11:32 02.12.2021
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2021թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը: Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն հասարակական խորհրդի տեղակայման վայրում, հասցեն` ք. Երևան, Բաբայան 6: Առաջին նիստը կկայանա ս.թ. դեկտեմբերի 10-ին, ժամը 10:00-ին, հետագա նիստերը` […]
11:31 02.12.2021
Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում իրականացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք: Փորձարկվելու է քաղաքի էլեկտրաշչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ:
11:24 02.12.2021
Սույն թվականի դեկտեմբերի 1-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել քաղաքացուհի Ա. Ս.-ի կողմից կալանավորված անձ Հ. Մ.-ի անվամբ որպես հանձնուք բերված սառնարանը: Զննության արդյունքում սառնարանի ետնամասում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 15 բջջային հեռախոս, 3 լիցքավորիչ և USB լարեր: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
11:18 02.12.2021
COVID-19-ը Հայաստանում. Դեկտեմբերի 2-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 558 նոր դեպք ✓ 9013 թեստավորում ✓ 716 առողջացած ✓ 21 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 339578 դեպք, որոնցից 318481 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 12 016 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7631 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը […]
11:12 02.12.2021
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի դեկտեմբերի 1-ին կայացած հերթական նիստը կշարունակվի մոտակա օրերին: Մոսկվայում կայացած նիստի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: «Նիստի ավարտից հետո միայն կարող ենք խոսել դրա արդյունքների մասին»,-նշեցին գրասենյակից: Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը […]
11:07 02.12.2021
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհուրդը հաստատել է ՍԱՏՄ 2022 թվականի ստուգումների ծրագիրը, որում ընդգրկված ընկերությունները 945-ն են: Այն հրապարակված է ՍԱՏՄ պաշտոնական snund.am կայքում, հետևյալ հղումով։ Համաձայն «ստուգումների կազմակերպման եվ անցկացման մասին» ՀՀ օրենքի, տեսչական մարմինը հնարավորություն ունի ստուգումներ իրականացնել նաև ՀՀ վարչապետից ստացած հանձնարարականի, քաղաքացիներից, իրավաբանական անձանցից, անհատ ձեռնարկատերերից ստացված դիմումների, պետական […]
11:04 02.12.2021
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզային վարչության աշխատակիցների ձեռնարկած նպատակային օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում նախապատրաստված նյութերով ձեռք բերված փաստական տվյալների վերլուծության ու համադրման արդյունքում պարզվել է, որ ՀՀ-ում գործող կազմակերպություններից մեկի համահիմնադիրները, տեղյակ լինելով, որ ՀՀ-ում գործող տնտեսվարող կազմակերպություններից մեկը հետաքրքրված է Լոռու մարզի Սպիտակ քաղաքի նախկին «Վերելակաշինական գործարան» ՓԲԸ-ի՝ հարկադրված սնանկությամբ պայմանավորված աճուրդով վաճառքի հանված […]
10:53 02.12.2021
2021 թվականի դեկտեմբերի 1-ին Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ` Հայաստանի հումանիտար առաքելության բժշկական խումբը Հալեպի բուժհաստատություններին փոխանցել է ավելի քան 3,5 տոննա բժշկական և առողջապահական պարագաներ: Առողջապահության ոլորտի պատասխանատուններն իրենց երախտիքն են հայտնել հայ բժիշկներին` տրամադրված բժշկական պարագաների, ինչպես նաև` «Հայ ծերանոց», «Դարմանատուն», ընկերաբժշկական կենտրոններում և մի շարք այլ բուժհաստատություններում ցուցաբերած բժշկական ամենօրյա աջակցության […]
10:35 02.12.2021
2021 թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին քաղաքացին ահազանգել է, որ ՀՀ պետական սահմանի «Բավրա» անցման կետից չեն կարողանում մուտք գործել ՀՀ տարածք, քանի որ, հակառակ այն հանգամանքին, որ անցակետը փակվում է ժամը 24։00-ից, COVID-19-ի ախտորոշման նպատակով ՊՇՌ հետազոտության նմուշառում չի իրականացվում ժամը 22.00-ից սկսած։ Դիմումատուն նշել է, որ մեքենայի ուղևորները, այդ թվում՝ մանկահասակ […]
10:31 02.12.2021
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ու Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը ռուս-ուկրաինական սահմանին, կայությունը Սևծովյան տարածաշրջանում։ Այս մասին Ռիգայում ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարների նիստի շրջանակում հանդիպման արդյունքներով հայտնել է Պետդեպի մամլո ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։ Քննարկվել է ճգնաժամը Եթովպիայում և համատեղ ջանքերը՝ ուղղված Սևծովյան տարածաշրջանում կայունության աջակցմանը։ «Նրանք քննարկել են Ուկրաինայի դեմ ՌԴ […]
10:05 02.12.2021
Դեկտեմբերի 1-ին աշխատանքային այցով Ստոկհոլմում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Ռիկսդագի (խորհրդարանի) նախագահ Անդրեաս Նորլենի հետ։ Զրուցակիցները ջերմությամբ վերհիշել են Շվեդիայի խորհրդարանի նախագահի՝ 2019 թվականին Հայաստան կատարած պաշտոնական այցը։ Արարատ Միրզոյանը և Անդրեաս Նորլենն անդրադարձել են երկու երկրների միջև հաստատված բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման, երկկողմ ու բազմակողմ հարթակներում փոխշահավետ համագործակցության […]
09:47 02.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես երկկողմանի փակ է։ Սյունիքի մարզի Գորիս, Կապան, Մեղրի քաղաքներում և Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածում տեղում է ձյուն։ Կոտայքի մարզի «Չայնիի ոլորաններ» […]
09:41 02.12.2021
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Աբովյանի, Սևանի, Մարտունիի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային […]
09:35 02.12.2021
Եկատերինա Երկրորդի դիմանկարը (հեղինակ՝ Դմիտրի Լևիցկի) և ջրծաղիկի դեմ պատվաստման օգուտի մասին կայսրուհու նամակը Լոնդոնում վաճառվել են 951 հազար ֆունտ ստեռլինգով (1,2 մլն դոլար)։ Այս մասին հայտնում է MacDougall’s աճուրդի տունը։ Կայսրուհու նամակն ու դիմանկարը եղել են ռուսական պատմությունն ու արվեստը ներկայացնող 40 լոտերի թվում։ Նամակը գրվել է 1787 թվականի ապրիլի 20-ին և հասցեագրված է […]
09:21 02.12.2021
Դեկտեմբերի 1-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի անդամ Էդվարդ Մարքիի հետ: Զրուցակիցները անդրադարձել են տարածաշրջանի անվտանգային միջավայրին և այդ համատեքստում դեսպան Մակունցը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը և գնահատականը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։ Դեսպան Մակունցը կարևորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ […]
09:09 02.12.2021
Միչիգան նահանգի Օքսֆորդ քաղաքի դպրոցում երեկ տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է 4-ի։ Այս մասին հայտնում է АР գործակալությունը։ 15-ամյա Իտան Քրամբլիի նկատմամբ ներկայացվել են ահաբեկչության, կանխամտածված սպանության և զինված հարձակման մեղադրանքներ։ Դատախազի խոսքով՝ քանի որ քննությունը Քրամբլիի մեղավորությունն ապացուցող բազմաթիվ տեսա- և ֆոտոապացույցներ ունի, նրան սպառնում է ցմահ բանտարկություն։
08:57 02.12.2021
Գերմանիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսի հարուցած բարդություններից մահացել է 446 մարդ։ Դա վերջին 9 ամսում առավելագույն ցուցանիշն է։ Այս մասին հայտնում է Ռոբերտ Կոխի ինստիտուտը, փոխանցում է Deutsche Welle-ն։ Մահվան ավելի բարձր ցուցանիշ գրանցվել էր փետրվարի 20-ին՝ 490 մահ։ Ներկայում մահացության մակարդակը Գերմանիայում ավելի քան կրկնակի ցածր է, քան 2020 թվականի վերջին՝ պանդեմիայի երկրորդ ալիքի […]
08:42 02.12.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է հրաման՝ ֆինանսների և գանձնապետարանի նոր նախարար նշանակելու մասին։ Փաստաթուղթը հրապարակվել է կառավարության Resmi Gazete պաշտոնաթերթում։ Լյութֆի Էլվանի հրաժարականից հետո պաշտոնում նշանակվել է Նուրեդին Նեբատին, ով մինչ այդ զբաղեցնում էր ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին թուրքական լիրայի փոխարժեքը նվազեց 8 տոկոսով՝ հասնելով դոլարի նկատմամբ ռեկորդային՝ 12,49 […]
08:31 02.12.2021
ԱՄՆ-ում կորոնավիրուսի Օմիկրոն շտամի առաջին հաստատված դեպքի մասին նորությունների ֆոնին ամերիկյան բորսային հիմնական ինդեքսները փլուզվել են։ Այս մասին են վկայում Նյու Յորքի ֆոնդային բորսայի տվյալները։ Dow Jones արդյունաբերական ինդեքսը նվազել է 1,3%-ով, ամերիկյան 500 խոշորագույն ընկերությունների S&P 500 ինդեքսը նվազել է 1,2%-ով, Nasdaq էլեկտրոնային բորսայի ինդեքսը՝ 1,8%-ով։ Բացի այդ, WTI նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքն իջել […]
08:09 02.12.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նուբարաշեն փողոցի հողակտորներ, Խանջյան փ. 15 շենք, Վարդանանց անց․ 4, 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վարդանանց փ. 2, 4, 6/1 շենքեր, Նալբանդյան փ. 48 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 […]
12:49 01.12.2021
Վրաստանում Հայաստանի դեսպանությունից տեղեկացնում են․ «Ի լրումն Վրաստանում ՀՀ դեսպանության 2021թ․ հոկտեմբերի 13-ի հայտարարության (տես՝ https://www.facebook.com/365762960232986/posts/2147402048735726/)՝ տեղեկացնում ենք, որ 2021թ. դեկտեմբերի 1-ից Վրաստանի ամբողջ տարածքում սկսելու է գործել «Կանաչ անձնագրի» համակարգը։ Միայն «կանաչ կարգավիճակ» ունեցող անձինք կկարողանան այցելել հետևյալ հաստատություններ. • Հյուրանոցներ և կացության այլ վայրեր • Սննդի կետեր (ռեստորանների, սրճարանների, բարերի բաց և փակ […]
12:20 01.12.2021
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է տրակտորավարի կողմից վեցամյա երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Սյունիքի մարզի բնակիչը, չունենալով մեխանիկական տրանսպորտային միջոցներ վարելու համապատասախան թույլտվություն և վարորդական իրավունք, 2021թ. սեպտեմբերի 16-ին, «Մեղրի ՃՇՇՁ» ՍՊ ընկերությանը պատկանող մեխանիկական տրանսպորտային միջոց համարվող «CLG-856» մակնիշի տրակտորը […]
12:18 01.12.2021
Սանկտ Պետերբուրգ կատարած պաշտոնական այցելության ընթացքում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի հետ ստորագրել է Երևան և Սանկտ Պետերբուրգ քաղաքների միջև 2021-2025թթ․ համագործակցության ճանապարհային քարտեզը, որը ներառում է հանրակրթության, մշակույթի, առողջապահության, քաղաքային այլ ենթակառուցվածքների ոլորտներում փոխգործակցությունը։ «Երկու գործընկեր, հարազատ քաղաքների միջև հարաբերությունների զարգացումը և խորացումը մեր առաջնահերթությունների թվում է։ Պարոն նահանգապետին հրավիրեցի մոտակա ժամանակներս […]
12:10 01.12.2021
Առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է COVID-19-ի դեմ խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում իրականացնելու ուղեցույցը: COVID-19-ի դեմ պատվաստումների ամբողջական կուրսից հետո խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում առաջարկվում է իրականացնել 18 և բարձր տարիքի անձանց` ըստ դիմելիության, առաջնահերթություն տալով ռիսկի խմբերի անձանց: Հարկ է նշել, որ` ✔ կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական պատվաստումից հետո կորոնավիրուսային հիվանդությունով հիվանդացած և առողջացած անձը […]
12:07 01.12.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 459 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 51 321 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 8,69%, վերջին 14 օրը՝ 8,91%, վերջին 7 օրը՝ 8,65%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 850 102 դեպք: Ապաքինվել է ևս 3 957 պացիենտ, և նրանց […]
12:03 01.12.2021
Դեկտեմբերի 1-ին շարունակվեց և ավարտվեց Կանանց ԱԱ-2023 ընտրական փուլի Հայաստան-Նորվեգիա հանդիպումը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին մեկնարկած խաղը ուժեղ մառախուղի պատճառով նդհատվեց 69-րդ րոպեին, երբ հաշիվը 0:9 էր: Վերախաղարկված հանդիպումն ավարտվեց 0:10 հաշվով։ Հայաստան-Նորվեգիա` 0:10 (0:3) ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա Մրցավար`Վիկտորիա Բեյեր (Ֆրանսիա) Գոլերը` Թերլանդ, 31, 34, Ութլանդ, 43, 56, Մաանում, 47, Ռեյտեն, 51, Սոնստեվոլդ, 59, […]