Մարտակերտի բնակիչն իրականացրել է սպանություն՝ մարտական նռնակի պայթեցմամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+28.09 oC

Մարտակերտի բնակիչն իրականացրել է սպանություն՝ մարտական նռնակի պայթեցմամբ

11:07 04.12.2021

Մարտակերտ քաղաքի բնակիչ Ռ.Ն-ն 2020թ. հոկտեմբեր ամսվա սկզբներին ԱՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս համայնք տանող ավտոճանապարհին հրետակոծության ենթարկված ավտոմեքենայի հարակից տարածքից հայտնաբերելով ռազմամթերք հանդիսացող 1 հատ «РГД-5», 2 հատ «Ф-1» տեսակի մարտական նռնակներ, 2 հատ «УЗРГМ» տեսակի պայթուցիչներ և 1 հատ պայթուցիկ նյութ հանդիսացող 200 գրամանոց տրոտիլային պայթաղյուս, ապօրինի կերպով ձեռք է բերել դրանք և պահել իրեն պատկանող «ВАЗ 21 063» ավտոմեքենայում, իսկ 1 հատ «РГД-5» և 1 հատ «Ф-1» տեսակի մարտական նռնակները` տևական ժամանակ կրել:

2020թ. հոկտեմբերի 24-ին, ժամը 01-ի սահմաններում, ապօրինի կերպով կրելով ծակող-կտրող սառը զենք հանդիսացող որսորդական դանակ և գտնվելով նույն շրջանի Մեհմանա համայնքում տեղակայված՝ հանգուցյալ Գ.Ա-ի առանձնատանը, ալկոհոլային խմիչքների ազդեցության տակ վիճաբանության մեջ է մտել նույն համայնքի բնակիչ Ռ.Ա-ի հետ, որի ընթացքում, երբ վիճաբանությանը միջամտել է վերջինիս կնոջ հարազատ եղբայր Ս.Ա-ն ու վիրավորական արտահայտություն արել իր հասցեին, տեղում առաջացած զայրույթից ապօրինաբար, ուղղակի դիտավորությամբ երկուսին կյանքից զրկելու նպատակով, գիտակցելով պայթյունի հետևանքով անձանց մահվան անխուսափելիությունը, իր մոտ ապօրինի պահվող՝ ռազմամթերք հանդիսացող «Ф-1» տեսակի մարտական նռնակը բերելով մարտական վիճակի, այն հապճեպ տվել է Ս.Ա-ին, ով իսկույն նետել է հարակից սենյակ, որից հետո ռազմամթերք հանդիսացող «РГД-5» տեսակի նռնակը նույնպես բերելով մարտական վիճակի, այն նետել է նրանց ուղղությամբ, որի պայթյունից առաջացած բեկորներից Ռ.Ա-ն մարմնի տարբեր հատվածներում ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, իսկ Ս.Ա-ն հարակից սենյակի պատի տակ թաքնվելով՝ կարողացել է խուսափել վնասվելուց:

Նախաքննական մարմնի կողմից Ռ.Ն-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ԱՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասով, 245-րդ հոդվածի 4-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և ԱՀ քրեական օրենսգրքի 33/103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Երկու և ավելի անձանց սպանության փորձ) նախատեսված ենթադրյալ հանցագործությունների կատարման համար:

Ռ.Ն-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Քրեական գործով դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն իրականացնող դատախազը հիշյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մենք տեսանք, որ այս մրցակցից վախենալ հարկավոր չէ․ Մանուել Տուլիպա

11:10 26.07.2025

Մենք տեսանք, որ այս մրցակցից վախենալ հարկավոր չէ․ Մանուել Տուլիպա

Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան ամփոփել է «Ունիվերսիտատեա Կլուժի» դեմ ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղը սեփական հարկի տակ։ Հիշեցնենք, այն ավարտվել էր 0-0 հաշվով: «Մենք տեսանք, որ այս մրցակցից վախենալ հարկավոր չէ: Մենք կարող ենք հաղթել այս դիմակայությունը»,- ասել է Տուլիպան: Հաղթանակի շանսերը նա գնահատել է 50/50։     ...

Կամբոջան ՄԱԿ-ի ԱԽ նիստում կոչ է արել Թաիլանդին դադարեցնել կրակը

10:47 26.07.2025

Կամբոջան ՄԱԿ-ի ԱԽ նիստում կոչ է արել Թաիլանդին դադարեցնել կրակը

Կամբոջան Անվտանգության խորհրդի փակ նիստի ժամանակ կոչ է արել հրադադար հաստատել, հայտարարել է ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցիչ Կեո Չհեան։ «Կամբոջան կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը», – լրագրողներին ասել է նա։ Իրենց հերթին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, ըստ նրա, կոչ են արել երկու կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և դիվանագիտություն։ ...

Իրանում զինված անձինք հարձակվել են դատական ​​վարչության վրա

10:32 26.07.2025

Իրանում զինված անձինք հարձակվել են դատական ​​վարչության վրա

Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի հարավ-արևելքում գտնվող Զահեդան քաղաքի դատական դեպարտամենտը հարձակման է ենթարկվել զինված անձանց կողմից, հաղորդում է IRIB գործակալությունը։ «Մի քանի րոպե առաջ անհայտ զինված անձինք հարձակվել են Զահեդանի դատական ​​վարչության վրա», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ ...

Փրկարարները քաղաքացիներին իջեցրել են խափանված կռունկից

10:09 26.07.2025

Փրկարարները քաղաքացիներին իջեցրել են խափանված կռունկից

Հուլիսի 25-ին, ժամը 20:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող շինհրապարակում վերամբարձ կռունկը խափանվել է. քաղաքացիները մնացել են բարձրության վրա։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և ավտոսանդուղք: Փրկարարները երեք քաղաքացու անվնաս իջեցրել են խափանված կռունկից։ ...

Թրամփը հայտարարել է, որ անտառային հրդեհներից տուժածներին օգնելու համար նախատեսված գումարը անհետացել է

09:45 26.07.2025

Թրամփը հայտարարել է, որ անտառային հրդեհներից տուժածներին օգնելու համար նախատեսված գումարը անհետացել է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին օգնություն ցուցաբերելուն ուղղված ԱՄՆ FireAid նախաձեռնությունը անվանել է խարդախ սխեմա և հայտարարել, որ դրա համար հավաքագրված միջոցներից 100 միլիոն դոլարը անհետացել է։ «FireAid-ը լիակատար աղետ է։ Դա նման է դեմոկրատների կողմից ևս մեկ խաբեության: 100 միլիոն դոլարը կորել է», – գրել է նախագահը իր Truth Social էջում: […] ...

Ալավերդիում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում, քաղաքացին ընկել է ներքև

09:29 26.07.2025

Ալավերդիում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում, քաղաքացին ընկել է ներքև

Հուլիսի 26-ին, ժամը 04:09-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում. պատշգամբում գտնվող քաղաքացին ընկել է ներքև։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բնակարանի պատշգամբի […] ...

BACK_TO_TOP