11:56 01.12.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 50 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 13, խարդախության՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման և ընտանեկան բռնության՝ 3-ական, մարմնական վնասվածք պատճառելու, յուրացնելու կամ վատնելու, ապօրինի ծառահատման ու իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության՝ 2-ական, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, մարդկանց […]
11:32 01.12.2021
Նոյեմբերի 30-ին կայացել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի 2020-2021 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական վկայագրերի հանձնման արարողությունը։ Վկայագրերն ու խորհրդանշական սպայական դաշույնները ֆակուլտետի շրջանավարտներին է հանձնել պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ Իր խոսքում Արման Սարգսյանն ընդգծել է, որ գիտական մտքի և արդի տեխնոլոգիաների դարաշրջանում մարտունակ կարող են լինել բացառապես գրագետ և ուսյալ […]
11:25 01.12.2021
Պետական եկամուտների կոմիտեն հետևողական է համակարգի ներսում աշխատակիցների թույլ տված չարաշահումները հայտնաբերելու գործում։ ՊԵԿ-ը տնօրինում է անհրաժեշտ գործիքակազմ և ներուժ` վերհանելու սեփական աշխատակիցների ծառայողական թողտվությունները։ Կոմիտեի տարբեր ստորաբաժանումներից ստացված հանցագործության մասին հաղորդումների հիման վրա հենց ՊԵԿ-ում հարուցվել են քրեական գործեր, իսկ ծառայողների անմիջական ղեկավարների գրավոր զեկուցագրերի հիման վրա ՊԵԿ ներքին անվտանգության վարչությունում անցկացվել են ծառայողական […]
11:19 01.12.2021
Նոյեմբերի 30-ին կատարվել է 394 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 63 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 107 վարակակիր: Բժիշկները 21 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 55-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]
11:10 01.12.2021
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 32-ամյա տղամարդու կողմից 12 և 10 տարեկան երեխաների նկատմամբ անառակաբարո գործողություններ, շորթում կատարելու, պոռնկագրական նյութեր պահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքերի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները: Մասնավորապես, քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ […]
11:03 01.12.2021
Դեկտեմբերի 1-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում արձանագրվել է․ ✓ 502 նոր դեպք ✓ 7279 թեստավորում ✓ 590 առողջացած ✓43 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 339020 դեպք, որոնցից 317765 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 12 198 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7610 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը […]
11:00 01.12.2021
Ի լրումն ս.թ. հունիսի 7-ին ՀՀ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ համաձայն որի բացահայտվել էր կազմակերպված խմբի կողմից իրականացված պետական դավաճանության դեպք, ԱԱԾ-ն տեղեկացնում է այդ դեպքով հարուցված քրեական գործի նախաքննության ավարտի մասին: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ երկու քաղաքացիները, չունենալով մշտական աշխատանք և եկամտի աղբյուր, աշխատանք փնտրելու նպատակով միասին մեկնել են Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաք, որտեղ հայտնվել […]
10:44 01.12.2021
Նոյեմբերի 30-ին, ժամը 22:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել Երևանի Նորքի թիվ 19/7 շենքի մոտակա շինհրապարակում (կատլավան)․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և […]
10:32 01.12.2021
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ՍՊ ընկերության տնօրենի կողմից կատարված առանձնապես խոշոր չափերով խարդախության դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՍՊ ընկերության տնօրենը, ուրիշի առանձնապես խոշոր չափերի գույքը բանկում գրավ դնելու և գրավի դիմաց ստացված վարկային միջոցներով համատեղ առևտրային […]
10:27 01.12.2021
«Արաբկիր» բժշկական կենտրոնի գիտական ղեկավար, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարելու և դրա տարածումը կանխելու հիմնական միջոցը պատվաստումն է համարում: Մանրամասները՝ տեսանյութում։
10:20 01.12.2021
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի բնակիչները գանգատվում են դեղորայքի դեֆիցիտից։ Աֆղաստանի բժշկական ծառայությունների միության ղեկավար Ասադուլա Կաքարը հայտնել է, որ դեղագործական շատ ընկերությունները դադարեցրել են գործունեությունը՝ դեղերի արտադրոթյան համար անհրաժեշտ հումքի սղության պատճառով։ Փակվող ընկերությունների թիվն առաջիկայում կարող է ավելանալ, եթե հումքի ներկրման հարցը չլուծվի։ Դեղեր գտնելը շատ դժվար է դարձել, մի քանի դեղատուն շրջելուց հետո հնարավոր […]
10:08 01.12.2021
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2021 թվականի նոյեմբերի 15-ից 26-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ։ Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 47 դեպք, որից 37-ով հաշվարկվել է 39.616.190 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 25 դեպքով հաշվարկվել է 30.529.500 […]
09:55 01.12.2021
Նավթի գինն ընկել է մինչև 2021 թվականի մարտի ռեկորդային ցածր ցուցանիշ։ Այս մասին են վկայում լոնդոնյան ICE բորսայի տվյալները, փոխանցում է «Իզվեստիան»։ Brent նավթի մեկ բարելի գինը հասել է 68 դոլարի։ Այսպիսով՝ ընդամենը մեկ օրում այն էժանացել է մոտ 10 տոկոսով։ Գնանկումն անմիջականորեն կապվում է կորոնավիրուսի Օմիկրոն շտամի մասին հաղորդագրությունների հետ։ Ներկայում ներդրողները դուրս են […]
09:43 01.12.2021
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում անձրև է տեղում։ Մասիսի, Արտաշատի, Արմավիրի և Բաղրամյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
09:35 01.12.2021
Դեկտեմբերի 1-ին, ժամը 02։00-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աքորի գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Օձունի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի 4-րդ նրբանցքում գտնվող նորակառույց տանը։ Հրդեհը մեկուսացվել է […]
09:26 01.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես երկկողմանի փակ է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
09:18 01.12.2021
Դեկտեմբերի 1-ին, ժամը 01:14-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճք գյուղի «Էդոյի գոմեր» կոչվող տարածքում հրդեհ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում են անասնագոմ, մոտ 6000 հակ անասնակեր, անկել է մոտ 700 ոչխար և մոտ 25 խոշոր […]
09:07 01.12.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել է, որ որոշ երկրներ Օմիկրոն շտամի պատճառով ներդնում են չափազանց լուրջ սահմանափակումներ։ Այս մասին փոխանցում է Reuters-ը։ «Ես լավ եմ հասկանում, որ բոլոր երկրները ձգտում են պաշտպանել իրենց քաղաքացիներին կորոնավիրուսի այդ տարբերակից, որին մենք դեռևս լիովին ծանոթ չենք»,-ասել է նա։ ԱՀԿ ղեկավարն ասել է, որ իրեն անհանգստացնում […]
08:46 01.12.2021
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան սպառնացել է Բելառուսին, որ եթե Մինսկը պաշտոնապես ճանաչի Ղրիմը ռուսական, ապա Կիևը կգործի «լիարժեք ծրագրով»։ Նման հայտարարություն է նա արել Ռիգայում, որտեղ ընթանում է ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը։ «Դա անշրջելի վնաս կհասցնի Ուկրաինա-Բելառուս հարաբերություններին։ Մենք կգործենք լիարժեք ծրագրով»,-նրա խոսքերն է փոխանցում «Ուկրինֆորմը»։ Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել […]
08:35 01.12.2021
Ռիգայում ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարները քննարկել են Ռուսաստանի հանդեպ հնարավոր տնտեսական և քաղաքական պատժամիջոցները՝ Ուկրաինայի հանդեպ ագրեսիայի դեպքում։ Այս մասին հայտնել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ճեպազրույցի ժամանակ։ «Մենք ներկայացնում ենք համաշխարհային ՀՆԱ-ի 50 տոկոսը, և, իհարկե, նշանակություն ունի այն, որ դաշնակիցները քննարկում են Ռուաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների կիրառումը։ Եվ մենք տեսնում ենք նման պատժամիջոցներ […]
08:20 01.12.2021
ԱՄՆ Միչիգան նահանգում 15-ամյա տղան հրաձգություն է իրականացրել դպրոցում։ Զոհվել է 3, վիրավորվել՝ 8 մարդ։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Ոստիկանները ձերբակալել են հրաձիգին, ատրճանակն՝ առգրավել։ Զոհերը 14, 16 և 17 տարեկան աշակերտներ են։ Կրակոցներից տուժել է նաև ուսուցիչը։ Ըստ դպրոցում հայտնաբերված կրակված փամփուշտների՝ իրավապահները կարծում են, որ արձակվել է 15-20 կրակոց։ Ձերբակալության ժամանակ դեռահասը […]
08:10 01.12.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11:00-17:00 Կողբի 1-ին փողոցի սեփական տներ, Մայիսի 9-ի և Արագածի փողոցների սեփական տներ, Մանանդյան փ․ 23ա, 25, 25ա, 26, 27, 27ա, 28, 29, 30 շենքեր, Աէրացիա թաղ. 1, 1/1ա, 2, 2/1ա, 3, […]
12:56 30.11.2021
Այսօր՝ մոտավորապես ժամը 10։40-ին, Ադրբեջանում՝ Խիզինի շրջանի «Գարագեյբատ» ավիացիոն զորակայանում ուսումնական թռիչքների ժամանակ կործանվել է Պետական սահմանային ծառայության ռազմական ուղղաթիռը։ Այս մասին հայտնում է Apa.az-ը։ Կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը չի հստակեցվում։ Պետական սահմանային ծառայության և Գլխավոր դատախազության ղեկավարությունը գտնվում է դեպքի վայրում, իրականացվում են համատեղ քննչական միջոցառումներ։
12:48 30.11.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 1-ին՝ ժամը 08:00-14:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Արարատ քաղաքի և Արարատ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
12:45 30.11.2021
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է տարածված լուրը, թե ադրբեջանական զորքերը հետ են քաշվել Իշխանասարի հատվածում ՀՀ սուվերեն տարածքից: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ Պաշտպանության նախարարությունից ոչ հաստատեցին, ոչ հերքեցին լուրը՝ հորդորելով սահմանային իրադրության, զինված ուժերի տեղաշարժի, զբաղեցրած բնագծերի կամ այլ գործողությունների մասին տեղեկությունները տարածել ոչ թե հիմնվելով համայնքների ղեկավարների խոսքի, այլ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունների վրա:
12:41 30.11.2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է պետական հավաստագրի հիման վրա աջակցող միջոցների տրամադրման գործընթացը։ 2021 թվականի վերջին եռամսյակում (01.08-01.11) 2149 անձի տրամադրվել է 4,052 աջակցող միջոց։ Հիշեցնենք, որ պետական հավաստագիր ստանալու համար հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով անձինք կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) իրենց բնակության վայրի տարածքային կենտրոն, ստանալ հավաստագիր և այն […]
12:34 30.11.2021
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ պարզվել է, որ 38-ամյա տղամարդը հանդիսանալով համայնքապետարանի աշխատակից 2020թ. Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ համայնքապետարանի կողմից լիազորվել […]
12:33 30.11.2021
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […]