝ տեղում ուսումնասիրելու կատարվող վերանորոգման աշխատանքները»,- գրել է նա: Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին 2008 թվականին եկեղեցու հիմնադրամի, Դիարբեքիրի քաղաքապետարանի և բարերարների ջանքերով վերանորոգվել էր […]

̰
Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը

12:49 12.02.2022

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը։ Տոնական Սուրբ Պատարագը նվիրված է Ս. Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 զինվորների հիշատակին: Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարանից 17-րդ դարում Ս. Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը առավոտյան բերվել է առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի։ Տոնական օրը պատարագ կմատուցվի Սրբի անունը կրող եկեղեցիներում, երիտասարդների […]

̰
Արևմուտքը հետաքրքրված չէ Ռուսաստանի հետ առճակատմամբ․ Թրյուդո

12:35 12.02.2022

Արևմուտքի երկրները հետաքրքրված չեն Ռուսաստանի հետ առճակատմամբ, սակայն ռուս-ուկրաինական սահմանին առկա լարվածության համատեքստում շարունակելու են աջակցել Ուկրաինային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն: «Մենք Ռուսաստանի հետ առճակատում չենք փնտրում, մենք որոշում ենք ընդունել աջակցել ուկրաինացի ժողովրդին սեփական ապագան ընտրելու իրավունքի հարցում»,- ասել է նա: Կանադայի վարչապետը տեղեկացրել է, […]

̰
Այսօր տեղի կունենան Պուտին-Բայդեն և Բլինկեն-Լավրով հեռախոսազրույցները

12:28 12.02.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը կկայանա Վաշինգտոնի ժամանակով շաբաթ առավոտյան (Մոսկվայի ժամանակով՝ օրվա երկրորդ կեսին)։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը, փոխանցում է TASS-ը։ Ամերիկյան կողմից հաղորդմամբ՝ Ռուսաստանն առաջարկել է հեռախոսազրույցն անցկացնել երկուշաբթի՝ փետրվարի 14-ին, սակայն Սպիտակ տունը դիմահար առաջարկ է արել փետրվարի 12-ի համար, և նրանք համաձայնել են։ […]

̰
Թեհրանի Մեծ շուկայում հրդեհ է բռնկվել

12:10 12.02.2022

Թեհրանի Մեծ շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է հեռուստառադիոհեռարձակող IRIB կորպորացիան։ Հրդեհի հետևանքով վնասվել են մի քանի խանութներ, որոնց հստակ թիվ չի նշվում։ Փրկարար ծառայություններին հաջողվել է տեղայնացնել հրդեհը: Դեպքի վայրում աշխատում է առնվազն 6 հրշեջ-բրիգադ:

̰
Շենգավիթում կատարված սպանությունը բացահայտվեց թարմ հետքերով

11:56 12.02.2022

Փետրվարի 11-ին, ժամը 18.35-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ կանչով Եղբայրության փողոցի 14 շենք մեկնած խումբը բնակարաններից մեկում հայտնաբերել է 60-ամյա տղամարդու դիակ՝ կրծքավանդակի ծակած-թափանցող վերքով: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ։ Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանությունը) 1-ին մասի հատկանիշներով։ Քրեական գործի նախաքննության շրջանակում կասկածանքով ոստիկանության […]

̰
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 57 պացիենտ

11:41 12.02.2022

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 57 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 15 516: Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 20 326 նոր դեպք, ապաքինվել է 48 468 պացիենտ: Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 33,18 տոկոս, այսօրվա ցուցանիշն է 30,88 տոկոս։

̰
Դիլիջանի ոլորաններում Mercedes-ը բախվել է երկաթե արգելապատեշին, ծառերին․ 2 զոհերից մեկը երեխա է

11:25 12.02.2022

Փետրվարի 12-ին, ժամը 07:18-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 27-րդ կմ-ին «Mercedes-Benz C240» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ռ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2402 նոր դեպք, 12 մահ

11:06 12.02.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓2402 նոր դեպք ✓7249 թեստավորում ✓ 4610 առողջացած ✓ 12 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 404 805 դեպք, որոնցից 370 272-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8157 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 819 020 թեստավորում:

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 223 դեպք

10:59 12.02.2022

Վերջին մեկ օրում Արցախում կատարվել է 497 թեստավորում։ Հաստատվել է կորոնավիրուսի 223 դեպք։ Վարակակիրների թվում կան երեխաներ։ Արձանագրվել է մահվան 1 դեպք։ Ստացիոնար բուժում է ստանում 47 անձ։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 5054 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1491 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 21 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին […]

̰
Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է

10:34 12.02.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
Պլանային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում  

10:20 12.02.2022

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 14-ին ժամը 10.00-ից մինչև փետրվարի 15-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. 💧Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Վշտունի, Խ. Խաչատրյան փողոցների և նրբանցքների, Հալաբյան, Շինարարների, Արզումանյան, Էստոնական, Առաքելյան, Ջանիբեկյան, Աբելյան, Լևոնյան, Պարսեղովի, Լենինգրադյան, Մարտիրոսյան, Մելիքյան, Չուխաջյան, Գր. Զոհրապի, Սիսակյան, Հակոբյանց, Հասրաթյան, […]

̰
Սևծովյան նավատորմի ավելի քան 30 նավեր մասնակցում են մասշտաբային վարժանքների

10:11 12.02.2022

Սևծովյան նավատորմի 30-ից ավելի նավեր դուրս են եկել ծով՝ Ղրիմի պաշտպանությանն ուղղված զորավարժությունների։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Նավերը ծով են դուրս եկել Սևաստոպոլից և Նովոռոսիյսկից։ Վարժանքները՝ Սևծովյան նավատորմի հրամանատար Իգոր Օսիպովի ղեկավարությամբ, անցկացվում են ՌԴ ռազմածովային ուժերի մասշտաբային մանևրումների շրջանակում։

̰
SHANTNEWS

09:59 12.02.2022

̰ ̰
Պետդեպը շաբաթ օրը ծրագրում է հայտարարել Կիևի դեսպանատան տարհանման մասին․ AP

09:40 12.02.2022

Պետդեպարտամենտը ծրագրում է շաբաթ օրը հայտարարել Կիևում ամերիկյան դեսպանատան տարհանման մասին։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։ «Ամերիկացի պաշտոնատար անձինք հայտարարում են, որ Պետդեպարտամենտը ծրագրում է շաբաթ օրվա մեկնարկին (տեղի ժամանակով) հայտարարել, որ Կիևում դեսպանատան բոլոր ամերիկացի աշխաողները պետք է լքեն երկիրը՝ ռուսական վտանգավոր ներխուժման նախաշեմին»,-ասվում է գործակալության հրապարակման մեջ։ Պաշտոնյաները […]

̰
Ավստրալիան և Նոր Զելանդիան իրենց քաղաքացիներին կոչ են արել լքել Ուկրաինան

09:28 12.02.2022

Ավստրալիայի վարչապետ Սկոտ Մորիսոնը կոչ է արել երկրի քաղաքացիներին լքել Ուկրաինան։ «Մենք հարգում ենք նրանց որոշումը, բայց մեր խորհուրդը նրանց շատ պարզ․ դա շատ վտանգավոր իրավիճակ է, և հանուն ձեր սեփական անվտանգության պետք է փորձեք հեռանալ Ուկրաինայից»,-ասել է Մորիսոնը՝ ելույթ ունենալով լրագրողների առջև, փոխանցում է news.com.au պորտալը։ Ուկրաինան անհապաղ լքելու կոչով է հանդես եկել նաև […]

̰
Թուրքմենստանի նախագահը հայտնել է իր համար դժվարին որոշման մասին

09:11 12.02.2022

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հայտարարել է, որ ընդունել է իր համար դժվարին որոշում՝ 2 տարի առաջ հասնելով Մուհամեդ մարգարեի տարիքին։ Այս մասին հայտնում է երկրի պետական տեղեկատվական գործակալությունը՝ առաջնորդի մասնակցությամբ խորհրդարանի վերին պալատի նիստի արդյունքներով։ Թուրքմենստի նախագահն ընդգծել է, որ երկրի զարգացման նոր փուլում իշխանության ճանապարհն անհրաժեշտ է տրամադրել երիտասարդ ղեկավարներին։ Բերդիմուհամեդովը հավելել է, որ […]

̰
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:54 12.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, փակ՝ կցորդիչով բեռնատարների համար։ Վայոց ձորի մարզի Սարավան-Սարալանջ, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին և Լոռու մարզի Ստեփանավանի ոլորաններում […]

̰
Թեղուտ համայնքում հրդեհի հետևանքով կենդանիներ են անկել

08:44 12.02.2022

Փետրվարի 11-ին, ժամը 18։28-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղուտ համայնքի վերջնամասում այրվում է անասնագոմ․ ներսում կան խոշոր եղջերավոր կենդանիներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ձորիգեղ» կոչվող հանդամասում գտնվող անասնագոմում (մոտ 750 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է […]

̰
Նավթի գինը գերազանցել է 95 դոլարը 2014 թվականից ի վեր առաջին անգամ

08:32 12.02.2022

«Սև ոսկու» գինն արագացրել է աճը՝ հաջորդ շաբաթ Ռուսաստանի կողմից Ուկրաինա հավանական ներխուժման մասին տեղեկությունների ֆոնին։ Նավթի գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն ցուցանիշի։ Այսպիսով, Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների գինը լոնդոնյան ICE բորսայում բարձրացել է 4,29%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 95,33 դոլարի։ Վերջին անգամ Brent-ի գինը գերազանցել էր 95 դոլարը 2014 թվականի […]

̰
BACK_TO_TOP