10:25 04.02.2022
Աշխարհում ավելի քան 12,5 հազար մահ Է արձանագրվել կորոնավիրուսից վերջին օրվա ընթացքում: Դա ամենաբարձր ցուցանիշն Է 2021 թվականի հուլիսից ի վեր՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ փետրվարի 3-ին հրապարակված տվյալների համաձայն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Երեւանի ժամանակով 21:02-ի դրությամբ՝ ԱՀԿ-ում ստացվել են տվյալներ 383 509 779 ախտահարվածների եւ 5 690 824 մահացածների մասին:
Վարակվածների թիվը 24 ժամում ավելացել Է 3 015 863-ով, մահացու վախճաններինը՝ 12 513-ով: Մեկ օրվա ընթացքում մահացության այդքան բարձր ցուցանիշներ չեն եղել 2021 թվականի հուլիսի 21-ից, երբ, կազմակերպության տվյալների համաձայն՝ կորոնավիրուսը 20 111 մարդու կյանք Է խելել: ԱՀԿ-ի վիճակագությունը հաշվի Է առնում վարակվածների եւ մահացածների մասին միայն պաշտոնապես հաստատված տվյալները, որոնք ներկայացվում են պետությունների կողմից:
350 միլիոն վարակվածների նշագիծը գրանցվել Է հունվարի 25-ին, 300 միլիոնինը՝ հունվարի 8-ին, 250 միլիոնինը՝ նոյեմբերի 9-ին, իսկ 200 միլինոնինն՝ օգոստոսի 5-ին: Վարակման ամենից շատ հաստատված դեպքեր, որոնց մասին տվյալներն ստացվել են ԱՀԿ-ում, արձանագրվել են ԱՄՆ-ում՝ 74 787 329: Այնուհետեւ հաջորդում են Հնդկաստանը (41 803 318), Բրազիլիան (25 620 209), Ֆրանսիան (19 322 157) եւ Մեծ Բիտաինան (17 515 203): Մահացու վախճաններն ամենից շատ ԱՄՆ-ում են՝ 884 477, երկրորդ հորիզոնականն զբաղեցնում Է Բրազիլիան (628 067), երրորդը՝ Հնդկաստանը (498 983): Այնուհետեւ հաջորդում են Ռուսաստանը (333 357) եւ Մեքսիկան (306 920)։
16:20 18.07.2025
Ոստիկանություն զանգած քաղաքացին Մյասնիկյան պողոտայում ատրճանակ, նռնակներ և փամփուշտներ էր թողելՀուլիսի 16-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Մյասնիկյան պողոտայի ռեստորաններից մեկի մոտ զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի փամփշտատուփ, 7,62 մմ տրամաչափի 146 փամփուշտ, 2 նռնակ՝ պայթուցիչով։ ...
16:09 18.07.2025
Պարեկները 47-ամյա տղամարդուն ձերբակալեցին տերմինալից գողություն կատարելու պահինՀուլիսի 16-ին՝ ժամը 4․55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Առնո Բաբաջանյան փողոցում տեղադրված վճարային տերմինալից գողություն են անում։ Ահազանգով մեկնած ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները դեպքի վայրում հայտնաբերել, գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել 47-ամյա մի տղամարդու: Ձերբակալման պահին նա […] ...
15:57 18.07.2025
Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ՝ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ․ «ՀԾԿՀ նախագահն ընդունեց որոշում՝ վարչական վարույթ հարուցելու և կանխարգելիչ միջոցառում կիրառելու մասին: ՀՀ կառավարության լիազոր մարմնի կողմից ներկայացված հաղորդման հիմքով՝ ՀԾԿՀ նախագահը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ հարուցեց վարչական վարույթ և Ռոմանոս Պետրոսյանին նշանակեց ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Որոշումն ուժի մեջ կմտնի ընկերությանն օրենքով […] ...
15:51 18.07.2025
«Երևանի ավտոբուս» ընկերությունն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպինԵրեկ համացանցում տարածվել է հանրային տրանսպորտում նկարահանված մի տեսանյութ, որտեղ տղամարդ ուղևորը ենթադրյալ անպարկեշտ գործողություններ է կատարել կին ուղևորների նկատմամբ։ Թեմայի վերաբերյալ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատրյանը պարզաբանում է ներկայացրել․ «Նշված դեպքի վերաբերյալ ցանկանում եմ հայտնել հետևյալը՝ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 15-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, թիվ 5 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում Մաշտոցի պողոտա-Պուշկինի […] ...
15:35 18.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 17-18-ըԲացահայտվել է 175 հանցագործություն, որոնցից 21-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 57 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 11-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 10-ական դեպք՝ հոգեկան […] ...
15:32 18.07.2025
Իսրայելը կարծում է, որ Իրանի միջուկային ծրագիրը 2-3 տարով հետ է մղվելԻսրայելը գնահատում է, որ վերջին հարվածների արդյունքում Իրանի միջուկային ծրագիրը հետ է մղվել առնվազն երկու-երեք տարով, հայտարարել է Մոսկվայում Իսրայելի դեսպան Սիմոնա Գալպերինը։ «Մեր փորձագետների գնահատականը, ոչ միայն ռազմական, ցույց է տվել, որ միջուկային ծրագրին հասցված հարվածը շատ լուրջ է։ Մենք կարծում ենք, որ նրանց ծրագիրը հետ է շպրտվել առնվազն երկու կամ երեք տարով», – […] ...