TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+35.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Բայդենը դաշնակիցներին հայտնել է Ուկրաինայի վրա ՌԴ-ի հարձակման ժամկետը․ Politico

08:26 12.02.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փետրվարի 11-ին ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մի շարք երկրների առաջնորդների հետ բանակցությունների ընթացքում հայտնել է նրանց, որ Ուկրաինայի վրա ՌԴ-ի հարձակումը կսկսվի փետրվարի 16-ին։ Այս մասին գրում է Politico պարբերականը։ Այսպիսով, պարբերականը, հղում անելով բարձրաստիճան պաշտոնյաներին, հայտնում է, որ Վաշինգտոնի տեղեկություններով ռուսական զորքերի ներխուժմանը կնախորդեն հրթիռային հարվածները և կիբերհարձակումները։ Ինչպես նշում է […]

̰
Օտտավան կոչ է անում կանադացիներին լքել Ուկրաինան

08:09 12.02.2022

Կանադայի իշխանությունները կոչ են արել իրենց քաղաքացիներին անհապաղ լքել Ուկրաինայի տարածքը։ Այս մասին հայտարարել է Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին։ «Մինչդեռ մենք շարունակում ենք սերտորեն համագործակցել մեր գործընկերների հետ և հետևել իրավիճակին, ես կոչ եմ անում Ուկրաինայում բոլոր կանադացիներին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ երկիրը հիմա լքելու համար»,-ասել է դիվանագետը։ Այդուհանդերձ Ժոլին նշել է, որ կանադացի դիվանագետները […]

̰
SHANTNEWS

13:00 11.02.2022

̰
Արմեն Գրիգորյանն ընդունել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Օլեգ Խրամովին

12:48 11.02.2022

Փետրվարի 11-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Օլեգ Խրամովին, ով ժամանել է Երևան՝ տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերով հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններին մասնակցելու նպատակով: Հանդիպման սկզբում Ա. Գրիգորյանն ընդգծել է վերջին երկու օրերին հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցությունների շրջանակներում տարվող աշխատանքների արդյունավետությունը: Այս համատեքստում կողմերը նաև բարձր են գնահատել Հայաստանի և Ռուսաստանի Անվտանգության խորհուրդների […]

̰
ՊԲ զորամասի հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալը ռազմական դրության ժամանակ դրսևորել է իշխանության անգործություն

12:46 11.02.2022

ԱՀ ՊԲ N զորամասի համապատասխան հրամանատարական կազմի կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում 2021թ. օգոստոսի 25-ին ՊԲ զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, կոչումով մայոր, Գ.Գ.-ին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար: Մասնավորապես, նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել […]

̰
2021 թվականին քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 340 քրեական գործ

12:42 11.02.2022

2021 թվականի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վարույթում, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 340 քրեական գործ, որից` 4-ը քննվել է 104-րդ հոդվածով նախատեսված սպանության, 1-ը` 106-րդ հոդվածով նախատեսված մոր կողմից նորածին երեխայի սպանության, 8-ը՝ 109-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ մահ պատճառելու, 4-ը՝ 110-րդ հոդվածով նախատեսված ինքնասպանության հասցնելու, […]

̰
ԱՀ ոստիկանությունն արձանագրում է Կարմիր շուկա գյուղի ուղղությամբ արձակված կրակոցների հետքերը և ամրագրում ապացույցները

12:29 11.02.2022

ԱՀ դատախազությունից հայտնում են, որ սույն թվականի փետրվարի 11-ին ժամը 06:00-ի սահմաններում Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից կրակոցներ են արձակվել բնակելի տների ուղղությամբ, որի հետևանքով գնդակներից մեկը խոցել է նշված գյուղի բնակչի տան պատուհանը և թափանցել հյուրասենյակ: Բարեբախտաբար դեպքի պահին սենյակում գտնվող՝ տանտիրոջ անչափահաս երեխաներն ու կինը չեն […]

̰
Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին` Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի առթիվ

12:22 11.02.2022

Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 43-րդ տարեդարձի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է․ «Հայաստանը մեծապես կարևորում է դարերի խորքից եկող հայ-իրանական ջերմ ու բարիդրացիական հարաբերությունների հետևողական ամրապնդումը: Հայաստանը և Իրանը այս տարի նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, և գոհունակությամբ պետք է […]

̰
Կալիֆորնիայի Սենատն ընդունել է Սյունիքի մարզի հետ համագործակցություն հաստատելու մասին բանաձև

12:18 11.02.2022

Հայ դատի ԱՄՆ Արևմտյան ափի հանձնախմբի ջանքերի արդյունքում փետրվարի 10-ին Կալիֆորնիայի նահանգային Սենատն ընդունել է բանաձև, որով Կալիֆորնիայի և ՀՀ Սյունիքի մարզի միջև հաստատվում են նահանգային-մարզային համագործակցության հարաբերություններ։ Կալիֆորնիայի օրենսդիր մարմնի 62 անդամ հանդես է եկել որպես հիշյալ բանաձևի համահեղինակ։ Ընդունված բանաձևով Կալիֆոռնիան համերաշխություն է հայտնում ՀՀ Սյունիքի մարզին, դրանով նաև ենթադրվում է իրականացնել երկուստեք […]

̰
Որսագողության դեպք է բացահայտվել

12:05 11.02.2022

Փետրվարի 10-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Խաշթառակ բնակավայրի սկզբնամասում հայտնաբերել և, որսագողության կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 57-ամյա մի տղամարդու՝ իր վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ։ Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել են ձուկ որսալու ցանց, մարտկոց, հոսանքի կարգավորիչ, ձկնորսական հանդերձանք և պլաստմասե տարա՝ բեղլու, կողակ, տպկուց և կարասիկ ձկներով: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերված […]

̰
Կոտրել էր բանկի դռան ապակին ու ներս մտել

11:56 11.02.2022

Փետրվարի 10-ին, ժամը 18.35-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ գումարային խնդիրներ ունեցող մի քաղաքացի կոտրել է Բաղրամյան պողոտայում գտնվող բանկի մուտքի դռան ապակիները և մտել ներս: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 18.15-ի սահմաններում 31-ամյա տղամարդը կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը` դիտավորյալ կոտրել է բանկի մուտքի դռան ապակիները։ Նա […]

̰
Վրաստանում մեկ օրում քովիդից 53 մահ է արձանագրվել

11:48 11.02.2022

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 22 444 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 13 245 մարդ, ևս 53-ը՝ մահացել։ Մեկ օրում կատարվել է 68 392 թեստ։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 32,82 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 29,93 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 32,84 տոկոս: […]

̰
Արցախում կորոնավիրուսի 181 նոր դեպք է հաստատվել

11:30 11.02.2022

Արցախում վերջին մեկ օրում կատարվել է 413 թեստավորում։ Հաստատվել է կորոնավիրուսի 181 նոր դեպք։ Վարակակիրների թվում կան երեխաներ։ Այս պահին ստացիոնար բուժում է ստանում 43 անձ։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 4557 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1268 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 20 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում […]

̰

11:18 11.02.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բացահայտվել է նախօրեին 36-ամյա տղամարդու նկատմամբ առերևույթ կատարված սպանության փորձի դեպքը: Նախնական տեղեկություններով, 2022թ. փետրվարի 10-ին` ժամը 17:25-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2676 նոր դեպք, 31 մահ

11:09 11.02.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓2676 նոր դեպք ✓6743 թեստավորում ✓ 3658 առողջացած ✓ 31 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 402 403 դեպք, որոնցից 365 662-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8145 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 811 771 թեստավորում:

̰
Ադրբեջանական դիրքերից կրակահերթեր են արձակվել Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների բնակելի տների ուղղությամբ․ ԱՀ ՄԻՊ

11:06 11.02.2022

Փետրվարի 11-ին՝ ժամը 05:50-ի սահմաններում Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից կրակահերթեր են արձակվել դիտարկվող բնակելի տների ուղղությամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Հաշվի առնելով բնակավայրերի և ադրբեջանական դիրքերի մինչև առկա հեռավորությունը և այն, որ գյուղի բնակելի հատվածը ուղիղ դիտարկվում է ադրբեջանական […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և Իրանի նախագահին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 43-ամյակի առթիվ

11:01 11.02.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 43-րդ տարեդարձի կապակցությամբ: Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին ուղղված ուղերձում ասված է. «Ձերդ Վսեմություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Իսլամական հեղափոխության հաղթանակի 43-րդ տարեդարձի առթիվ։ Հայաստանի Հանրապետության համար առանձնահատուկ կարևորություն […]

̰
Ռուս խաղաղապահները ԲՏՌ-82Ա զրահամեքենաների ներգրավմամբ ԼՂ-ում զորավարժություն են անցկացրել

10:55 11.02.2022

Մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակներում ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները Լեռնային Ղարաբաղի հրաձգարաններից մեկում ԲՏՌ-82Ա զրահամեքենաների ներգրավմամբ անցկացրել են զորավարժություն: ՌԴ ՊՆ կայքի հաղորդմամբ՝ մշակվել են վարման նորմատիվներ, ԲՏՌ-82Ա-ի զենքերից կատարվել է հրաձգություն առանձին և խմբային թիրախների վրա: Մարտական պատրաստության պարապմունքներում ներգրավվել է մոտ 50 ռուս զինծառայող, գործի է դրվել մոտ 10 միավոր մարտական և հատուկ […]

̰
Արցախի ԱԳ նախարարը պատերազմից հետո առաջին աշխատանքային այցն է կատարել Բրյուսել

10:27 11.02.2022

Փետրվարի 7-10-ը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն աշխատանքային այցով գտնվում էր Բելգիայի Թագավորությունում։ Այցի շրջանակում նախարարը հանդիպել Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամական խմբի անդամների հետ, որոնք ներկայացնում են Եվրախորհրդարանի բոլոր քաղաքական ուժերը: Կայացել են նաև հանդիպումներ եվրոպական կառույցների ներկայացուցիչների, Բելգիայի քաղաքական, հասարակական շրջանակների, ինչպես նաև հայ համայնքի և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։ […]

̰
Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի  հերթական նիստը

10:25 11.02.2022

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ փետրվարի 10-ին Կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Օրակարգային հարցը վերաբերել է Սիսիան–Քաջարան հատվածի շինարարության համար մրցութային գործընթաց սկսելուն։ Փոխվարչապետը, անդրադառնալով Ծրագրի կարևորությանն ու ակնկալվող արդյունքներին, նշել է, որ Սիսիան–Քաջարան հատվածի կառուցումը Կառավարության առաջնահերթություններից է։ «Ծրագրի իրագործումը հնարավորություն կտա մեծացնել հետաքրքրությունը Հայաստանի տարածքով տարանցիկ երթևեկության […]

̰
Մարմնամարզության լեգենդ Ալբերտ Ազարյանը նշում է ծննդյան 93-ամյակը

10:21 11.02.2022

Հայկական և համաշխարհային մարմնամարզության լեգենդ Ալբերտ Ազարյանը տոնում է ծննդյան 93-ամյակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոնն այսօր էլ նույն եռանդով և ոգևորությամբ շարունակում է մասնակիցը դառնալ իր իսկ մարզադպրոցի առօրյային: Ալբերտ Ազարյանը ծնվել է 1929 թվականին Գանձակում: 1952 թվականին առաջին անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն՝ օղակներ վարժությունից։ 1953 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում մեկնել է […]

̰
ՊԵԿ-ը՝ փոստային և սուրհանդակային եղանակով ներմուծված առաքանիների մաքսային հսկողության մասին

10:15 11.02.2022

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ փոստային և սուրհանդակային ճանապարհով ՀՀ ներմուծվող առաքանիների նկատմամբ մաքսային հսկողությունը նախնական փուլում իրականացվում է զննող սարքերի միջոցով։ Սակայն, լինում են դեպքեր, երբ քաղաքացիների պատվիրած առաքանիներն անհրաժեշտ է լինում բացել և հավելյալ զննել: Օրինակ, երբ մաքսային մարմինները կասկածում են, որ առաքանու պարունակությունը կամ արժեքը չեն համապատասխանում հայտարարագրվածին: Այս դեպքում մաքսային […]

̰
SHANTNEWS

09:59 11.02.2022

̰
Արմեն Գրիգորյանն ու Ստանիսլավ Զասը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

09:52 11.02.2022

ԱԽ քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Ա. Գրիգորյանը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև դեռևս Խորհրդային Միության տարիներից գոյություն ունի սահման: ԱԽ քարտուղարը նաև ընդգծել է, որ ըստ 1991 թվականի «Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու մասին» համաձայնագրի՝ կողմերը ճանաչել են […]

̰

09:50 11.02.2022

Փետրվարի 10-ին, ժամը 22։52-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի Կամոյի փողոցում գտնվող տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ տան հարակից անասնագոմի տանիքում այրվում է կուտակած անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է փետրվարի 11-ին, ժամը […]

̰
Քաղաքացին նավակով մտել է Սևանա լիճը և մառախուղի պատճառով մոլորվել․ օգնության են հասել փրկարարները

09:41 11.02.2022

Փետրվարի 10-ին, ժամը 16։28-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին (Վ․ Օ․, ծնված 1965թ.) Կարճաղբյուր համայնքի մոտակայքից նավակով մտել է Սևանա լիճը և մառախուղի պատճառով մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հատուկ ջրափրկարարական ջոկատից և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մոտորանավակ։ Փրկարարները […]

̰
Ֆրանսիայում մահացել է ՄԻԱՎ-ը հայտնաբերած վիրուսաբանը

09:37 11.02.2022

Փարիզից ոչ հեռու մահկանացուն է կնքել ֆրանսիացի վիրուսաբան Լյուկ Մոնտանիեն, ով հայտնաբերել է մարդու իմունոդեֆիցիտային վիրուսը (ՄԻԱՎ)։ Գիտնականը 89 տարեկան էր։ Այս մասին հայտնում է Libération պարբերականը։ Նա ողջ կյանքը նվիրել է վիրուսաբանությանը, ՄԻԱՎ-ի դեմ պայքարի մեթոդներին։ ՄԻԱՎ-ի վրա աշխատանքի համար նա իր գործընկերների հետ բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի է արժանացել 2008 թվականին։ Մոնտանիեն ծնվել […]

̰
Կամչատկայում Ան-2 ինքնաթիռ է վթարվել․ կա 2 զոհ

09:27 11.02.2022

Կամչատկայի երկրամասում Ան-2 ինքնաթիռ է վթարվել։ Այն ընկել է անտառային գոտում։ Ռուսական ԶԼՄ-ներում հայտնված կադրերում երևում է ինքնաթիռի գրեթե լիովին այրված կմախքը։ Թեթևշարժիչային ինքնաթիռի անկման մասին հաղորդագրությունը ՌԴ ԱԻՆ տարածաշրջանային բաժանմունքում ստացվել է Մոսկվայի ժամանակով 3:30-ին։ Դեպքի վայր է մեկնել 43 մարդ և 9 միավոր տեխնիկա։ Ինքնաթիռում գտնվել է 2 մարդ։ Նրանք մահացել են։ Կամչատկայի […]

̰
Արգենտինայում գտել են կոկաինից զանգվածային թունավորումների պատճառը

09:14 11.02.2022

Կոկաինը, որից թունավորվել էին Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի և դրա արվարձանների բնակիչները, պարունակել է կարֆենտանիլ՝ ուժեղ ներգործող օփիոիդ, որն օգտագործվում է փղերի անզգայացման համար։ Այս մասին հայտնում է Clarin պարբերականը՝ հղում անելով մայրաքաղաքի դատախազությանը։ Նշվում է, որ խառնուրդը մահացու ռիսկ է պարունակում․ այն վնասում է սրտանոթային համակարգը։ Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին Արգենտինայում կոկաինային թունավորումից 17 […]

̰
Մակրոնը հրաժարվել է թեստ հանձնել․ ահա Պուտին-Մակրոն բանակցությունների սեղանի երկարության պատճառը

09:00 11.02.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվել է Ռուսաստանում կորոնավիրուսի թեստ հանձնել։ Այդ իսկ պատճառով բանակցությունների ժամանակ Մակրոնին նստեցրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից զգալի հեռավորության վրա։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Մակրոնի շրջապատի աղբյուրներին։ Ֆրանսիայի առաջնորդին առաջարկել են կա՛մ թեստավորում, կա՛մ սոցիալական խիստ հեռավորություն։ «Մենք շատ լավ գիտեինք, որ դա նշանակում է ձեռքսեղմման բացակայություն […]

̰
BACK_TO_TOP