12:23 04.12.2021
Դեկտեմբերի 4-ին, տեղական ժամանակով ժամը 11:26-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 07:26-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.23⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 18 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը […]
12:01 04.12.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 950 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 54 482 նմուշառում: Դրականության ցուցանիշը. օրական՝ 7,25%, վերջին 14 օրը՝ 8,66%, վերջին 7 օրը՝ 8,33%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 861 883 դեպք: Ապաքինվել է ևս 2 014 պացիենտ, և […]
11:44 04.12.2021
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։ Նախարարը ողջունել է դեսպանին, ներկայացրել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ներուժը, այն ծրագրերն ու աշխատանքները, որոնք իրականացվում են ԲՏԱ նախարարության կողմից՝ տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն ձևավորելու և զարգացնելու ուղղությամբ։ Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել տեխնոլոգիաների ոլորտում […]
11:31 04.12.2021
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության 6-րդ բաժանմունքի և Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 3-ին ոստիկանության Կենտրոնական բաժին է ներկայացել 51-ամյա Անահիտ Ն.-ն, որը դեկտեմբերի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
11:20 04.12.2021
Դեկտեմբերի 3-ին կատարվել է 399 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 54 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 102 վարակակիր: Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 48-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]
11:08 04.12.2021
COVID-19-ը Հայաստանում. Դեկտեմբերի 4-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 419 նոր դեպք ✓ 7438 թեստավորում ✓ 963 առողջացած ✓ 25 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 340396 դեպք, որոնցից 320439 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 10834 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7669 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1454 […]
11:07 04.12.2021
Մարտակերտ քաղաքի բնակիչ Ռ.Ն-ն 2020թ. հոկտեմբեր ամսվա սկզբներին ԱՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս համայնք տանող ավտոճանապարհին հրետակոծության ենթարկված ավտոմեքենայի հարակից տարածքից հայտնաբերելով ռազմամթերք հանդիսացող 1 հատ «РГД-5», 2 հատ «Ф-1» տեսակի մարտական նռնակներ, 2 հատ «УЗРГМ» տեսակի պայթուցիչներ և 1 հատ պայթուցիկ նյութ հանդիսացող 200 գրամանոց տրոտիլային պայթաղյուս, ապօրինի կերպով ձեռք է բերել դրանք և պահել […]
10:57 04.12.2021
Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի չի ունեցել։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։ -Ստոկհոլմում կայացա՞վ արդյոք Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում։ -ԵԱՀԿ 28֊րդ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի չի ունեցել։ Ընդգծեմ, որ հայկական կողմը երբեք չի […]
10:46 04.12.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ չի ընդունի որևէ մեկի «կարմիր գծերը» Ուկրաինայի հարցում և մտադիր է ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ երկար զրույց ունենալ։ Այս մասին Բայդենը լրագրողներին ասել է Քեմբ-Դևիդի (Մերիլենդ նահանգ) իր նստավայր ուղևորվելուց առաջ, փոխանցում է Reuters գործակալությունը։ «Մենք վաղուց գիտենք Ռուսաստանի գործողությունների մասին։ Ակնկալում եմ, որ երկար զրույց կունենանք […]
10:34 04.12.2021
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ԱԺ նիստերի մեծ դահլիճում մասնակցել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովին և հանդես եկել ելույթով։ Ելույթում ԱԳ նախարարն անդրադարձել է Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին, տարածաշրջանային զարգացումներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։ Որպես ԱՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններ Դավիթ Բաբայանն առանձնացրել է հանրապետության միջազգային ճանաչումը, Արցախի Հանրապետության […]
09:47 04.12.2021
Դեկտեմբերի 3-ին` ժամը 22:49-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շնող-Քարկոփ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, Ալավերդի-Այրում ավտոճանապարհի մոտ 22-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Գ․, ծնված 1983 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի […]
09:36 04.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես երկկողմանի փակ է։ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար: Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Ստեփանավանի ոլորաններ կոչվող հատվածում, Վանաձոր-Դիլիջան և […]
09:20 04.12.2021
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է «ագրեսիվ Ռուսաստանի» մասին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի խոսքերը։ «Հարյուրավոր հատուկ օպերացիաները, որոնց նպատակն էր միջամտությունն ինքնիշխան պետությունների ներքին գործերին և նրանց քաղաքական օրակարգի փոփոխումը, ՆԱՏՕ-ի առօրյան է։ Այնպես որ պետքարտուղարի նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան Վաշինգտոնի կողմից կազմակերպվող «ժողովրդավարությունների գագաթնաժողովի» համար գաղափարական հիմք ապահովելու անհաջող փորձ։ […]
09:03 04.12.2021
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտնել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր չէ ագրեսիվ գործողություններ ձեռնարկել Ռուսաստանի նկատմամբ։ Նա նման տեսակետ է արտահայտել Reuters Next առցանց ֆորումում։ «Նախագահ Պուտինն ուշադրության չի առնում կամ անտեսում է այն, որ ՆԱՏՕ-ն հանդիսանում է պաշտպանական դաշինք, թափանցիկ դաշինք»,-ասել է Բլինկենը՝ մեկնաբանելով հայտարարությունն այն մասին, որ Մոսկվան կարմիր գծեր է համարում մասնավորապես […]
08:09 04.12.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Աբովյան փ. 32 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարմենի փ. 4-16 սեփական տներ, Անտառային փ. 1-54 սեփական տներ, Սարի Թաղ 13-28 փողոցների սեփական տներ, Թորոմոնյան փ. 18-65 սեփական տներ, Կռիլովի փ. […]
12:31 03.12.2021
Ավարտվել է Լոռու մարզի «Ստեփանավան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում կոռուպցիոն չարաշահումներին դեպքի առթիվ 2019թ. մայիսի 6-ին 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ «Ստեփանավան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ տնօրենը 2008թ. ընթացքում իր առաջարկով նույն դպրոցի վարորդ Ռ. Մ.-ի հետ […]
12:19 03.12.2021
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 67 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 12 258: Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 100 նոր դեպք, ապաքինվել է 3 397 պացիենտ:
12:15 03.12.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 2-ից 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 59 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 23, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, խարդախության և ընտանեկան բռնության՝ 3-ական, կողոպուտի, հարկերից խուսափելու, թմրամիջոցի հայտնաբերման ու պաշտոնեական լիազորությունները անցնելու՝ 2-ական, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ վնասելու, համակարգչային հանցագործության, խուլիգանության, կաշառակերության, […]
12:12 03.12.2021
Դեկտեմբերի 2-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 6-րդ կմ-ին «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ -65115» բեռնատարի, ինչի հետևանքով «ՎԱԶ-2101»-ի 56-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 53-ամյա ուղևոր Գարուն Էլյազյանը մահացել է: Կատարվում է քննություն:
12:08 03.12.2021
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի նախաձեռնությամբ՝ անցկացվել է հանդիպում-խորհրդակցություն՝ ՍԱՏՄ մասնագետ-անասնաբույժների, Երևանի քաղաքապետարանի, «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի, մի շարք անասնաբուժական կենտրոնների, կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպման օրակարգում թափառող կենդանիներից մարդկանց անցնող՝ զոոնոզ, հիվանդությունների, մասնավորապես՝ լեշմանիոզի կանխարգելման ու դրա դեմ պայքարի հարցում համագործակցության ու փոխօգնության հարցն էր: Գեորգի Ավետիսյանը […]
11:55 03.12.2021
Դեկտեմբերի 2-ին կատարվել է 260 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 51 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 96 վարակակիր: Բժիշկները 17 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 51-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]
11:52 03.12.2021
Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 05:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 2-րդ թաղամասի 10-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը բնակարանից իրեր է նետում, ներսից լսվում է երեխայի լացի ձայն, նկատվում է ծուխ: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հրշեջները մարել են նշված շենքի […]
11:35 03.12.2021
Պետական եկամուտների կոմիտեն ներդրել է թույլատվական փաստաթղթերի էլեկտրոնային համակարգ, որի միջոցով արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները կարող են դիմել և ստանալ արտահանման, ներմուծման, ինչպես նաև տարանցման ժամանակ կիրառվող ցանկացած լիցենզիա կամ թույլտվություն բացառապես էլեկտրոնային եղանակով՝ առանց այցելելու որևէ պետական մարմին: Գործընթացը փուլային եղանակով մեկնարկել է հոկտեմբերի 1-ից: Թույլատվական փաստաթղթերի համակարգը նաև հեշտ կիրառելի է: Դրանից օգտվելու […]
11:29 03.12.2021
Դեկտեմբերի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Լենինգրադյան փողոցում՝ «CPS» բենզալցակայանի դիմաց, բախվել են Վահագն Մկրտչյանի վարած Nissan Tiida և Ահարոն Հովհաննիսյանի վարած Fiat Ducato մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, բենզալցակայանի աշխատակիցներն ու […]
11:24 03.12.2021
Դեկտեմբերի 2-ին, ժամը 13։42-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Եղեգնաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Եղեգնաձոր-Գետափ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին (մոտ 4․5 խմ): Փրկարարները սահմանազատել են տարածքը․ […]
11:20 03.12.2021
Դեկտեմբերի 2-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ ԱԳ նախարարական համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։ ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության դինամիկայի կապակցությամբ՝ այդ առումով նշելով նաև խորհրդարանական մակարդակում շփումների ակտիվացման կարևորությունը։ Նախարար Միրզոյանն իր երախտագիտությունն է հայտնել Հունաստանի կառավարությանը՝ Հայաստանի համար դժվարին ժամանակաշրջանում […]
11:17 03.12.2021
Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը․ «Հայաստանում հուլիսի մեկի դրությամբ պաշտոնապես հաշվառված է հաշմանդամություն ունեցող 194,640 անձ, որից 9,039-ը երեխաներ են: Արցախյան 44 օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն է սահմանվել 1488 անձի: 2021 թվականի մայիսի 5-ին Ազգային […]
11:08 03.12.2021
Դեկտեմբերի 3-ը՝ հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը հերթական առիթն է ավելի շատ խոսելու և մտածելու մեր հասարակության մի զգալի հատվածի հիմնախնդիրների ու դրանց լուծումների մասին: Այս մասին հայտնել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։ «Մարդու իրավունքների պաշտպանի թեմատիկ իրազեկման արշավի այս տեսանյութում ես հանդես եմ գալիս որպես հաշմանդամություն ունեցող անձ՝ խոսելով իմ անձնական փորձառության ու մոտեցումների […]