12:31 03.12.2021
Ավարտվել է Լոռու մարզի «Ստեփանավան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում կոռուպցիոն չարաշահումներին դեպքի առթիվ 2019թ. մայիսի 6-ին 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ «Ստեփանավան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ տնօրենը 2008թ. ընթացքում իր առաջարկով նույն դպրոցի վարորդ Ռ. Մ.-ի հետ ձեռք բերված համաձայնությամբ վերջինիս որդուն՝ Ա. Մ.-ին նույն դպրոցում 2008թ. նոյեմբերի 1-ին ձևականորեն հրամանագրել է որպես պահակ՝ 2009թ. ոչ պատշաճ ընթացակարգով` առանց հրամանագրելու և աշխատանքային պայմանագիր վերակնքելու՝ հաստիքը փոխելով գիշերային պահակի: Այնուհետև, տնօրենը հաստատապես տեղյակ լինելով Ա. Մ.-ի՝ փաստացի աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու մասին, դպրոցում տարբեր ժամանակահատվածներում տնտեսական աշխատանքների գծով փոխտնօրենի, ինչպես նաև հաշվապահի հաստիքն զբաղեցրած անձանց օժանդակությամբ, շարունակաբար յուրաքանչյուր ամիս կազմել է աշխատանքի հաճախելիության վերաբերյալ բովանդակությամբ կեղծ տեղեկագրեր և, աշխատավարձերի վճարման ցուցակներում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելով Ա. Մ.-ի կողմից իբր աշխատանքի պատշաճ հաճախելու և իր աշխատանքային պարտականությունները կատարելու վերաբերյալ, դրանք հանձնել է իրավասու մարմնին՝ վճարման:
Արդյունքում 2008-2010թթ.-ին յուրաքանչյուր ամիս վարորդն իր որդու փոխարեն ստորագրելով աշխատավարձի վճարման ցուցակներում, ստացել է վերջինիս անվամբ ելքագրված աշխատավարձի գումարները, դպրոցի տնօրենին փոխանցել դրա կեսը՝ ընդհանուր 535,165 ՀՀ դրամ գումար, իսկ մյուս մասը՝ 535,165 ՀՀ դրամ գումարը՝ տնօրինել անձամբ:
2011թ. հունվարից մինչև 2018թ. կրկին փոխադարձ համաձայնությամբ, դպրոցում տնտեսական աշխատանքների գծով փոխտնօրենի, հաշվապահի հաստիքներն զբաղեցրած նույն անձանց օժանդակությամբ կատարված նույն սխեմայով տնօրենի վարորդը յուրաքանչյուր ամիս որդու անվամբ ելքագրված աշխատավարձի գումարները ամբողջությամբ հաշվապահի միջոցով, նախ՝ կանխիկ եղանակով եղանակով, այնուհետև աշխատավարձի ստացման քարտային համակարգին անցնելուց հետո հաշվապահի մոտ թողնված բանկային քարտից կանխիկացման միջոցով աշխատավարձի գումարները փոխանցվել են տնօրենին:
Այդ կերպ Լ. Հ.-ն 2008-2018թթ. աշխատակիցների օժանդակությամբ յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 6,175,999 ՀՀ դրամը:
Նշված հանցավոր արարքները կատարելու համար մեղադրանքներ են առաջադրվել 5 անձի: Այդ թվում՝ «Ստեփանավան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ տնօրեն Լ. Հ-ին մեղադրանք է առաջադրվել երկու դրվագ պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացման կամ վատնման եղանակով խոշոր և առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար, նրա վարորդին և դպրոցի հաշվապահին՝ տարբեր կերպ տնօրենի հանցավոր նշված արարքներին օժանդակելու, իսկ ՊՈԱԿ տնօրենի տնտեսական գծով տեղակալին և տնտեսվարին՝ պաշտոնեական կեղծիքի կատարմանն օժանդակելու համար:
Տնօերնի գույքի նկատմամբ կիրառվել է արգելանք՝ որպես պատճառված վնասի վերականգնման երաշխիք:
Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է 5 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստէ ության քննելու:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն
ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:10 26.07.2025
Մենք տեսանք, որ այս մրցակցից վախենալ հարկավոր չէ․ Մանուել ՏուլիպաՀայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան ամփոփել է «Ունիվերսիտատեա Կլուժի» դեմ ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղը սեփական հարկի տակ։ Հիշեցնենք, այն ավարտվել էր 0-0 հաշվով: «Մենք տեսանք, որ այս մրցակցից վախենալ հարկավոր չէ: Մենք կարող ենք հաղթել այս դիմակայությունը»,- ասել է Տուլիպան: Հաղթանակի շանսերը նա գնահատել է 50/50։ ...
10:47 26.07.2025
Կամբոջան ՄԱԿ-ի ԱԽ նիստում կոչ է արել Թաիլանդին դադարեցնել կրակըԿամբոջան Անվտանգության խորհրդի փակ նիստի ժամանակ կոչ է արել հրադադար հաստատել, հայտարարել է ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցիչ Կեո Չհեան։ «Կամբոջան կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը», – լրագրողներին ասել է նա։ Իրենց հերթին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, ըստ նրա, կոչ են արել երկու կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և դիվանագիտություն։ ...
10:32 26.07.2025
Իրանում զինված անձինք հարձակվել են դատական վարչության վրաԻրանի Սիստան և Բելուջիստան նահանգի հարավ-արևելքում գտնվող Զահեդան քաղաքի դատական դեպարտամենտը հարձակման է ենթարկվել զինված անձանց կողմից, հաղորդում է IRIB գործակալությունը։ «Մի քանի րոպե առաջ անհայտ զինված անձինք հարձակվել են Զահեդանի դատական վարչության վրա», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ ...
10:09 26.07.2025
Փրկարարները քաղաքացիներին իջեցրել են խափանված կռունկիցՀուլիսի 25-ին, ժամը 20:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող շինհրապարակում վերամբարձ կռունկը խափանվել է. քաղաքացիները մնացել են բարձրության վրա։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և ավտոսանդուղք: Փրկարարները երեք քաղաքացու անվնաս իջեցրել են խափանված կռունկից։ ...
09:45 26.07.2025
Թրամփը հայտարարել է, որ անտառային հրդեհներից տուժածներին օգնելու համար նախատեսված գումարը անհետացել էԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին օգնություն ցուցաբերելուն ուղղված ԱՄՆ FireAid նախաձեռնությունը անվանել է խարդախ սխեմա և հայտարարել, որ դրա համար հավաքագրված միջոցներից 100 միլիոն դոլարը անհետացել է։ «FireAid-ը լիակատար աղետ է։ Դա նման է դեմոկրատների կողմից ևս մեկ խաբեության: 100 միլիոն դոլարը կորել է», – գրել է նախագահը իր Truth Social էջում: […] ...
09:29 26.07.2025
Ալավերդիում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում, քաղաքացին ընկել է ներքևՀուլիսի 26-ին, ժամը 04:09-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում. պատշգամբում գտնվող քաղաքացին ընկել է ներքև։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բնակարանի պատշգամբի […] ...