12:15 17.01.2022
Վրաստանում այսօրվանից կրճատվում են առանձին կատեգորիաների մեկուսացման և կարանտինի ժամկետները։ Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։ Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով՝ ասիմպտոմատիկ, թեթև դեպքերի համար մեկուսացման և կարանտինի ժամկետները կկազմեն ութ օր։ Այնուամենայնիվ, ախտանիշների սկզբից պետք է անցած լինի առնվազն 24 ժամ, և մեկուսացումից հետո հաջորդ հինգ օրվա ընթացքում խստորեն խորհուրդ է տրվում դիմակ կրել: […]
12:07 17.01.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 14-ից 17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 149 դեպք, որից 13-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 38, մարմնական վնասվածք պատճառելու` 18, թմրամիջոցի հայտնաբերման՝ 16, ընտանեկան բռնության՝ 7, զենք-զինամթերքի առգրավման՝ 6, խարդախության՝ 5, որսագողության՝ 4, պետական-հասարակական ունեցվածքի, բնակարանային գողության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծանր վիրավորանքի և թմրամիջոցների, […]
12:00 17.01.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3656 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 3 066 մարդ, ևս 32-ը՝ մահացել։ Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 21 711 թեստ։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են՝ օրականը 12.31 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 9.64 տոկոս, իսկ վերջին 7 […]
11:56 17.01.2022
«ԳԱԶելի» վթարից ամիսներ անց՝ հունվարի 15-ին, Գյումրու «Պաթոլոգոանատոմիական լաբորատորիայից» հաղորդում է ստացվել, որ հունվարի 14-ին, ժամը 17.20-ին, «հետվնասվածքային էնցեֆալոպատիա» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոնում մահացել է 2003 թ. ծնված Գևորգ Անդրեասյանը, և ժամը 19.00-ին իրենց մոտ է տեղափոխվել նրա դիակը: Մեկնած օպերատիվ խմբին Գ. Անդրեասյանի հորեղբայրը հայտնել է, որ եղբոր որդին մարմնական վնասվածքները ստացել էր 2021 […]
11:51 17.01.2022
Դեռևս 2019 թվականին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին Երևան քաղաքի թաղամասերից մեկից դիմել էին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման նոր համակարգ կառուցելուն աջակցելու հարցով։ Բողոք ներկայացրած անձը նշել էր, որ ջրագծերի վնասման արդյունքում բնակիչներին մատակարարվում է անորակ ջուր, ձմռանը ջրագծերում ջուրը սառչում է, իսկ հետևանքները վերացվում են բնակիչների կողմից։ Բնակելի տների ջրագծերի վերանորոգման կամ ջրամատակարարման նոր […]
11:48 17.01.2022
Հունվարի 10-ից 16-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 461 դեպք, որից 156-ը՝ արտակարգ, այդ թվում՝ հրդեհի 57, պայթյունի 1, ինքնասպանության փորձի 8 դեպք, 68 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 129 կենցաղային կանչ. տուժել է 135 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 5 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 12 մահ: […]
11:44 17.01.2022
Հունվարի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում Opel Astra մակնիշի ավտոմեքենան Նորամարգ-Ռանչպար ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
11:34 17.01.2022
Այսօր՝ հունվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 29-ամյա Դավիթ Արղամանյանը իր վարած Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենայով Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և հայտնվել ձորակում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Դ. Արղամանյանն ու նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 31-ամյա Հայկ Նիկողոսյանը, 29-ամյա Արթուր […]
11:05 17.01.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը հունվարի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓ 168 նոր դեպք ✓ 4040 թեստավորում ✓ 46 առողջացած ✓ 1 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 347 785 դեպք, որոնցից 333 655-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8020 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 644 655 թեստավորում:
10:51 17.01.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդու կողմից Ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ համայնքի նախկին ղեկավարի որդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ […]
10:48 17.01.2022
«Որոշել եմ շարունակել ընթացքս սիրով։ Ատելությունը չափազանց ծանր բեռ է տանելու համար»․ Մարտին Լյութեր Քինգ Այսօր Մարտին Լյութեր Քինգի օրն է։ Այս տոնը նվիրված է ԱՄՆ քաղաքացիական իրավունքների շարժման ամենակարկառուն առաջնորդներից մեկի կյանքին ու ժառանգությանը։ Քինգն աշխարհի ամենաճանաչված իրավապաշտպաններից էր։ Մարտին Լյութեր Քինգի օրվա առթիվ Երևանում գտնվող ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ է։ ԱՄՆ քաղաքացիների հետ […]
10:43 17.01.2022
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համապատասխան հրամաններով արդարադատության առաջին դասի խորհրդական Նորայր Սամվելի Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնից, իսկ արդարադատության առաջին դասի խորհրդական Հովհաննես Հարությունի Չալաբյանը […]
10:24 17.01.2022
Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 1 մլն 761 հազար 529 պատվաստում: ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ի դրությամբ՝ առաջին դեղաչափով կատարվել է 973 հազար 944, իսկ երկրորդ դեղաչափով՝ 784 հազար 849 պատվաստում: Խթանիչ դեղաչափ է ստացել 2736 քաղաքացի:
10:17 17.01.2022
Ֆրանսիական ամենամեծ տպաքանակ ունեցող Le Journal du Dimanche կիրակնօրյա պարբերականում հունվարի 15-ին լույս է տեսել Ֆրանսիայի Սենատում «Հանրապետականներ» (LR) խմբակցության ղեկավար Բրունո Ռըտայոյի, Ֆրանսիայի Ազգային ժողովում նույն խմբակցության ղեկավար Դամիան Աբադի և Եվրոպական խորհրդարանում նույն խմբակցության ղեկավար, եվրոպական պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամիի, ինչպես նաև 242 այլ գործիչների բաց նամակը Ֆրանսիայի Հանրապետության նախագահին։ Հեղինակները, մասնավորապես, պահանջում են, […]
09:42 17.01.2022
Փախուստի մեջ գտնվող, Ֆրանսիայում բնակվող ղազախ բանկիր Մուխթար Աբլյազովը РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է, որ ինքն է կոչ արել Ղազախստանի ցուցարարներին անկարգությունների ընթացքում վարչական շենքեր զբաղեցնել։ Ղազախստանում ցույցերը համակարգել է Կիևում գտնվող կազմակերպված շտաբը։ Աբլյազովը վստահեցնում է, որ խոսքը չի վերաբերում թալանին ու ջարդին։ Նա հրաձգությունների և թալանի մեջ մեղադրում է սադրիչներին։ Բանկիրը նշում […]
09:32 17.01.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ախուրյանի, Ապարանի, Սևանի, Վարդենիսի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջանների, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից […]
09:24 17.01.2022
Ալմաթիում անկարգությունների հետևանքով պատճառված վնասի չափը, նախնական տվյալներով, կազմում է մոտ 260 մլն դոլար (112,6 մլրդ տենգե), որից մոտ 155 մլն դոլարը բաժին է ընկնում բիզնեսի սուբյեկտներին։ Այս մասին հայտնում է քաղաքապետի տեղակալ Իլյաս Ուսերովը, փոխանցում է РИА Новости-ն։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի տարածքում բնակվող ղազախ բանկիր Մուխթար Աբլյազովը խոստովանել էր, որ կոչ […]
09:08 17.01.2022
ԱՄՆ-ի արևելյան ափին մոտ 3000 ավիաչվերթ է չեղարկվել ձնաբքի պատճառով։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը։ Շրջաններում, որոնց պատուհասել է բնության տարերքը, բնակվում է մոտ 74 մլն մարդ։ Բուքը հարավարևելյան նահանգներից շարժվում է հյուսիսային ուղղությամբ։ Մայրաքաղաք Վաշինգտոնում և հարակից շրջաններում ձյան առատ տեղումներ են։ Մոտ 200 հազար սպառող լույս չունի։ ԶԼՄ-ները հայտնում են Ֆլորիդայից կանադական […]
08:52 17.01.2022
Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջնեկ աղջկա՝ Դինարայի ամուսինը՝ Թիմուր Կուլիբաևը, վայր է դրել ձեռնարկատերերի «Ատամեկեն» ազգային պալատի նախագահի լիազորությունները։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով պալատի կայքին։ Կուլիբաևը երախտագիտություն է հայտնել գործընկերներին համատեղ աշխատանքի համար և ամփոփել արդյունքները։ Նա իր հրաժարականի պատճառը չի հայտնել։ Կուլիբաևն ու իր կինը հանդիսանում են երկրի խոշորագույն […]
08:38 17.01.2022
Ղազախստանի անվտանգության մարմինների աշխատակիցները զանգվածային անկարգությունների մեկնարկից ի վեր Ալմաթիում ձերբակալել են 2601մարդու՝ անօրինակն ակցիաներին, թալանին և այլ հանցագործությունների մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է քաղաքի պարետատան տեղեկատվական կենտրոնը, փոխանցում է РИА Новости-ն։ Պարերտատան հաղորդմամբ՝ հակաահաբեկչական օպերացիայի մեկնարկից ի վեր առգրավվել է 127 միավոր հրազեն և 4077 զինամթերք։
08:28 17.01.2022
Հյուսիսային Կորեան կրկին հրթիռ է արձակել։ Այս մասին հայտնում է Ճապոնիայի առափնյա պայպանության ծառայությունը։ Փհենյանը, ենթադրաբար, բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Արկը ջուրն է ընկել։ Սա Փհենյանի կողմից այս տարվա արդեն չորրորդ արձակումն է։ Հարավային Կորեայի շտաբերի պետերի կոմիտեն իր հերթին հայտնում է, որ միաժամանակ երկու բալիստիկ հրթիռ է փորձարկվել։ Դրանք արձակվել են մայրաքաղաքի […]
08:16 17.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]
08:09 17.01.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Կիլիկիա թաղամաս մասնակի, Իսրայելյան փ. 30-43 շենքեր, Պարոնյան փ. 7-13 շենքեր, Ձորագյուղի փ. 17, 21 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Ավանեսովի 1փ. 2 շենք, Նոր Արեշ 2փ. 42 շենք և 34փ. […]
12:36 15.01.2022
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի ավելի քան 1500 տանկիստ մարտական հրաձգության վարժանքներ են անցկացնում Հայաստանի ՌԴ ռազմաբազայի, ինչպես նաև Հարավային Օսիայի, Ղրիմի, Դաղստանի, Ադըղեայի, Ինգուշիայի և այլ տասնյակ զորամասերի զորավարժարաններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը: Տանկիստները կրակային խնդիրները կատարում են մարտավարական խմբերում, որոնք նախատեսված են հակառակորդի պաշտպանության […]
12:25 15.01.2022
ՀԱՊԿ ուժերի կազմի ռուս խաղաղապահները լքել են Ղազախստանը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությունը: «ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի կազմի ռուս խաղաղապահների ստորաբաժանումները Ղազախստանում ռազմական տեխնիկան բեռնել են Իլ-76 և Ան-124 ինքնաթիռներն ու մեկնել Ալմաթիից»,- ասվում է հաղորդագրության մեջ: Տասնհինգ Իլ-76 և երեք Ան-124 ինքնաթիռները նրանց կվերադարձնեն Իվանովի և Մոսկվայի մարզերի […]
12:17 15.01.2022
ՆԱՏՕ-ն ողջունում է Մոսկվայում հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի էջում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում մշտական ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան: «ՆԱՏՕ-ն աջակցում է նրանց (խմբ.- Հայաստանի և Թուրքիայի) հարաբերությունների կարգավորմանը, ինչը կօգնի կայունություն հաստատել տարածաշրջանում: Մենք քաջալերում ենք Անկարային և […]