10:30 23.12.2021
Kaspersky ICS CERT-ի փորձագետները հայտնաբերել են վնասաբեր ծրագրային ապահովում, որը 2021-ի հունվարի 20-ից մինչև նոյեմբերի 10-ը 195 երկրներում գրոհել է ավելի քան 35 հազար համակարգիչ: Ծրագիրը ստացել է PseudoManuscrypt անվանումը, քանի որ դրա բեռնիչը նման է «Lazarus» խմբավորման զինանոցում գտնվող Manuscrypt վնասաբեր ծրագրի բեռնիչին։ Գրոհի ենթարկվածների թվում են մեծ թվով արդյունաբերական և պետական կազմակերպություններ, ներառյալ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները և հետազոտական լաբորատորիաները: PseudoManuscrypt-ի գրոհած համակարգիչների առնվազն 7,2%-ը տարբեր ոլորտների կազմակերպությունների արդյունաբերական ավտոմատացման համակարգերի մի մասն են:
Ինչպես ընդգծում են «Կասպերսկի» ընկերության փորձագետները, արդյունաբերական ձեռնարկությունները չարագործների համար գրավիչ թիրախ են, դրանց վրա գրոհները խոստանում են ինչպես ուղղակի ֆինանսական օգուտներ, այնպես էլ թույլ են տալիս ակնկալել հասանելիություն արժեքավոր տեղեկատվությանը: 2021-ին արդյունաբերական ձեռնարկությունների նկատմամբ զգալի հետաքրքրություն է նկատվում ոչ միայն շորթողների և այլ կիբերհանցագործների, այլև բարդ թիրախային գրոհներ կազմակերպող խմբավորումների կողմից:
PseudoManuscrypt-ի բեռնիչը համակարգում է հայտնվում Malware-as-a-Service (MaaS) հարթակի միջոցով, որը տարածում է վնասաբեր տեղադրիչները ցանցահենային ԾԱ-ի անվան տակ: Մի շարք դեպքերում դա տեղի է ունեցել Glupteba բոտնետի միջոցով (որի հիմնական տեղադրիչը նույնպես տարածվում է ցանցահենային ԾԱ-ի անվան տակ): PseudoManuscrypt-ի հիմնական վնասաբեր մոդուլը ունի բազմաթիվ լրտեսական գործառույթներ, այդ թվում՝ կարող է գողանալ VPN միացումների տվյալները, գրանցել ստեղների սեղմումները, ստեղծել նկարներ և տեսագրություններ էկրանից, ձայնագրել ձայնը խոսափողից, գողանալ տվյալներ փոխանակման բուֆերից և օպերացիոն համակարգի իրադարձությունների մատյանի տվյալները (ինչը նույնպես հնարավոր է դարձնում RDP-միացումների մասին տվյալների գողությունը)։
«Սա շատ անսովոր արշավ է, և մենք դեռ վերլուծում ենք առկա տեղեկատվությունը։ Սակայն մի փաստ ակնհայտ է. սա սպառնալիք է, որին պետք է ուշադրություն դարձնեն մասնագետները։ Այն վնասել է տասնյակ հազարավոր համակարգիչներ և կարողացել է տարածվել ավտոմատացման համակարգերի հազարավոր համակարգիչների վրա՝ կոտրելով ամբողջ աշխարհում գործող բազմաթիվ արդյունաբերական կազմակերպություններ: Մենք կշարունակենք մեր հետազոտությունը և տեղյակ կպահենք կիբերանվտանգության համայնքին գործի ընթացքի մասին»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության արդյունաբերական ձեռնարկությունների պաշտպանության գծով փորձագետ Վյաչեսլավ Կոպեյցևը։
10:58 22.07.2025
Շատ երջանիկ պահեր եմ ապրել, բայց ոչ մեկը չի կարող համեմատվել այս զգացողության հետ․ Արսեն ՀարությունյանԱզատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանի ընտանիքում լույս աշխարհ է եկել երկրորդ զավակը: «Աստված ինձ նորից օրհնեց՝ պարգևելով կյանքի ամենամեծ բախտը։ Երկրորդ անգամ դարձա հայր. տղա ունեցա։ Կյանքում շատ հաղթանակներ եմ ունեցել, շատ երջանիկ պահեր եմ ապրել, բայց ոչ մեկը չի կարող համեմատվել այս զգացողության հետ։ Անկեղծ երախտագիտությունս՝ Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ որդի պարգևեց, Շնորհակալ […] ...
10:50 22.07.2025
Փարիզը պատրաստում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի առաջարկներՖրանսիայի արտաքին գործերի նախարարությունը սկսել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների հաջորդ փաթեթի համար նոր սահմանափակող միջոցառումների առաջարկներ պատրաստել։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն France Inter ռադիոկայանի եթերում։ «Անցյալ հինգշաբթի, ԵՄ-ի հետ համատեղ, մենք ընդունեցինք պատժամիջոցների լայնածավալ փաթեթ՝ Ռուսաստանին ստիպելու դադարեցնել կրակը։ Եվ մենք կգնանք ավելի հեռու, քանի որ ես արդեն […] ...
10:40 22.07.2025
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն ընդունել է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներինՀայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վազգեն Ավետիսյանն ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ «Վազգեն Ավետիսյանը ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ շնորհակալություն է հայտնել այցի կապակցությամբ: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն ընդգծել է, որ Քննչական կոմիտեի ձևավորումից ի […] ...
10:35 22.07.2025
Վերին Գետաշենում հայտնաբերվել է կանեփի 1318 բույս. Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Վերին Գետաշեն գյուղի 46-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց։ Հուլիսի 18-ին Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում Ոստիկանության ու Քննչական կոմիտեի ծաայողները զննեցին տնամերձ հողամասը՝ հայտնաբերելով կանեփի 1318 բույս։ Նախաքննությունը շարունակվում է։ ...
10:28 22.07.2025
Իսրայելը հայտարարել է, որ որսացել է Եմենից արձակված հրթիռԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) իրենց Telegram ալիքում հայտարարել են, որ Եմենից Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակված հրթիռ են որսացել։ «Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են Եմենից արձակված հրթիռ», – հայտնել է բանակը։ Ավելի վաղ բանակը հայտարարել էր, որ հայտնաբերել է Եմենից Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակված հրթիռ և աշխատանքներ է տանում այն որսալու համար։ Իսրայելի մի քանի շրջաններում […] ...
10:20 22.07.2025
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ կկիրառի անօրինական միգրացիայի կազմակերպիչների դեմՄեծ Բրիտանիայի կառավարությունը հուլիսի 23-ից կներդնի աշխարհում առաջին պատժամիջոցների ռեժիմը, որը կուղղվի անօրինական միգրացիայի կազմակերպիչներին, որը ներառում է այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են ակտիվների սառեցումը և Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելքը, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին, մեջբերում է Sky News-ը։ Հունվարի սկզբին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ Լոնդոնը կներդնի աշխարհում առաջին […] ...