09:00 11.02.2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվել է Ռուսաստանում կորոնավիրուսի թեստ հանձնել։ Այդ իսկ պատճառով բանակցությունների ժամանակ Մակրոնին նստեցրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից զգալի հեռավորության վրա։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Մակրոնի շրջապատի աղբյուրներին։
Ֆրանսիայի առաջնորդին առաջարկել են կա՛մ թեստավորում, կա՛մ սոցիալական խիստ հեռավորություն։
«Մենք շատ լավ գիտեինք, որ դա նշանակում է ձեռքսեղմման բացակայություն և այդպիսի երկար սեղան, սակայն մենք չէինք կարող թույլ տալ, որպեսզի ռուսական կողմի ձեռքում հայտնվեր նախագահի ԴՆԹ-ն»,-հայտնել է աղբյուրը։
Մակրոնի ու Պուտինի բանակցություններն անցկացվել են փետրվարի 7-ին և տևել ավելի քան 5 ժամ։ Երկար սեղանը, որի շուրջ նստել էին նախագահները, բազմաթիվ հումորների և մեմերի առիթ է դարձել։
Նշվում է, որ Մակրոնը ֆրանսիական ՊՇՌ թեստ էր հանձնել Մոսկվա մեկնելուց առաջ։
18:14 18.07.2025
Շինհրապարակում աշխատող օտարերկրացիները հնարավորություն կունենան իրազեկվելու աշխատանքների կազմակերպման և անվտանգության կանոններինՔաղաքաշինության կոմիտեի մշակած «Շինարարական հրապարակում շինարարական աշխատանքների կազմակերպման և անվտանգության ապահովման ուղեցույցը» վարչապետի հանձնարարությամբ արդեն հասանելի է նաև անգլերեն և ռուսերեն պաշտոնական թարգմանություններով։ Այս մասին հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից: Այն տեղադրված է Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում հետևյալ հղումով`https://www.arlis.am/hy/acts/208686, ինչպես նաև Քաղաքաշինության կոմիտեի minurban.am կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի ցանկ» ենթաբաժնում՝ «Շինարարական արտադրության կազմակերպում» խորագրում […] ...
18:07 18.07.2025
Ալափարս գյուղի բնակչի տնամերձ հողամասում կանեփի 158 բույս կար․ նախաձեռնվել է քրեական վարույթՀամայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ալափարս գյուղի 44-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 44-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 158 բույս: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ […] ...
17:55 18.07.2025
Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի փոխվարչապետի հետՍոֆիա աշխատանքային այցի շրջանակում հուլիսի 18-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի փոխվարչապետ Աթանաս Զաֆիրովի հետ։ Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստան-Բուլղարիա երկկողմ հարաբերությունների ընթացքը, օրակարգի ընդլայնման ու խորացման հնարավորությունները՝ քաղաքական, տնտեսական, տեխնոլոգիական, գիտատեխնիկական ոլորտներում։ Անդրադարձ են կատարել տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ […] ...
17:49 18.07.2025
Վարդենիսի համայնքային ոստիկանները կիսաքանդ շինության մեջ զենք-զինամթերք են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 16-ին բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ երկաթգծի կայարանի մոտ գտնվող կիսաքանդ շինության մեջ զենք-զինամթերք է թողել: Վարդենիսի համայնքային ոստիկանները և պարեկային կարգախումբը նշված տարածքում հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար կարճեցված փողով հրացան, պայթուցիկի գլանակներ, ծխագլանակ, տարբեր հրազենների 97 փամփուշտ և այլն: Ապօրինի պահվող […] ...
17:43 18.07.2025
Հայաստան կժամանի 500 մարզիկ, կանցկացվի 60 հանդիպում․ վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունՀուլիսի 23-ից Երևանում կմեկնարկի վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունը: Մրցաշարին ընդառաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը մամուլի ասուլիսում ներկայացրել են առաջնության նախապատրաստական ընթացքը: Անդրադառնալով այս տարվա չորրորդ միջազգային մրցաշարին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ մինչև Երևան ժամանելը թիմերն անցել են բավականին լուրջ […] ...