Քննարկվել են DAAD-ի հետ համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+28.09 oC

Քննարկվել են DAAD-ի հետ համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր

10:37 19.01.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը հունվարի 18-ին ընդունել է Գերմանիայի ակադեմիական ծառայության (DAADպատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են բուհական և հետբուհական կրթության տարբեր աստիճաններում DAAD-ի հետ համագործակցության զարգացման հնարավորությունները:

Ողջունելով գերմանական պատվիրակությանը՝ Կարեն Թռչունյանը նշել է, որ որպես DAAD-ի շրջանավարտ՝ շատ լավ պատկերացնում է առկա բոլոր խնդիրները, և նախարարությունը պատրաստակամ է հանդես գալու համագործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված համապատասխան առաջարկներով:

Ըստ նախարարի տեղակալի՝ Գերմանիայի ակադեմիական ծառայությունը մի շարք երկրների հատկացնում է կրթաթոշակային ֆոնդեր՝ տարբեր կրթական ծրագրեր իրականացնելու համար: Նա հույս է հայտնել, որ նույն սկզբունքով DAAD-ի՝ մեր երկրին հատկացվող գումարները քանակական և որակական աճ կունենան տարբեր կրթական մակարդակների համար: Կարեն Թռչունյանը հավաստիացրել է, որ հայկական կողմն էլ իր հերթին ամեն ինչ կանի, որպեսզի դրամաշնորհների համար ներկայացվեն որակյալ հայտեր:

Կողմերն անդրադարձել են նաև միջբուհական համագործակցության հարցերին՝ ընդգծելով, որ DAAD-ի ներկայացուցիչների պարբերական այցերը բուհեր և համապատասխան տեղեկատվության տրամադրումը կնպաստեն դրամաշնորհների դիմող հայտատուների թվաքանակի ավելացմանը: Կարեն Թռչունյանն առաջարկել է ավելացնել Հայաստանին տրամադրվող ոչ միայն ամառային կրթաթոշակների թիվը, այլև երիտասարդ գիտնականների և դասախոսների համար նախատեսված դրամաշնորհների քանակը:

Այդ համատեքստում Գերմանիայի ակադեմիական ծառայության ներկայացուցիչներն առաջարկել են դիտարկել համագործակցության համատեղ կրթահետազոտական ծրագիր իրականացնելու հնարավորությունը, որը ենթադրում է երիտասարդ գիտնականների աջակցմանն ուղղված համատեղ ֆինանսավորման գործիքակազմի կիրառում: Անդրադարձ է եղել նաև գիտահետազոտական երկկողմ ծրագրերի իրականացման հնարավորությանը՝ կրկին համաֆինանսավորման հիմքով: Կողմերը փաստել են, որ վերոնշյալ գործընթացները կնպաստեն երիտասարդ գիտնականների և դասախոսների շարժունության բարձրացմանը և երկուստեք հետաքրքրության մեծացմանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ինչպես Հայաստանի հետ առանձին, այնպես էլ տարածաշրջանային տարբեր ծրագրեր իրականացնելու հնարավորությանը: Քննարկվել են նաև բուհական կրեդիտների փոխճանաչման և կրկնակի դիպլոմների տրամադրման հնարավորությանը վերաբերող հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 19-ին

10:44 19.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 19-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.92 դրամ:   ...

Թրամփը Բայդենին անվանել է դաժան և ոչ կոմպետենտ

10:17 19.07.2025

Թրամփը Բայդենին անվանել է դաժան և ոչ կոմպետենտ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր նախորդին՝ Ջո Բայդենին, անվանել է դաժան և ոչ կոմպետենտ անձնավորություն։ Նա այս գնահատականը տվել է Սպիտակ տանը կրիպտոարժույթների կարգավորման մասին օրինագծի ստորագրման արարողության ժամանակ։ Թրամփն ասել է, որ ԱՄՆ նախորդ վարչակազմը «պայքարել է կրիպտոարժույթների արդյունաբերության դեմ»։ «Նրանք դաժան մարդիկ են։ Մարդիկ չեն գիտակցում, որ իրենք ոչ կոմպետենտ և դաժան էին։ […] ...

Ռուբիկ Հակոբյանը երկու ամսով կալանավորվեց

09:42 19.07.2025

Ռուբիկ Հակոբյանը երկու ամսով կալանավորվեց

Դատարանը երկու ամսով կալանավորեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուբիկ Հակոբյանը ձերբակալվել է։ Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ Հակոբյանը կասկածվում է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։ ...

Մերցը գնահատել է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության ժամկետները

09:15 19.07.2025

Մերցը գնահատել է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության ժամկետները

Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը երկարաժամկետ նպատակ է, որը կարող է իրականացվել միայն ռազմական հակամարտության ավարտից հետո և բազմամյա քայլ առ քայլ գործընթացի արդյունքում, ուրբաթ Բեռլինում Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ «Ուկրաինայի համար անդամակցության գործընթացը բաց է։ Սակայն մենք բոլորս, իհարկե, գիտենք, որ Եվրամիությանն անդամակցությունը կլինի աստիճանական», – […] ...

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել արագ սննդի կետում բռնկված հրդեհը

08:30 19.07.2025

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել արագ սննդի կետում բռնկված հրդեհը

Հուլիսի 18-ին, ժամը 22։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Սասունցի Դավիթ» երկաթգծի կայարանի մոտակայքում գտնվող սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սևանի փողոցում գտնվող արագ սննդի կետերից մեկում (մոտ […] ...

Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի

23:59 18.07.2025

Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի

Աջափնյակում ավելացվել է ևս մեկ կանաչ անկյուն․ Գևորգ Չաուշի փողոցում տնկվել  է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կանաչ տարածքների խնամքն ապահովելու համար անցկացվել է 600 մետր ջրագիծ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP