TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+19.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 399 նոր դեպք, 13 մահ

11:04 03.12.2021

COVID-19-ը Հայաստանում. Դեկտեմբերի 3-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 399 նոր դեպք ✓ 6484 թեստավորում ✓ 995 առողջացած ✓ 13 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 339977 դեպք, որոնցից 319476 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 11 405 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7644 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը […]

̰
ՏԿԵ նախարարությունում ստորագրվել են դրամաշնորհային պայմանագրեր

10:55 03.12.2021

Դեկտեմբերի 2-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի ունեցավ 82603 ԱՄՆ դոլար արժողությամբ «Արմավիր քաղաքում թափոնների կառավարման կարողությունների բարձրացման և վերամշակման խթանման» և 68059 ԱՄՆ դոլար արժողությամբ «Մեծ Պարնի գյուղի հանրակրթական դպրոցի սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման» ծրագրերի դրամաշնորհային պայմանագրերի ստորագրման արարողությունը՝ Մարդկային անվտանգության «Grassroots» ծրագրերի համար դրամաշնորհային աջակցության շրջանակում: «Արմավիր քաղաքում թափոնների կառավարման կարողությունների բարձրացման […]

̰ ̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի հետ

10:45 03.12.2021

Դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Ռադմանին։ Զրուցակիցները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու փոխշահավետ համագործակցության զարգացման և առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ։ Քաղաքական երկխոսության խորացման տեսանկյունից կարևորվել է բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության […]

̰
Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարները քննարկել են բազմակողմ ձևաչափերում երկու երկրների փոխգործակցությունը

10:40 03.12.2021

Դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ ԱԳ նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով Շվեդիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի ԱԳ նախարար Միխայել Լինհարտի հետ։ Նախարար Միրզոյանը շնորհավորել է իր գործընկերոջը պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել ապագայում երկու բարեկամ երկրների միջև քաղաքական երկխոսության հետագա ամրաապնդման և փոխշահավետ համագործակցության ընդլայնման առնչությամբ։ Առևտրատնտեսական կապերը զարգացելու համատեքստում […]

̰
Նախադպրոցական հաստատություններում մանկավարժները կընտրվեն մրցույթով. նոր նախագիծ

10:34 03.12.2021

Հանրային քննարկման է ներկայացվել նախադպրոցական հաստատությունների մանկավարժների ընտրության կարգի նախագիծը։ Նախադպրոցական կրթության ոլորտում մինչ այս ներդրված չեն եղել մանկավարժական աշխատողների ընտրության և նշանակման մեխանիզմներ: Իրավակարգավորումից բացի՝ տնօրենների կամայական մոտեցումների հետևանքով հաճախ նախադպրոցական հաստատություններ են մուտք գործում անհրաժեշտ մանկավարժահոգեբանական գիտելիքներ և հմտություններ չունեցող անձինք: ԿԳՄՍ նախարարությունն ակնկալում է, որ մանկավարժական աշխատողների ընտրության միասնական կարգի սահմանումը թույլ կտա մրցութային եղանակով համակարգը համալրել որակյալ կադրերով: Նախադպրոցական կրթական […]

̰
Նոյեմբերին Արցախում 178 ծնունդ է գրանցվել, նախորդ ամիսների համեմատ` այդ թիվը ռեկորդային է․ Արայիկ Հարությունյան

10:29 03.12.2021

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Հետպատերազմյան մեծ դժվարությունների հաղթահարման այս փուլում հերթական կարևոր իրադարձությանն եմ ցանկանում անդրադառնալ. նոյեմբեր ամսվա ընթացքում Արցախում 178 ծնունդ է գրանցվել։ Նախորդ ամիսների համեմատ` այդ թիվը ռեկորդային է և ամենամոտը մինչև պատերազմն ունեցած ցուցանիշներին։ Մեր հաջողությունների իրական գրավականը ժողովրդագրական աճն է։ Ուզում եմ հավաստիացնել, որ […]

̰
SHANTNEWS

09:59 03.12.2021

̰
ՀՀ մի շարք ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

09:39 03.12.2021

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Աշոցքի, Դիլիջանի տարածաշրջաններում, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին, Սպիտակի և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

̰
Զինված տղամարդ՝ ՄԱԿ-ի նյույորքյան կենտրոնակայանի մոտ․ նա հանձնվել է ոստիկանությանը

09:33 03.12.2021

Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանի մոտ հրացանով զինված տղամարդ է նկատվել։ Այս մասին հայտնում AFP-ն։ Ոստիկանության հետ մի քանի ժամ տևած բանակցությունների արդյունքում նա հանձնվել է իրավապահներին։ Երթևեկությունը տվյալ հատվածում վերականգնվել է։ Նյու Յորքի ոստիկանության հատուկ օպերացիաների վարչության ղեկավար Գերի Ուիդնը, հիմնվելով տղամարդու հետ երկխոսության վրա, հայտնել է, որ դեպքը կապ չունի ահաբեկչության հետ։ Նշվում է, […]

̰
Բլինկենն ու Բայրամովը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

09:21 03.12.2021

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Ստոկհոլմում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի հանդիպման շրջանակում հինգշաբթի բանակցություններ է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։ Այս մասին հայտնում է Interfax.az-ը։ Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը, այդ թվում՝ տնտեսության, էներգետիկայի և անվտանգության ոլորտներում։ Բայրամովը Բլինկենին տեղեկացրել է 2020 թվականի նոյեմբերյան եռակողմ հայտարարության ստորագրումից հետո […]

̰
Բայդենը հայտարարել է COVID-19-ի դեմ պայքարի նոր պլանի մասին

09:09 03.12.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի ներկայացրել է երկրում ձմեռային շրջանում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի նոր պլան․ այն չի ներառում շաթդաունի (դաշնային մարմինների աշխատանքի դադարեցում) և լոքդաունի հնարավորություն։ Դրանց փոխարեն, ինչպես ընդգծել է Բայդենը, իր վարչակազմը մտադիր է շեշտադրում անել բնակչության թեստավորման և պատվաստումների մասշտաբների ընդլայնման վրա։ Գործողությունների նոր պլանը ներառում է 5 կետ՝ պատվաստանյութի բուստերային […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

08:58 03.12.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես երկկողմանի փակ է։ Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում, Սևան, Լոռու մարզի Թումանյան, Ստեփանավան և Տաշիր քաղաքների ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Մարալիկ, […]

̰
ԱՄՆ-ը, Կանադան, ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան դատապարտել են Լուկաշենկոյի քաղաքականությունը

08:45 03.12.2021

ԱՄՆ-ը, Կանադան, Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով Մինսկին դադարեցնել դեպի ԵՄ անօրինական միգրացիան, ինչպես նա դադարեցնել քաղաքական բռնաճնշումները։ Հայտարարությունը հրապարակվել է ԱՄՆ պետքարտուղարության կայքում։ «Մենք կրկին պահանջում ենք, որպեսզի Լուկաշենկոյի ռեժիմն անհապաղ և ամբողջովին դադարեցնի ԵՄ-ի հետ սահմանով անօրինական միգրացիայի կազմակերպումը»,-ասվում է փաստաթղթում։ Նշվում է, որ ԵՄ սահմանն ապօրինաբար […]

̰
Հնդկաստանում ընձառյուծը ներխուժել է դպրոց և վնասել մի աշակերտի

08:32 03.12.2021

Հնդկաստանում ընձառյուծը մուտք է գործել դպրոց և կծել աշակերտներից մեկին, հայտնում է BBC-ն։ Դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիսային Ալիգարհ քաղաքում։ Աշակերտը թեթև վնասվածքներ է ստացել և հասցրել դուրս փախչել դասարանից։ Ընձառյուծին բռնել են ու քնեցրել։ Պաշտոնատար անձանց հայտարարությամբ՝ գիշատիչը դպրոց էր մտել հարակից անտառից։ Ընձառյուծների և մարդկանց միջև դիմակայությունը Հնդկաստանում սովորական երևույթ է դարձել, […]

̰
Բրիտանական կառավարությունը տուգանվել է հայտնի անձանց հասցեները հանրայնացնելու համար

08:22 03.12.2021

Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետը տուգանվել է 500 հազար ֆունտ ստեռլինգով՝ ամանորյա պարգևներ ստացողների հասցեները գաղտնազերծելու համար, որոնց թվում են եղել երգիչ Էլթոն Ջոնն ու Պահպանողական կուսակցության նախկին առաջնորդ Իեն Դունկան Սմիթը։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը։ Կառավարությունը համացանցում հրապարակել է նիշք (ֆայլ), որում եղել են տարվա՝ 1000-ից ավելի դափնեկիրների անուններն ու հասցեները։ Տուգանքի մասին […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում

08:11 03.12.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Թորոմոնյան փ. 18-65 սեփական տներ, Կռիլովի փ. 1-52 սեփական տներ, Սասունցի Դավթի փ. 9-76 սեփական տներ, Արամի փ. 64, 82-84 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, “Արամյանց” բժշկական կենտրոն, “Նաիրի” բժշկական կենտրոն […]

̰
SHANTNEWS

13:00 02.12.2021

̰
Ստեփանակերտում տուն է այրվել․ տանտերը մահացել է

12:51 02.12.2021

Դեկտեմբերի 2-ին ժամը 07:46-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում տեղեկություն է ստացվել, Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցում բռնկված հրդեհի մասին: Օգնություն ցուցաբերելու և հրդեհը մեկուսացնելու նպաակով կանչի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը: Հաղորդագրությունն անմիջապես փոխանցվել է «Արցախէներգո», «Արցախգազ» և շտապ […]

̰
Խիստ վերահսկողական մեխանիզմներ կսահմանվեն մեքենաների կատալիզատորների ապամոնտաժման նկատմամբ

12:48 02.12.2021

Շրջակա միջավայրի նախարարությունը մշակել և հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն և 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշումների մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։ Նախագծի ընդունման արդյունքում կկատարելագործվի տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացը, առավելագույն չափով կնվազեն ավտոտրանսպորտային միջոցների՝ սարքին վիճակում գտնվող չեզոքացման համակարգի ապամոնտաժման, […]

̰
Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 72 նոր դեպք, 3 մահ

12:44 02.12.2021

Դեկտեմբերի 1-ին կատարվել է 552 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 72 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 93 վարակակիր: Բժիշկները 17 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 44-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]

̰
ԱԳՆ խոսնակը չի բացառում Ստոկհոլմում Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը

12:20 02.12.2021

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը չի բացառում Ստոկհոլմում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հնարավորությունը: Այդ մասին Վահան Հունանյանը հայտնել է «Արմենպրես»-ին՝ մեկնաբանելով մամուլում այդ հարցի վերաբերյալ հրապարակված տեղեկությունները: «ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովի շրջանակներում հանդիպում հնարավոր է», – ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

̰
Հայաստանը ԵՄ-ից աջակցություն կստանա ավիացիոն անվտանգությունը բարելավելու համար

12:19 02.12.2021

Հաշվի առնելով Հայաստանի և ԵՄ-ի միջև ընդլայնված հարաբերություններն ավիացիայի ոլոտում՝ Եվրոպական հանձնաժողովն աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ի հայտ եկած թերությունները շտկելու և ավիացիոն անվտանգությունը բարելավելու համար: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Եվրամիության գրասենյակը: «Հաշվի առնելով Հայաստանի և ԵՄ-ի միջև ընդլայնված հարաբերություններն ավիացիայի ոլոտում, որի վկայությունն է Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի ստորագրումը (CAAA), Եվրոպական հանձնաժողովն աջակցություն […]

̰
Հատուցում է տրամադրվել ևս 36 հերոս զինծառայողների կամ նրանց ընտանիքներին

12:16 02.12.2021

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմից հետո զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 36 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։ Այսպիսով Հիմնադրամի շահառուների քանակը 4646 է, հատուցումների գումարը կազմում է ավելի քան 52․6 միլիարդ ՀՀ դրամ։ Տվյալ թվից 416-ը Հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի […]

̰

12:11 02.12.2021

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]

̰
Հարուցվել է քրեական գործ՝ Այրումի համայնքապետարանի աշխատակիցների կողմից պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ

12:07 02.12.2021

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Հաղթանակ բնակավայրում գտնվող շենքերից մեկի վթարային աստիճանահարթակի և աստիճանավանդակի փլուզման դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2021թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, […]

̰
Այսօր կկայանա բյուջետային միջոցների յուրացման գործով Սաակաշվիլիի դատը

12:03 02.12.2021

Թբիլիսիի քաղաքային դատարանում այսօր կանցկացվի բյուջետային միջոցների խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և Պետական ​​պաշտպանության հատուկ ծառայության նախկին ղեկավար Թեյմուրազ Ջանաշիայի դատավարությունը, փոխանցում է aliq.ge-ն։ Հայտնի է, որ Սաակաշվիլիին Գորիի հիվանդանոցից տեղափոխում են Թբիլիսի՝ մասնակցելու իր դատական նիստին: Դատախազությունը նրանց մեղադրում է բյուջետային խոշոր գումարի յուրացման մեջ՝ 9 մլն լարի […]

̰
Վրաստանում կորոնավիրուսը մեկ օրում 72 մարդու կյանք է խլել

11:55 02.12.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 731 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 4 295 մարդ, ևս 72-ը՝ մահացել։ Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 50 626 թեստ։ Կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 7,37 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 8,78 տոկոս, […]

̰
Դեկտեմբերի 1-ից 2-ը բացահայտվել է հանցագործության 59 դեպք

11:47 02.12.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 1-ից 2-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 59 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 7-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, յուրացնելու կամ վատնելու՝ 5, ընտանեկան բռնության՝ 3, հարկերից խուսափելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 2-ական, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, շորթման, […]

̰
Բլինկենը Ռուսաստանին սպառնացել է պատժամիջոցներով՝ Ուկրաինայի նկատմամբ ագրեսիայի դեպքում

11:39 02.12.2021

ԱՄՆ-ը պատրաստ է Ռուսաստանի դեմ մասշտաբային տնտեսական պատժամիջոցներ սահմանել՝ Ուկրաինայի նկատմամբ ագրեսիայի դեպքում։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ «Մենէ խորապես անհանգստացած ենք այն վկայություններից, որ Ռուսաստանը կազմել է Ուկրաինայի դեմ նշանակալի ագրեսիվ քայլերի պլաններ։ Դրանք ներառում են Ուկրաինան ներսից ապակայունացնելու փորձեր, ինչպես նաև լայնամասշտաբ ռազմական օպերացիաներ։ Մենք Կրեմլին հստակ հասկացնել ենք […]

̰
BACK_TO_TOP